Օլիվեր Սթոուն
Օլիվեր Սթոուն, Ուիլյամ Օլիվեր Սթոուն (անգլ.՝ William Oliver Stone, սեպտեմբերի 15, 1946[2][3][4], Նյու Յորք, ԱՄՆ[5][6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր (այդ թվում երեք «Օսկար»-ի)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվեր Սթոունը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում, ԱՄՆ: Սթոունի հայրը հրեա էր, մայրը՝ ֆրանսիական ծագումով կաթոլիկական ընտանիքից, սակայն երկուսն էլ հավատացյալ չէին, այդ պատճառով, որպես փոխզիջում, ապագա կինոռեժիսորին ուղարկում են ավետարանչական դպրոց (այժմ Սթոունը իրեն համարում է բուդդայականության հետևորդ)[7]: Նրա հայրը՝ Լուիս Սիլվերսթայնը (անգլ. Louis Silverstein, 1910-1985 թվականներ) ազգանունը ամերիկացրել է Սթոունի՝ Եյլի համալսարանում սովորելու տարիներին և բրոքեր էր[8]: Մայրը՝ Ժակլին Գոդդեն (անգլ. Jacqueline Goddet, ծնված 1926 թվականին) փարիզյան հացթուխի աղջիկ էր, և ծնողները ծանոթացել են, երբ 35-ամյա մայոր Լուիս Սթոունը՝ կրթությամբ տնտեսագետ, զինվորական ծառայություն էր անցկացնում հետպատերազմյան Եվրոպայում՝ որպես տնտեսական հարցերով խորհրդական Դուայթ Էյզենհաուերի բեռլինյան շտաբ-բնակարանում[9]: 1962 թվականին ծնողները ամուսնալուծվում են, և մայրը վերադառնում է Եվրոպա, Օլիվերին դաստիարակում է հայրը[10]:
Ավարտելով քոլեջ Փենսիլվանիայում՝ Սթոունը վերադառնում է Նյու Յորք և ընդունվում է Եյլի համալսարան, սակայն սովորելով այնտեղ մեկ տարուց քիչ՝ թողնում է ուսումը և ուղևորվում Հարավային Վիետնամ՝ որպես անգլերեն լեզվի դասավանդող (Ազատ Խաղաղօվկիանոսյան քոլեջում), ևս մեկ տարի անց տեղափոխվում է Օրեգոն նահանգ, իսկ այնուհետև՝ Մեքսիկա: 1967 թվականին զորակոչվում է բանակ և նորից ուղևորվում Վիետնամ: Վիետնամում Սթոունը մարտնչում է մեկ տարուց ավելի՝ 1967 թվականի սեպտեմբերից մինչև 1968 թվականի նոյեմբերը, մասնակցում է «Բյորտ» կրակային աջակցման ռազմական բազայի խոշոր ճակատամարտին և երկու անգամ վիրավորվում է։ Պատերազմից վերադառնալով մի քանի մարտական շքանշաններով (այդ թվում «Բրոնզե Աստղ» և «Ծիրանե սիրտ»)՝ Օլիվերը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ սովորում է Մարտին Սկորսեզեի մոտ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում Սթոունը իր նորամուտը նշում է 1971 թվականին՝ «Վերջին տարին Վիետնամում» («Last Year in Viet Nam») կարճամետրաժ ֆիլմով։
Չնայած 1980-ական թվականների սկզբներին Սթոունը աշխատում էր առավելապես համեմատաբար ցածր գեղարվեստական արժեք ներկայացնող և բավականին բռնության դրվագներ պարունակող ֆիլմերի սցենարների վրա («Կոնան բարբարոս» («Conan the Barbarian»), «Վիշապի տարի» («Year of the Dragon»)), այդ ժամանակահատվածում նա չափավոր-աջակողմյանից մինչև ձախակողմյան իր հայացքներում վերջնական էվոլյուցիայի է ենթարկվում և հանդես է գալիս մի շարք քաղաքական ֆիլմերով, որոնցից առաջինը «Սալվադոր» («Salvador», 1986 թվական) ֆիլմն է, որը պատմում է Ռեյգանի կառավարության կողմից հովանավորվող «կոնտրասների» դաժան ահաբեկությունների մասին (որում մահանում են հազարավոր մարդիկ, այդ թվում արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոն, որը սպանվում է մարդասպանի կողմից եկեղեցում պատարագից հետո) Կենտրոնական Ամերիկայի այդ երկրում։
Վիետնամական եռապատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր անձնական ռազմական փորձը ռեժիսորը արտահայտում է «վիետնամական եռագրությունում», որը կազմված է «Դասակ» («Platoon», 1986 թվական), «Հուլիսի չորսին ծնված» («Born on the Fourth of July», 1989 թվական) և «Երկինք և Երկիր» («Heaven & Earth», 1993 թվական) ֆիլմերից։ Եթե «Դասակ»-ը մեծ մասամբ ինքնակենսագրական ստեղծագործություն էր, ապա «Հուլիսի չորսին ծնված»-ը ֆիլմում Սթոունը դիմում է պատերազմի մասնակից, հաշմանդամ Ռոնալդ Կովիկի ճակատագրին, որը դառնում է հակապատերազմյան շարժման ակտիվիստ, իսկ «Երկինք և Երկիր» ֆիլմում առաջին անգամ հայացք է դարձնում վիետնամական պատերազմին «մյուս կողմից»՝ վիետնամական աղջիկ Լե Լի Հեյսլիպի անունից[11], որը ճաշակում է պատերազմի արդյունքում առաջացած բոլոր զրկանքները։
Ջոն Քենեդի․ կրակոցներ Դալլասում[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին թողարկվում է «Ջոն Ֆ․ Քենեդի․ կրակոցներ Դալլասում» («JFK») խիզախ ֆիլմը, որը վերանայում է Ուորենի հանձնաժողովի եզրահանգումները՝ կապված ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետ։ Ֆիլմում արտացոլված է անկախ հետաքննությունը, որն անցկացվել է Նոր Օռլեանի դատախազ Ջիմ Հարրիսոնի կողմից և հաստատում է, որ հերքել է հանձնաժողովի պաշտոնական վարկածը «կախարդական փամփուշտի» և «միայնակ մարդասպան» Լի Հարվի Օսվալդի՝ մահափորձում ունեցած դերի մասին զեկուցման մեջ հրապարակված փաստերը։ Սթոունը ավելի հեռուն է գնում և ուղղակիորեն ցույց է տալիս կորպորացիաների և հատուկ ծառայությունների հետաքրքրությունները, որոնք սերտորեն կապակցված են հանցագործ աշխարհին (մասնավորապես, ձեռնարկատեր Կլեյ Շոուի հետ) նախագահ Քենեդիի վերացման մեջ, որը թույլ է տվել խոշորամասշտաբ ներխուժում Վիետնամ: Ֆիլմը կատաղի վեճեր է առաջացնում ամերիկյան հասարակությունում։
Վավերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվեր Սթոունը ողջունում է Լատինական Ամերիկայում սոցիալական ձևափոխությունները «21-րդ դարի սոցիալիզմի» ուղղությամբ, հատկապես՝ Բիլիվարյան հեղափոխությունը Վենեսուելայում: Սթոունը երեք վավերագրական ֆիլմ է նկարահանում Ֆիդել Կաստրոյի մասին․ «Կոմանդանտե» («Comandante», 2003 թվական), «Փնտրելով Ֆիդելին» («Looking for Fidel», 2004 թվական) և «Կաստրոն ձմռանը» («Castro in Winter », 2012 թվական)։ 2009 թվականին Սթոունը ավարտում է լիամետրաժ վավերագրական «Սահմանից դեպի հարավ» («South of the Border») ֆիլմը՝ Լատինական Ամերիկայում «ձախ շրջադարձի» մասին։ Նրանում օգտագործված է Սթոունի հարցազրույցները ձախակողմյան և ձախակենտրոնական նախագահների և նրանց ընտանիքների՝ ԱՄՆ-ի քաղաքականության քննադատների հետ․ դրանք են՝ Ուգո Չավեսը (Վենեսուելա), Էվո Մորալես (Բոլիվիա), Ռաֆաել Կորրեա (Էկվադոր), Ռաուլ Կաստրո (Կուբա), Կիրշներ ամուսիններ (Արգենտինա), Լուլա դա Սիլվա (Բրազիլիա) և Ֆերնանդո Լուգո (Պարագվայ)։ Չավեսը անձամբ էր ուղեկցում Սթոունին Վենետիկի Միջազգային կինոփառատոնում վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ 2009 թվականի սեպտեմբերին։ 2010 թվականի ամռանը ֆիլմը էկրան է բարձրանում ԱՄՆ և Եվրոպայի մի շարք քաղաքների կինոթատրոններում։ 2014 թվականի մարտին՝ Չավեսի մահվան տարեդարձին, Սթոունը թողարկում է «Իմ ընկեր Ուգոն» («Mi Amigo Hugo») ֆիլմը։
Սթոունը նկարահանել է նաև «Պերսոնա Նոն-Գրատա» («Persona Non Grata», 2003 թվական) վավերագրական ֆիլմը, որը պատմում է իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների մասին և ներառում է Իսրայելի մի շարք հայտնի քաղաքական գործիչների հարցազրույցներ, այդ թվում՝ Էհուդ Բարաքի, Բենյամին Նեթանյահուի և Շիմոն Պերեսի հետ, ինչպես նաև Պաղեստինի ազատության կազմակերպության առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ։ 2012 թվականին Showtime հեռուստաալիքը սկսում է «Օլիվեր Սթոունի՝ ԱՄՆ չպատմված պատմությոնները» («Oliver Stone's Untold History of the United States») մինի-հեռուստանովելի ցուցադրությունը, որում Սթոունը հանդես է գալիս որպես ռեժիսոր, պրոդյուսեր, պատմիչ և սցենարի համահեղինակ։
Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներին իրեն համարում էր ոչ այնքան հավատացյալ բողոքական, այնուհետև ընդունում է բուդդայականություն[7]:
1997 թվականին, Հոլլիվուդի մի շարք հայտնի դերասանների և ղեկավարների հետ միասին, Օլիվեր Սթոունը ստորագրում է Գերմանիայի կանցլեր Հելմութ Կոլին ուղղված բաց նամակը՝ հրապարակված «International Herald Tribune» թերթում, որում հայտարարվում էր Գերմանիայում սաենթոլոգիայի հետևորդների կրոնական իրավունքների նկատմամբ անթույլատրելի սահմանափակումների մասին[12]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվեր Սթոունը ամուսնացած է եղել երեք անգամ, ունի երեք զավակ։
Նայվա Սարկիսը նրա առաջին կինն էր։ Նրանք ամուսնացել են 1971 թվականի մայիսի 22-ին, ամուսնալուծվել 1977 թվականին։
Այնուհետև, 1981 թվականի հունիսի 6-ին նա ամուսնանում է Էլիզաբեթ Սթոունի հետ։ Նրանք ունենում են երկու որդի՝ Շոն Քրիստոֆեր (ծնված 1984 թվականին) և Մայքլ Ջեք (ծնված 1991 թվականին)։ Շոնը, երբ երեխա էր, մի քանի անգամ հայտնվել է հոր ֆիլմերում։ Օլիվերը և Էլիզաբեթը ամուսնալուծվում են 1993 թվականին։ 2012 թվականին Շոն Սթոունը ընդունում է շիա ուղղության իսլամ և վերցնում է Ալի անունը[13]։
Սթոունը ներկայում ամուսնացած է Սուն Չժուն Յունգի հետ, նրանք ունեն մեկ դուստր՝ Տարան[14]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվեր Սթոունը պարգևատրվել է Ամերիկյան կինոակադեմիայի երեք «Օսկար» մրցանակով։ Առաջինը նա ստացել է 1978 թվականին Ալան Պարկերի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի լավագույն հարմարեցված սցենարի համար։ Մյուս երկուսը նրան շնորհվում են արդեն որպես «Վիետնամական եռագրության» երկու ֆիլմերի ռեժիսորի՝ «Դասակ» և «Հուլիսի չորսին ծնված»:
Օլիվեր Սթոունը բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է, այնպիսի մրցանակների, ինչպիսիք են[15].
- «Օսկար» (լավագույն ռեժիսորական աշխատանք 1987 թվական և 1990 թվական, լավագույն հարմարեցված սցենար 1979 թվական)
- Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե Արջ» (լավագույն ռեժիսորական աշխատանք 1987 թվական)
- Վենետիկի կինոփառատոնի «Հանձնաժողովի հատուկ մրցանակ» (1994 թվական)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Դերասան | Դեր | Ծանոթություն | ||
1971 | Վերջին տարին Վիետնամում (Last Year in Viet Nam) |
![]() |
|||||
1973 | Շաքարային թխվածքաբլիթ (Sugar Cookies) |
![]() |
|||||
1974 | Զավթում (Seizure) |
![]() |
![]() |
||||
1978 | Կեսգիշերային ճեպընթաց (Midnight Express) |
![]() |
|||||
1979 | Խենթը Մարտինիկաից | ![]() |
|||||
1981 | Ձեռք (The Hand) |
![]() |
![]() |
![]() |
Բամ | ||
1982 | Կոնան բարբաոս (Conan the Barbarian) |
![]() |
|||||
1983 | Սպիով դեմքը (Scarface ) |
![]() |
|||||
1985 | Վիշապի տարին (Year of the Dragon) |
![]() |
|||||
1986 | Մահանալու ութ միլլիոն միջոց (8 Million Ways to Die) |
![]() |
|||||
1986 | Դասակ (Platoon) |
![]() |
![]() |
![]() |
Մայոր բունկերում | ||
1986 | Սալվադոր (Salvador) |
![]() |
![]() |
![]() |
|||
1987 | Ուոլլ Սթրիթ (Wall Street) |
![]() |
![]() |
![]() |
Թրեյդեր | ||
1988 | Ռաիոխոսակցություն (Talk Radio) |
![]() |
![]() |
||||
1989 | Հուլիսի չորսին ծնվածը (Born on the Fourth of July) |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Թերթի թղթակից | |
1989 | Երկնագույն պողպատ (Blue Steel ) |
![]() |
|||||
1991 | Ջոն Ֆ․ Քենեդի․ Կրակոցներ Դալլասում (JFK) |
![]() |
![]() |
![]() |
|||
1991 | Դռներ (The Doors) |
![]() |
![]() |
||||
1992 | Վագրաձիու գլուխը (Zebrahead) |
![]() |
|||||
1992 | Հոսանքին հակառակ (South Central) |
![]() |
|||||
1993 | Երկինք և Երկիր (Heaven & Earth) |
![]() |
![]() |
![]() |
|||
1993 | Վայրի արմավենիներ (Wild Palms) |
![]() |
![]() |
կամեո | |||
1993 | «Երջանիկ» ակումբը (The Joy Luck Club) |
![]() |
|||||
1994 | Նոր ժամանակ (The New Age) |
![]() |
|||||
1994 | Բնածին մարդասպանները (Natural Born Killers) |
![]() |
![]() |
||||
1995 | Նիքսոն (Nixon) |
![]() |
![]() |
![]() |
|||
1995 | Դատավճիռ. դատավարություն ՄակՄարտինների նկատմամբ (Indictment: The McMartin Trial) |
![]() |
|||||
1996 | Էվիտա (Evita) |
![]() |
|||||
1996 | Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի (The People vs. Larry Flynt ) |
![]() |
|||||
1996 | Մարդասպան. սպանությունների օրագիր (Killer: A Journal of Murder) |
![]() |
|||||
1996 | Խճուղի (Freeway) |
![]() |
|||||
1997 | Շրջադարձ (U Turn) |
![]() |
|||||
1997 | Սառնություն սրտում (Cold Around the Heart) |
![]() |
|||||
1998 | Փրկիչ (Savior) |
![]() |
|||||
1999 | Յուրաքանչյուր կիրակի (Any Given Sunday) |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Թագ Կովալսկի | |
2003 | Կոմանդանտե (Comandante) |
![]() |
![]() |
![]() |
վավերագրական | ||
2003 | Պերսոնա Նոն Գրատա (Persona Non Grata) |
![]() |
վավերագրական | ||||
2004 | Ալեքսանդր (Alexander) |
![]() |
![]() |
![]() |
|||
2004 | Փնտրելով Ֆիդելին (Looking for Fidel) | ![]() |
![]() |
վավերագրական | |||
2006 | Երկվորյակ աշտարակները (World Trade Center) |
![]() |
![]() |
||||
2008 | Բուշ (W.) |
![]() |
|||||
2010 | Ուոլլ Սթրիթ. Փողերը չեն քնում (Wall Street: Money Never Sleeps) |
![]() |
![]() |
![]() |
![]() |
կամեո | |
2012 | Անիծյալ քարը | ![]() |
|||||
2012 | Առանձնապես վտանգավոր (Savages) |
![]() |
![]() |
||||
2014 | Օլիվեր Սթոունի ԱՄՆ չպատմված պատմությոնները (Oliver Stone's Untold History of the United States) | ![]() |
![]() |
![]() |
![]() |
պատմիչ | վավերագրական |
2015 | Սնոուդեն (Snowden) |
![]() |
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.purepeople.com/article/oliver-stone-mort-a-93-ans-de-sa-maman-la-francaise-jacqueline-goddet_a159040/1
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119151529 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 http://www.famousbirthdays.com/people/oliver-stone.html
- ↑ 7,0 7,1 The religion of director Oliver Stone.
- ↑ Lloyd Grove «Oliver Stone's Mother Lode»
- ↑ The Oliver Stone Encyclopedia: «lieutenant colonel».
- ↑ Louis Stone on IMDb
- ↑ «Heaven and Earth Movie Review (1993) | Roger Ebert»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-26-ին։ Վերցված է 2015-05-15
- ↑ «Does Germany Have Something Against These Guys?» (անգլերեն)։ Time։ 1997-02-10։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2015-05-15
- ↑ «Oliver Stone's son converts to Islam in Iran»։ // telegraph.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-2-15
- ↑ «63rd Annual Cannes Film Festival – «Wall Street: Money Never Sleeps» Premiere» (անգլերեն)։ Live։ 2010-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2015-05-15
- ↑ «Список наград и номинаций Оливера Стоуна»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2015-05-15 на сайте IMDB.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օլիվեր Սթոուն Վիքիպահեստում |
---|
- The Oliver Stone Experience (official Oliver Stone website)
- Օլիվեր Սթոուն Internet Movie Database կայքում
- A biography of Oliver Stone
- Oliver Stone Bibliography (via UC Berkeley)
- Oliver Stone, an Independent American Director
- Оливер Стоун (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Федоров А. В. Оливер Стоун // Видео-Асс экспресс. 1995. N 31. С.12-16.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2015-05-15
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար