Բենյամին Նեթանյահու
| Բենյամին Նեթանյահու בנימין נתניהו |
||||
|
||||
|---|---|---|---|---|
| մարտի 31, 2009 | ||||
| Նախորդող | Էխուդ Օլմերտ | |||
|
||||
| նոյեմբերի 5, 2014 | ||||
| Նախորդող | Գիլադ Էրդան | |||
|
||||
| մարտի 18, 2013 | ||||
| Նախորդող | Իոել Էդելշտեյն | |||
|
||||
| հունիսի 18, 1996 - հուլիսի 9, 1997 | ||||
| Նախորդող | Բենի Բեգին | |||
|
||||
| հունիսի 18, 1996 - հուլիսի 6, 1999 | ||||
| Նախորդող | Բենյամին Բեն-Էլիզզեր | |||
| Հաջորդող | Իցխախ Լեվի | |||
|
||||
| նոյեմբերի 6, 2002 - փետրվարի 28, 2003 | ||||
| Նախորդող | Շիմոն Պերես | |||
| Հաջորդող | Սիլվան Շալոմ | |||
|
||||
| փետրվարի 28, 2003 - օգոստոսի 9, 2005 | ||||
| Նախորդող | Սիլվան Շալոմ | |||
| Հաջորդող | Էխուդ Օլմերտ | |||
| Կուսակցություն՝ | Լիկուդ | |||
| Ազգություն | հրեա | |||
| Դավանանք | Հուդայականություն | |||
| Ծննդյան օր | հոկտեմբերի 21, 1949 (66 տարեկան) | |||
| Ծննդավայր | Թել Ավիվ | |||
| Հայր | ԲենցիոնՆեթանյահու | |||
| Մայր | Ցիլիա Նեթանյահու | |||
| Ամուսին | Q4426215? | |||
| Զավակներ | Նոա, Յաիր, Անվեր | |||
| Կայք՝ | netanyahu.org.il | |||
| Ինքնագիր | ||||
Բենյամին Նեթանյահուն (եբր.՝ בנימין נתניהו) Իսրայելի Վարչապետն է։ Ծնվել է՝ 1949 հոկտեմբերի 21-ին՝ մայրաքաղաք Թել Ավիվում։ Իսրայելում իշխող Լիկուդ կուսակցության ղեկավարն է։ Զբաղեցրել է բազմաթիվ նախարարական պաշտոններ՝
Սպորտի, Մշակույթի, Գիտության Նախարար (1996-1997)
Քաղաքաշինության նախարար (1996-1999)
Արտաքին Գործերի Նախարար (2002-2003)
Ֆինանսների Նախարար (2003-2005)
Կապի Նախարար (2014-մինչ օրս)
Սփյուռքի Նախարար (2013-մինչ օրս)
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել]
Վաղ Մանկություն[խմբագրել]
Բենյամին Նեթանյահուն ծնվել է 1949 թվականին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ պատմության պրոփեսսոր Բենզիոն Նեթանյահույի ընտանիքում։ Մանկությունը անցկացրել է Երուսաղեմում։ Դպրոցն ավարտել է ԱՄՆ-ում, որտեղ որ եղափոխվել էր իր ընտանիքը։ Վերդարաձել է Իսրայել 1967 թվականին։
Զինվվորական Ծառայություն[խմբագրել]
Զինվորական Ծառայության ընթացքում Բենիամին Նեթանյահուն, մասնակցել է տարբեր հատուկ գործողությունների, այդ թվում, հայտնի գործողության՝ ահաբեկիչների կողմից մարդատար ինքնաթիռի առևանգված ուղեվորների ազատ արձակմանը։ 1972 թվականին իր պրոֆեսիոնալիզմով նա արժանացել է բազմաթիվ շքանշանների, նաև եղել է հատուկ ուժերի խմբի հրամանատար։ 1973 թվականին Բենյամինը մասնակցել է արաբա-իսրայելական պատերազմին, որտեղ ստացել է մայորի կոչում։
Կրթություն[խմբագրել]
Բենյամին Նեթանյահուն ունի ճարտարապետության բակալավրի աստիճան, և կառավարման մագիստրոսի աստիճան։ Նա դրանց արժանացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինսիտուտում։ Ավելի ուշ Հարվարդի համալսարանում Բենյամինը սկսել է ուսումնասիրել քաղաքականությունը։
Աշխատանքային Գործունեություն[խմբագրել]
1976-1982 թվականներին Նեթանյահուն աշխատել է մասնավոր բիզնեսային համակարգում։ Սկզբում նա «Բոստոնի Խորհրդատվական Խումբ»-ի միջազգային հարցերով խորհրդատուների անդամ էր։ Ավելի ուշ նա դարձավ Իսրայելական «Ռիմ Արդյունաբերության» տնօրենների խորհրդի անդամ։ 1979 և 1984 թվականներիին Նեթանյահույի նախաձեռնությամբ կազմակեպվել է երկու միջազգային կոնֆերանսներ ընդդեմ ահաբեկչությունների։
Քաղաքական Գործունեություն[խմբագրել]
1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետև 1984 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերդառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար և գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդիմությունը։
Վարչապետ[խմբագրել]
1996 թվականի մայիսին Իսրայելի տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ Լիկուդ կուսակցությունը հաղթեց և կուսակցության ղեկավար Բենյամին Նեթանյահուն դարձավ Իսրայելի Վարչապետ։ Վարչապետության ընթացքում Նեթանյահուն ակտիվորեն պայքարել է ահաբեկչությունների դեմ։ Բենյամին Նեթանյահույի վարչապետության երորրդ տարում կտրուկ նվազեց ահաբեկչությունների թիվը Իսրայելում։ Տնտեսական ոլորտում Նեթանյահուն որդեգրել է ազատականացման քաղաքականությունը։ Իր վարչապետության օրոք նվազել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Վարչեպտության օրոք օտարերկրյա ներդրումները զգալիոեն աճել են հասնելով մի քանի միլիարդ դոլլարի։ 1999 թվականին Բենյամին Նեթանյահուն հեռացավ քաղաքականությունից։
Վերադարձ Քաղաքակնություն[խմբագրել]
2002 թվականին՝ կրկին վերադարձավ քաղաքականություն։ Սկզբում նա նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ 2003 թվականին նշանակվեց ֆինանսների նախարար։ Բենյամին Նեթանյահուն նպաստեց տնտեսության դինամիկ զարգացմանը՝ խրախուսելով մասնավոր ընկերություններին։ 2000-2001 թվականներին նվազեց տնտեսության մակարդակը, սկայն այն վերականգնվեց 2003 թվականին և կայունացավ 2004 թվականին։ 2005 թվականից տնտեսական մակարդակը շարունակվեց բարձրանալ՝ միջինը 5% -ով։ Գործազրկության մակարդակը 2003 թվականին նվազեց 11% -ով, իսկ 2005 թվականին նվազեց 9%-ով։ Այդ ամենի շնորհիվ հարյուր հազարավոր իսրայելցիներ գտան աշխատանք։ 2009 թվականի Բենյամին Նեթանյահուն կրկին դարձավ Իսրայելի Վարչապետ և այժմ գտնվում է այդ պաշտոնում։