Jump to content

Ալի Խամենեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Խամենեի
 
Կուսակցություն՝ Combatant Clergy Association? և Իսլամական հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ղոմի հոգևոր ճեմարան, Najaf Seminary? և Hawza ‘Ilmiyya Khorasan?
Մասնագիտություն՝ ֆաքիհ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 19, 1939(1939-04-19)[1][2][3]
Ծննդավայր Մաշհադ, Իրան[4]
Վախճանի օր փետրվարի 28, 2026(2026-02-28)[5][6][7][…] (86 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան[8]
Դինաստիա Khamenei family?
Քաղաքացիություն  Պահլավական Իրան և  Իրան
Հայր Javad Khamenei?
Մայր Khadija Mirdamadi?
Ամուսին Մանսուրե Խոջաստե Բաղերզադե
Զավակներ Մոջթաբա Խամենեի, Մոստաֆա Խամենեի, Masoud Khamenei?, Meysam Khamenei?, Boshra Khamenei? և Hoda Khamenei?
 
Կայք՝ khamenei.ir
 
Ինքնագիր Изображение автографа

Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի (պարս.՝ سید علی حسینی خامنه‌ای, ապրիլի 19, 1939(1939-04-19)[1][2][3], Մաշհադ, Իրան[4] - փետրվարի 28, 2026(2026-02-28)[5][6][7][…], Թեհրան, Իրան[8]), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ 1989-2026 թվականներին, Իրանի նախագահ 1981-1989 թվականներին։ Սպանվել է 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի իսրայելա-ամերիկյան ռմբակոծության ժամանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի Ապրիլի 19 -ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի (ադրբեջանցի) էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաքը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ[9]։

Իսլամական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Խամենեին եղել է Իրանի իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին[10]։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատը որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։

Իրանի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանի Նախագահական Ընտրություններում՝ Ալի Խամենեիի հանրահավաքը

1981 թ. հունիսի 27-ին՝ Իրանում անցկացվեցին Նախագահական Ընտություններ։

Ընտրությունների արդունքներ՝

Թեկնածու Ձայների Քանակ %
Ալի Խամենեի 16 003 242 (95.02%)
Ալի Ակբար Պարվարեշ 342 600 (2.03%)
Հասան Հաֆուրիֆարդ 78 559 (0.47%)
Ռեզա Զավերեի 62 133 (0.37%)
Անվավեր Քվեաթերթիկներ 356 266 (2.12%)

Հաջորդ նախագահական ընտրությունները Իրանում անցկացվեցին 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ նույնպես Ալի Խամենեին ձայների ճնշող մեծամասնությամբ (85%) վերընտրվեց Իրանի Նախագահի պաշտոնում։

Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հունիսի 3-ին մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնին։ Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։ Իշխելու տարիներին Իրանի հոգևոր առաջնորդն ավելի ազդեցիկ էր, քան Իրանի Նախագահը։

Ալի Խամենեի

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննադատությունը Ալի Խամենեի ելույթի անբաժանելի մասն էին կազմում։ Նա քննադատում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին Միջին Արևելքում իմպերիալիստական քաղաքականություն վարելու համար։ Քննադատում էր նաև Իսրայելին աջակցելու և Իրաքի հանդեպ ագրեսիա առաջացնելու համար[11]։

Ալի Խամենեին գրել է 10-ից ավելի գրքեր՝

  1. Իսլամական Հուրանի ընդհանուր ծրագիրը
  2. Աղոթքի խորությունը
  3. Համբերության հարցը
  4. Չորս խոշոր գիտության գործիչների մասին
  5. Վիլայեթ
  6. Շիա Իմամների կենսագրությունը
  7. Միասնություն և Նվիրվածություն
  8. Արվեստը Այաթոլլա Խամենեիի տեսանկյունից
  9. Կրոնի պատշաճ ըմբռնումը
  10. Գործոնն է Իմամների կյանքի պայքարը
  11. Անհրաժեշտ է վերադառնալ Հուրանին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Libre L. Ali Khamenei - Ayatollah et guide suprême de la Révolution Islamique (ֆր.) — 1915. — ISSN 1379-6992
  2. 2,0 2,1 https://farsi.khamenei.ir/memory-content?id=26142#600
  3. 3,0 3,1 BBC Things
  4. 4,0 4,1 4,2 Inskeep S. https://www.npr.org/2025/06/25/nx-s1-5442496/what-to-know-iran-ayatollah-khameneiNPR, 2025.
  5. 5,0 5,1 5,2 Iran's Supreme Leader Ayatollah Ali Khamenei is dead, state media says (բրիտ․ անգլ.)(untranslated), 2026.
  6. 6,0 6,1 6,2 Alonso P. Fin d'une ère. Mort de Ali Khamenei, impitoyable gardien de la révolution iranienne (ֆր.)Libé, 2026.
  7. 7,0 7,1 7,2 Irans Staatsmedien bestätigen Tod von Ajatollah Ali Chamenei (գերմ.) / Hrsg.: J. AllmendingerZeitverlag, 2026. — ed. size: 477000 — ISSN 0044-2070
  8. 8,0 8,1 8,2 Iran confirms Supreme Leader Ali Khamenei dead after US-Israeli attacksAl Jazeera, 2026.
  9. «Ալի Խամենեի Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. Ջումհուրյիաթ թերթ
  11. «Ալի Խամենեի». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Խամենեի» հոդվածին։