Ջոն Ռոբերտս
Ջոն Ռոբերտս անգլ.՝ John Glover Roberts | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի իրավունքի դպրոց (1979), Հարվարդի քոլեջ (1976) և La Lumiere School? (1973) |
Մասնագիտություն՝ | իրավաբան, դատավոր, փաստաբան, քաղաքական գործիչ, արվեստագետ, art theorist և ուսուցիչ |
Ազգություն | իռլանդացի |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 27, 1955[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Glover Roberts |
Ամուսին | Jane Sullivan Roberts? |
Ինքնագիր | ![]() |
Ջոն Ռոբերտս (անգլ.՝ John Glover Roberts, հունվարի 27, 1955[1], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի իրավաբան, 2005 թվականի սեպտեմբերի 29-ից՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ռոբերտսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Հայրական կողմից նա իռլանդական, ուելսյան և չեխական արմատներ ունի։ Մանկությունն անցկացրել է Հյուսիսային Ինդիանայում, որտեղ սովորել է մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Ունեցել է ևս երեք քույր։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի քոլեջ, որտեղ ստացել է պատմության բնագավառում արվեստի բակալավրի աստիճան։ Նա նաև սովորել է Հարվարդի Իրավունքի դպրոցում՝ համատեղելով ուսումը «Harvard Law Review» ամսագրում խմբագրի աշխատանքի հետ։ 1979 թվականին նրան շնորհվել է իրավունքի դոկտորի կոչում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-1981 թվականներին Ռոբերտսն աշխատել է որպես ԱՄՆ ապագա գլխավոր դատավորի՝ Ուիլյամ Ռենկվիստի օգնական, որն այդ ժամանակ նրա շարքային անդամ էր։ 1981-1982 թվականներին Ռոբերտսը եղել է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Սմիթի օգնականը՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, իսկ 1982-1986 թվականներին աշխատել Է Սպիտակ տան իրավախորհրդատվական գրասենյակում։ Դրանից հետո զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1989 թվականին նա զբաղեցրել Է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և մասնակցել 39 գործերի քննությանը՝ շահելով դրանցից 25-ում։ 1993-2003 թվականներին կրկին զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1992-2005 թվականներին դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2003 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերին մահացել Է ԱՄՆ-ի գլխավոր դատավոր Ուիլյամ Ռենկվիստը։ Ջոն Ռոբերտսը, որը ավելի վաղ նշանակվել էր Գերագույն դատարանի անդամ, պաշտոնաթող եղած Սանդրա Դեյ Օ ' Քոնորի փոխարեն Ջորջ Բուշի կողմից նշանակվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նրա թեկնածությունը և 2005 թվականի սեպտեմբերի 29-ին Ռոբերտսը ստանձնել է պաշտոնը՝ 50 տարեկանում դառնալով վերջին 200 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր դատավորը[3]։
Օբամայի առաջին երդմնակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ռոբերտսը երդում էր տվել։ Սակայն նա շփոթել է բառերի կարգը, ինչի պատճառով երդման խոսքերը կրկնող նախագահը սխալ է արտասանել այն[4]։ Դրա պատճառով որոշում է ընդունվել կրկնակի արարողություն անցկացնելու մասին, որը տեղի է ունեցել հաջորդ օրը՝ Սպիտակ տանը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Ջոն Ռոբերտսը Վաշինգտոնում ամուսնացել է Ջեյն Սալիվանի հետ։ Ընտանեկան զույգը երկու որդեգրված երեխա ունի ՝ Ջոզեֆինը և Ջոնը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1037701895 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Сенат утвердил кандидатуру нового председателя Верховного суда США»։ Lenta.ru։ 29.09.2005
- ↑ «Обама принял присягу дважды из-за оговорки верховного судьи»։ Lenta.ru։ 22.01.2009
- ↑ «Court Nominee's Life Is Rooted in Faith and Respect for Law» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2017-09-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Ռոբերտս կատեգորիայում։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Հունվարի 27 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ