Քրիստին Լագարդ
Քրիստին Լագարդ ֆր.՝ Christine Lagarde | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ-Նանթեր համալսարան, Հոլթոն Արմս դպրոց, Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս, Փարիզի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Paul Cézanne University? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, փաստաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, synchronized swimmer, բանկիր և international forum participant |
Ծննդյան օր | հունվարի 1, 1956[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Christine Madeleine Odette Lallouette |
Ամուսին | Q113585479?[4] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Քրիստին Մադլեն Օդետ Լագարդ (ֆր.՝ Christine Madeleine Odette Lagarde, հունվարի 1, 1956[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ)[5], ֆրանսիացի փաստաբան և Ժողովրդական շարժման միություն կուսակցության քաղաքական գործիչ, ով 2011 թվականի հուլիսի 5-ից ղեկավարում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։
Քրիստին Լագարդը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆրանսիական կառավարությունում՝ եղել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար, իսկ դրանից առաջ՝ Դոմինիկ դե Վիլպինի վարչապետ եղած ժամանակ, Գյուղատնտեսության և Առևտրի նախարար։ Լագարդն առաջին կինն էր, ով Մեծ ութնյակի երկրներից դարձավ ֆինանսների նախարար և առաջին կինն է, ով ղեկավարում է ԱՄՀ-ն։
Հայտնի հակամենաշնորհային և աշխատանքի գծով փաստաբան Լագարդը դարձավ միջազգային Baker & McKenzie փաստաբանական ընկերության առաջին կին տնօրենը։ 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ֆայնենշլ Թայմսը նրան ճանաչեց Եվրագոտու լավագույն ֆինանսների նախարարը[6]։ 2011 թվականի հունիսի 28-ին նշանակվեց Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ տնօրենը 5 տարի ժամկետով՝ 2011 թվականի հուլիսի 5-ից սկսած[7][8][9] փոխարինելով Դոմինիկ Շտրաուս-Կանին։ Նա 11-րդ եվրոպացին է, ով նշանակվում է այդ պաշտոնում[10]։ 2014 թվականին Լագարդը Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 5-րդը[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ The Daily Telegraph, Daily telegraph // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 0307-269X; 1477-3805
- ↑ «Le Nouvel Economiste»։ Nouveleconomiste.fr։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2014-02-21
- ↑ From Ralph Atkins, Andrew Whiffin and FT reporters. (հոկտեմբերի 16, 2009)։ «FT ranking of EU finance ministers»։ Financial Times։ Վերցված է հունվարի 2, 2010
- ↑ «IMF Executive Board Selects Christine Lagarde as Managing Director»։ Press Release։ IMF։ հունիսի 28, 2011։ Վերցված է հունիսի 28, 2011
- ↑ «Lagarde wins IMF top job, presses Greece on crisis»։ Reuters։ հունիսի 28, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-28-ին։ Վերցված է հուլիսի 1, 2011
- ↑ «Christine Lagarde named IMF chief»։ BBC News։ հունիսի 28, 2011։ Վերցված է հունիսի 28, 2011
- ↑ «IMF Managing Directors»։ IMF։ հունիսի 28, 2011։ Վերցված է սեպտեմբերի 1, 2011
- ↑ «The World's 100 Most Powerful Women»։ Forbes։ Forbes։ Վերցված է հունիսի 24, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քրիստին Լագարդ Վիքիպահեստում |
---|
- «Եվրոնյուզ», հարցազրույց Քրիստին Լագարդի հետ, հունիսի 4, 2009թ․ Archived 2011-09-11 at the Wayback Machine.
- Քրիստին Լագարդ՝ ֆինանսները կանացի դեմք ունեն Archived 2010-01-23 at the Wayback Machine.
- Քրիստին Լագարդի կարիերան
|
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 1 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիայի կին քաղաքական գործիչներ