Լի Կեքիանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Կեքիանգ
Li Keqiang (cropped).jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the People's Republic of China.svg Չինաստան[1][2][3]
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Peking University
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և head of government
Ազգություն հան
Ծննդյան օր հուլիսի 1, 1955(1955-07-01) (63 տարեկան)
Ծննդավայր Dingyuan County, Չուչժոու, Անհոյ, Չինաստան[4][5][6]
Հայր Li Fengsan
Ամուսին Cheng Hong[7]
 
Պարգևներ

Nishan-e-Pakistan

Լի Կեքիանգ (չին.՝ 李克強, հուլիսի 1, 1955, Դինգյուանի կոմսություն, Անհոյ, Չինաստան), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի ներկայիս պրեմիեր։ Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ՝ Լին ոչ միայն Չինաստանի կառավարության ղեկավարն է, այլև տնտեսական քաղաքականության առաջատար անձանցից մեկը։ Նա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի երկրորդ դեմքն է։ Կառույցը, դե ֆակտո, երկրի որոշումներ կայացնող կառույցն է։ Լին ՉԺՀ-ի ղեկավարների 5-րդ սերնդի անդամ է։

1998-2004 թվականներին Լին եղել է Հենանի կառավարիչը և պրովինցիայի կոմկուսի քարտուղարը։ 2004-2007 թվականներին եղել է Լիաոնինգի կոմկուսի քարտուղարը։ 2008-2013 թվականներին վարչապետ Վեն Ցզյաբաոյի ղեկավարման ժամանակ եղել է փոխվարչապետ և վերահսկում էր տնտեսական զարգացումը, գները, ֆինանսական և մակրոտնտեսական հարցերը[8]։

Լին համարվում է նախկին նախագահ Հու Ցզինտաոյի քաղաքական դաշնակիցը։ Վարչապետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին և փոխել է Չինաստանի կառավարության առաջնայնությունը արտահանումից դեպի ներքին սպառում։ Լին նաև եղել է 2013 թվականի աշնանը հայտարարված «խորը, բազմակողմանի բարեփոխումների» ներդրման շարժիչ ուժը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]