Մասայոսի Սոն
Մասայոսի Սոն ճապ.՝ 孫 正義 և կորեերեն՝ 손 정의 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1957[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Տոսու, Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Koreans in Japan? |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Holy Names University? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ և international forum participant |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մասայոսի Սոն (ճապ.՝ 孫 正義, օգոստոսի 11, 1957[1], Տոսու, Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի գործարար, Սոֆթբանկի հիմնադիր և գործադիր տնօրեն, Սոֆթբանկ Մոբայլի գործադիր տնօրեն, Sprint Corporation-ի ներկայիս նախագահ։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2015 թվականի հունիսի դրությամբ Ճապոնիայի երկրորդ ամենահարուստ մարդն էր[3]՝ 13.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ պատմության մեջ ամենաշատ գումարը բիզնեսում Սոնն է կորցրել (2000 թվականին Դոթքոմների պղպջակի ժամանակ կորցրել է70 մլրդ ԱՄՆ դոլար)[4]։ Ֆորբսի բնութագրմամբ՝ Սոնը նաև մարդասեր է։
2013 թվականին Ֆորբս ամսագիրը Մասայոսի Սոնին ճանաչել է 45-րդ ամենաազդեցիկ մարդն աշխարհում[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասայոսի Սոնն ունի կորեական ծագում, Սոնի ընտանիքը վերցնում է ճապոնական Յասումոտո ազգանունը և մանուկ ժամանակվանից սկսում է կրել այն։ Սոնը հետաքրքրվում էր բիզնեսով և հանդիպում է Ճապոնիայի ՄակԴոնալդսի նախագահ Դեն Ֆուջիտայի հետ։ Ընդունելով նրա խորհուրդը՝ սկսում է սովորել անգլերեն և համակարգչային գիտություն։
16 տարեկան հասակում Սոնը տեղափոխվում է Կալիֆորնիա և ավարտում ավագ դպրոցը՝ մնալով ընկերների և ընտանիքի հետ Հարավային Սան Ֆրանսիսկոյում։ Սովորում է Բերկլիի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարաններում, որտեղ մասնագիտանում է տնտեսագիտության և համակարգչային գիտության մեջ։ Ամսագրերից մեկում տեսնելով միկրոչիպի պատկեր, Սոնը 19 տարեկանում վստահ էր, որ համակարգչային տեխնոլոգիան դառնալու է հաջորդ կոմերցիոն հեղափոխության կայծը։
Համոզված լինելով, որ միկրոչիպերի հետ կապված ցանկացած բան կարող է մեծ հարստություն բերել, Սոնը որոշեց օրական ամենաքիչը մի ձեռնարկատիրական գաղափար մշակել։ Նա արտոնագրեց թարգմանչական մի գործիք, որը հետո 1 մլն ԱՄՆ դոլարով վաճառեց Sharp Electronics-ին[6]։
Սոնը 1980 թվականին ավարտեց Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը[7]՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 1990 թվականին դառնում է Ճապոնիայի քաղաքացի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Masayoshi_Son
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217618/masayoshi-son/
- ↑ «Masayoshi Son», Forbes, http://www.forbes.com/profile/masayoshi-son/, վերցված է ապրիլի 27, 2011.
- ↑ Sorkin Andrew Ross (2010-12-13)։ «A Key Figure in the Future of Yahoo»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 7, 2012
- ↑ Caroline Howard։ «No. 45: Masayoshi Son - In Photos: The World's Most Powerful People: 2013»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-15-ին։ Վերցված է 2016-01-09
- ↑ «Masayoshi Son: The CEO who lost $70bn in a day before conquering the world»։ Hot Topics։ Վերցված է նոյեմբերի 21, 2014
- ↑ «Masayoshi Son»։ Business week։ Վերցված է մարտի 27, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Masayoshi Son, AXA Talents, օգոստոսի 1, 2006, արխիվացված օրիգինալից 2006-06-18-ին, https://web.archive.org/web/20060618211546/http://www.axa-im-talents.com/index.cfm?pagepath=Entrepreneurs, վերցված է 2016-01-09.
- «Bio and Photo», Time, արխիվացված օրիգինալից 2005-09-18-ին, https://web.archive.org/web/20050918013744/http://www.time.com/time/digital/digital50/21.html, վերցված է 2016-01-09