Հարուհիկո Կուրոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարուհիկո Կուրոդա
Haruhiko Kuroda at ADB Philippines (crop).jpg
 
Կրթություն՝ Օքսֆորդի համալսարան և Տոկիոյի համալսարան
Մասնագիտություն՝ պրոֆեսոր, տնտեսագետ և բանկիր
Ծննդյան օր հոկտեմբերի 25, 1944(1944-10-25) (75 տարեկան)
Ծննդավայր Օմուտա, Ֆուկուոկա, Ֆուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Flag of Japan.svg Ճապոնիա
 
Ինքնագիր Haruhiko Kuroda (黒田 東彦) Signature in English 2014.png

Հարուհիկո Կուրոդա (ճապ.՝ 黒田 東彦, հոկտեմբերի 25, 1944, Օմուտա, Ճապոնիա), Ճապոնիայի բանկի 31-րդ և ներկայիս կառավարիչը։ 2005 թվականի փետրվարի 1-ից 2013 թվականի մարտի 18-ը եղել է Ասիայի զարգացման բանկի նախագահը[1][2]։

Կուրոդան Ճապոնիայում կողմնակից էր մեղմ դրամավարկային քաղաքականությանը[3]։ 2013 թվականի փետրվարին Շինզո Աբեի կառավարության կողմից որպես Ասիայի զարգացման բանկի նախագահ նրա նշանակումը սպասելի էր։ Այդ պաշտոնին հավակնում էին նաև Ճապոնիայի բանկի վարած քաղաքականության սուր քննադատ Կիկուո Իվատան և բանկի միջազգային գործերի պատասխանատու Հիրոշի Նակասոն։ Նախկին կառավարիչ Մասաակի Շիրակավան հեռացավ պաշտոնից 2013 թվականի մարտին։

«Ճապոնիայում դրամավարկային քաղաքականությունը մեղմացնելու շատ տեղ կա»,— ասաց Կուրոդան 2013 թվականի փետրվարին հարցազրույցներից մեկի ժամանակ՝ ավելացնելով, որ Ճապոնիայի բանկը կարող է պետական պարտատոմսեր գնելուց էլ հեռու գնալ և գնել նաև կորպորատիվ պարտատոմսեր, նույնիսկ արժեթղթեր։ Իենը, որը 10%-ով ընկավ դոլարի համեմատ, երբ Աբեն սկսեց իր արշավը նոյեմբերին, ավելի ընկավ Կուրոդայի նշանակման մասին լուրերի տարածումից հետո։ Նոր կառավարչից ակնկալվում էր «օգտագործել իր փորձառությունը և որպես Ճապոնիայի դրամավարկային բարձրաստիճան պաշտոնյա մինչև 2003 թվականը հետ մղել արտասահմանյան քննադատությունն առ այն, որ Տոկիոն կիրառում է հեշտ դրամավարկային քաղաքականություն, որպեսզի իենն ավելի ընկնի՝ այդպիսով առաջացնելով տարադրամի մրցունակ արժեզրկման պատերազմ»[4]։ Բլումբերգը մեջբերում է Յելի համալսարանի ավագ դասախոս Ստեֆան Ռոչին, ով անդրադառնում է Կուրոդայի նպատակներին․ «Լավ նպատակադրված մարդուց ուժեղ երաշխիք է, սակայն ես համոզված չեմ, որ դա կաշխատի»[5]։ Երբ Կուրոդային տրվեց նույն հարցը մարտի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ, նա ասաց, որ Ճապոնիայի բանկի դերը գները կայունացնելու մեջ է, իսկ տարադրամի փոխանակման կայունացումը Ֆինանսների նախարարության գործն է[6][7][8][9]։ Նա հավելեց նաև, որ Ճապոնիայի բանկի «քանակական և որակական դրամավարկային քաղաքականության մեղմացումը» նպատակ չունի արժեզրկել, այլ թիրախային ինֆլյացիայի միջոցով դուրս գալ դեֆլյացիայից[10][11]։ Թեև զարգացած երկրները դեմ էին այս քաղաքականությանը, այն ընդունվեց երկրում՝ կարևորելով ճապոնացիների ջանքերը՝ կրճատել պետական պարտքը[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Haruhiko Kuroda is ADB president»։ rediff.com։ նոյեմբերի 18, 2004։ Արխիվացված օրիգինալից մարտի 21, 2013-ին։ Վերցված է հունվարի 20, 2012 
  2. «Biographies of past ADB presidents»։ Asian Development Bank (ADB)։ Արխիվացված օրիգինալից մարտի 21, 2013-ին։ Վերցված է մարտի 20, 2013 
  3. «Nikkei jumps to 53-month high as Kuroda seen likely next BOJ chief»։ Reuters։ փետրվարի 24, 2013։ Արխիվացված օրիգինալից մարտի 21, 2013-ին։ Վերցված է փետրվարի 24, 2013 
  4. Sekiguchi Toko (փետրվարի 27, 2013)։ «Tokyo nominates Haruhiko Kuroda as BOJ chief»։ MarketWatch։ Վերցված է 2013-03-01  Archived on 21 March 2013.
  5. «Kuroda talks up bond buying to hit price target»։ Bloomberg via Japan Times։ մարտի 27, 2013։ Վերցված է 2013-03-27 
  6. «日銀・黒田総裁 新政策を初めて語る! 特別会見全編配信»։ Nikkei Channel։ Վերցված է 2013-04-05 
  7. «総裁・副総裁就任記者会見(3月21日)要旨»։ Bank of Japan։ Վերցված է 2013-04-13 
  8. Bank of Japan Act, Article 2; Currency and monetary control by the Bank of Japan shall be aimed at achieving price stability, thereby contributing to the sound development of the national economy.
  9. 財務省設置法 第三条  財務省は、健全な財政の確保、適正かつ公平な課税の実現、税関業務の適正な運営、国庫の適正な管理、通貨に対する信頼の維持及び外国為替の安定の確保を図ることを任務とする。
  10. «Quantitative and Qualitative Monetary Easing»։ Bank of Japan։ Վերցված է 2013-04-13 
  11. «BOJ Gov Kuroda: BOJ Easing Policy Not Targeting Exchange Rates»։ The Wall Street Journal։ 2013-04-12։ Վերցված է 2013-04-12 
  12. «Lew says Bank of Japan action aimed at domestic demand»։ Reuters։ Վերցված է 2013-04-23 
  13. «Communiqué G20 Meeting of Finance Ministers and Central Bank Governors Washington DC, April 19, 2013»։ G20 Information Centre։ Վերցված է 2013-04-23