Ուորեն Բաֆեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորեն Բաֆեթ
Warren Buffett at the 2015 SelectUSA Investment Summit.jpg
Ծնվել է օգոստոսի 30, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:30|2|0}})[1] (87 տարեկան)
Ծննդավայր Օմահա, Դուգլաս շրջան, Նեբրասկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց, Ուորթոնի դպրոց և Վուդրո Վիլսոնի անվան ավագ դպրոց
Մասնագիտություն բորսային միջնորդ, ֆինանսական խորհրդատու, գործարար, Բաժնետեր, գլխավոր գործադիր տնօրեն և տնտեսագետ
Ամուսին Սյուզան Բաֆեթ
Ծնողներ հայր՝ Howard Buffett
Զբաղեցրած պաշտոններ գլխավոր գործադիր տնօրեն
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Երեխաներ Հովարդ Գրեհեմ Բաֆեթ, Սյուզան Ալիս Բաֆեթ և Փիթըր Բաֆեթ
Կայք berkshirehathaway.com
Ստորագրություն
Warren Buffett Signature.svg
Warren Buffett Վիքիպահեստում

Ուորեն Էդվարդ Բաֆեթ (անգլ.՝ Warren Edward Buffett, օգոստոսի 30, 1930, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Աշխարհի ամենահաջողակ ինվեստորն է[2][3][4]։ Բաֆեթը Բերքշիր Հեթուեյի (անգլ.՝ Berkshire Hathaway) նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[5]։ Համարվում է աշխարհի ամենահարուտ մարդկանցից մեկը։ 2008 թվականին ճանաչվել է ամենահարուստ[6], իսկ 2015 թվականին աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը[7]։ 2012 թվականին Թայմ ամսագիրը նրան անվանեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[8]։

Բաֆեթին հաճախ են կոչում «Օմահայի հրաշագործ», «Օմահայի մարգարե»[9] կամ «Օմահայի իմաստուն»[10] և աչքի է ընկնում ներդրումներ կատարելուն հավատարիմ մնալով և չնայած իր վիթխարի հարստությանը՝ անձնական խնայողություններով[11]։ Բաֆեթը հայտնի մարդասեր է, ով իր կարողության 99%-ը[12] ծախսել է մարդասիրական նկատառումներով՝ հիմնականում Գեյթս Հիմնադրամի միջոցով։ 2012 թվականի ապրիլի 11-ին Բաֆեթի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ[13] և բուժումը հաջողությամբ ավարտել է 2012 թվականի սեպտեմբերին[14]։ Բաֆեթը նաև ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ․ սատարում է դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին 2016 թվականի նախագահական ընտրությունների համար[15]։

1951-1954թթ․ Բաֆեթն աշխատել է Buffett-Falk & Co. ընկերությունում որպես ներդրումային վաճառող, 1954-1956թթ․ Graham-Newman ընկերությունում որպես արժեթղթերի վերլուծաբան, 1956-1969թթ․ Buffett Partnership-ում որպես գլխավոր գործընկեր և 1970թ․-ից Բերքշիր Հեթուեյ ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն։

1962-ին Բաֆեթն արդեն միլիոնատեր էր իր ընկերությունների շնորհիվ։ Արդյունքում նա միավորեց իր ընկերությունները և ներդրում կատարեց, իսկ այնուհետև ամբողջովին սկսեց վերահսկել տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ Բերքշիր Հեթուեյը։ Աստիճանաբար նա իր բիզնեսը սկսեց տանել տեքստիլից դեպի ապահովագրության ասպարեզ։

1976-ին Բաֆեթը գնեց National Indemnity Co ընկերությունը, իսկ այնուհետև GEICO-ն՝ վճարելով համապատասխանաբար 8,6 և 17 միլիոն դոլար։ 1973-ի բորսայական ճգնաժամի շրջանում 11 միլիոն դոլարով ձեռք բերեց Վաշինգտոն Փոստ թերթի արժեթղթերը։

Բաֆեթը սովորել է Կոլումբիայի համալսարանում Բենջամին Գրեհեմի ղեկավարության ներքո։ Բաֆեթի խոսքերով, հենց Գրեհեմն է իրեն սովորեցրել խելամիտ ներդրումների հիմքերը ֆունդամենտալ վերլուծության միջոցով։ Ուորեն Բաֆեթը ունի երկարատև ներդրման ռազմավարությունը՝ իր մոտ նա արժեթղթերը պահում է միջինը 10 տարի ժամկետով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119261855 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Ten great investors»։ Incademy Investor Education։ Harriman House Ltd.։ Վերցված է նոյեմբերի 20, 2015 
  3. Wilson Dan։ «10 Of The Most Successful Investors In The World»։ The Richest։ Valnet Inc.։ Վերցված է նոյեմբերի 20, 2015 
  4. Farrington Robert։ «The top 10 investors of all time»։ The College Investor։ The College Investor, LLC։ Վերցված է նոյեմբերի 20, 2015 
  5. «The Greatest Investors: Warren Buffett»։ Investopedia.com։ Վերցված է մարտի 6, 2009 
  6. «The World's Billionaires»։ Forbes։ մարտի 11, 2009։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  7. Inside The 2015 Forbes Billionaires List: Facts And Figures. March 2, 2015. Retrieved March 12, 2015.
  8. «The 100 Most Influential People In The World»։ Time։ ապրիլի 18, 2012 
  9. Markels Alex (հուլիսի 29, 2007)։ «How to Make Money the Buffett Way»։ U.S. News & World Report 
  10. Sullivan Aline (դեկտեմբերի 20, 1997)։ «Buffett, the Sage of Omaha, Makes Value Strategy Seem Simple: Secrets of a High Plains Investor»։ International Herald Tribune 
  11. Gogoi, Pallavi (մայիսի 8, 2007)։ «What Warren Buffett might buy»։ MSNBC։ Վերցված է մայիսի 9, 2007 
  12. Buffett Warren (հունիսի 16, 2010)։ «My philanthropic pledge»։ CNN 
  13. Telegraph staff and agencies (ապրիլի 17, 2012)։ «Warren Buffett diagnosed with prostate cancer»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է ապրիլի 17, 2012 
  14. Lopez Ricardo (սեպտեմբերի 16, 2012)։ «Warren Buffett completes prostate cancer treatment»։ The Los Angeles Times։ Վերցված է սեպտեմբերի 22, 2012 
  15. Warren Buffett Endorses Hillary Clinton and Calls for Higher Taxes on Wealthy December 16, 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]