Ռոբին Լի (գործարար)
Ռոբին Լի չինարեն՝ 李彦宏 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1968[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Yangquan, Շանսի, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պեկինի համալսարան և Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար, գործարար, համակարգչային գիտնական և software engineer |
Աշխատավայր | Baidu |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբին Լի (այլ կիրառումներ)
Ռոբին Լի Յանհուն (չինարեն՝ 李彦宏, նոյեմբերի 17, 1968[1], Yangquan, Շանսի, Չինաստան), չինացի ձեռնարկատեր, Baidu ընկերության հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ Միլիարդատեր է, 2015 թվականին Forbes ամսագրի վարկանիշային ցանկում չինացի միլիարդատերերի շրջանում $15,3 միլիարդ ունեցվածքով զբաղեցրել է 5-րդ տեղը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբին Լին ծնվել է 1968 թվականին Պեկինից հարավ-արևմուտք գտնվող Յանցյուան քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, միակ տղան։
Պեկինի համալսարանում սովորել է ինֆորմատիկա։ Այն ավարտելուց հետո սովորել է Բուֆալոյի Նյու Յորքի համալսարանի մագիստրատուրայում։
Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել IDD ընկերությունում, որը Dow Jones & Company ընկերության դուստր ընկերությունն է։ Այնուհետև աշխատանքի է անցել Infoseek ընկերությունում, որը որոնողական առաջին ընկերություններից մեկն է։
2000 թվականին իր ընկերոջ՝ կենսաքիմիկոս Էրիկ Սյուի հետ, Պեկինում հիմնել է Baidu ընկերությունը։ 1,2 միլիոն մեկնարկային կապիտալն ստացել էին ամերիկյան վենչուրային ընկերություններիններից։ Ընկերության անվանումը վերցվել է Սուն դինաստիայի ժամանակվա զինվորական գործիչ Սին Ցիցզիի պոեմից։ Մեկ տարի անց վենչուրային ընկերություններից ստացել են ևս 10 միլիոն ներդրումային կապիտալ։ 2004 թվականին Baidu ընկերությունը դարձել է Չինաստանի առաջատար որոնողական համակարգը[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբին Լին ամուսնացած է Դոգմին (Մելիսսա) Մայի հետ, որը նույնպես աշխատում է Baidu ընկերությունում[5][6]։ Նրանք ունեն 4 երեխա և ապրում են Պեկինում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
- ↑ Robin Li on Forbes Lists
- ↑ Энди Гринберг Бросить вызов Google // Forbes.ru
- ↑ «Baidu focuses on AI as founder hires new management team»։ scmp.com։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017
- ↑ «She has been a partner of Robin Li, now return to Baidu as a special assistant»։ www.bestchinanews.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017
- ↑ «Robin Li»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "NEWSMAKER-Baidu founder rules China's Web with pragmatism" by Melanie Lee, Reuters, 19 January 2010.
- Robin Li profile Archived 2014-09-08 at the Wayback Machine., ir.baidu.com; accessed 3 May 2014.
- Robin Li delivers lecture at Stanford University's Entrepreneurship Corner, September 2009; accessed 3 May 2014.
- Asia.com; accessed 3 May 2014.
|