Վան Ցզյանլին
Վան Ցզյանլին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1954[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Միանյան, Q10475986?, Սիչուան, Չինաստան[4] |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Liaoning University? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Wanda Group? |
Ծնողներ | հայր՝ Wang Yiquan? |
Զբաղեցրած պաշտոններ | Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ և standing member of the National Committee of the Chinese People's Political Consultative Conference? |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Երեխաներ | Wang Sicong? |
Wang Jianlin Վիքիպահեստում |
Վան Ցզյանլին ((Չինարեն), հոկտեմբերի 24, 1954[1][2][3], Միանյան, Q10475986?, Սիչուան, Չինաստան[4]), չինացի ձեռնարկատեր, բարեգործ, «Ազգային ներկայացուցիչների համաչինական մարմնի» նախագահը։
Ըստ «Forbes» ամսագրի վարկանիշի՝ 2015 թվականին գլխավորել է չինացի միլիարդատերերի ցանկը՝ $24,2 միլիարդ կարողությամբ[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1954 թվականին չինական Կարմիր բանակի վետերանի ընտանիքում։ Ունի չորս կրտսեր եղբայր[7]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Պետական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15 տարեկանում ինքնակամ մեկնել է զինվորական ծառայության, 1978 թվականին դարձել է դասակի հրամանատար[7][8]։
1976 թվականին միացել է Չինաստանի կոնունիստական կուսակցությանը։
1986 թվականին ավարտել է Լյաոնինի համալսարանը, հեռացել զինված ուժերից և աշխատանքի անցել Դալյան քաղաքի վարչությունում[9][10]։
Ձեռնարկատիրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին հիմնադրել է «Dalian Wanda Group»-ը՝ ներդնելով $130 հազար[11]։ Հաջորդ տարի դարձել է «Xigang Housing Development Corporation» պետական շինարարական ընկերության գլխավոր տնօրենը, որը վերափոխվել էր բաժնետիրական ընկերության։
Սկզբնական շրջանում «Dalian Wanda Group»-ը զբաղվում էր օֆիսային և բնակելի անշարժ գույքի կառուցմամբ[12]։ 2000 թվականին ընկերությունը սկսել է առևտրային անշարժ գույքի ոլորտում իր առաջին նախագծի՝ «Wanda Plaza»-ի կառուցումը։ Ներկայումս Չինաստանում կան հարյուրավոր այդպիսի կենտրոններ, որոնց տարածքում տեղակայված են խանութներ, հյուրանոցներ, զվարճանքի համալիրներ։
2008 թվականից ընկերությունը զարգացնում է կուրորտային ուղղությունը՝ ներդնելով $3 միլիարդ 2012 թվականին բացված՝ Չինաստանի խոշորագույն լեռնադահուկային կուրորտի՝ «Wanda Changbaishan International Resort»-ի մեջ։
2012 թվականին «Dalian Wanda Group» ընկերությունը $2,6 միլիարդով ձեռք է բերել ամերիկյան «AMC Entertainment» ընկերության վերահսկիչ փաթեթը։ Այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կինոթատրոնների օպերատորների շարքում։ Վան Ցզյանլինը դրա տնօրենների խորհրդի նախագահն է։
2013 թվականին Ցզյանլինը հանրությանն է ներկայացրել Դեղին ծովի ափին՝ Ցինդաո քաղաքում, Հոլիվուդի չինական տարբերակի կառուցման նախագիծը։ Այն պետք է ներառեր աշխարհի ամենամեծ կինոընկերությունը, թեմատիկ այգի, կինեմատոգրաֆիայի թանգարան, մոմե արձանների թանգարան, զբոսանավերի կենտրոն, հյուրանոցներ, ռեստորաններ և պիտի մասնակիորեն բացվեր 2016 թվականին։
2014 թվականի դեկտեմբերին Ուհանում բացվել է թեմատիկ այգի, որի նախագծի մեջ ներդրվել է $1,1 միլիարդ։ Մինչև 2020 թվականը նախատեսվում էր $32 միլիարդ ներդնել շուրջ 200 զվարճանքի այգու կառուցման մեջ[13]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Wanda Group»-ը Չինաստանում ամենաշատ բարեգործություն կատարող մասնավոր ձեռնարկություններից մեկն է։ Վերջին 20 տարում այն կատարել է ավելի քան 1,3 միլիարդ յուանի նվիրատվություն[14]։
Վան Ցզյանլինը Չինաստանի պառլամենտի պատգամավոր է, Չինաստանի ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի անդամ, եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 17 համագումարի պատվիրակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.google.com/books/edition/%E4%B8%BB%E5%AE%B0%E4%B8%AD%E5%9C%8B%E5%95%86%E5%A0%B4%E7%9A%84%E4%BA%BA%E7%89%A9/CCHZCgAAQBAJ?hl=es&gbpv=1&dq=%E7%8E%8B%E5%81%A5%E6%9E%97+%E7%B6%BF%E9%99%BD&pg=PT33&printsec=frontcover
- ↑ Wang Jianlin on Forbes Lists Արխիվացված 2019-06-03 Wayback Machine(անգլ.)
- ↑ Loudenback, Emmie Martin, Melissa Stanger, Tanza. «The 10 richest people in Asia». Business Insider. Վերցված է 2019-02-08-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 «What's driving one of China's richest men?». Fortune (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 3 October 2013-ին. Վերցված է 2021-01-13-ին. Alt URL
- ↑ «The Cult of Courage of Wang Jianlin — BRICS Business Magazine». www.bricsmagazine.com. Վերցված է 2021-01-13-ին.
- ↑ "Biography of Wang Jianlin", World Economic Forum
- ↑ L, Roy; o (2020-10-26). «The Success Story of Wang Jianlin and his Dalian Wanda Group». PeoPlaid (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-01-13-ին.
- ↑ «Forbes profile: Wang Jianlin». Forbes. Վերցված է 7 June 2021-ին.
- ↑ Го Хайфэй Культ смелости Вана Цзяньлиня Արխիվացված 2017-12-11 Wayback Machine
- ↑ Татьяна Глазкова Владелец одного из крупнейших в КНР девелоперов Ван Цзяньлинь построит китайский аналог Голливуда Արխիվացված 2015-07-12 Wayback Machine
- ↑ «Ван Цзяньлинь: Моя мечта — быть благотворителем». Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին. Վերցված է 2015-05-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 25 (օգնություն)