Jump to content

Սերգեյ Բրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բրին
ռուս.՝ Серге́й Миха́йлович Брин
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1973(1973-08-21)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄերիլենդի համալսարան (մայիս 1993), Սթենֆորդի համալսարան (օգոստոս 1995), Eleanor Roosevelt High School? (1990) և Johns Hopkins Center for Talented Youth?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար և գործադիր տնօրեն
ԱշխատավայրAlphabet
ԱմուսինԱննե Վոյցիցկի և Nicole Shanahan?[4]
Ծնողներհայր՝ Միխայիլ Բրին, մայր՝ Եվգենիա Բրին
Զբաղեցրած պաշտոններտնօրենների խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
ԵրեխաներԲենջի Վոջին և Խլոե Վոջին
Ստորագրություն
Изображение автографа
 Sergey Brin Վիքիպահեստում

Սերգեյ Միխայլովիչ Բրին (անգլ.՝ Sergey Brin, օգոստոսի 21, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ[9][10][11]), ամերիկացի գործարար, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ու տնտեսության ոլորտի գիտնական, միլիարդատեր (21-րդ տեղն աշխարհում)[12], Գուգլ որոնողական համակարգի ծրագրավորող և համահիմնադիր (Լարի Փեյջի հետ միասին)։ Նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Լոս-Ալտոս քաղաքում։

«Ֆորբս» ամսագրի տվյալներով 2015 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ նա գրավում է 20-րդ հորիզոնականը[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բրինը ծնվել է Մոսկվայում հրեա մաթեմատիկոսների ընտանիքում։ 1979 թվականին, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, ընտանիքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Սերգեյի ծնողները Մոսկվայի Պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ են (1970 և 1971 համապատասխանաբար) Սերգեյի հայրը ԽՍՀՄ-ի գիտահետազոտական տնտեսագիտական ինստիտուտի պետական պլանավորման կոմիտեի նախկին գիտաշխատող էր։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Միխայիլ Իզրաիլևիչ Բրինը (ծնվ. 1948)։ Նա դարձավ Մերիլենդսկի համալսարանի դասվանդող (այժմ՝ վաստակավոր պրոֆեսոր)։ Մայրը՝ Եվգենիա Բրինը (Կրասնոկուտսկայա, ծնվ. 1949), եղել է նավթի և գազի ինստիտուտի նախկին աշխատող, ապա կլիմայագիտության փորձագետ ՆԱՍԱ-ում, տնօրեն բարեգործական HIAS ընկերությունում։ Օդերևութաբանության վերաբերյալ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։ Բրինի պապը՝ Իզրաիլ Աբրամովիչ Բրինը եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի էլեկտրո-մեխանիկական բաժնի դոցենտ։ Տատը՝ Մայա Միրոնովնա Բրինը (1920-2012) եղել է լեզվաբան, նրա պատվին Մերիլենդի համալսարանի ռուսական մասնաբաժնում որդու հովանավորությամբ գործարկվեց The Maya Brin Residency Program հետազոտական ծրագիրը։ Մյուս բարեկամներից հայտնի է պապի հարազատ եղբայրը՝ հունահռոմեական ըմբշամարտի մարզիկ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Աբրամովիչ Կոլմանովսկին։

2000 թվականի հոկտեմբերին Բրինը հայտարարել է[14].

Ես գիտեմ այն դժվարությունները, որոնց միջով անցնել են իմ ծնողները (երբ մենք ապրում էինք Խորհրդային Միությունում) և ես խորապես երախտապարտ եմ նրանց, որ ինձ տարան Միացյալ Նահանգներ։

Դրանից 10 տարի առաջ, 1990 թվականի ամռանը՝ Սերգեյի 17-ամյակից մի քանի շաբաթ առաջ, նրա հայրը գլխավորում էր մասնագիտացված մաթեմատիկական դպրոցի շնորհալի աշակերտների մի խումբ, որտեղ ընդգրկված էր նաև Սերգեյը, Խորհրդային Միությունում իրենց երկշաբաթյա ուղևորության ժամանակ։ Ինչպես Սերգեյն էր հիշում՝ այդ ուղևորությունն իր մեջ արթնացրել էր իր մանկական վախերն իշխանություններից, և նրա մոտ Խորհրդային ճնշմանը դիմակայելու առաջին բնազդային ցանկությունը ոստիկանական մեքենայի վրա քար նետելն էր։ Ուղևորության երկրորդ օրը, երբ խումբն ուղղվում էր դեպի Մոսկվայի արվարձաններում գտնվող բուժկենտրոններից մեկը, Սերգեյը հորը մի կողմ կանչեց, նայեց նրա աչքերին և ասաց.

Շնորհակալ եմ, որ մեզ բոլորիս տարար Ռուսաստանից։

Բակալավրի աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինը ժամանակից շուտ Մերիլենդի համալսարանում ստացել է բակալավրի կոչում «Մաթեմատիկա և հաշվողական համակարգեր» բաժնում։ Ստացել է կրթաթոշակ ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամից։

Սերգեյ Բրինի գիտահետազոտական հիմնական ուղղությունը եղել է չծրագրավորված աղբյուրների տվյալների հավաքման տեխնոլոգիան, զանգվածային գիտական տվյալների և տեքստերի հավաքում։

Ստենֆորդի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Կալիֆոռնիայում նա ընդունվեց Ստենֆորդի համալսարան, այնտեղ ստացավ մագիստրոսի աստիճան և սկսեց աշխատել թեզի վրա։ Ուսման ժամանակ նրան հետաքրքրում էին ինտերնետ տեխնոլոգիաները և որոնման համակարգերը, հեղինակել է մի շարք հետազոտություններ, որոնք վերաբերել են մեծ գիտական տվյալների և տեքստերի հավաքմանը, գրել է գիտական տեքստերի վերափոխման վերաբերյալ ծրագիր։

1995 թվականին Բրինը Ստենֆորդի համալսարանում հանդիպեց ասպիրանտ, մաթեմատիկոս Լարի Փեյջին, նրանք միասին հիմնադրեցին Գուգլը։ Ի սկզբանե նրանք երկխոսություններում վիճում էին ցանկացած գիտական թեմաների շուրջ, բայց հետո ընկերացան և միավորվեցին, որպեսզի ստեղծեն իրենց որոնողական համակարգը։ Միասին գրեցին գիտական աշխատություն (մեծամասշտաբ հիպերտեքստային ինտերնետ-որոնողական համակարգի կառուցվածքը), որի մեջ նկարագրված էր գերհաջողակ գաղափարի մոդուլը։

Առաջին որոնողական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինը և Փեյջը ապացուցեին իրենց գաղափարների կենսունակությունը համալսարանական որոնման google.stanford.edu համակարգում՝ զարգացնելով դրա մեխանիզմները համաձայն նոր սկզբունքների։ 1997 թվականի սեպտեմբերի 14-ին գրանցվել է google.com դոմեյնը։ Եղել են գաղափարը բիզնեսի վերածելու քայլեր, բայց ժամանակի ընթացքում նախագիծը լքել է համալսարանը և կարողացել ներդրումներ կատարել հետագա զարգացումների համար։

Համատեղ բիզնեսը զարգացավ և սկսեց նախանձելի շահույթ ապահովել այն ժամանակ, երբ շատ ընկերություններ փլուզվեցին։ Նրանց անունները առավել հայտնի դարձան, երբ 2004 թվականին «Ֆորբսը» նրանց ընդգրկեց միլիարդատերերի ցանկում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին Սերգեյ Բրինը ամուսնացել է Աննա Վոյցիցկիի հետ[15]։ 1996 թվականին Աննան ավարտել է Յեյլի համալսարանի կենսաբանության բաժինը և հիմնադրել 23andMe ընկերությունը։ 2008 թվականի դեկտեմբերի վերջին ծնվեց Աննայի և Սերգեյի որդին՝ Բենջին[16], 2011 թվականին ծնվեց նրանց դուստրը[17]։ 2013 թվականի սեպտեմբերին ամուսնությունը փլուզվեց։

Հասարակական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բրինն առաջատար ամերիկյան գիտական ամսագրերում տասնյակ հրապարակումների հեղինակ է և պարբերաբար հանդես է գալիս տարբեր ազգային և միջազգային գիտական, գործարար և տեխնոլոգիական ֆորումներում։ Նա հաճախ ելույթ է ունենում մամուլի ասուլիսներում, հեռուստատեսությամբ՝ ասելով իր տեսակետները որոնման տեխնոլոգիաների և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում, որպես ամբողջություն։

Բրինի ընկերությունը զբաղվում էր բարեգործություններով։ Ընկերության հիմնադիրները հայտնել են, որ այդ նպատակով 20 տարվա ընթացքում կծախսվի 20 միլիարդ դոլլար։

Լարրի Փեյջի հետ միասին նրանք պայքարում են ծերացման դեմ[18]։

2002 թվականին Red Herring կալիֆոռնիական ամսագրին տված հարցազրույցում Բրինը հայտարարել է.

Ռուսաստանը Նիգերիան է ձյան մեջ։ Ձեզ իսկապես դուր է գալիս, որ ավազակների մի խումբ ղեկավարում է աշխարհի ամբողջ էներգիան։

Ավելի ուշ՝ 2008 թվականին, Մոսկվայում երբ ռուս լրագրողը նրան հարցրել է հայտարարության մասին Բրինը պատասխանել է.

Տպագրվել է այդպիսի մի բան, չեմ հիշում որ ասել եմ, ես գնացել եմ այդ ռեստորան, որտեղ շատ գինի էի խմել։

Սերգեյ Բրինի հայրը՝ Միխաիլ Բրինը, որն այդ ժամանակ նրա հետ էր գտնվում, լրագրողներին ասաց, որ զարմացած էր իր տղայի այդ հայտարարությունից և ասաց նաև այն, որ այդ հոդվածում շատ փաստեր խառնված են, և լույս տեսնելուց հետո նա չքննարկեց այն որդու հետ, իսկ երբ որոշակի ժամանակն անց հարցրեց, մոտավորապես նույն պատասխանն ստացավ, ինչ և լրագրողներն այն պահին։ Այնուամենայնիվ նա ծնողների հետ խոսում է ռուսերեն, և Ռուսաստանում է անցկացրել մի քանի կարևոր տարիներ[19]։

2012 թվականին մի հարցազրույցի ժամանակ Բրինը նշել է, որ Ֆեյսբուք և Էյփլ կազմակերպություններն ազատ ինտերնետի թշնամիներն են։ Այսօր Բրինի կարծիքով ինֆորմացիայի հանդեպ հասանելիությունը, որն էլ հենց ինտերնետի հիմքն է, ենթարկվում է վտանգի։ Նա նաև նշեց, որ մի շարք պետություննեի կառավարություններ ակտիվորեն սահմանափակում են համաշխարհային կապից իրեն քաղաքացիների օգտվելու հնարավարությունները։ Նա խոստովանեց, որ սկզբում վտանգը չէր հասկանում և համարում էր, որ նրանք երկար չեն կարող սահմանափակել։ Այժմ նրա խոսքերով ամենամեծ չափով ինտերնետ գրաքննությունը դրսևորվում է Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Իրանում։

Ֆինանսական դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ըստ Ֆորբսի գնահատման
(մլրդ $)
Դիրքը «400 ամենահարուստ
ամերիկացիներ» ցուցակում
2004 4,0 43
2005 11,0 16
2006 14,1 12
2007 16,6 26
2008 18,7 13
2009 15,3 11
2010 15 11
2013 33,4 14

2011 թվականի նոյեմբերին Սերգեյ Բրինը 500,000 դոլար է նվիրաբերել Վիքիպեդիա նախագծին[20][21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. GeneaStar
  4. The Wall Street JournalNew York, N.Y.: Dow Jones & Co., 1889. — ISSN 0099-9660; 2574-9579; 0193-2241; 1092-0935
  5. https://www-math.umd.edu/undergraduate/math-majors.html?id=164
  6. https://www.tatlerasia.com/people/sergey-brin
  7. https://www.carnegie.org/awards/search/great-immigrants-search/
  8. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
  9. «Sergey Brin biography». biography.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Sergey Brin - bio». bornrich.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Брин, Сергей — президент по технологии компании Google Inc» (ռուսերեն). Лента.ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Самые богатые люди планеты по версии Bloomberg» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Forbes: Билл Гейтс остался богаче всех».
  14. «Larry Page Interview — page 2 / 3 — Academy of Achievement». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Жены миллиардеров». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. У сооснователя Google родился сын
  17. The Way I Work: Anne Wojcicki, 23andMe
  18. Геронтологи-бизнесмены поспорили на миллион долларов о смерти друг друга
  19. «10 самых влиятельных бизнесменов Кремниевой долины родом из СССР». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «Сергей Брин пожертвовал 500 тысяч долларов на «Википедию»» (ռուսերեն). Лента.ру. 2011 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. «Сооснователь Google Сергей Брин пожертвовал $500 тыс для "Википедии"» (ռուսերեն). РИА Новости. 2011 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.