Jump to content

Դագ ՄակՄիլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագ ՄակՄիլոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՋոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSam M. Walton College of Business?, Թալսայի համալսարան և Bentonville High School?
Մասնագիտությունձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատատուWalmart
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 Doug McMillon Վիքիպահեստում

Կարլ Դուգլաս ՄակՄիլոն (անգլ.՝ Carl Douglas McMillon, Doug McMillon, հոկտեմբերի 17, 1966, Ջոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ), Վալմարտ խանութների (անգլ.՝ Walmart Stores) նախագահ և գործադիր տնօրեն։ ՄակՄիլոնը հաջորդեց Մայք Դյուկին և տվյալ պաշտոնն ստանձնեց 2014 թվականի փետրվարի 1-ին։ ՄակՄիլոնը նախագահում է նաև կազմակերպության տնօրենների խորհուրդը։

ՄակՄիլոնը ծնվել և մեծացել է Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում[4]՝ Մորիս և Լաուրա ՄակՄիլոնների ընտանիքում[5]։ Հայրը՝ ատամնաբույժ էր, ով ծառայում էր Վիետնամի պատերազմի ժամանակ[6]։

1989 թվականին Արկանզասի համալսարանում հաշվապահության ոլորտում ստացավ բակալավրի աստիճան, իսկ 1991 թվականին Թալսայի համալսարանում՝ մագիստրոսի աստիճան[7][8]։

1984 թվականին ՄակՄիլոնը Վալմարտում իր կարիերան սկսեց որպես առաքման կենտրոնի աշխատակից[8][9]։ 1990 թվականին մագիստրոսի աստիճանի համար ուսանելու ժամանակ նա կրկին աշխատանքի անցավ Թալսայի Օկլահոմա Վալմարտ խանութում[8][10]։ ՄակՄիլոնի 22-ամյա կարիերայի մեծ մասն անց է կացել Վալմարտի ամերիկյան մասնաճյուղի վաճառքի բաժնում[9]։ 2006-2009 թվականներին դարձել է Սամս Քլաբի[8], իսկ 2010-2013 թվականներին՝ Վալմարտ Ինթերնեյշնլի նախագահը և գործադիր տնօրենը[8][11]։ 2013 թվականից Վալմարտի գործադիր տնօրենն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Munzinger Personen (գերմ.)
  2. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025Time, 2025.
  4. «About Wal-Mart CEO Doug McMillon». CNBC. Associated Press. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)
  5. «C. Douglas McMillon». Walmart1percent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  6. Souza, Kim (2014 թ․ նոյեմբերի 11). «Wal-Mart, actor Jon Voight salute America's veterans at Bentonville celebration». The City Wire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Doug McMillon's competitive spirit works well at Walmart – USATODAY.com». Usatoday30.usatoday.com. 2010 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. 1 2 3 4 5 «Walmart Corporate – Doug McMillon – President and CEO, Walmart International». Corporate.walmart.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. 1 2 «Doug McMillon Wal-Mart CEO Bio». Business Insider. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. Jopson, Barney (2013 թ․ նոյեմբերի 29). «Doug McMillon: The southern charmer taking over Walmart's retail empire». FT.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Doug McMillon | CrunchBase Profile». Crunchbase.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ ՄակՄիլոն» հոդվածին։