Բեռնար Առնո
Բեռնար Առնո ֆր.՝ Bernard Arnault | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1949[1][1][2][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ռուբե |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lycée Faidherbe? և Պոլիտեխնիկական դպրոց |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, գործարար, ձեռնարկատեր և ճարտարագետ |
Ամուսին | Hélène Mercier-Arnault? և Anne Dewavrin? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և գործադիր տնօրեն, նախագահ և գործադիր տնօրեն և նախագահ և գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա և Պուշկինի մեդալ |
Երեխաներ | Delphine Arnault?, Antoine Arnault?, Alexandre Arnault?, Frédéric Arnault? և Jean Arnault? |
Bernard Arnault Վիքիպահեստում |
Առնո Բեռնար (ֆր.՝ Bernard Arnault, մարտի 5, 1949[1][1][2][…], Ռուբե), ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ։ Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ըստ Ֆորբսի՝ 2016 թվականի դրությամբ նրա կարողությունը կազմել է 34 միլիարդ դոլար[4]։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնո Բեռնարը ծնվել է ֆրանսիական Ռուբե քաղաքում։ 1971 թվականին ինժեներական աստիճանով ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը։
Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moët Hennessy) ընկերության վերահսկող փաթեթի սեփականատերն է։
2012 թվականին գործարարը դիմել է՝ ստանալու բելգիական քաղաքացիություն[5]։ Թեև ինքը՝ Առնոն, հայտնել է, որ իր գործողությունները պայմանավորված են Բելգիայում ներդրումները զարգացնելու ձգտմամբ, սակայն շատերը կարծում են, որ այդ կերպ նա փորձում է խուսափել հարկերից այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշեց 75 տոկոսանոց հարկ սահմանել նրանց համար, ում տարեկան եկամուտները գերազանցում են մեկ միլիոն եվրոն[5]։
Սեպտեմբերի 10–ին Առնոն դատի տվեց «Libération» լրագիրը, որն իր առաջին էջում տեղադրել էր գործարարի նկարը ֆր.՝ Casse-toi, riche con! (Հեռացիր, հարուստ հիմար) խորագրով[6]։ Այդ խոսքերը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերի վերաձևակերպված տարբերակն են․ 2008 թվականի փետրվարի 23–ին նա «Casse-toi, pauvre con!» արտահայտությամբ դիմել է մեկին, ով հրաժարվել է սեղմել իր ձեռքը («Pauvre»–ն այս ենթատեքստում կարող է թարգմանվել որպես «խղճուկ» կամ «աղքատ»)[7]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է երկու անգամ (վերջին ամուսնությունը՝ 1991 թվականին), հինգ երեխաների հայր է: Առաջին կնոջից՝ Աննա Դեվավրենից ունի երկու երեխա՝ Անտուան Առնո և Դելֆինա Առնո: Երկրորդ կինը դաշնակահարուհի Էլեն Մերսեն է, ում հետ միասին ունեն երեք որդի[8]:
Ֆորբսի վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորբս ամսագրի տվյալներով Առնո Բեռնարը երկար տարիներ համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 2019 թվականին գործարարը զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ ունենալով 76 միլիարդ դոլարի անձնական հարստություն։[9]
2013 թվականին մասնաճյուղն էական անկում ապրեց, ինչի արդյունքում գործարարի կապիտալը նվազեց մինչև 29 միլիարդ դոլար, և նա հետ մղվեց դեպի աղյուսակի առաջին տասնյակի վերջը[10]:
2014-2016 թվականները ֆրանսիացի գործարարի համար բավականին արդյունավետ էին. ունեցվածքը նորից սկսեց աճել, սակայն նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ Ֆորբսի տասնյակ: 2017 թվականի սկզբին Բեռնարի ունեցվածքը վերադարձավ «նախաճգնաժամային» վիճակին՝ 41 միլիարդ դոլար, սակայն դրանով նա զբաղացրեց վարկանշային աղյուսակի 11-րդ տեղը[11]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվավոր Լեգեոնի շքանշան
- Արվեստի և գրականության շքանշան, կոմանդորի աստիճան[16]
Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շքանշան «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», ավագ սպայի աստիճան (մարտի 23, 2006, Իտալիա)[17]: Շնորհել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն[18]:
- Բրիտանական կայսրության շքանշան, Ասպետ-կոմանդորի պատվավոր աստիճան (հոկտեմբերի 7, 2012)[19][20]: Շնորհել է Արքայազն Չարլզը[21][22]:
- Պուշկինի կրծքանշան (հոկտեմբերի 9, 2017, ՌԴ)[23]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 RKDartists
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ #3 Bernard Arnault & family // Forbes / S. Forbes — Forbes, 1917. — ISSN 0015-6914
- ↑ «Bernard Arnault»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է հուլիսի 28, 2011
- ↑ 5,0 5,1 Самый богатый француз захотел стать бельгийцем. Euronews (2012-09-08T22:03). Проверено 9 сентября 2012. Архивировано 18 октября 2012 года.
- ↑ «Труд»: Самый богатый француз подал в суд на газету, назвавшую его придурком
- ↑ РИА «Новости»: Самый богатый гражданин Франции подает в суд на оскорбившую его газету
- ↑ 'Forbes' Billionaire Divorcées: 10 Wealthiest
- ↑ Ֆորբս. Միլիարդատերեր 2019
- ↑ [www.stevsky.ru/forbes2013 «Список Форбс 2013»]
- ↑ [www.stevsky.ru/forbes2017 «Список Форбс 2017»]
- ↑ Grande chancellerie de la Légion d'honneur Au grade d'officier. Légifrance[fr] (1 января 1995). Проверено 19 октября 2017.
- ↑ Décret du 13 juillet 2001 portant promotion et nomination à titre exceptionnel. Légifrance[fr] (14 июля 2001). Проверено 19 октября 2017.
- ↑ Décret du 31 décembre 2006 portant promotion. Légifrance[fr] (2 января 2007). Проверено 19 октября 2017.
- ↑ Décret du 13 juillet 2011 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier. Légifrance[fr] (14 июля 2011). Проверено 19 октября 2017.
- ↑ Bernard Arnault. LVMH. Проверено 19 октября 2017.
- ↑ «Arnault Ing. Bernard. Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana»։ Президент Италии։ 23 марта 2006։ Վերցված է 19 октября 2017
- ↑ «Il Presidente Napolitano ha ricevuto l'Amministratore Delegato di LVMH, Arnault»։ Президент Италии։ 13 марта 2007։ Վերցված է 19 октября 2017
- ↑ «Bernard Arnault nommé Chevalier commandeur de l'ordre de l'empire britannique»։ The Huffington Post։ 7 октября 2012։ Վերցված է 19 октября 2017
- ↑ «LVMH head Arnault to be knighted in London»։ Reuters։ 7 октября 2012։ Վերցված է 19 октября 2017
- ↑ Prince Charles Decorates Bernard Arnault. WWD[en] (31 марта 2013). Проверено 19 октября 2017.
- ↑ «Bernard Arnault Knighted by Prince Charles»։ The Telegraph։ 2 апреля 2013։ Վերցված է 19 октября 2017
- ↑ «Указ Президента Российской Федерации от 09.10.2017 № 475 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Официальный интернет-портал правовой информации։ 9 октября 2017։ Վերցված է 19 октября 2017
- ↑ «A Passion For Luxury: Luxe Lord Bernard Arnault’s Book Trashes Tom Ford, American Sportswear & Mortal Foe Pinault In His New Book»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է 2017-12-11