Լի Կաշին
Լի Կաշին չինարեն՝ 李嘉誠 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1928[1][2] (96 տարեկան) |
Ծննդավայր | Chao'an District, 廣東省, Թայվան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն |
Ամուսին | Chong Yuet Ming? |
Զբաղեցրած պաշտոններ | համաշխարհային դատավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Victor Li? և Richard Li? |
![]() |
Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928[1][2], Chao'an District, 廣東省, Թայվան[1])[5][6], հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը[7]։
2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում[8]։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը[9]։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար[11][12]։
Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries-ը[13]։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in Hong Kong / K. Sinclair — 3 — HKSAR: Gary Coull, DataBase Publishing, 1984. — P. 236. — ISBN 978-962-09-0024-2
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ 4,0 4,1 https://www.tatlerasia.com/people/ka-shing-li
- ↑ «Silobreaker: Biography for Li Ka-Shing». Silobreaker. 2006 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Li Ka-shing». Encyclopædia Britannica. Chicago, Illinois: Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «The World's Billionaires No. 11 Li Ka-shing». Forbes. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Schuman, Michael (2010 թ․ փետրվարի 24). «The Miracle of Asia's Richest Man». Forbes. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Li Ka Shing Foundation :: Li Ka-shing Receives First Malcolm S. Forbes Lifetime Achievement Award». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Wilhelm, Ian (2007 թ․ սեպտեմբերի 20). «Building a Spirit of Generosity». Philanthropy.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Schuman, Michael (2010 թ․ փետրվարի 24). «The Miracle of Asia's Richest Man». Forbes.
- ↑ Studwell, Joe. «Money and Power in Hong Kong and South-East Asia». Asian Godfathers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «CK Hutchison Holdings Limited – About Us > Milestones». ckh.com.hk.
- ↑ «李嘉誠替唐英年解畫5分鐘 – 新浪網 – 新聞». Sina Corp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական էջը Արխիվացված 2012-04-22 Wayback Machine Cheung Kong Holdings-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կաշին» հոդվածին։ |
|