Ջիննի Ռոմետի
Ջիննի Ռոմետի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1957 (65 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Robert R. McCormick School of Engineering and Applied Science? և Հյուսիսարևմտյան համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար, համակարգչային գիտնական և international forum participant |
Աշխատավայր | IBM և Kettering University? |
Զբաղեցրած պաշտոններ | systems engineer?, փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և նախագահ և գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Kappa Kappa Gamma? |
![]() |
Վիրջինիա Մարի «Ջիննի» Ռոմետի (անգլ.՝ Virginia Marie "Ginni" Rometty, ի ծնե՝ անգլ.՝ Virginia Marie Nicosia, հուլիսի 29, 1957, Չիկագո)[1][2], ամերիկացի բարձր դասի ղեկավար, բիզնես-լեդի։ IBM ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, ընկերության առաջին կին-ղեկավար[3][4]։ Մինչև 2012 թվականի հունվարին նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնելը եղել է IBM ընկերության ավագ փոխնախագահ և վաճառքի, մարքեթինգի ու ռազմավարության գծով գործադիր տնօրեն։ IBM ընկերությունում աշխատանքն սկսել է 1981 թվականին՝ որպես Դետրոյթի գրասենյակի համակարգային ինժեներ։
10 տարի շարունակ ներառված է եղել Fortune պարբերականի «Բիզնեսի 50 ամենաազդեցիկ կանանց» ցանկում՝ 2012[5], 2013 և 2014 թվականներին[6] զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Արժանացել է մի շարք հրատարակությունների ճանաչմանը՝ ընդգրկվելով նմանատիպ ցուցակներում[7][8][9], ինչպես նաև քննադատական գնահատական է ստացել իր աշխատանքի համար[10][11][12]։
2017 թվականին «Forbes» ամսագրի վարկանշավորման մեջ Ջիննի Ռոմենտին առաջին անգամ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը[13]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանի Ռոբերտ Մաքքորմիկի անվան ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցը՝ ստանալով համակարգչային գիտությունների և էլեկտրատեխնիկայի բակալավարի աստիճան[14]։ Եղել է Kappa Kappa Gamma քույրության անդամ, հետագայում դարձել է դրա նախագահ[15]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Ռեմետին սկսել է աշխատել «Ջեներալ Մոթորս» ընկերությունում։ 1981 թվականին միացել է IBM ընկերությանը որպես նրա Դետրոյթի գրասենյակի համակարգային ինժեներ[16]։ 1991 թվականին սկսել է աշխատել IBM Consulting Group-ում։ 2002 թվականին նա «պաշտպանել է 3,5 միլիարդ դոլարով PricewaterhouseCoopers Consulting խոշոր բիզնես-խորհրդատվական ընկերությունը գնելը»[17]։ 2009 թվականին Ռոմետին դարձել է ավագ փոխնախագահ և վաճառքի, մարքեթինգի ու ռազմավարության գծով գործադիր տնօրեն[16], նրան «վերագրվում է ամպային հաշվների և վերլուծական շուկա մուտք գործելու ճանապարհով IBM ընկերության աճի ռազմավարության իրականացման առաջատար դերը»։ Գլխավորելով թիմը, որը նախապատրաստել է Jeopardy! խաղին մասնակցած Watson համակարգիչը կոմերցիոն օգտագործման համար[18]։
2011 թվականի հոկտեմբերի 25-ին IBM ընկերությունը հայտարարել է, որ Ռոմետին կդառնա ընկերության հաջորդ նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը՝ փոխարինելով Սեմ Պալմիզանոյին, որը շարունակել է զբաղեցնել նախագահի պաշտոնը[16]։ Ռոմետին դարձել է առաջին կինը, որը նշանակվել է IBM ընկերության գլխավոր գործադիր տնօրեն[3]։ Պալմիզանոն նրա առաջընթացի մասին հայտարարել է, որ «Ջիննին այս տեղն ստացել է, որովհետև նա դա վաստակել է... Դա ոչ մի կապ չունի առաջադեմ սոցիալական քաղաքականության հետ (կանանց համար)»[17]։
2012 թվականի սեպտեմբերի 26-ին IBM ընկերությունը հայտարարել է, որ Ռոմետին լրացուցիչ ստանձնում է IBM ընկերության նախագահի պաշտոնը՝ հաշվի առնելով այն, որ Սեմ Պալմիզանոն որոշել է 2012 թվականի վերջին հրաժարական տալ։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ից Ռոմետին սկսել է կատարել IBM ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները[4]։
Նրա նպատակնրից մեկն այն է, որ ընկերության ջանքերը կենտրոնացնեն ամպային և ճանաչողական հաշվարկային համակարգերի վրա, ինչպիսին է Watson համակարգիչը[19]։
Պարգևներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմետին Միջազգային հարաբերությունների խորհրդի, նրա ալմա մատեր Հյուսիսարևմտյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի, Սլոուն-Քետերինգի անվան ուռուցքաբանության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի և տնօրենների խորհրդի[20], The Nature Conservancy ստորաբաժանման՝ Լատինական Ամերիկայի պահպանման խորհրդի[21] անդամ է։ 2006-2009 թվականներին եղել է AIG տնօրենների խորհրդի անդամ[22]։
2014 թվականին Ռոմետին նկարահանվել է PBS-ի «The Boomer List» վավերագրական ֆիլմում[23]։ Նույն թվականին դարձել է Augusta National Golf Club գոլֆ-ակումբի երրորդ կին-անդամը[24]։ Ռենսսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (2014) և Հյուսիսարևմտյան համալսարանի (2015) պատվավոր դոկտոր է[25][26]։
Fortune ամսագրի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի թողարկման մեջ Ռոմետին ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը[19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմետին ամուսնացած է Bam Oil ընկերության հիմնական ներդրող Մարկ Էնթոնի Ռոմետիի հետ։ Ամուսինները երեխա չունեն[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «America’s 10 Most Powerful Female CEOs»։ 2012-05-10։ Վերցված է 2014-07-10
- ↑ Buffett goes big in Big Blue(անգլ.) // Fortune : magazine. — 2011.
- ↑ 3,0 3,1 «IBM Names Rometty to Succeed Palmisano as First Female CEO»։ Bloomberg BusinessWeek։ 2011-10-25։ Վերցված է 2011-10-25
- ↑ 4,0 4,1 IBM’s Ginni Rometty Completes Her Ascent by Adding Chairman Role
- ↑ «Ginni Rometty»։ Fortune։ 2012-09-20։ Վերցված է 2012-09-20
- ↑ «Ginni Rometty»։ Fortune։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-11-ին։ Վերցված է 2019-07-17
- ↑ Forbes magazine’s «World’s 100 Most Powerful People» in 2014.«The world's 100 most powerful»։ Forbes
- ↑ Time 100 in 2012,Mayer Marissa (2012-04-18)։ «The 100 Most Influential People in the World»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-21-ին։ Վերցված է 2012-04-18
- ↑ 50 Most Influential list of Bloomberg Markets magazine in September 2012
- ↑ «CEO's who have to go»
- ↑ «Fortune Magazine»
- ↑ «Business Insider»
- ↑ «The World's Most Powerful Women 2017»։ Forbes։ 2017-11-23։ Վերցված է 2017-11-23
- ↑ «NU appoints 5 new members to Board of Trustees»։ Northwestern University։ 2010-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2011-10-26
- ↑ Hempel, Jessi IBM's Ginni Rometty looks ahead(անգլ.) // Fortune : magazine. — 2012. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2013.
- ↑ 16,0 16,1 16,2 «IBM Names Virginia Rometty as First Female CEO»։ Wired։ 2011-10-25։ Վերցված է 2011-10-26
- ↑ 17,0 17,1 «I.B.M. Names Virginia Rometty as New Chief Executive»։ The New York Times։ 2011-10-25։ Վերցված է 2011-10-26
- ↑ «IBM CEO Sam Palmisano to step down»։ CNN։ 2011-10-25։ Վերցված է 2011-10-25
- ↑ 19,0 19,1 Bellstrom, Kristen Fortune's Most Powerful Women List (und) // Fortune. — 2015.
- ↑ «2010 Annual Report»։ Memorial Sloan Kettering Cancer Center։ Վերցված է 2011-10-26
- ↑ «LACC Members»։ Latin America Conservation Council website։ The Nature Conservancy։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-18-ին։ Վերցված է 2014-04-25
- ↑ IBM’s Rometty Breaks Ground as Company’s First Female Leader.
- ↑ «The Boomer List»։ PBS։ էջեր Rometty starting at 1 hr 6 min։ Վերցված է 2014-10-09
- ↑ «Virginia Rometty becomes 3rd female member of Augusta National - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2014-11-17
- ↑ «Rensselaer Polytechnic Institute Graduates 1,613 in 208th Commencement Ceremony»։ Վերցված է 2015-04-04
- ↑ «IBM executive, Northwestern alumna Virginia Rometty to speak at 2015 commencement»։ Վերցված է 2015-04-04
- ↑ Stewart James B. (2011-11-05)։ Mark Rometty «A C.E.O.’s Support System, a k a Husband»։ The New York Times։ Վերցված է 2013-05-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|