Ռուպերտ Մերդոք
Ռուպերտ Մերդոք անգլ.՝ Keith Rupert Murdoch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1931 (92 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Վուստեր քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1953) և Գիլոնգի քերականության դպրոց |
Մասնագիտություն | խմբագիր, ձեռնարկատեր, ֆինանսիստ, հրատարակիչ և գործարար |
Ամուսին | Աննա Մերդոք Մեն[2], Վենդի Դենգ Մերդոք[2], Ջերրի Հոլ և Patricia Booker?[2] |
Ծնողներ | հայր՝ Քիթ Մերդոք[2], մայր՝ Էլիզաբեթ Մերդոք[2] |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ, executive chairman?, executive chairman?, executive chairman?, դերասանական արվեստ, նախագահ և նախագահ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջեյմս Մերդոք[6][2], Էլիզաբեթ Մերդոք[6][2], Լաքլան Մերդոք[6][2], Grace Helen Murdoch?[6][2], Chloe Murdoch?[6][2] և Prudence Murdoch?[6][2] |
![]() |
Քեյթ Ռուպերտ Մերդոք[7] (անգլ.՝ Keith Rupert Murdoch, մարտի 11, 1931, Մելբուռն, Ավստրալիա, Ավստրալիա), Ավստրալիայում ծնված ամերիկացի մեդիա մագնատ։ Մերդոքը 1952 թվականին հորից՝ սըր Քեյթ Արթուր Մերդոքից ժառանգեց News Corp Australia ընկերությունը և դարձավ դրա տնօրենը[8][9]։ News Corporation համաշխարհային մեդիա հոլդինգի՝ աշխարհի երկրորդ ամենամեծ մեդիա կոնգլամերատի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է։ 2013 թվականի հունիսի 28-ին կոնգլոմերատի փլուզումից հետո դարձավ նաև News Corp Australia-ի և 21st Century Fox-ի նախագահը[10][11][12][13]։
1950-ականներին և 1960-ականներին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բազում թերթեր գնեց՝ նախքան 1969 թվականին Միացյալ Թագավորություն տեղափոխվելը, որտեղ ձեռք բերեց News of the World-ը, որից քիչ անց նաև The Sun-ը։ 1974 թվականին տեղափոխվում է Նյու Յորք՝ գրավելու ամերիկյան շուկան, սակայն Ավստրալիան և Բրիտանիան դեռևս նրա հետաքրքրությունների շրջանակում էին։ 1981 թվականին գնեց Թայմսը և 1985 թվականին դարձավ ԱՄՆ քաղաքացի՝ որպեսզի բավարարի ԱՄՆ հեռուստատեսության սեփականատիրության պահանջներին[9]։
1986 թվականին ցանկություն ունենալով ձեռք բերել ավելի նոր էլեկտրոնային տպագրման տեխնոլոգիաներ՝ ամրապնդեց իր բրիտանական տպագրական գործունեությունը՝ Վափինգում, որն արտադրական սուր քննարկումների առիթ դարձավ։ Նրա News Corporation-ը 1985 թվականին ձեռք բերեց Twentieth Century Fox-ը, 1989 թվականին՝ HarperCollins-ը[14] և 2007 թվականին՝ The Wall Street ամսագիրը։ 1990 թվականին հիմնադրեց բրիտանական BSkyB հեռուստահեռարձակման ընկերությունը և 1990-ական թվականներին մուտք գործեց ասիական ցանցեր և հարավամերիկյան հեռուստաընկերություն։ 2000 թվականին Մերդոքի News Corporation-ն ուներ 800 ընկերություն ավելի քան 50 երկրներում՝ 5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
2011 թվականի հուլիսին Մերդոքին մեղադրեցին այն բանի մեջ, որ իր ընկերությունները՝ ներառյալ News of the World-ը, որը պատկանում էր News Corporation-ին, պարբերաբար գաղտնալսել է հայտնի անձանց, թագավորական ընտանիքի անդամների և հասարակական քաղաքացիների հեռախոսները։ Բրիտանական կառավարության և ԱՄՆ-ի Հետազոտությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննվում է կաշառակերության կասկածով[15][16]։ 2012 թվականի հուլիսի 21-ին Մերդոքը հրաժարական է տալիս News International-ի տնօրենի պաշտոնից[17][18]։ 2015 թվականի հուլիսի 1-ին հեռանում է նաև 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնից[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.latimes.com/archives/la-xpm-1985-09-04-mn-23112-story.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Kindred Britain
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ https://www.hs.fi/sunnuntai/art-2000007869319.html
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd տպ.), Longman, p. 526, ISBN 9781405881180
- ↑ Walker Andrew (հուլիսի 31, 2002)։ «Rupert Murdoch: Bigger than Kane»։ BBC։ Վերցված է դեկտեմբերի 27, 2009
- ↑ 9,0 9,1 The encyclopedia of the history of American management (2005) Morgen Witzel Continuum International Publishing Group p393 ISBN 978-1-84371-131-5
- ↑ «Fortune»։ CNN։ Վերցված է մայիսի 20, 2010
- ↑ «PowerPoint Presentation» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-16-ին։ Վերցված է հուլիսի 11, 2011
- ↑ Siklos Richard (փետրվարի 9, 2009)։ «Why Disney wants DreamWorks»։ CNN։ Վերցված է մայիսի 20, 2010
- ↑ «News Corporation – Annual Report 2007»։ Newscorp։ հունիսի 30, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է հուլիսի 11, 2011
- ↑ «Rupert Murdoch faces authors' revolt»։ BBC։ մարտի 1, 1998։ Վերցված է հուլիսի 24, 2011
- ↑ «Phone hacking: David Cameron announces terms of phone-hacking inquiry»։ The Telegraph (London)։ հուլիսի 13, 2011։ Վերցված է հուլիսի 13, 2011
- ↑ Ed Pilkington in New York, Andrew Gumbel and agencies (հուլիսի 14, 2011)։ «FBI to investigate News Corporation over 9/11 hacking allegations»։ The Guardian (London)։ Վերցված է ապրիլի 24, 2012
- ↑ «Rupert Murdoch resigns as News International director»։ BBC News (London)։ հուլիսի 21, 2012։ Վերցված է հուլիսի 21, 2012
- ↑ Burns John F., Somaiya Ravi (հուլիսի 23, 2012)։ «Murdoch Resigns From His British Papers' Boards»։ The New York Times
- ↑ Yu Roger (հունիսի 16, 2015)։ «Rupert Murdoch to leave 21st Century Fox CEO post on July 1»։ USA Today։ Վերցված է հունիսի 16, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rupert Murdoch collected news and commentary at The Economist
- Profile at Forbes Archived 2012-05-08 at the Wayback Machine.
- Murdoch, Rupert (1931–) resources from Trove at the National Library of Australia
- Bill Moyers on Rupert Murdoch, 29 June 2007
- Arsenault, A & Castells, M. (2008) Rupert Murdoch and the Global Business of Media Politics Archived 2008-08-20 at the Wayback Machine.. International Sociology. 23(4)
- Rupert Murdoch's News Corp. Gives Big To GOP – audio report by NPR
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մեդիամագնատներ
- Ավստրալիացի մեդիամագնատներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ավստրալիացի լրագրողներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի ֆինանսիստներ