Դևիդ Քեմերոն
| Դևիդ Քեմերոն David Cameron | |
| Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Իթըն քոլեջ և Բրեյսնոուզ քոլեջ |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 9, 1966[2][3][4][…] (59 տարեկան) |
| Ծննդավայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6] |
| Դինաստիա | Family of David Cameron? |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն |
բրիտանական անգլերեն՝ David William Donald Cameron
|
| Հայր | Ian Donald Cameron?[7][8] |
| Մայր | Mary Fleur Mount?[7][8] |
| Ամուսին | Սամանթա Քեմերոն[8] |
| Զավակներ | Ivan Cameron?[7][8], Nancy Cameron?[7][8], Arthur Cameron?[7][8] և Florence Cameron?[7][8] |
| Կայք՝ | davidcameronoffice.org |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն (անգլ.՝ David William Donald Cameron, հոկտեմբերի 9, 1966[2][3][4][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6]), բրիտանացի քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010 թվականի մայիսի 11-ից (ղեկավարում է պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը)։ Միացյալ Թագավորության վերջին 200 տարիների ամենաերիտասարդ և թվով 75-րդ վարչապետն է։
Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Ավարտել է Իթըն քոլեջը, ապա Օքսֆորդի համալսարանը՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Աշխատել է Պահպանողական կուսակցության հետազոտական բաժնում՝ միաժամանակ զբաղվելով 1990-1997 թվականների Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի ելույթների պատրաստմամբ և տնտեսական հարցերով։ 1993 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ 1997 թվականին մասնակցել է Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններին՝ չհասնելով հաջողության։ 2001 թվականին ընտրվել է Համայնքների պալատի անդամ, 2005 թվականին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/david-cameron-1966
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 http://www.nytimes.com/2010/05/12/world/europe/12cameron.html
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 https://www.biographyonline.net/politicians/uk/david-cameron.html
- 1 2 https://ethnicelebs.com/david-cameron
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 Kindred Britain
- ↑ Electronic Frontier Finland: Big Brother Award to British PM and Ex-Nokia CEO Jorma Ollila – Electronic Frontier Finland – Effi ry
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ովքե՞ր են Մեծ Բրիտանիայի վարչապետները(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Քեմերոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||