Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի عبد الفتاح سعيد حسين خليل السيسي | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 8, 2014 | ||||
Նախորդող | Ադլի Մանսուր | |||
| ||||
հուլիսի 16, 2013 - մարտի 26, 2014 | ||||
Վարչապետ | Հազեմ Ալ-Բաբլաուլի | |||
| ||||
օգոստասի 12, 2012 - մարտի 26, 2014 | ||||
Նախորդող | Մուհհամեդ Հուսեյն Տանտավի | |||
Հաջորդող | Սեդկի Սոբի | |||
| ||||
օգոստոսի 12, 2012 - մարտի 26, 2014 | ||||
Նախորդող | Մուհհամեդ Հուսեյն Տանտավի | |||
Հաջորդող | Սեդկի Սոբի | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ և Ռազմական բռնապետություն | |||
Կրթություն՝ | Եգիպտական ռազմական ակադեմիա և ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից | |||
Ազգություն | արաբ | |||
Դավանանք | Իսլամ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1954 (68 տարեկան) | |||
Ծննդավայր | Կահիրե | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ամուսին | Ենտիսսար Ամեր | |||
Զավակներ | Մուստաֆա, Մահմուդ, Հասսան, Այա | |||
Կայք՝ | presidency.eg | |||
Ինքնագիր | ![]() | |||
Պարգևներ | ||||
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին (արաբ․՝ عبد الفتاح سعيد حسين خليل السيسي, նոյեմբերի 19, 1954[1], Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի գործող նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում[2]։
Զինվորական Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավարտել է Եգիպտոսի ռազմական ակադեմիան, Եգիպտոսի Հրամանատարաշտաբային քոլեջը։ Ռազմական ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում ու Փենսիլվանիայի Բարձրագույն բանակային ռազմական քոլեջում։ Ավարտելուց հետո՝ ստանալով սպայի կոչում նա ծառայության է անցել Եգիպտոսի զինված ուժերում։ Նա նաև զբաղեցրել է ռազմական կցորդի պաշտոնը Սաուդյան Արաբիայում։ 2003 թվականի նա այցելեց ռազմական գործի կուրսերի՝ բարձրագույն ռազմական քոլեջում։ կուրսային ծառայության ժամանակ նա՝ գրել է Մերձավոր Արևելքի դեմոկրատիայի մասին։
Հեղափոխության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի փետրվարին՝ միացել է Զինված ուժերի գերագույն խորհրդին՝ դառնալով ամենաերիտասարդ անդամը։ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո գերագույն խորհուրդը ստանձնեց կառավարության գործառույթները։ 2012 թվականի օգոստոսի 12-ին Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին գեներալի կոչումով նշանակվեց խորհրդի ղեկավար։ Միևնույն ժամանակ Անդել Ֆաթթահ Ալ-Սիսին դարձավ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար[3]։

Նախագահի Թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին սկսեցին լուրեր տարածվել, որ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ամենայն հավանականությամբ առաջադրվելու է, որպես նախագահի թեկնածու։ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին խոստացավ հնազանդվել ժողովրդի կամքին, որից հետո ստացավ ժողովրդի աջակցությանը։ Փողոցներում հետզհետե սկսվեցին վաճառվել դրոշներ, պաստառներ, մագնիսներ Ալ-Սիսիի պատկերներով։ 2014 թվականի հունվարի 27-ին նախագահի պաշտոնակատար՝ Ադլի Մանսուրը ԱբդելՖաթթահ Ալ-Սիսիին նշամակեց ֆեդմարշալի կոչմանը[4]։
Նախագահական Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2014 թվականի մայիսի 26-28-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողավը հաղորդեց նախագահական ընտրությունների արդյունքը. ըստ կեենտրանական ընտրական հանձնաժողովի զեկույցի համաձայն Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ստացավ ձայների 92,9% (23 264 306 ձայն), իսկ մյուս թեկնածու Համդին Սաբահը ընդամենը 3% (752 000 ձայն)[5]։
Նախագահական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին կյանքի կոչեց շատ հավակնոտ ծրագրերի։ Այդպիսի ծրագրերից են նոր մայրաքաղաքի կառուցումը, նոր ջրանցք կառուցելը կամ լայնածավալ բնակարանաշինությունը։

Նոր ջրանցքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Ջրանցքի կառուցումը այլընտրանք կլինի և կբեռնաթափի Սուեզի ջրանցքը։ Այդ նախագծի իրականցումը կարժենա շուրջ 4 մլրդ. ԱՄՆ դոլար։ Այս նոր ջրանցքը զուգահեռ կլինի Սուեզի ջրանցքին, և նրա երկարությունը կլինի կիսով չափ[6]։
Նոր մայրաքաղաքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն սկսվել է Նոր մայրաքաղաքի կառուցումը, այն արդեն ձեռք է բերել նոր մականուն «երկրորդ Դուբայ» անվանմամբ։ Այն կարող է ոչ միայն մրցակցել այժմյան շքեղ բիզնես կենտրոն Դուբայի հետ, այլ նաև մասամբ թևթեվացնել Կահիրեն։ Այդ նախագծի իրականացումը Եգիպտոսի համար կարժենա ավելի քան 45 մլրդ. ԱՄՆ դոլար։ Բացի այդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է այդ քաղաքում կառուցել մոտ մեկ միլիոն բնակարան, որով ել կբեռնաթափվի Կահիրեն[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի (անգլ.)
- Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի (անգլ.)
- Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի