Մա Հուատեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա Հուատեն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1971(1971-10-29)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՇանտոու, Q20063654?, Գուանդուն, Չինաստան[1] կամ Չաոչժոու, Գուանդուն, Չինաստան
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան[3]
ԿրթությունՇենչժենի համալսարան[1] և Shenzhen Middle School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և քաղաքական գործիչ
ԱշխատավայրTencent
ԱմուսինWang Danting?
Ծնողներհայր՝ Ma Chenshu?, մայր՝ Huang Huiqing?[4]
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMa Manlin?[4]
Commons-logo.svg Ma Huateng Վիքիպահեստում

Մա Հուատեն (չինարեն՝ 马化腾, հոկտեմբերի 29, 1971, Շանտոու, Գուանդուն, Չինաստան), չինացի համացանցային ձեռնարկատեր, Չինաստանի ամենամեծ համացանցային ընկերություններից մեկի՝ Tencent Inc.-ի հիմնադիրը[8][9]։ 2007 և 2014[10] թվականներին Թայմ ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը[11]։ 2016 թվականի հունվարի դրությամբ Ֆորբս ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը՝ 18.8 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մա Հուատենը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Գուանդուն պրովինցիայի Շանտոու քաղաքում։ 1993 թվականին ավարտել է Շենչժենի համալսարանը՝ համակարգչային տեխնիկա մասնագիտությամբ և աշխատանքի է անցնում Runxun Communications Development Co. Ltd կազմակերպությունում։ 5 տարի անց թողնում է աշխատանքը և Շենչժենում ընկերների հետ բացում է Tencent կազմակերպությունը, որը շարժական հեռախոսակապի տեղական ընկերություն էր։

1999 թվականին ընկերությունը մշակեց հաղորդագրությունների վայրկենական փոխանակման ծրագիր՝ OICQ (Open ICQ) չինական միջերեսով։ 1999 թվականի հոկտեմբերին Tencent-ը ամերիկյան և հոնգկոնգյան ընկերությունների կողմից 20 % արժեթղթերի դիմաց ստացավ 2.2 մլն ԱՄՆ դոլարի վենչուրային ֆինանսավորում, որը հնարավորություն տվեց հաղթահարել առաջացած դժվարությունները[13]։ Դրանից հետո մեսենջերը վերանվանվեց QQ և այն սկսեցին առաջ մղել որպես առանձին պրոդուկտ։

QQ-ն ստեղծեց նոր երիտասարդական համացանցային մշակույթ։ Եթե Գուգլի և Յահուի նման ընկերությունների համար մեսենջերները միայն կարգավորումներ էին հիմնական ծառայությունների համար, ապա Tencent-ը QQ-ն վերածեց հզոր կոմերցիոն մարքեթինգային գործիքի, որի օգնությամբ մյուս սեգմենտներում դարձավ առաջատար․ կազմակերպությանն են պատկանում առցանց խաղեր, հայտնի սոցիալական կայք Qzone-ը, TenPay էլեկտրոնային համակարգը։ 2010 թվականին Tencent-ը ամենաթանկարժեք չինական ինտերնետ-ընկերությունն էր, որի կապիտալը գերազանցում էր 30 մլրդ ԱՄՆ դոլարը, որը նրան հնարավորություն տվեց աշխարհում զբաղեցնել 3-րդ տեղը՝ Գուգլից և Ամազոնից հետո։ 2012 թվականին QQ ծրագրի ակտիվ օգտատերերի թիվը հասավ 784 մլն-ի։

Մա Հուատենի բիզնեսի հաջողությունը, ինչպես և մյուս խոշոր չինական կազմակերպությունների դեպքում, հանդիսանում է արևմտյան անալոգների նորարարական պատճենումը հսկայական չինական շուկայի համար։ Մա Հուատենի բիզնեսի մարտավարության յուրահատկությունը այլ չինական կազմակերպություններից ավելի ակտիվ ներդրումներն են օտարերկրյա ակտիվներ[14]։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին համաշխարհային ԶԼՄ-ում ակտիվ շրջանառվում էր մի միջադեպ․ Մա Հուատենը, ում կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր 4.4 մլրդ ԱՄՆ դոլար, Շենչժենի քաղաքային բյուջեից ստացել է ամենամսյա 450 ԱՄՆ դոլարի նպաստ՝ որպես աջակցություն քաղաքի գործարարներին և հաջողակ ձեռնարկատերերին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]