Իգոր Սեչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Սեչին
Sechin Headshot.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1960(1960-09-07) (58 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրոնՈւղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
Igor Sechin Վիքիպահեստում

Իգոր Սեչին (ռուս.՝ Игорь Иванович Сечин, սեպտեմբերի 7, 1960, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ։

1999 թվականի դեկտեմբերի 31-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, 2004 թվականից՝ ՌԴ նախագահի օգնականը, 2008 թվականի մայիսի 12-ից 2012 թվականի մայիսի 21-ը՝ ՌԴ փոխվարչապետը։

2004-2011 թվականներին եղել է «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2012 թվականի մայիսի 23-ից՝ նույն ընկերության նախագահը։ 2014 թվականի մարտի դրությամբ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 0,1273 %-ը՝ 3 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ։

«Ռոսնեֆտեգազ» պետական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է[1][2][3]։

Ըստ «Վեդոմոստի» թերթի, CNBC-ի և Ֆորբս ամսագրի՝ 2009 թվականից Սեչինը համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդը՝ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո[4][5][6][7]։

Կրթությամբ բանասեր-վիպասաց է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

2014 թվականի մարտին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոց կիրառեց Սեչինի նկատմամբ՝ Ուկրաինայում ընթացող խռովություններում ՌԴ կառավարության ունեցած դերին ի պատասխան։ Պատժամիջոցը ներառում էր ԱՄՆ մուտքի արգելքը, ԱՄՆ-ում նրա ամբողջ ունեցվածքի սառեցումը, Սեչինի և ամերիկյան քաղաքացիների ու կազմակերպությունների միջև բիզնես փոխանցումների արգելքը[8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Սեչինը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 7-ին Լենինգրադում աշխատավորի ընտանիքում։ Հայրը և մայրն աշխատում էին մետաղագործական գործարանում։ Երկվորյակ քրոջ՝ Իրինայի հետ սովորում էր նույն դասարանում։ Ծնողներն ամուսնալուծվեցին, երբ երեխաները դեռ սովորում էին դպրոցում[10]։

1977 թվականին ավարտել է № 133 միջնակարգ դպրոցը՝ ֆրանսիական թեքումով[11]: Նույն թվականին ընդունվում է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ[12]։ Սովորել է պորտուգալերենի խմբում։ Համալսարանը պետք է ավարտեր 1982 թվականին, սակայն 5-րդ կուրսում նրան, որպես թարգմանիչ, գործուղում են Մոզամբիկ՝ նախկին պորտուգալական գաղութ, որտեղ անկախություն ձեռք բերելուց հետո քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Երկրի ազգային Զինված ուժերի ստեղծմանը մասնակցում էին խորհրդային ռազմական խորհրդատուները և մասնագետները, ովքեր մշակում էին կազմակերպչական-հաստիքային կառույցներ, կազմակերպում էին զորքերի ծառայությունը, մարտական պատրաստվածությունը, նյութատեխնիկական ապահովումը։ Զինամթերքը և ռազմական տեխնիկան բերվում էր ԽՍՀՄ-ից[13][14]։ 2 տարի անց Աֆրիկայից վերադառնալով Լենինգրադ՝ Սեչինը 1984 թվականին ավարտեց ուսումը՝ ստանալով բանասեր-վիպասացի, պորտուգալերենի և ֆրանսերենի ուսուցչի որակավորում[4][15], получив специальность — филолог-романист, преподаватель португальского и французского языков[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВЕДОМОСТИ - «Роснефтегаз» втайне от правительства купил 0,23% «Газпрома»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-04-02 
  2. «Для усиления контроля российской энергетики Путин привлек Дарта Вейдера»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-04-02 
  3. «Новости NEWSru.com :: Сечин "тайно" обеспечил Кремлю контроль над "Газпромом", выяснили "Ведомости"»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-04-02 
  4. 4,0 4,1 «ВЕДОМОСТИ - Игорь Сечин, первый возле Владимира Путина»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-03-24 
  5. Сечин влиятельнее Медведева: Forbes опубликовал рейтинг мировых лидеров :: РБК daily 12.11.2009
  6. Charles Clover, David Gardner, Catherine Belton. The third man ler.ru/Russia/head/6751952/ Влиятельный соратник Путина и Медведева выходит из тени]
  7. Peleschuk Dan (դեկտեմբերի 24, 2014)։ «Think it's just Putin who runs Russia? Guess again»։ CNBC։ Վերցված է դեկտեմբերի 25, 2014 
  8. «Announcement Of Additional Treasury Sanctions On Russian Government Officials And Entities»։ US Department of the treasury 
  9. «Executive Order - Blocking Property of Additional Persons Contributing to the Situation in Ukraine»։ The White House - Office of the Press Secretary 
  10. http://www.vedomosti.ru/library/articles/2012/03/19/pervyj_vozle_putina Игорь Сечин, первый возле Владимира Путина
  11. Завербовали на 3 курсе, газета «Ленинградская правда», 27.03.2007
  12. «Ведомости», Игорь Сечин
  13. Вооруженная борьба народа Мозамбика за свободу и независимость (1965—1979 гг.)
  14. Сечин установил слежку за людьми Нарышкина — статья на Ура. Ru
  15. Lobbying.Ru, Сечин Игорь Иванович
  16. «Игорь Сечин :: Top.rbc.ru»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-03-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]