Չարլզ Կոխ
| Չարլզ Կոխ անգլ.՝ Charles de Ganahl Koch[1] | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 1, 1935[2] (90 տարեկան) |
| Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
| Գիտական աստիճան | գիտության բակալավր և գիտության մագիստր |
| Ազդվել է | Ալեքսիս դը Տոկվիլ, Ադամ Սմիթ, Michael Polanyi?, Յոզեֆ Շումպետեր, Julian Simon?, Փոլ Ջոնսոն, Thomas Sowell?, Charles Murray?, Leonard Read?, F. A. Harper?, Լյուդվիգ ֆոն Միզես և Ֆրիդրիխ Հայեկ |
| Երկեր | The Science of Success? և Good Profit? |
| Մասնագիտություն | գործարար |
| Աշխատատու | Arthur D. Little?[3] և Koch, Inc.? |
| Ծնողներ | հայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch?[4] |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | «Մոն Պելերին» համայնք, Beta Theta Pi? և Koch network?[5][6] |
| Երեխաներ | Elizabeth Koch? և Chase Koch? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Չարլզ Կոխ (անգլ.՝ Charles de Ganahl Koch, նոյեմբերի 1, 1935[2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար և մարդասեր։ Koch Industries ընկերության համասեփականատերն է, խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը, մինչդեռ եղբայրը՝ Դևիդ Կոխը, գործադիր փոխնախագահն է։ Չարլզը և Դևիդը յուրաքանչյուրը տնօրինում է կոնգլոմերատի 42%-ը։ Եղբայրները բիզնեսը ժառանգել են իրենց հորից՝ Ֆրեդ Կոխից, այնուհետև ընդարձակել այն[7]։ Koch Industries-ը սկզբնապես զբաղվում էր միայն նավթավերամշակմամբ և քիմիկատներով, սակայն այժմ զբաղվում է նաև աղտոտման վերահսկման գործընթացով և տեխնոլոգիաներով՝ պոլիմերներով և մանրաթելերով, միներալներով, պարարտանյութերով, լայն սպառման ապրանքների առևտրով և ծառայություններով, անտառային և լայն սպառման ապրանքներով և ագարակներով։ Բիզնեսները թողարկում են հայտնի բրենդներ, ինչպիսիք են Ինվիստա կարպետը, սպանդեքս մանրաթելի Լայկրա բրենդը, Georgia-Pacific անձեռոցիկները և Դիքսի Քափը (թղթե բաժակներ)։
2007 թվականին Կոխը հրատարակեց «Հաջողության գիտությունը» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է կառավարման իր փիլիսոփայությունը, որը կարելի է կոչել «Շուկայի վրա հիմնված կառավարում»[8]։
Ըստ Ֆորբսի 2010 թվականի հարցումների՝ Koch Industries-ը ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ մասնավոր ընկերությունն է իր եկամուտով[9]։ 2014 թվականի փետրվարին Կոխը, ըստ Հուրուն Ռեփորթ ամսագրի, ճանաչվել է աշխարհի 9-րդ հարուստ մարդը[10]՝ ունենալով 36 մլրդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի հոկտեմբերին, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նա 6-րդն էր՝ 34 մլրդ ԱՄՆ դոլարով[11], իսկ 2011 թվականին Ֆորբսի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 25 մլրդ ԱՄՆ դոլարով, որն ստացել է Koch Industries-ի իր 42 % մասնաբաժնից[12]։
Կոխն աջակցում է դեպի ազատ շուկան ուղղվածություն ունեցող մի շարք կրթական հաստատությունների, ներառյալ՝ Մարդասիրական հետազոտությունների ինստիտուտը և Ջորջ Մեյսոնի համալսարանի Մերկատուս կենտրոնը։ Նա նաև աջակցում է Հանրապետական կուսակցությանը և նրա թեկնածուներին, ազատական խմբերի և տարբեր բարեգործական և մշակութային կառույցների։ Համահիմնադրել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտը։ Koch Cultural Trust կազմակերպությունը, որը հիմնել է Չարլ Կոխի կինը՝ Էլիզաբեթը, ևս աջակցում է մի շարք նախագծեր և ստեղծարար արտիստների[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.politico.com/magazine/story/2015/03/charles-koch-overcriminalization-115512
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.newnetherlandinstitute.org/history-and-heritage/dutch_americans/charles-g-koch/
- ↑ Cascone S. Hated Koch Family Makes $10.5 Million Donation to Obscure Wichita Art Center // Artnet — 2015.
- ↑ http://freakonomics.com/podcast/why-hate-koch-brothers-part-1/
- ↑ https://www.usatoday.com/story/news/politics/2015/04/23/koch-family-fred-frederick-charles-david-and-bill/26029549/
- ↑ Ferguson, Andrew (2011 թ․ ապրիլի 21). «The 2011 TIME 100». TIME. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ The Science Of Success www.kochind.com. Retrieved April 2011.
- ↑ The Top 10, America's Largest Private Companies Forbes.com. Retrieved April 2011.
- ↑ Արխիվացված 2014-08-08 Wayback Machine Hurun Report Global Rich List 2014
- ↑ «Bloomberg Billionares Index». Bloomberg LP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"Charles Koch", Forbes profiles».
- ↑ «History». Koch Cultural Trust. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile Արխիվացված 2014-09-10 Wayback Machine at Koch Industries
- Charles G. Koch Charitable FoundationԱրխիվացված 2013-05-28 Wayback Machine
- Profile at Philanthropy Roundtable
- Names in the News: David and Charles Koch Արխիվացված 2014-07-26 Wayback Machine at FollowTheMoney.org
- Political contributions Արխիվացված 2013-01-26 archive.today from Influence Explorer at the Sunlight Foundation
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Կոխ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի միլիարդատերեր