Մայքլ Բլումբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բլումբերգ
անգլ.՝ Michael Bloomberg
Mike Bloomberg Headshot.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն (2001), ԱՄՆ Հանրապետական կուսակցություն (2007) և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի բիզնես դպրոց (1966), Ջոնս Հոփքինսի համալսարան (1964) և Մեդֆորդի ավագ դպրոց
Մասնագիտություն՝ գործարար, քաղաքական գործիչ, օդաչու, գրող, թրեյդեր, bank manager և դերասան
Դավանանք հուդայականություն[1] և ռեֆորմիստական հրեականություն
Ծննդյան օր փետրվարի 14, 1942(1942-02-14)[2][3][4][…] (81 տարեկան)
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Michael Rubens Bloomberg
Հայր William Henry Bloomberg?
Մայր Charlotte Bloomberg?
Ամուսին Սյուզեն Բրաուն
Զավակներ Ջորջինա Բլումբերգ և Էմմա Բլումբերգ
 
Կայք՝ mikebloomberg.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մայքլ Ռուբենս Բլումբերգ (անգլ.՝ Michael Rubens Bloomberg, փետրվարի 14, 1942(1942-02-14)[2][3][4][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, քաղաքական գործիչ և մարդասեր։ Եղել է Նյու Յորքի 108-րդ քաղաքապետը, ով պաշտոնավարել է 3 տարի՝ 2001 թվականից ի վեր։ 41 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է ԱՄՆ-ի 7-րդ և աշխարհի 13-րդ ամենահարուստ մարդը[5]։

Համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Ընկերությունը կրում է իր անունը և հայտնի է Բլումբերգ տերմինալով (Bloomberg Terminal), որն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է արհեստավարժ ներդրողների կողմից[6][7]։

Բլումբերգն իր կարիերան սկսել է Salomon Brothers արժեթղթերի միջնորդավաճառքի կազմակերպությունում մինչև 1981 թվականին հիմնադրեց սեփական ընկերությունը և հաջորդ 20 տարիներին դարձավ դրա նախագահն ու գործադիր տնօրենը[8]։ 1996-2002 թվականներին եղել է իր մայր բուհի՝ Ջոն Հոփկինսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը[5]։ Նախկինում դեմոկրատ էր, սակայն 2001 թվականին փոխեց կուսակցությունը և դրեց իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի համար՝ արդեն որպես հանրապետական։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մի քանի շաբաթ անց առաջ անցավ իր մրցակից Մարկ Գրինից և դարձավ քաղաքապետ։ 2005 թվականին Բլումբերգը վերընտրվեց և 2 տարի անց հեռացավ Հանրապետական կուսակցությունից[8]։ 2009 թվականին ընտրվեց երրորդ անգամ՝ որպես անկախ թեկնածու։

2008, 2012 և 2016 թվականների ԱՄՆ նախագահական ընտրությունների համար հաճախ է նշվում որպես հնարավոր թեկնածու[9]։ Նա հրաժարվեց ցանկացած պաշտոնի համար թեկնածությունը դնելուց, բացի քաղաքապետի պաշտոնը։ 2014 թվականի հունվարի 1-ին Բլումբերգին հաջորդեց Բիլ դե Բլասիոն՝ որպես Նյու Յորքի քաղաքապետ[10]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին բարեգործական մի շարք նվիրատվություններ կատարելուց հետո հայտարարեց, որ կրկին վերադառնում է Bloomberg L.P. և 2014 թվականի վերջին զբաղեցրեց գործադիր տնօրենի պաշտոնը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Temple Emanu-El
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 «Michael Bloomberg»։ Forbes։ September 2013։ Վերցված է սեպտեմբերի 27, 2013 
  6. «Bloomberg's website»։ Bloomberg L.P.։ Վերցված է ապրիլի 20, 2014 
  7. «The 400 Richest Americans: #8 Michael Bloomberg»։ Forbes։ սեպտեմբերի 17, 2008։ Վերցված է սեպտեմբերի 17, 2008 
  8. 8,0 8,1 «Bloomberg Leaves Republican Party – NYC Mayor, Subject of Speculation about Presidential Run, Now Unaffiliated»։ MSNBC։ Associated Press։ հունիսի 20, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-28-ին։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  9. Chan, Sewell (հունիսի 19, 2007)։ «City Room: Bloomberg Leaving Republican Party»։ Նյու Յորք Թայմս 
  10. Deprez Esmé E. (սեպտեմբերի 23, 2013)։ «Obama Endorses Fellow Democrat De Blasio for New York Mayor»։ Bloomberg L.P.։ Վերցված է հոկտեմբերի 10, 2013 
  11. Andrew Ross Sorkin (սեպտեմբերի 3, 2014)։ «Michael Bloomberg to Return to Lead Bloomberg L.P.»։ Նյու Յորք Թայմս 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]