Jump to content

Դին Խուեդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Խուեդոն
丁学东
Դիմանկար
Ծնվել էփետրվար 1960 (65 տարեկան)
ԾննդավայրՉանչժոու, Ցզյանսու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՔաղաքացիությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿրթությունZhongnan University of Economics and Law? և Anhui Normal University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն

Դին Խուեդոն (չինարեն՝ 丁学东, փետրվար 1960, Չանգժոու, Q10564392?, Ցզյանսու, Չինաստան[1], Չինաստան), China Investment Corporation-ի[2] նախագահ և գործադիր տնօրեն։ Նախկինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում զբաղեցրել է մի քանի կառավարական պաշտոններ։

Դինն ավարտել է Ֆինանսների նախարարության Ֆինանսների գիտահետազոտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի, այնուհետև դոկտորի աստիճան։ 2006-2008 թվականներին եղել է ֆինանսների նախարարի օգնականը, իսկ 2008-2010 թվականներին՝ Ֆինանսների փոխնախարար[1]։

2010-2013 թվականներին եղել է երկրի Պետական խորհրդի գլխավոր քարտուղարը, իսկ 2013 թվականին՝ Աղետների կանխարգելման ազգային կոմիտեի փոխտնօրենը։ 2013 թվականի հուլիսին դարձել է China Investment Corporation-ի նախագահը և գործադիր տնօրենը։ Նույն թվականին դարձել է նաև Պետական խորհրդի Զարգացման և աղքատության դեմ պայքարի առաջատար խմբի փոխտնօրենը[1]։

2012 թվականից մինչև 2015 թվականի սեպտեմբերը եղել է Չինաստանի կառավարման ակադեմիայի պրոֆեսոր։ 2014 թվականի հոկտեմբերից Չինաստանի առաջատար ներդրումային բանկի՝ China International Capital Corporation Limited-ի նախագահն է, ինչպես նաև Russian Direct Investment Fund-ի տնօրենը[3]։

2015 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ding Xuedong 丁学东». chinavitae.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. «Ding Xuedong - Forbes». Forbes. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  3. «Xuedong Ding Ph.D.». www.bloomberg.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  4. «#42 Ding Xuedong». forbes.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.