Ջեֆրի Իմելթ
Ջեֆրի Իմելթ անգլ.՝ Jeff Immelt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1956[1] (67 տարեկան) կամ 1956[2] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Finneytown High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ջեներալ էլեկտրիկ և New Enterprise Associates? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և գործադիր տնօրեն |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Ջեֆրի Ռոբերթ Իմելթ, Ջեֆ Իմելթ (անգլ.՝ JJeffrey Robert "Jeff" Immelt, փետրվարի 19, 1956[1] կամ 1956[2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ Ներկայումս ԱՄՆ-ում հիմնադրված Ջեներալ էլեկտրիկ կոնգլոմերատի խորհրդի նախագահն է և գործադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է տնօրենների խորհրդի կողմից 2000 թվականին՝ որպես Ջեք Ուելչին փոխարինող՝ վերջինիս թոշակի անցնելուց հետո։ Նախկինում Իմելթը եղել է Ջեներալ էլեկտրիկի Բժշկական համակարգերի ստորաբաժանման նախագահը և գործադիր տնօրենը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմելթը ծնվել է Ցինցինատիում՝ ուսուցչուհի Դոննա Ռոզմարիի և Ջոզեֆ Ֆրենսիս Իմելթի ընտանիքում, ով ղեկավարում էր Ջեներալ էլեկտրիկի ինժեներական բաժինը[5][6]։
Իմելթը հաճախել է Ֆայնիթաունի ավագ դպրոցը, քոլեջում ֆուտբոլ է խաղացել թեքլի դիրքում[7]։ 1978 թվականին Դարթմութի քոլեջն ավարտելով ստացել է կիրառական մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Այժմ Դարթմութի հոգաբարձուների խորհրդի անդամ է[8], եղել է նաև Ֆի Դելտա Ալֆայի նախագահը։
Դորթմունթում սովորելու տարիներին ամառներն աշխատել է Ցինցինատիում տեղակայված Ֆորդի հավաքման հոսքագծում։ Ավարտելուց հետո աշխատել է Procter & Gamble-ում, այնուհետև ընդունվել Հարվարդի համալսարան[9]։
1982 թվականին Իմելթն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը և ստացել մագիստրոսի աստիճան։ «Բիզնես դպրոցը» բնութագրել է որպես իր կյանքի ամենաեռանդուն ժամանակաշրջան[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ «Immelt, Jeffrey R. 1956–»։ Encyclopedia.com։ Վերցված է 2015-12-03
- ↑ Byrum Keller Valerie (1974)։ Immel and Imel families in America: twigs and branches of the Immel family tree։ Schlechter's։ էջ 25
- ↑ «GE's Jeff Immelt: how the US can win (15:00)»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին։ Վերցված է 2015-12-27
- ↑ «Jeffrey R. Immelt '78»։ Dartmouth.edu։ Վերցված է 2015-12-03
- ↑ «Jeffrey Immelt 101»։ Economix.blogs.nytimes.com։ Վերցված է 2015-12-03
- ↑ «Fortune 100 CEOs:When they were MBA Students»։ Poetsandquants.com։ Վերցված է 2015-12-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- General Electric, Executive Bio and Photo
- September 2009 speech by Immelt regarding GE Healthcare Archived 2011-07-26 at the Wayback Machine.
- Leading Questions: GE's Jeff Immelt, Interview with BBC Business