Լի Ջեյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջեյոն
կորեերեն՝ 이재용
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1968(1968-06-23) (54 տարեկան)
ԾննդավայրՅոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]
ՔաղաքացիությունFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՍեուլի ազգային համալսարան, Կեյոյի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Kyungbock High School?
Մասնագիտությունգործարար և գործարանատեր
ԱմուսինIm Se-ryeong?
Ծնողներհայր՝ Լի Գոնհի, մայր՝ Hong Ra-hee?
Զբաղեցրած պաշտոններChairman of Samsung Group?
ԵրեխաներLee Won-ju? և Lee Ji-ho?
Commons-logo.svg Lee Jae-yong Վիքիպահեստում

Լի Ջեյոն (հանգըլ՝ 이재용, հունիսի 23, 1968(1968-06-23), Յոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի բիզնես մագնատ, Սամսունգ Էլեկտրոնիքսի փոխնախագահ։ Սամսունգի նախագահի՝ Լի Գոնհիի որդին է և համարվում է հոր իրավահաջորդը։ Հարավկորեական մամուլի կողմից անվանվում է «Սամսունգի թագաժառանգ», խոսում է անգլերեն և ճապոներեն[2]։ Լիի հարստությունը գնահատվում է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ նրան դարձնելով Հարավային Կորեայի ամենահարուստ 3-րդ մարդը[3]։

2014 թվականին Ֆորբս ամսագրի կողմից Լին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 35-րդ անձը, ինչպես նաև հոր հետ՝ ամենաազդեցիկ կորեացիները[4]։ 2017 թվականի օգոստոսի 27-ին Լի Ջեյոնը կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին սովորել է Սեուլի ազգային համալսարանում և Արևելյան Ասիայի պատմության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[6], այնուհետև Կեոյի համալսարանում բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Հարվարդի բիզնես դպրոցում՝ նպատակ ունենալով ստանալ բիզնեսի կառավարման դոկտորի աստիճան՝ կենտրոնանալով էլեկտրոնային առևտրի վրա, սակայն աստիճանը չի ստացել[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին հազվադեպ է հայտնվում հասարակության առջև և խուսափում է հասարակայնությունից։ Իմ Սերիունի հետ ունեն 2 երեխա, ումից բաժանվել է 2009 թվականին[3][6]։ Լին հետաքրքրվում է գոլֆով և ձիարշավով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Լի Ջեյոն
  2. All Eyes Are On Samsung's 'Crown Prince'
  3. 3,0 3,1 3,2 #33 Jay Y. Lee
  4. The World's Most Powerful People
  5. McCurry Justin (2017-08-25)։ «Samsung heir sentenced to five years in jail after corruption conviction»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-08-28 
  6. 6,0 6,1 6,2 «Jay Lee, Samsung's unassuming heir apparent»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]