Անգելա Մերկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգելա Մերկել
գերմ.՝ Angela Merkel
Angela Merkel. Tallinn Digital Summit.jpg
Ծնվել է հուլիսի 17, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ազգություն գերմանացի
Մայրենի լեզու գերմաներեն
Կրոն Գերմանիայի ավետարանչական եկեղեցի[4] և լյութերականություն
Կրթություն Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լայպցիգի համալսարան, Q56230681? և Q56230686?
Երկեր Examination of the mechanism of decays with singular bond breaking and calculation of their coefficient of reaction rate on the basis of quantum mechanical and statistical methods
Մասնագիտություն քաղաքական գործիչ, ֆիզիկոս և պետական գործիչ
Աշխատանք կանցլեր
Ամուսին Յոախիմ Զաուեր[1]
Ծնողներ հայր՝ Հորստ Կասներ[1], մայր՝ Հերլինդ Կասներ[1]
Զբաղեցրած պաշտոններ Գերմանիայի դաշնային կանցլեր, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանիայի ֆեդերալ նախարար, Գերմանիայի ֆեդերալ նախարար, Գերմանական Բունդեսթագի անդամ, Secretary General of the CDU և Գերմանական Բունդեսթագի անդամ[5]
Քաղաքական կուսակցություն Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Դեմոկրատական ճեղքում
Պարգևներ և
մրցանակներ
Կարլ Մեծի միջազգային շքանշան[6] Պերի արևի օդենի մեծ խաչ Դոմ Հենրի մանկան մեծ խաչ Ազատության նախագահական շքանշան Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև Գերմանական լրատվամիջոցների պարգև Լեո Բաեքի մեդալ Հայնգի-Գալինսկու պարգև Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[7] Լեո Բեքի մրցանակ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Ջավահարլալ Ներույի պարգև Ինդիրա Գանդիի մրցանակ Ռոբերտ Շումանի մրցանակ Ջավահարլալ Ներույի պարգև Աբրահամ Գայգերի մրցանակ[8] Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի Honorary doctor at the Nanjing University[9] Հանրապետության շքանշան Grand Cross of Royal Norwegian Order of Merit «Ստարա պլանինա» շքանշան Order of Abdulaziz al Saud Order of Zayed Grand Star of the Decoration for Services to the Republic of Austria Honorary doctor of the Leipzig University Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր Honorary doctor of the Katholieke Universiteit Leuven Honorary doctor of the Ghent University Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան և Q56528430?
Անդամություն Ատլանտյան կամուրջ, Ռոթարի Թլաբ, Քրիստոնեական-դեմոկրատական միություն, Free German Youth և Դեմոկրատական ճեղքում
Կայք angela-merkel.de
Ստորագրություն
Angela Merkel Signature.svg
Angela Merkel Վիքիպահեստում

Անգելա Մերկել (գերմ.՝ Angela Dorothea Merkel, ծնունդով՝ Անգելա Դորոթեա Կասներ հուլիսի 17, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3], Համբուրգ, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի քաղաքական գործիչ։ Գերմանիայի կանցլեր (2005 թվականից), Գերմանիայի Քրիստոնյա-Դեմոկրատների Միություն կուսակցության առաջնորդ (2000 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։ 1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։

Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։ 1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։

2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Նրա առաջին ամուսինը Ուլրիխ Մերկելն է։ 1998 թ-ի դեկտեմբերի 30-ին Անգելան ամուսնացել է երկրորդ անգամ, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ։ Կրում է առաջին ամուսնու ազգանունը։ Երեխաներ չունի։

Անգելա Մերկելը Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 8-րդ կանցլերն է։

Անգելա Մերկելը և Ջորջ Վոկեր Բուշը. Հունվար 2006 թ

Աշխատանքը ԳԴՀ գիտությունների ակադեմիայում (1978—1989 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի համար մերժում ստանալով Իլմենաուի բարձրագույն տեխնիկական դպրոցից, Մերկել ամուսինները տեղափոխվեցին մայրաքաղաք: Որպես դիպլոմավորված ֆիզիկոս տեղ ստացավ Կենտրոնական համալսարանի ֆիզիոլոգիական քիմայի բաժնում Գերմանիայի գիտությունների ակադեմիա, տեղակայված բեռլինյան շրջանում՝ Ադլերսխոֆում: 1981 թվականին ամուսինները բաժանվեցին, անզավակ զույգի բաժանումը հաստատվեց 1982 թվականին: 1984 թվականին աշխատավայրում Մերկելը ծանոթացավ ներկայիս ամուսնու հետ Յոախիմ Զաուերի (ամուսնացան 1998 թվականին): 1986 թվականին մի քանի օր անցկացրեց ԳՖՀ-ում, որը ԳԴՀ-ի քաղաքացիների համար կապված էր կառավարությանը հավատարիմ մնալու նախնական ստուգման հետ:

Մերկելն աշխատում էր հետևյալ բաժնում՝ տեսական քիմիայի: 1986 թվականի հունվարի 8-ին դիսերտացիա պաշտպանեց հետևյալ թեմայով՝ «Անկման ռեակցիայի մեխանիզմի հետազոտություն՝ պարզ կապերի պայթյունով և հաշվարկ նրանց արագագործ կոնստանտների քվանտային-քիմիական և վիճակագրական մեթոդների հիման վրա» Լուտց Ցյուլիկեի[de] ղեկավարությամբ, Կենտրոնական համալսարանում, ուղղվածությունը՝ տեսական քիմիա: Ստանալով բնական գիտությունների դոկտորի կոչում, տեղափոխվեց վերլուծական քիմիայի բաժին, որտեղ ղեկավարում էր Կլաուս Ուլբրիխտը[de]:

Աշխատավայրում ակտիվ կերպով մասնակցում էր քաղաքական կյանքին՝ հանդիսանում էր ԱԳԵՄ (Ազատ գերմանական երիտասարդության միություն) կոմիտետի անդամ և ագիտացիայի և պրոպագանդայի քարտուղար, 1992 թվականին հարցազրույցի ժամանակ Մերկելն իր գործունեությունը անվանեց մշակութային-լուսաբանական աշխատանք և նշեց, որ այն իրեն դուր էր գալիս: Չի դարձել անդամ ո՛չ ԳՍԸԿ-ում (Գերմանիայի սոցիալիստական ընդհանուր կուսակցություն), ո՛չ էլ ԳԴՀ-ի այլ դեմոկրատական բլոկում և չի մասնակցել ընդդիմության շարժմանը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R. Der, A. Merkel, H.-J. Czerwon։ On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense gases. I. Quantum statistical theory. In։ Chemical Physics 1980, 53 (3), S. 427 - 435.
  • R. Der, R. Haberlandt, A. Merkel։ On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense systems. II. Numerical results. In։ Chemical Physics 1980, 53 (3), S. 437 - 442.
  • Angela Merkel, Ilka Böger, Hans Joachim Spangenberg, Lutz Zülicke։ Berechnung von Hochdruck-Geschwindigkeitskonstanten für Zerfalls- und Rekombinationsreaktionen einfacher Kohlenwasserstoffmoleküle und -radikale. In։ Zeitschrift für physikalische Chemie. 1982, 263 (3), S. 449 - 460.
  • Angela Merkel, Lutz Zülicke։ Berechnung von Geschwindigkeitskonstanten für den C-H-Bindungsbruch im Methylradikal. In։ Zeitschrift für physikalische Chemie. 1985 266 (2), S. 353 - 361.
  • H. Mix, J. Sauer, K. P. Schröder, A. Merkel։ Theoretische Behandlung von Molekülschwingungen unter Berücksichtigung von Anharmonizitäten. Eine elementrare Einführung. Berlin, März 1987. Verlag։ o. A. (Publikation des ZIPC)
  • Angela Merkel, Lutz Zülicke։ Nonempirical parameter estimate for the statistical adiabatic theory of unimolecular fragmentation carbon-hydrogen bond breaking in methyl. In։ Molecular Physics. 1987, 60 (6), S. 1379 - 1393.
  • Angela Merkel, Zdenek Havlas, Rudolf Zahradnik։ Evaluation of the rate constant for the SN2 reaction fluoromethane + hydride: methane + fluoride in the gas phase. In։ Journal of American Chemical Society. 1988, 110 (25), S. 8355-8359.
  • Angela Merkel, Lutz Zuelicke։ Theoretical approach to reactions of polyatomic molecules In։ Journal of Quantum Chemistry. 1990, 36, S. 191 - 208.
  • F. Schneider, A. Merkel։ The lowest bound states of triplet (BH2)+ In։ Chemical Physics Letters. 1989, 161, S. 527 - 531

Քաղաքական և ինքնակենսագրական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In unruhiger Zeit. Reden und Aufsätze aus drei Jahren deutscher Einheit. Parerga, Düsseldorf/Bonn 1994, ISBN 3-9803042-4-8
  • Das vereinte Deutschland in der Europäischen Union, neue Chancen für Frauen und Jugendliche. Köllen, Bonn 1994, ISBN 3-88579-153-6
  • mit Hartmut Grassl։ Ist unser Klima noch zu retten? Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1995, ISBN 3-930163-86-1
  • (Hrsg.)։ Wissenschaftliche Politikberatung für die Umwelt : Stationen, Leistungen, Anforderungen und Erfahrungen. Analytica, Berlin 1997, ISBN 3-929342-27-8
  • Der Preis des Überlebens. Gedanken und Gespräche über zukünftige Aufgaben der Umweltpolitik. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1997, ISBN 3-421-05113-5
  • mit August Oetker & Hubert Peter Johann։ Umwelt und Wirtschaft. Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1998, ISBN 3-931575-92-6
  • (Hrsg.)։ Europa und die deutsche Einheit. Zehn Jahre Wiedervereinigung: Bilanz und Ausblick. Herder, Freiburg/Basel/Wien 2000, ISBN 3-451-20140-2
  • Mein Weg. Angela Merkel im Gespräch mit Hugo Müller-Vogg. Hoffmann und Campe, Hamburg 2004, ISBN 3-455-09417-1; aktualisierte Ausgabe։ Mein Weg. Ein Gespräch mit Hugo Müller-Vogg. ebd., 2005, ISBN 3-455-09538-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]