Բեռլինի հրեական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեռլինի հրեական թանգարան
JuedischesMuseum 1a.jpg
Տեսակ հրեական թանգարան
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա[1]
Տեղագրություն Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ
Վայր Kreuzberg
Կազմված է Library of Jewish Museum Berlin
Հասցե Lindenstraße 9-14
Հիմնադրված է 2001
Տնօրեն Peter Schäfer
Կոորդինատներ: 52°30′5.00″ հս․ լ. 13°23′44.02″ ավ. ե. / 52.5013889° հս․. լ. 13.3955611° ավ. ե. / 52.5013889; 13.3955611
Կայք juedisches-museum-berlin.de

Բեռլինի հրեական թանգարան (գերմ.՝ Jüdisches Museum Berlin), նվիրված է գերմանա-հրեական ավելի քան 2000 տարվա հարաբերությունների պատմությանը: Գտնվում է Լինդենշթրասսե փողոցում, Քրոյցբերգ թաղամասում: Բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 9-ին: Գտնվում է պետական պահպանության տակ:

Բեռլինի հրեական թանգարան. տեսարան վերևից

Թանգարանում գտնվում են.

  • մշտական ցուցադրություն,
  • ժամանակավոր ցուցադրություններ,
  • ընդարձակ արխիվ
  • Ռաֆայել Ռոտի ուսումնական կենտրոն,
  • հետազոտությունների բաժիններ:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Բեռլինում բացված առաջին հրեական թանգարանը գործել է հինգ տարուց քիչ ավելի երկար: Բյուրեղապակյա գիշերվանից անմիջապես հետո թանգարանը փակվեց նացիստական ռեժիմի կողմից: 1971 թվականին, երբ Բեռլինի հրեական համայնքը տոնում էր իր 300-ամյակը, իսկ Բեռլինի նախկին Պատմության թանգարանում անց էր կացվում իրադարձությանը նվիրված ցուցահանդես, նոր հրեական թանգարան ստեղծելու միտք ձևավորվեց: Ամեն դեպքում, հետագա տարիներին ևս համապատասխան թեմայով ցուցադրություններ կազմակերպելու համար օգտագործվում էր Բեռլինի թանգարանը:

Լիբեսքինդի նախագծած շինության ճակատը

1988 թվականին հրեական բաժնի ցուցադրության տարածքն ընդլայնելու նպատակով Բեռլինի թանգարանի ընդարձակման ճարտարապետական մրցույթ հայտարարվեց: Մրցույթը հաղթեց Դանիել Լիբեսքինդը, ով իր նախագիծը կոչեց "Between the Lines" («Տողերի արանքում»): Շենքի ցուցադրական անհամաչափ զիգզագաձև գիծը ոչ մեկ անգամ հատվում է դատարկ տարածության հետ: Ըստ ճարտարապետի մտահղացման` դրանք պետք է խորհրդանշեին այն դատարկությունը, որը տարածվեց Գերմանիայի ու Եվրոպայի կյանքում` հրեական բնակչության ու մշակույթի զանգվածային ոչնչացումից հետո: Թանգարանային համալիրն ամբողջությամբ բաղկացած է շենքերից, ստորգետնյա տարածքից ու «արտաքսման այգուց»: Թանգարանի հիմնական հատվածը կառուցվել է 1993-1995 թվականներին: Հավելյալ շինության շինարարությունը տևել է 1992-1998 թվականներին: Լիբեսկինդի շինությունը բաց է հանրության համար 1999 թվականից` բուն թանգարանի բացումից երկու տարի առաջ: Արդեն որպես Հրեական թանգարանի մաս` այն շատ հայտնի է այցելուների շրջանում:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է երկու շինությունից. Կոլլեգիենհաուսի հին շինությունից և ճարտարապետ Դանիել Լիբեսքինդի նախագծած նոր զիգզագաձև շենքից: Առաջինը բարոկկոյի օրինակ է, երկրորդը` դեկոնստրուկտիվիզմի: Շինությունների միջև երևացող ճակատային միացում չկա, դրանք միանում են ստորգետնյա հարկով:

Լիբեսքինդի` ջարդված գծի ձևով նախագծված շենքը, որը ճարտարապետին համաշխարհային համբավ է բերել, այցելուներին հնարավորություն է տալիս ինչ-որ չափով զգալ այն դժբախտությունները, որոնք բաժին են հասել հրեական ժողովրդին: Դեպի թանգարանի հիմնական մասնաշենք սովորական մուտք չկա: Այնտեղ կարելի է հասնել միայն ստորգետնյա երկար անցումով: Դեպի հրեական թանգարան միայն մուտքը չի բացակայում: Դրա ցինկապատ ֆասադը քաոսային նեղ պատուհաններով այնպես է կառուցված, որ չես կարող հասկանալ, թե այնտեղ քանի հարկ կա, և ընդհանրապես, կան դրանք, թե ոչ: Ներսում հայտնվելով` այցելուները կորցնում են հավասարակշռությունը, քանի որ թանգարանի հատակը կոր է, և առաջ շարժվելու համար պետք է ջանք գործադրել: Այստեղ է տեղակայված «Հոլոքոստի ամրոցը», փոքր, փակ, դատարկ տարածություն` սև պատերով ու վերևում հայտնվող մի փոքր լույսով: Այստեղ է նաև «Արտաքսման այգին», որտեղ տեղադրված են 49 հուշասյուներ. 48-ը լցված են Բեռլինի հողով և խորհրդանշում են Իսրայել պետության հիմնումը, իսկ 49-րդը` լցված է Իսրայելից բերված հողով: «Արտաքսման այգի» կարելի է հասնել թանգարանի միայն նկուղային հարկերից: Այստեղ ևս կողմնորոշման խնդիր կա: Այգու հիմքը հանդիսացող պլատֆորմը ևս կորություն ունի, ինչպես նաև, այն գետնի մակարդակից ցածր է: Հավասարապես կորություն ունեն և հուշասյուները, որոնցից յուրաքանչյուրի մեջ ծառ է տնկված, որոնք վեր են խոյանում բետոնե հիմքից ու խորհրդանշում են դեպի երկինք ձգվող կյանքը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.jmberlin.de/ - Բեռլինի հրեական թանգարանի պաշտոնական կայք