Jump to content

Stern (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Stern, «Շթերն» (գերմաներենից թարգմանաբար «Աստղ») Համբուրգի հրատարակչության տեղեկատվական և քաղաքական շաբաթաթերթի պատկերազարդ գերմանական ամսագիր, որը պատկանում է Bertelsmann մեդիա կոնցեռնին։ Հիմնվել է 1948 թվականին։ Շտաբը գտնվում է Համբուրգում։ Der Spiegel և Focus ամսագրերի հետ միասին Stern-ը Գերմանիայում ամենաշատ վաճառվող տեղեկատվական-քաղաքական ամսագրերի եռյակի մեջ է մտնում[1]։ 2019 թվականի կտրվածքով ամսագրի հրատարակած տպաքանակը կազմել է 466 019 օրինակ, որը 1998 թվականի հետ համեմատած 57,7 տոկոսով ավելի քիչ է։

Anzeiger-Hochhaus-ը Հաննովերում

Ամսագրի առաջին տպագրությունը հայտնվել է 1948 թվականի օգօստոսի 1-ին՝ Հենրի Նաննենի կողմից նորաստեղծ Stern-Verlag Henri Nannen հրատարակչությունում, իսկ շտաբը գտնվել է Հաննովերի Anzeiger-Hochhaus-ի շենքում[2]։ 1946 թվականին այդ նույն շենքում իր ուղին է սկսել Der Spiegel ամսագիրը, որը Stern-ի գլխավոր միրցակիցն էր։ 1949-1980 թվականներին Նաննեն եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ մինչև 1983 թվականը նաև համարվել է նրա հրատարակիչը և մեծ դեր է խաղացել ամսագրի հետագա զարգացման գործում։ 1983 թվականին Կոնարդ Կույաուի «Հիտլերի օրագրերի» հետ կապված սկանդալից հետո, որը հրատարակել էր Stern-ը, Նաննեն հրապարակայնորեն իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը և ինքնակամ հեռացել է ամսագրից[3]։

Այժմ Stern-ը համարվում է Գերմանիայի երկրորդ ամենահայտնի տեղեկատվական-քաղաքական ամսագիրը, որի 2019 թվականին հրատարակած տպաքանակը կազմել է 466 019՝ Der Spiegel-ից հետո (719 326)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Statistiken zu den Nachrichtenmagazinen» (գերմաներեն). Statista.
  2. Catherine C. Fraser; Dierk O. Hoffmann Pop Culture Germany!: Media, Arts, and Lifestyle. — ABC-CLIO, 2006. — С. 201. — ISBN 978-1-85109-733-3
  3. «Die Hitler-Tagebücher: Von der Sensation zum Alptraum» (գերմաներեն). Die Zeit.(չաշխատող հղում)