Ջոն Մեյջոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Մեյջոր
անգլ.՝ John Major
John Major 2014.jpg
Ծնվել էմարտի 29, 1943(1943-03-29)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[3]
ԿրոնԱնգլիկան եկեղեցի և անգլիկանություն
ԿրթությունRutlish School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, bank manager և ինքնակենսագիր
ԱմուսինՆորմա Մեյջոր
Ծնողներհայր՝ Թոմ Մեյջոր-Բոլ
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Ընդդիմության առաջնորդ, Leader of the Conservative Party?, գանձապետարանի կանցլեր, Chief Secretary to the Treasury?, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Shadow Foreign Secretary?, First Lord of the Treasury?, Minister for the Civil Service?, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Member of the 52nd Parliament of the United Kingdom?[4], Միացյալ Թագավորության 51-րդ Պառլամենտի անդամ[5], Member of the 50th Parliament of the United Kingdom?[5], Member of the 49th Parliament of the United Kingdom?[5] և Member of the 48th Parliament of the United Kingdom?[5]
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կայքjohnmajor.co.uk
John Major Վիքիպահեստում

Ջոն Մեյջոր (անգլ.՝ John Major, մարտի 29, 1943(1943-03-29)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ. Մեծ Բրիտանիայի վարչապետ 1990 թվականից առ 1997 թ.։ Պահպանողական կուսակցության առաջնորդ, որի ղեկավարությամբ պահպանողականները հաղթել են 1992 թ. խորհրդարանական ընտրություններում։

1997 թ. ընտրություններում պարտություն կրելուց հետո Մեյջորին վարչապետի պաշտոնում փոխարինել է լեյբորիստ Թոնի Բլեերը, իսկ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ Ուիլյամ Հեյգը։

Ջոն Մեյջորը ծնվել է 1943 թ. Լոնդոնում։ Բարձրագույն հեռակա կրթություն է ստացել Ռութլիշի քերականության դպրոցում (Rutlish Grammar School)։ Մոտ երկու տասնամյակ աշխատել է բանկային ոլորտում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել դեռ երիտասարդ հասակից՝ լինելով Պահպանողական կուսակցության երիտասարդական թևի ակտիվ անդամ։

1979 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1981 թվականից եղել է պառլամենտի քարտուղար, ապա կուսակցության պառլամենտական կազմակերպիչ՝ սկսած 1983 թվականից։ 1985-1986 թթ. Մեյջորը եղել է սոցիալական հարցերով փոխնախարար։ 1987 թ. նշանակվել է ֆինանսների փոխնախարար, իսկ 1989 թ.՝ արտգործնախարար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը ընդամենը երեք ամիս, որից հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ 1990 թ. աշնանը ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ և նույն թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել վարչապետ (մինչև 1997 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]