Միացյալ Թագավորության վարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարչապետ
Prime Minister
Flag of the United Kingdom.svg
Yukiya Amano with Boris Johnson in London - 2018 (41099455635) (cropped).jpg
Պաշտոնը զբաղեցնում է՝
Բորիս Ջոնսոն
24 Հուլիսի 2019 (2019-07-24)-ից
Աշխատավարձ£151,451[1]
տարեկան, ներառյալ £76,011 կուսակցության աշխատավարձը[2]
Առաջինը պաշտոնումՌոբերտ Վոլպոլ
Կայք[www.number10.gov.uk Հղում]

Միացյալ Թագավորության վարչապետ, Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարն է: Վարչապետը և նրա կաբինետը (բաղկացած բոլոր նախարարներից) հաշվետու են իրենց քաղաքականության և գործողությունների համար միապետի, խորհրդարանի, քաղաքական կուսակցության և անուղղակիորեն իրենց ընտրողների հանդեպ: Պաշտոնը համարվում է երկրի գլխավոր կառավարման մարմիններից մեկը: Ներկայումս պաշտոնավարում է Բորիս Ջոնսոնը, ով Պահպանողական կուսակցության ղեկավարն է և հաստատվել է պաշտոնում թագուհու կողմից 2019 թվականի հուլիսի 24-ին[3]:

Պաշտոնը չի հիմնադրվել համաձայն որևէ հոդվածի կամ սահմանադրական փաստաթղթի, սակայն գոյություն ունի համաձայն կոնվենցիայի, ըստ որի վարչապետը պետք է հաստատցի միապետը ւ Միացյալ Թագավորության համայնքների պալատի կողմից ընտրված անձին[4]: Այս անձը պետք է լինի քաղաքական կուսակցության կամ կոալիցիայի ղեկավար, որն ունի թվով ամենաշատ նստատեղը խորհրդարանում: Վարչապետի դիրքը չի ստեղծվել, այն ձևավորվել է խորհրդարանի երեք հարյուր տարիների ընթացքում ընդունված ակտի, քաղաքական զարգացման և պատմական իրադարձությունների հիման վրա: Պաշտոնի ձևավորումը գալիս է հեղափոխական ժամանակներից (1688–1720) երբ տեղի ունեցավ միապետությունից խորհրդարանական համակարգի անցումը[5]: Չնայած միապետությունը չվերացավ և կառավարությունը շարունակեց ղեկավարել միապետը, անհրաժեշտություն առաջավաց քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պաշտոնատար անձի:

1830-ականներին ներմուծվեց կառավարության Վեստմինստերյան համակարգը (կամ կաբինետային կառավարություն), վարչապետը դարձավ primus inter pares կամ առաջինը հավասարների մեջ և Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը: Վարչապետի քաղաքական դիրքը աճեց ժամանակակից քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների զարգացմամբ:

Մինչև 1902 թվականը վարչապետը հաճախ նշանակվում էր Լորդերի պալատից, որի կառավարությունը կարող էր ունենալ մեծամասնություն խորհրդարանից: Այնուամենայնիվ հետագայում որոշվեց, որ վարչապետը կարող է լինել միայն ստորին պալատիվ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Salaries of Members of Her Majesty’s Government from 9th June 2017
  2. What is the annual salary of an MP?
  3. https://www.gov.uk/government/ministers/prime-minister
  4. «The principles of government formation (Section 2.8)»։ The Cabinet Manual (1st ed.)։ Cabinet Office։ October 2011։ էջ 14։ Վերցված է July 24, 2016։ «Prime Ministers hold office unless and until they resign. If the Prime Minister resigns on behalf of the Government, the Sovereign will invite the person who appears most likely to be able to command the confidence of the House to serve as Prime Minister and to form a government.» 
  5. «George I»։ Վերցված է 4 April 2014