Միացյալ Թագավորության խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեծ Բրիտանիայաի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարան, ավելի հայտնի որպես Միացյալ Թագավորությունների խորհրդարան, Բրիտանիայի խորհրդարան կամ Խորհրդարան, Միացյալ Թագավորություններում բարձրագույն օրենսդրական մարմին Միացյալ Թագավորություններում, նրա թագավորական կախյալ տարածքներում, բրիտանական անդրծովյան տարածքներում[1]։ Այն բացառապես խորհրդարանական ինքնիշխանություն ունի, հետևաբար առավելագույն ուժն ունի Միացյալ Թագավորությունների և նրա իշխանության տակ գտնվող տարածքների բոլոր մյուս քաղաքական մարմինների վրա։ Այն ղեկավարվում է Միացյալ Թագավորությունների միապետի կողմից (ներկայումս Միացյալ Թագավորությունների թագուհին Եղիսաբեթ II-ն է), ում նստավայրն է Վեստմինստերյան պալատը, որը գտնվում է Լոնդոնում, Վեստմինստեր քաղաքում։ Խորհրդարանը երկպալատանի է․ կազմված է Վերին Պալատից (Լորդերի Պալատ) և Ստորին Պալատից (Համայնքների Պալատից)[2][3][4]։ Լորդերի Պալատը բաղկացած է երկու տարբեր տեսակի անդամներից․ Հոգևորական Լորդեր, որոնք կազմում են Անգլիայի եկեղեցու ավագ քահանաները և Ժամանակավոր Լորդեր, որոնք կազմում են Միացյալ Թագավորության բարձր ազնվականությունը և Ցմահ Պերեր, ովքեր նշանակվում են միապետի կողմից վարչապետի խորհրդով[5]։ Մինչ 2009 թվականաի Հոկտեմբերին Միացյալ Թագավորությունների Գերագույն Դատարանի բացումը, Լորդերի Պալատը նույնպես իրականացնում էր դատական գործառույթներ Լորդերի օրենքի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Section 2 of the Royal and Parliamentary Titles Act 1927 (17 Geo. V c. 4)
  2. «Legislative Chambers: Unicameral or Bicameral?»։ Democratic Governance։ United Nations Development Programme։ Վերցված է 10 February 2008 
  3. «Parliament and Crown»։ How Parliament works։ Parliament of the United Kingdom։ Արխիվացված օրիգինալից-ից 17 January 2008-ին։ Վերցված է 10 February 2008 
  4. Direct.gov.uk
  5. «Different types of Lords»։ How Parliament works։ Parliament of the United Kingdom։ Արխիվացված օրիգինալից-ից 14 January 2008-ին։ Վերցված է 10 February 2008