The Sun

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Sun
անգլ.՝ The Sun[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ և tabloid newspaper?
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1964
ՀրատարակիչNews Corp?
ՍեփականատերNews Group Newspapers Ltd?
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակWapping, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN0307-2681
OCLC914339231
Կայքthesun.co.uk(անգլ.)
 The Sun (United Kingdom) Վիքիպահեստում

«Սան» (անգլ.՝ The Sun «Արև»), 1964 թվականին հիմնադրված բրիտանական թաբլոիդ։ 2011 թվականի հունիսի դրությամբ՝ լրագրի տպաքանակը կազմել է 2 806 746 օրինակ։ Հրատարակվում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Միջինում օրական լրագիրը կարդում է մոտավորապես 7,7 միլիոն մարդ, որոնցից 56 %-ը տղամարդիկ են, 44 %-ը՝ կանայք[2]։ Պատկանում է «News Corporation» մեդիահոլդինգին։

2013 թվականի օգոստոսի 1-ին թերթի պաշտոնական կայքում ներկայացվել է թերթի բովանդակության վճարովի հասանելիություն։ Մինչ այդ կայքն ամսական այցելել է 30 միլիոն ընթերցող, վճարովի տարբերակի ներմուծումից հետո նրանցից մնացել է միայն 225 հազարը։ Սրա հետ կապված՝ 2015 թվականի նոյեմբերին կայքը նորից դարձել է անվճար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սան» թերթը լայնորեն հայտնի է աստղերի կյանքի մասին պատմություններով, այդ թվում՝ սկանդալային և պրովոկացիոն, ինչպես նաև զվարճանքների արդյունաբերության մասին լուրերով (փոփ երաժշտության, հեռուստատեսային սերիալների և այլնի մասին պատմություններ և լուրեր)։

Թերթի երկրորդ էջում տպագրվում են քաղաքականության մասին նյութեր։

Թերթի երրորդ էջում պարբերաբար տպագրվում է 18-27 տարեկան մոդել աղջկա տոպլես լուսանկարը։ Երրորդ էջի այդ ձևաչափը 1970 թվականից ի վեր դարձել է թերթի ավանդական առանձնահատկությունը։

Թերթը մեծ ուշադրություն է տրամադրում սպորտային թեմատիկային, հատկապես, ֆուտբոլին։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 11-ին բրիտանական ոստիկանությունը «Էլվեդեն» գործողության հետևանքով ձերբակալել է թերթի 5 աշխատակիցների։ Նրանք կասկածվում են նորություններ հավաքելու ապօրինի եղանակների համար, այդ թվում՝ կաշառք ստանալու և ոստիկանության աշխատակիցներին կաշառելու համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-2681
  2. «Newspaper Marketing Agency» (անգլերեն). Nmauk.co.uk. 04.11.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին.
  3. В Лондоне арестованы пятеро сотрудников The Sun // Лента.ру, 11.02.2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Sun» հոդվածին։