Էնն Վոջիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Վոջիցկի
անգլ.՝ Anne E. Wojcicki
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1973(1973-07-28)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրՊալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Gunn High School? և Jonathan Edwards College?
Մասնագիտությունbiotechnologist, կենսաբան և գործարար
ԱմուսինՍերգեյ Բրին
Ծնողներհայր՝ Stanley Wojcicki?, մայր՝ Esther Wojcicki?
ԵրեխաներԽլոե Վոջին և Բենջի Վոջին
 Anne Wojcicki Վիքիպահեստում

Էնն Վոջիցկի (անգլ.՝ Anne Wojcicki, հուլիսի 28, 1973(1973-07-28)[1][2][3], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, 23andMe ընկերության համահիմնադիր և անձնական գենոմիկայի գլխավոր գործադիր տնօրեն։

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի նախկին կինը[4]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժ Էսթեր Վոջիցկու (ծնված որպես Հոհման (անգլ.՝ Hochman)) և Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Սթենլի Վոջիցկու ընտանիքի երեք դուստրերից ամենափոքրը։ Քույրերն են YouTube-ի գլխավոր տնօրեն և Google-ի նախկին մենեջեր[5] Սյուզան Վոջիցկին, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի մարդաբան և համաճարակաբան Ջանեթ Վոջիցկին[6]։

Մանկությունն անցել է Սթենֆորդի կամպուսում, երկու տարեկան հասակում սկսել է զբաղվել գեղասահքով, ավելի ուշ զբաղվել է հոկեյով[7]։ Սովորել է Պալո Ալտոյի Հաննեի միջնակարգ դպրոցում, եղել է The Oracle դպրոցական թերթի խմբագիրը, որտեղ սպորտի մասին հոդվածների համար պարգևատրվել է կրթաթոշակով[6][8]։ Այնուհետև սովորել է Եյլի համալսարանում, որտեղ մասնակցել է գեղասահքի մրցումներին և խաղացել է կանանց հոկեյի թիմում[9][10]։ Կենսաբանի բարձրագույն կրթություն է ստացել 1996 թվականին[11]։ Ուսումնառության ընթացքում վարել է մոլեկուլային-կենսաբանական հետազոտություններ Առողջապահության ազգային ինստիտուտում և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո 4 տաի աշխատել է որպես առողջապահական խորհրդատու Սան Ֆրանցիսկոյի PassportCapital ներդրումային հիմնադրամում[8] և Investor AB հիմնադրամում[7][9]՝ վերահսկելով կենսատեխնոլոգիական ընկերություններում կատարված ներդրումները։ Հիասթափվել Է Ուոլ սթրիթի մշակույթից և առողջապահության նկատմամբ նրա վերաբերմունքից[12], հիմնադրամներից հեռացել է 2000 թվականին՝ պլանավորելով ստանալ MCAT և ընդունվել բժշկական դպրոց, սակայն դրա փոխարեն զբաղվել է հետազոտական գործունեությամբ[7]։

2006 թվականին Լինդա Էվեի հետ[13] դարձել է 23andMe ընկերության համահիմնադիրը, որը ծառայություններ է մատուցում անհատներին գենետիկ թեստավորման գծով[14][15]։ Ընկերությունը անվանվել է նորմալ մարդկային բջիջների 23 զույգ քրոմոսոմների պատվին։ 2008 թվականին «Անձնական գենոմ» թեստային հավաքածուն Time ամսագրի վարկածով ճանաչվել է Տարվա գյուտ[15][16]։

2013 թվականի հոկտեմբերին Fast Company ամսագիրը Վոջիցկիին անվանել էր «Ամենահամարձակ գլխավոր տնօրեն»[7][17]։ Նույն թվականին սկսվել են նաև ընկերության գործունեության բարդությունները, երբ FDA-ն որոշել է դադարեցնել գենետիկ թեստերի արդյունքների տրամադրումը հաճախորդներին։ Արդյունքում, գործունեության շարունակման համար 23andMe-ն զբաղվել է դեղամիջոցների մշակմամբ և սկսել է համագործակցել Genentech հետազոտական ընկերության հետ։ 2015 թվականի փետրվարին ընկերությունը ստացել է FDA-ի թույլտվություն ծնողների՝ երեխաների մոտ Բլումի համախտանիշի առաջացնող գենի առկայության ստուգման թեստեր անցկացնելու համար (դրա նշաններն են  փոքր աճը և մաշկի հետ կապված խնդիրները), նույն թվականին ստացել են 155 մլն դոլար ներդրողներից, այդ թվում են Fidelity Management & Research Company-ն, Casdin Capital-ը և WuXi Healthcare Ventures-ը։ Ընկերության ներդրումների ընդհանուր գումարը հասել է 241 մլն դոլարի, 2015 թվականի վերջում բիզնեսի արժեքը գնահատվել է 1,1 մլրդ դոլար[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին ամուսնացել է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի հետ[9]։ Բրինի հետ ծանոթությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ քույրը՝ Սյուզան Վոջիցկին, Google-ի հիմնադիրներին հանձնել է ավտոտնակը, որտեղ մեկնարկել է ապագա ընկերությունը[18]։ 2008 թվականի դեկտեմբերին ամուսնության մեջ ծնվել է նրանց որդին՝ Բենջի Ուոջինը, իսկ 2011 թվականի վերջին ծնվել է նրանց դուստրը՝ Քլոյա Ուոջինը[19]։ 2013 թվականից հաղորդվել է, որ ամուսիններն առանձին են ապրում, սակայն իրավաբանորեն ամուսնալուծված չեն[20][21], 2015 թվականի մարտին Վոջիցկին ամուսնալուծության հայց է ներկայացրել, 2015 թվականի հունիսին ամուսնությունը պաշտոնապես խզվել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Lorenzetti, Laura Google's Sergey Brin and 23andMe's Anne Wojcicki legally divorced(անգլ.) // Fortune : magazine. — 2015.
  5. Barry Schwartz (2013 թ․ փետրվարի 27). «Anne Wojcicki, Google's Co-Founders Wife, On TMZ With Google Glass». Search Engine Roundtable. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին. «Anne Wojcicki, married to Google's co-founder, Sergey Brin and the sister of Susan Wojcicki, a Google executive...»
  6. 6,0 6,1 Sellers, Patricia (2012 թ․ փետրվարի 1). «Before Google, the Wojcicki girls learned from Mom». Fortune Magazine. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Murphy, Elizabeth (2013 թ․ հոկտեմբերի 14). «Inside 23AndΜe Founder Anne Wojcicki's $99 DNA Revolution». The Fast Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 8,2 Duke, Scott (2007 թ․ մայիսի 16). «Google co-founder Sergey Brin gets hitched in the Bahamas». San Jose Mercury News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 Hafner, Katie (2007 թ․ մայիսի 29). «Silicon Valley Wide-Eyed Over a Bride». The New York Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին. «Anne Wojcicki, the 33-year-old former health care investment analyst who this month married a handsome young computer scientist..»
  10. «100 Marathons' Worth of Miles Awaits Sam Fox '09 in Charitable Effort for Parkinson's». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. 23andMe. «board members». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Cha, Ariana Eunjung (2014 թ․ հունիսի 27). «23andMe co-founder Anne Wojcicki's Washington charm offensive». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. 23andMe. «corporate info». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «Fact Sheet». 23andme.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  15. 15,0 15,1 «Анна Войжитски - создатель первой генетической социальной сети». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  16. Hamilton, Anita (2008 թ․ հոկտեմբերի 29). «Best Inventions of 2008». Content Time. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  17. 23andMe (2013 թ․ հոկտեմբերի 19). «CEO Anne Wojcicki named "The Most Daring CEO in America" by @FastCompany Read the cover story». Twitter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 Мэтью Херпер Победа Войжитски: бывшая жена Сергея Брина получила от инвесторов $155 млн // Forbes. — 2015.
  19. Welch, Liz The Way I Work: Anne Wojcicki, 23andMe(անգլ.) // Inc. : magazine. — 2012.
  20. Gannes, Liz (2013 թ․ օգոստոսի 28). «Google Co-Founder Sergey Brin and 23andMe Co-Founder Anne Wojcicki Have Split». All Things Digital.
  21. Grigoriadis, Vanessa (2014-04). «O.K., Glass: Make Google Eyes». Vanity Fair. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Վոջիցկի» հոդվածին։