Պեկինի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկինի համալսարան
անգլ.՝ Peking University և չինարեն՝ 北京大学
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university?
Հիմնադրված էհուլիսի 3, 1898
ՀիմնադրիրՑի Սի կայսրուհի
Ընդհանուր անձնակազմ11 337 մարդ (2018)[1]
ԱնդամակցությունC9 League?, Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Double First Class University Plan?, Plan 111?, DataCite?[2] և Association of Pacific Rim Universities?[3]
Երկիր Չինաստան[4]
ՏեղագրությունՊեկին
Կայքpku.edu.cn և english.pku.edu.cn(անգլ.)
Պեկինի համալսարան (Չինաստան)##
Պեկինի համալսարան (Չինաստան)
Պեկինի համալսարան, Չինաստան
 Peking University Վիքիպահեստում

Պեկինի համալսարան (չինարեն՝ 北京大学), մայրաքաղաքային համալսարան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկին քաղաքում։ Պեկինի համալսարանը հիմնադրվել է 1898 թվականին։ Հիմնադրման սկզբնական շրջանում այն եղել է Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունը, ինչպես նաև երկրի բարձրագույն կրթական ադմինիստրատիվ գործակալությունը, որն իրականացնում էր կրթության նախարարության գործառույթները և վերահսկում կրթությունը ողջ երկրում։ Չինաստանի Հանրապետության ստեղծումից հետո այն վերանվանվել է Պեկինի համալսարան, իսկ ավելի ուշ՝ Պեկինի Ազգային համալսարան։ 1916-ից 1927 թվականներին՝ Ցայ Յուեն Փեյի՝ Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ընթացքում, նա հավատարիմ է մնացել գաղափարական ազատության սկզբունքին և ներառականության սկզբունքին՝ նպաստելով բարեփոխումներին և Պեկինի համալսարանը դարձնելով համապարփակ համալսարան՝ ուղղված հումանիտար գիտություններին և դարձնելով այն «Նոր Մշակույթի Շարժման» և «Մայիսյան Չորրորդ Շարժման» ծննդավայրը։ 1937 թվականին Փինծինի ճակատամարտում Չինաստանի Հանրապետությունը կորցրեց Պեկինը, Պեկինի համալսարանը Ցինհուայի համալսարանի և Նանկայի հետ միասին տեղափոխվեցին Քունմին՝ ձևավորելու նոր Ազգային Հարավարևմտյան համալսարան։ Պեկինում մնացած գիտնականները 1939-1945 թվականներին հիմնել են Պեկինի համալսարանը՝ Պեկինի օկուպացված տարածքներում՝ այնտեղ մնացած աղքատ ուսանողներին հավաքագրելու համար։ 1946 թվականին Պեկինի համալսարանը Քունմինից տեղափոխվեց Պեկին և ընդունեց ուսանողներին Պեկինի համալսարանից օկուպացված տարածքներում։ 1952 թվականին գերատեսչական ճշգրտումից հետո Պեկինի համալսարանն իր շուրջը համախմբեց բնական և հումանիտար գիտությունների գիտնականներ՝ նախկին Պեկինի համալսարանից, Ցինհուա և Յանի համալսարաններից՝ հիմք դնելով Պեկինի համալսարանի երկարաժամկետ առաջատար դիրքը։ 2000 թվականին Պեկինի բժշկական համալսարանը միաձուլվեց Պեկինի համալսարանին և դարձավ Պեկինի համալսարանի բժշկական բաժին։

Պեկինի համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության լավագույն համալսարաններից մեկն է։ Ներկայումս այն պատկանում է «QS World Top 100 Universities», «Times Higher Education World Top 100 Universities», «US News and World Report World Top 100 Universities» շարքին և «Soft Science World Top 100 Universities»-ին։ Այն «Double First Class A » է համարվում և ինժեներական լավագույն համալսարանը «985 Project» և «211 Project» ծրագրերի շրջանակներում։ Ներկայումս Պեկինի համալսարանը համապարփակ համալսարան է, որը համատեղում է բնական, հումանիտար և սոցիալական գիտություններ, բժշկություն և նոր ճարտարագիտություն։ Այն նաև ամենաուժեղ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է Չինաստանի և Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում։ Պեկինի համալսարանը ներկայումս ունի վեց կամպուս։ Պեկինի համալսարանը սկզբնապես գտնվում էր Կարմիր շենքում և Գուրուն արքայադստեր առանձնատանը։ 1952-ին գերատեսչական ճշգրտումներից հետո այն տեղափոխվեց Յանծինի համալսարանի սկզբնական կամպուս, որը գտնվում է Պեկինի հյուսիս-արևմտյան արվարձաններում։ Յանյուանը համատեղում է չինական դասական հմայքը և արևմտյան համալսարանի պլանավորման հայեցակարգերը՝ հիմնական լանդշաֆտների հետ, ինչպիսիք են՝ Վեյմին լիճը և Պոյա աշտարակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական ակադեմիայից մինչև Պեկինի համալսարան (1898-1916)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի դահլիճի հուշատախտակ
Կայսերական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի խմբակային լուսանկարը, 1900 թվականին, գրադարանի ֆոնին

1898 թվականի հունիսի 11-ին (ապրիլի 23, Ցին դինաստիայի կայսր Կուանսյուի գահակալության 24-րդ տարին), Ցին դինաստիայի կայսր Կուանսյուն հրապարակեց «Մին դինաստիայի հրամանագիրը»՝ սկսելու 1898 թվականի Բարեփոխումների շարժումը։ Հրամանագրով առաջարկվում էր հիմնել մայրաքաղաքային համալսարան։ Այնուհետև Լիան Ցի Չաոն մշակեց «Մայրաքաղաքային համալսարանի դահլիճի կանոնակարգը», որը հաստատվեց կայսր Կուանսյուի կողմից հուլիսի 3-ին (մայիսի 15, Ցին դինաստիայի կայսր Կուանսյուի գահակալության 24-րդ տարին)։ Այս կանոնադրությունը ժամանակակից Չինաստանում բարձրագույն կրթության ակադեմիական համակարգի ամենավաղ ուրվագիծն է։ Այդ ժամանակ Պեկինի համալսարանը և՛ ամենաբարձր ակադեմիական հաստատությունն էր, և՛ բարձրագույն կրթական վարչական գործակալությունը Չինաստանում։ Ըստ կանոնակարգի՝ Պեկինի համալսարանը հետևում է «Չինարենի ուսուցումը որպես նյութ և արևմտյան ուսուցումը որպես կիրառություն» քաղաքականությանը, և նրա ուսումնական ծրագիրը բաժանված է ընդհանուր ուսուցման և մասնագիտացված ուսուցման։ Կադրերի նախարար Սուն Ծիանայը նշանակվել է որպես hամալսարանի գործերի կառավարման նախարար, Սյու Ծինչընը՝ ավագ դասախոս, իսկ ամերիկացի միսիոներ Տին Վեյլիանը նշանակվել է արևմտյան ուսումնասիրությունների գլխավոր պրոֆեսոր[5]։ Սեպտեմբերի 21-ին կայսրուհի Ցը Սին և պահպանողականները սկսեցին 1898 թվականի հեղաշրջումը, և հարյուրօրյա ռեֆորմը ձախողվեց։ Սակայն Կայսերական ակադեմիան պահպանվեց, որի կամպուսը գտնվում է Ծինշան Արևելյան փողոցում։ Տարբեր կարծիքներ կան այս ժամանակահատվածում համալսարանի կառավարման վերաբերյալ, որոշ գիտնականներ կարծում են, որ մայրաքաղաքային համալսարանն այս փուլում ընդամենը հին ոճի ակադեմիա էր՝ կենտրոնացած դասականների և պատմության կրթության վրա։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ հաստատել են, որ մայրաքաղաքի կայսերական ակադեմիան կենտրոնացած էր արևմտյան ուսուցման վրա և կենտրոնացած չէր դասական և պատմական կրթության վրա[6]։ Մայրաքաղաքային համալսարանում հիմնված գրադարանը Չինաստանի ժամանակակից ոճ ունեցող ամենավաղ ստեղծված գրադարաններից մեկն էր[7]։

1900 թվականին բռնկվեց բռնցքամարտիկների ապստամբությունը, որը քաոս և ավերածություններ առաջացրեց Պեկինի համալսարանում։ Օգոստոսի 3-ին Ցինի դատարանը հրամայեց վերջնականապես փակել Պեկինի համալսարանը։ Այն բանից հետո, երբ Ութ ազգերի դաշինքը սկսեց մուտք գործել Պեկին, այդ ժամանակ համալսարանը որպես ռազմական ճամբար օգտագործվում էր ռուսական բանակի և այլոց կողմից, և որպես կրթական կենտրոն չէր կարող ծառայել մոտ երկու տարի[8]։ 1902 թվականի հունվարի 10-ին Ցինի կառավարությունը նախարար նշանակեց Ճան Պայ Սիին, որին վստահվեց Պեկինի համալսարանի վերականգնման և կառավարման պատասխանատվությունը։ Վու Րուլունը և Կու Հոն Մինը նշանակվեցին որպես գլխավոր և գլխավոր կառավարչի տեղակալներ, իսկ Յան Ֆուն և Լին Շուն համապատասխանաբար նշանակվեցին որպես գլխավոր և գլխավոր տնօրենների տեղակալներ համալսարանի թարգմանչական բյուրոյում։ Նույն օրը մայրաքաղաքային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ բացման արարողությունը։ Համալսարանի վերականգնումից հետո բացված առաջին դասընթացները արագացված դասընթացներն էին բաժանված՝ պաշտոնական,մանկավարժական և նախապատրաստական ​​դասընթացների։ 1904 թվականին համալսարանը 47 ուսանողների ուղարկեց արտասահման սովորելու դառնալով առաջին չինական համալսարանը, որն ուսանողներին ուղարկեց արտասահման։ Պեկինի համալսարանը ժամանակակից Չինաստանի առաջին ազգային համապարփակ համալսարանն է։ 1910 թվականին բակալավրի շրջանակներում ներառվեց ընդհանուր առմամբ տասներեք առարկաներ, ներառյալ տնտեսագիտությունը, իրավունքը և քաղաքականությունը, ազատական ​​արվեստները, գիտությունը, գյուղատնտեսությունը, ճարտարագիտությունը և բիզնեսը[9]։

Չինաստանի Հանրապետության հիմնադրումից հետո,1912 թվականի մայիսի 3-ին կառավարությունը հաստատեց Պեկինի համալսարանի վերանվանումը և Յան Ֆուին նշանակեց Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար[10]։ Երբ Յան Ֆուն ստանձնեց ղեկավարությունը, համալսարանը ֆինանսական խնդիրներ ուներ։ Յան Ֆուն միջոցներ է ձեռնարկել տարբեր մեթոդներով՝ ժամանակավորապես հաղթահարել դժվարությունները։ Նույն թվականի հուլիսին կրթության նախարարությունը հրաման արձակեց փակել Պեկինի համալսարանը «արդյունքի չհասնելու» և «բոլոր կողմերի դժգոհության» հիմնավորմամբ։ Յան Ֆուն գրել է «Պեկինի համալսարանի կասեցման մասին» հրապարակումը և կոչ է արել բոլոր կողմերին աջակցել Պեկինի համալսարանին։ Ի վերջո, կառավարությունը հետ վերցրեց իր հրամանը։ Այնուամենայնիվ, խմբակային պայքարի և այլ գործոնների պատճառով Յան Ֆուն հրաժարական տվեց ռեկտորի պաշտոնից[11], հոկտեմբերի 1-ին Ճան Շը Ճաոյին է առաջարկվել ստանձնել պաշտոնը, ով մերժել է[12],նույն ամսի 18-ին Մա Լիանը հանդես է գալիս որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար[13], դեկտեմբերի 27-ին Հը Սիեհոուն նշանակվում է Պեկինի համալսարանի ռեկտոր[14]։ 1913 թվականի մայիսի 27-ին ուսանողները խռովություններ են կազմակերպում նրա դեմ և Հը Սիեհունը հրաժարական է տալիս[15]։ 1914 թվականին Հու Րընյուանը նշանակվեց Պեկինի համալսարանի ռեկտոր։ Այդ ժամանակ հայտնի գործիչներ Հուան Կանը, Կու Հոն Մինը, Մա Սուլունը, Տաո Մենհեն, Ֆըն Ցուկյունը, Հը Յուծին դասավանդում էին Պեկինի համալսարանում[9]։

Պեկինի համալսարանը Ցայ Յուեն Փեի ղեկավարման շրջանում(1916-1927)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայ Յուեն Փեյ, Պեկինի համալսարանի ռեկտոր 1916-1927 թվալաններ
1919 թվական,Կարմիր Շենքի կառուցման ավարտ
Պեկինի համալսարանի երրորդ հիվանդանոց
Պեկինի համալսարանի երկրորդ հիվանդանոց

1916 թվականի դեկտեմբերի 26-ին Ցայ Յուեն Փեյը դարձավ Պեկինի համալսարանի ռեկտոր[16]։ Այս տասը տարիները, փառավոր շրջան է համարվում Պեկինի համալսարանի պատմության մեջ, նրա ղեկավարումը դարձավ հիմք Պեկինի համալսարանի ավանդույթներ ստեղծման ու զարգացումը համար։ 1917 թվականի հունվարի 9-ին, երբ բացվեց Պեկինի համալսարանը, Ցայ Յուեն Փեյը ելույթ ունեցավ բացման արարողության ժամանակ՝ առաջարկելով ուսանողներին երեք պահանջ՝ «պահել նպատակ», «պահպանել բարոյական կերպար» և «հարգել ուսուցիչներին ու ընկերներին»[17]։ Ցայ Յուեն Փեյը Պեկինի համալսարանում իրականացրեց մի շարք բարեփոխումներ։ Նա աշխատանքից ազատեց մի խումբ չինացի և օտարազգի ուսուցիչների, աշխատանքի ընդունեց Չըն Տու Սիոյին և Սիա Յուեն Լիին՝ որպես ​​արվեստի, գիտության բաժնի դեկաններ, իսկ Հու Շիին, Լի Տա Ճաոյին, Լու Սյունին, Լյու Պան Նոնին, Լիան Շումինին, Լի Սիկուանին, Վան Սին Կոնին, Յան Րըն Կուանին, Ճոն Կուանկունին, Րըն Հոն Ճունին, Լի Շուհուային,Տին Սի Լինին, Մա Ինչուին՝ որպես դասախոսներ։ Այս ժամանակահատվածում Պեկինի համալսարանում դասավանդող հայտնի գիտնականներ էին Հուան Ցզին, Ու Մեյը, Չըն Յուանը, Մա Յուծաոն, Շըն Ցյանշին, Ճու Սիծուն և այլն[9]։

Ցայ Յուեն Փեյը հետևեց Գերմանիայի Լայպցիգի համալսարանի կառավարման համակարգին և Պեկինի համալսարանում ներդրեց պրոֆեսորական կառավարման և ժողովրդավարական կառավարման համակարգ[18]։ Նա ստեղծեց խորհուրդ՝ որպես համալսարանի բարձրագույն իշխանություն և օրենսդիր մարմին՝ պրոֆեսորների կողմից ընտրված անդամներով։ Հետագայում նա նաև յուրաքանչյուր ակադեմիական բաժնում (ֆակուլտետում) ստեղծել է պրոֆեսորադասախոսական խորհուրդներ։ Պրոֆեսորադասախոսական խորհուրդները ղեկավարում են գործերը ֆակուլտետների (բաժինների) ներսում և ունեն ավելի մեծ ինքնավարության աստիճան։ Պրոֆեսորադասախոսական խորհրդի նախագահին դասախոսներն ընտրել են իրենց ազատ ընտրությամբ։ Պրոֆեսորներ, դասախոսներ, չինացի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ և արտասահմանյան դասախոսները, բոլորն էլ պրոֆեսորների խորհրդի անդամներ էին։ Այնուհետև ստեղծվեցին Պեկինի համալսարանի վարչական խորհուրդը, ակադեմիական հարցերի խորհուրդը և ընդհանուր գործերի գրասենյակը[18][19]։ Ցայ Յուեն Փեյը պաշտպանում էր կրթության անկախությունը և կարծում էր, որ բյուրոկրատ քաղաքական գործիչները չպետք է միջամտեն կրթությանը, ինչի համար նա մի քանի անգամ հրաժարական է տվել Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնից[18]։

Ցայ Յուեն Փեյը փորձեց Պեկինի համալսարանը վերածել արվեստի և գիտության վրա կենտրոնացած համապարփակ համալսարանի, միաձուլելով առևտուրը իրավունքի և ճարտարագիտության մեջ։ Նա կիրառեց առարկաների ընտրովի համակարգը ուսանողների անհատականությունը զարգացնելու և ավելի դյուրին դարձնելու արվեստի ու գիտության միջև հաղորդակցությունը[20]։ Ցայ Յուեն Փեյը 1917 թվականին Պեկինի համալսարանում հիմնեց Գրականության, Գիտության և Իրավունքի ինստիտուտներ ՝ ասպիրանտներ պատրաստելու համար, որոնք Չինաստանի ամենավաղ գիտահետազոտական ​​ինստիտուտներն էին[21]։ 1918 թվականին նա հիմնեց Պեկինի համալսարանի ամսագիրը, որը Չինաստանի ամենավաղ համալսարանական ամսագիրն էր։ Ցայ Յուեն Փեյը ակտիվորեն իրականացրել է ակադեմիական փոխանակումներ և հրավիրել հայտնի գործիչների, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Մաքս Պլանկը՝ դասախոսություններ կարդալու Պեկինի համալսարանում[9][22]։

Ցայ Յուեն Փեյը Պեկինի համալսարանի ակադեմիական գործունեությունը բաց դարձրեց հասարակության համար և հիմնեց Պեկինի համալսարանի քաղաքացիական դպրոցը։ 1920 թվականի փետրվարին Պեկինի համալսարանը թույլատրեց երեք կին ուսանողների հաճախել ​​արվեստի բաժին, և պաշտոնապես սկսեց հավաքագրել իգական սեռի ուսանողներ։ Ցայ Յուեն Փեյը մեծ նշանակություն էր տալիս սպորտին և պաշտպանում էր «գեղագիտական ​​դաստիարակությունը»[9][23]։ Նա հիմնեց երաժշտական ​​հետազոտությունների ասոցիացիան (հետագայում վերանվանվեց Երաժշտության ուսուցման ինստիտուտ) և նկարչության հետազոտական ​​ասոցիացիան և վարձեց Խու Պեյհոնին, Լյու Պան Նոնին,Սյաո Յումեին որպես ուսուցիչներ։ Նա նաև աջակցում է ուսանողական ակումբի գործունեությանը և խրախուսում ակադեմիական մրցակցությունը[22][24]։

Մայիսի 4-ի շարժման ժամանակ շքերթը Պեկինի համալսարանում

1917 թվականին Չեն Տուսիոն նշանակվել է Պեկինի համալսարանում որպես պրոֆեսոր և արվեստի ավագ դասախոս, իսկ նրա հիմնած «Նոր երիտասարդությունը» տեղափոխվել է Պեկին։ Հու Շին, Ցիեն Սուանթոնը, Լյու Պան Նոնը, Լի Տաճաոն, և այլ հումանիտար գիտությունների դասախոսներ Պեկինի համալսարանից մասնակցել են «Նոր երիտասարդություն» թերթի խմբագրմանը, որը քարոզում է ժողովրդավարություն և գիտության նկատմամբ սեր։ Հու Շին հրատարակեց «Մտորումներ գրական ռեֆորմի մասին», Չըն Տյուսյուն՝ «Գրական հեղափոխության մասին», Լյու Սյուն՝ «Խելագարի օրագիրը», իսկ Պեկինի համալսարանի ուսանողները հիմնեցին հրատարակություններ, ինչպիսիք են «Նոր ալիք»-ը և «Ազգային»-ը նոր գաղափարներ և մշակույթ առաջ մղելու համար Պեկինի համալսարանը դարձնելով Նոր մշակույթի շարժման կենտրոնը[22]։ 1919 թվականին կառավարությունը գաղտնի հրամայեց չինական դիվանագիտական պատվիրակությանը ստորագրել Փարիզի պայմանագիրը՝ Շանտունում Գերմանիայի արտոնությունները փոխանցելով Ճապոնիային։ Լուրը տարածվել է Պեկինում։ Մայիսի 3-ին Պեկինի համալսարանի ուսանողները հրավիրեցին Պեկինի 12 քոլեջների և համալսարանների ներկայացուցիչներին հանդիպում անցկացնելու Պեկինի համալսարանում։ Ժողովը որոշեց խռովություն կազմակերպել։ Մայիսի 4-ին Պեկինի քոլեջների և համալսարանների ավելի քան 3000 ուսանողներ հավաքվել էին Տյանանմեն հրապարակում՝ ի նշան բողոքի մայիսի 4-ի շարժման բռնկման։ Շքերթի ընդհանուր հրամանատար է նշանակվել Պեկինի համալսարանի ուսանող Ֆու Սինյանը։ Ժողովի ընթացքում ընթերցվել է Պեկինի համալսարանի ուսանող Սյու Տեհենի կողմից կազմված «Պեկինի ուսանողական հռչակագիրը», իսկ շքերթի ընթացքում բաժանվել է Պեկինի համալսարանի ուսանող Լուո Ծիալունի կազմած «Պեկինի ուսանողական հռչակագիրը»։ Երթի մասնակից ուսանողները հրկիզել են Ճաո ընտանիքի շենքը և դաժան ծեծի ենթարկել Ճան Ցոնսիանին։ Այնուհետև, Շանհայում և այլ քաղաքներում տեղի ունեցան բանվորների գործադուլներ, առևտրականների գործադուլներ և ուսանողների գործադուլներ։ Կառավարությունը ստիպված հրաժարվել ստորագրել Փարիզի խաղաղության պայմանագիրը, որի արդյունքում հաղթեց ուսանողական շարժումը։ Մայիսյան չորրորդ շարժումից հետո Պեկինի համալսարանի պրոֆեսոր Լի Տաճաոն գլխավորեց մարքսիզմը համակարգված ընդունելու, տարածելու և կիրառելու հարցը Չինաստանում, և Պեկինի համալսարանը դարձավ Չինաստանում մարքսիզմի ուսումնասիրման և տարածման կենտրոնը։ 1920 թվականի օգոստոսին Չըն Տյուսյուն հիմնեց Շանհայի կոմունիստական կուսակցության խումբը։ 1920 թվականի հոկտեմբերին Լի Տաճաոն հիմնեց Պեկինի կոմունիստական կուսակցության խումբը։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին ազգային համագումարից առաջ 53 կոմունիստական կուսակցության անդամներից 21-ը եղել են Պեկինի համալսարանի ուսուցիչներ, ուսանողներ և շրջանավարտներ[22]։

Պեկինի համալսարանը Ծիան Մըն Լինի ղեկավարման շրջանում(1927—1937)[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից մինչև 1929 թվականը Պեկինի համալսարանում իրարանցում էր տիրում։ 1927 թվականի օգոստոսին Պեկինի կառավարությունը, հայտարարեց Պեկինի համալսարանի միաձուլման մասին Պեկինի ութ այլ ազգային համալսարանների հետ՝ ձևավորելով մայրաքաղաքային համալսարանը։ 1928 թվականին Պեկինի համալսարանը ազգայնական կառավարությունը վերանվանեց՝ որպես Ազգային համալսարան։ Պեկինի համալսարանի ուսուցիչները և ուսանողները դեմ էին միաձուլմանը և շարունակեցին պայքարը[25]։ 1929 թվականի սկզբին կրթության նախարարությունը որոշեց փոխզիջման գնալ և նույն թվականի մարտի 11-ին Պեկինի համալսարանը կարողացավ վերսկսել դասերը այն բանից հետո,երբ նույն թվականի հունիսին կրթության նախարարությունը հայտարարեց համալսարանական շրջանային համակարգի բարեփոխման դադարեցման մասին, իսկ օգոստոսի 6-ին Պեկինի համալսարանը վերականգնեց իր սկզբնական անվանումը[9][22]։

1930 թվականի դեկտեմբերին Ծիան Մըն Լինը, ով նախկինում երեք անգամ եղել է Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, նշանակվեց Պեկինի համալսարանի ռեկտոր։ Նա բարեփոխեց Պեկինի համալսարանի կառավարման համակարգը առաջարկելով տասնվեց դրույթներ՝ «Պրոֆեսորներ, որոնք ղեկավարում են կրթությունը, ուսանողները՝ ուսում են ստանում, անձնակազմը կառավարում է գործերը և ռեկտորը՝ ղեկավարում դպրոցը»[22]։ 1932 թվականի հունիսին Պեկինի համալսարանը հաստատեց ինստիտուտային համակարգ, որը բաղկացած էր գրականության, գիտության և իրավագիտության երեք բաժիններից, որտեղ Հու Շին, Լյու Շուկին և Ճոու Պինլինը ծառայում էին որպես դեկաններ։ Ծիան Մըն Լինը վերակազմավորեց դասախոսական կազմը և ներդրեց լրիվ դրույքով պրոֆեսորների համակարգ։ Գիտության բաժնի համար ընդունվել էին այնպիսի հայտնի գիտնականների, ինչպիսիք են Ծիան Ծըհանը, Չընգ Յուհուայը, Րաո Յութայը, Վու Տայուն, Ճոու Ուոհուան, Ճոու Տոնցինը, Լի Սիկուանը, Սի Ծիարոնը, Սուն Յունճուն, Սի Սինծյանը, և Կը Լիպուն՝ հնարավորություն տալով Պեկինի համալսարանում գիտության արագ զարգացումը։ Ծիան Մըն Լինը ընդօրինակեց ամերիկյան համակարգը, ստանդարտացրեց Պեկինի համալսարանի կրթությունը, ներդրեց կրեդիտային համակարգ, հիմնեց գիտահետազոտական ինստիտուտ և ստանդարտացրեց ավարտական ​​ընդունելության քննությունները, թեզի պաշտպանությունը։ Պեկինի համալսարանը նաև հրավիրել է այնպիսի դասախոսների, ինչպիսիք են Լան Ճըվանը և Բորը՝ դասախոսություններ կարդալու համալսարանում։ Այս փուլի ընթացքում Լի Սիկուանը, Տին Վենծյանը, Կը Լիպուն, Սուն Չենխըն և այլք հասել են հետազոտական կարևոր արդյունքների[22]։ Ծիան Մըն Լինը միջոցներ հավաքեց տարբեր աղբյուրներից՝ օգնելու դպրոցին գրքեր և սարքավորումներ ձեռք բերել, շինություններ կառուցել և դասախոսներ դասավանդել։ Այս ժամանակահատվածում Պեկինի համալսարանը կառուցեց նոր շենքեր, ինչպիսիք են գրադարանը, երկրաբանական թանգարանը և հանրակացարանի շենքը։ 1935 թվականին Պեկինի համալսարանն ուներ ավելի քան 40 լաբորատորիա, 6716 փորձարարական գործիք, 15788 նմուշ և ավելի քան 3100 դեղամիջոց և պրակտիկայի գործիքներ, որոնց սարքավորումները դասվում էին լավագույնների շարքին[9]։

1931 թվականի սեպտեմբերի 18-ի միջադեպից հետո Պեկինի համալսարանի ուսուցիչներն ու ուսանողները ակտիվորեն մասնակցեցին սեպտեմբերի 18-ի ուսանողական շարժմանը, հակաճապոնական և ազգային փրկության այլ շարժումներին։ Նույն տարվա դեկտեմբերին Պեկինի համալսարանի ավելի քան 230 ուսանողներ խումբ կազմեցին դեպի հարավ՝ պահանջելով, որ կառավարությունը վերականգնի Հյուսիսարևելյան Չինաստանը և խզի դիվանագիտական ​​հարաբերությունները Ճապոնիայի հետ։ Մինչ Pearl Bridge-ի միջադեպը, Ցայ Յուեն Փեյը ծեծի էր ենթարկվել ուսանողների կողմից։ 1935 թվականի դեկտեմբերի 9-ին Պեկինի համալսարանի, Յենծինի համալսարանի, Ցինհուա համալսարանի և այլ համալսարանների դասախոսներ և ուսանողներ գնացին Սինհուա՝ «Հյուսիսային Չինաստանի ինքնավարության» դեմ բողոքի։ Դեկտեմբերի 16-ին Պեկինի համալսարանի ուսանողներն ու ավելի քան 20 համալսարանների ուսանողները Պեկինում անցկացրեցին քաղաքացիների հավաքը, հրապարակեցին «Նամակ ժողովրդին» հոդվածը, իսկ հանդիպումից հետո անցկացրին ընդհանուր ցույց։ Ավելի ուշ, Պեկինի ուսանողների ֆեդերացիան ստեղծեց դեպի հարավ ընդլայնման քարոզչական խումբ, որի առաջին խմբի պատասխանատուն էր Պեկինի համալսարանը, որը մեկնեց Հեպեյի շատ վայրեր խթանելու հակաճապոնական և ազգային փրկության գաղափարը[22]։

Հարավարևմտյան միացյալ համալսարանի մուտք
1946 թվականի մայիսի 4-ին Հարավարևմտյան միացյալ համալսարանը անցկացրեց ավարտական ​​արարողություն, և Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հայտարարեց ավարտը

Հարավարևմտյան միացյալ համալսարանը հակաճապոնական պատերազմի ժամանակ(1938—1946)[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսի 30-ին Փինծինի ճակատամարտում ճակատամարտում նվաճվեց Պեկին քաղաքը[26]։ Ազգայնական կառավարության կրթության նախարարության հրամանի համաձայն՝ Պեկինի համալսարանը, Ցինխուա և Նանկայ համալսարանները տեղափոխվել են Չանշա՝ ստեղծելու Չանշայի պետական ժամանակավոր համալսարանը։ Նոյեմբերի 1-ից համալսարանն ուներ 17 բաժին և 147 դասախոս։ Նոյեմբերի 20-ի դրությամբ երեք բուհերից գրանցվել է 1120 ուսանող։ Չանշայի ժամանակավոր համալսարանի ստեղծումը հապճեպ էր, չունենալով միջոցներ, գրքեր, սարքավորումներ, ինչը շատ դժվարացնում էր համալսարանը ղեկավարելու պայմանները։ 1938 թվականի հունվարին այն տեղափոխվեց Քունմին՝ Յուննան և վերանվանվեց որպես Ազգային հարավարևմտյան միացյալ համալսարան։

Պատերազմի ժամանակ չորս պրոֆեսորներ՝ Մըն Սընը, Մա Յու Ծաոն, Ֆըն Ծու Սունը և Ճուո Ծուորընը տեղակայվեցին Պեկինում վերահսկելու դպրոցի գույքը, նրանց տրամադրվում էր ամսական 50 յուան մեկ անձի համար։ Բացի Ճոու Ծուորընից, մյուս երեք պրոֆեսորները հիվանդության և ծերության պատճառով չկարողացան մեկնել հարավ՝ Քունմին և մահացան նախքան պատերազմի ավարտը՝ 1945 թվական։ 1938 թվականի գարնանը, ճապոնական բանակը ցանկանում էր գրավել Պեկինի համալսարանի գիտական ինստիտուտը, Ճոու Ծուորընը և Ֆըն Ծու Սունը խնդրեցին Չինաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կրթության նախարարին՝ Թան Ըր Խըին կանխել հարձակումը[27]։ Թան Ըր Խըն կարծում էր, որ ճապոնացիների կողմից լքված կրթական հաստատությունները զավթելու լավագույն միջոցը Պեկինի համալսարանի (1938-1945) վերաբացումն էր օկուպացված տարածքում ընդունելով աղքատ ուսանողներին, ովքեր չէին կարող տեղափոխվել հարավ։ 1938 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր նա հաջորդաբար հիմնեց գյուղատնտեսական, բժշկության, ճարտարագիտության և գիտության ինստիտուտներ և բացման արարողությունը կատարեց 1939 թվականի հունվարի 14-ին։

Հարավարևմտյան միացյալ համալսարանի բակալավրիատի ուսանողները, ովքեր Պեկինի համալսարանից էին, Ցինխուա համալսարանից կամ Նանկայի համալսարանից, համապատասխանաբար երեք համալսարաններից ստացան դիպլոմներ[22]։ Պեկինի համալսարանն ուներ երեք ինստիտուտ՝ ​​արվեստի, գիտության և իրավունքի, նաև տասներկու ակադեմիական բաժին։ Հարավարևմտյան միացյալ համալսարանում պայմանները դեռևս բարդ էին՝ շենքերի պակասով, սարքավորումների և անբավարար միջոցների պատճառով։ Որոշ դասախոսներ և ուսանողներ ստիպված էին լինում աշխատել կես դրույքով, որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել։ Չնայած դժվարին պայմաններին, Հարավարևմտյան համալսարանն իր գործունեության ինը տարիների ընթացքում ավարտել է ընդհանուր առմամբ 8000 ուսանող։ Այն պատրաստել է բազմաթիվ տաղանդներ, որոնցից 90-ը դարձել են ակադեմիկոսներ[22]։

Հակաճապոնական պատերազմի ժամանակ Հարավարևմտյան համալսարանի ավելի քան 1100 ուսանող միացավ բանակին։ 1945 թվականի նոյեմբերի 25-ին, պատերազմից հետո համալսարանի ուսանողական խորհուրդը և այլ համալսարաններ անցկացրեցին հակաքաղաքացիական պատերազմի ընթացիկ գործերի քննարկում և սկսեցին ուսանողական գործադուլ քաղաքացիական պատերազմի դեմ։ Նրանց սպառնում էին ազգայնական բանակի կրակոցները։ Դեկտեմբերի 1-ին ազգայնական զինվորներն ու լրտեսները հարձակվեցին Հարավարևմտյան միացյալ համալսարանի վրա՝ սպանելով 4 մարդու և վիրավորելով ավելի քան 50-ին, այս օրը հայտնի է որպես Դեկտեմբերի 1-ի միջադեպ[22]։

Պեկինի համալսարանը Հու Շիի ղեկավարման շրջանում(1946—1949)[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի հունիսի 1-ին Պեկինի համալսարանի ուսանողները ժողովրդավարության հրապարակի հյուսիսային հատվածում գտնվող մոխրագույն շենքի տանիքին բարձրացրին ժողովրդավարության խորհրդանիշ դրոշը (կանաչ ֆոնի վրա սպիտակ տառեր՝ «ժողովրդավարություն» բառով)

1945 թվականի սեպտեմբերին Սոն Ծը Վընը կրթության նախարարին հրամայեց լուծարել Պեկինի համալսարանը օկուպացված տարածքներում և նշանակեց Հու Շիին՝ որպես Պեկինի համալսարանի նոր ռեկտոր։ Սոն Ծը Վընը հայտարարել էր, որ Պեկինի համալսարանի անաղարտությունը պահպանելու համար օկուպացված տարածքների պրոֆեսորադասախոսական կազմը ետ չի վերադառնա[28], իսկ օկուպացված շրջանների ուսանողները կարող են գրանցվել Պեկինի ժամանակավոր համալսարաններում կրկնուսուցման դասընթացների, որը անցնելուց հետո միայն նրանք կարող են տեղափոխվել Պեկինի համալսարան և այլ բուհեր[28][29][30]։

Այս փուլում Պեկինի համալսարանը ընդլայնեց կամպուսը և դասավանդելու համար հրավիրվեցին անվանի գիտնականների։ 1946 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Պեկինի համալսարանի բացման արարողությունը։ Հիմնվեց երեք նոր ինստիտուտ՝ բժշկական, արդյունաբերական և գյուղատնտեսական՝ ընդհանուր 6 քոլեջով, 33 բաժանմունքով և 2 մասնագիտացված առարկաներով։ Հետագայում հիմնվեց գիտահետազոտական ինստիտուտներ՝ հումանիտար, գիտական, իրավունքի և բժշկության ոլորտներում՝ ասպիրանտներ ընդունելու նպատակով։ 1946 թվականի դեկտեմբերի վիճակագրության համաձայն՝ Պեկինի համալսարանն ուներ 3420 գրանցված ուսանող։ Ուժեղացվել է Պեկինի համալսարանի գրականության, գիտության և իրավունքի ինստիտուտները։ Հու Շին նախատեսում էր ստեղծել նաև ատոմային էներգիայի հետազոտությունների կենտրոն, որը չհաջողվեց ստեղծված իրավիճակի պատճառով[22][31]։ 1948 թվականին Սինիկայի ակադեմիան ընտրեց ակադեմիկոսների իր առաջին խումբը, իսկ Պեկինի համալսարանից ընտրվեցին տասը դասախոսներ՝ զբաղեցնելով առաջին տեղը չինական համալսարանների շարքում[32]։

1946 թվականի դեկտեմբերի 24-ի երեկոյան Պեկինի համալսարանից մի աղջիկ՝ Շըն Չոնը, կասկածվում էր Տոն Տանում տեղակայված երկու ամերիկացի զինվորների կողմից կողոպուտի ենթարկված լինելու մեջ։ Այս միջադեպը առաջ բերեց «բողոքի շարժում Չինաստանում տեղակայված ԱՄՆ զինվորականների կողմից իրականացված վայրագությունների դեմ»։ Դեկտեմբերի 30-ին Պեկինի և Ցինխուա համալսարանների և այլ համալսարանների ուսանողներ ցույցեր և երթեր անցկացրեցին Պեկինում։ Չինաստանի շատ շրջաններից ուսանողներ արձագանքեցին, ընդ որում բողոքի ակցիաներին մասնակցեց 500000 ուսանող[33]։ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ գնաճը ծանր էր ազգայնականների կողմից վերահսկվող տարածքներում։ 1947 թվականի մայիսին Պեկինի համալսարանի ուսանողներն առաջին անգամ բարձրաձայնել են «վերջ սովին և քաղաքացիական պատերազմին» կարգախոսը։ Նույն օրը՝ մայիսի 20-ին, տեղի է ունենում Հյուսիսային Չինաստանի ուսանողական երթը հակասովի և քաղաքացիական պատերազմի դեմ[22][34][35][36][37]։ Չինաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե նախատեսում էր տեղափոխել Պեկինի համալսարանը հարավ, սակայն Պեկինի համալսարանի պրոֆեսորների ասոցիացիան որոշեց չհամաձայնել։ Ազգայնականները մշակեցին գիտնականներին փրկելու ծրագիր և ինքնաթիռներ ուղարկեցին Պեկին՝ հուսալով, որ նրանք կլքեն Պեկինը և կուղևորվեն հարավ։ Հու Շին, Ցիան Սը Լիանը, Մաո Ծըշուեյը և այլք հրավիրվել էին հարավ գնալու, բայց գիտնականների մեծ մասը մնաց Պեկինում։ Այն բանից հետո, երբ Հու Շին լքեց համալսարանը, Ճըն Թիենթինը, Թան Յոնգթոնը և Ճոու Պինլինը ստանձնեցին համալսարանի ղեկավարությունը[22]։

Պեկինի համալսարանը ՉԺՀ հիմադրումից մինչև մշակութային հեղափոխություն(1949—1966)[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի փետրվարի 3-ին Պեկինի համալսարանի դասախոսներն ու ուսանողները ողջունում են ազատագրական բանակին

1949 թվականի սկզբին ժողովրդա-ազատագրական բանակը շարժվեց դեպի Պեկին։ 1951 թվականի փետրվարին ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Պեկինի համալսարանի կոմիտեն։ 1956 թվականի հունիսին Պեկինի համալսարանի ղեկավարության փոխվեց։ Գոմինդանների ժամանակաշրջանի որոշ դասընթացներ կասեցվեցին և ավելացվեցին նոր դասընթացներ, ինչպիսիք են «Նոր դեմոկրատական տեսությունը», «Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը»։ Մինչև 1950 թվականի մարտը կրթական համակարգից դուրս մղվեցին ընդհանուր առմամբ 77 դասընթացներ և առաջ եկան 100 նոր դասընթացներ։ Համալսարանում վերապատրաստման նպատակները և ուսուցման աշխատանքները ենթարկվել են համակողմանի վերափոխման[22]։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման սկզբում, Խորհրդային Միության օրինակով, բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթարկվեցին գերատեսչական ճշգրտումների։ 1949 թվականին Պեկինի համալսարանի գյուղատնտեսական քոլեջը միաձուլվեց և ձևավորվեց Պեկինի գյուղատնտեսական համալսարանը (այժմ՝ Չինաստանի գյուղատնտեսական համալսարան)։ 1950 թվականին Պեկինի համալսարանի բժշկական ինստիտուտը անկախացավ, վերանվանվեց՝ Պեկինի բժշկական համալսարան, և 2000 թվականին միաձուլվեց Պեկինի համալսարանին։ 1950-ին Պեկինի չին-ֆրանսիական համալսարանը վերացվեց, գրականության, պատմության, ֆրանսիական գրականության բաժնի բոլոր դասախոսներն ու ուսանողները միավորվեցին Պեկինի համալսարանին։ Գիտությունների ինստիտուտի մաթեմատիկայի և քիմիայի բաժինը մասնակիորեն միացվել է Պեկինի համալսարանի[38]։ 1952 թվականին Պեկինի համալսարանի ճարտարագիտության ինստիտուտը լուծարվել է՝ մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի, քաղաքացիական ճարտարագիտության և շինարարության չորս բաժինները միավորվել են Ցինհուա համալսարանին, իսկ տեխնոլոգիական բաժինը միացվել է Թիենծինի համալսարանին[39]։ Պեկինի համալսարանի կրթական բաժինը միավորվել է Պեկինի Նորմալ համալսարանին։ Արևելյան լեզվաբանության ամբիոնի տարբեր ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագիտությունները միավորվեցին Մինծու համալսարանին, մինչդեռ տնտեսագիտության բաժնի մի մասը միավորվեց Կենտրոնական Ֆինանսական և Տնտեսագիտական համալսարանին։ Ցինխուա համալսարանի և Յանծինի համալսարանի գրականության և գիտության բաժինները միավորվեցին Պեկինի համալսարանին։ Իրավագիտության բաժինը և Պեկինի համալսարանի իրավաբանական ինստիտուտի քաղաքական գիտությունների բաժինը միաձուլվեցին և ձևավորել Պեկինի Քաղաքական Գիտության և Իրավունքի համալսարանը (այժմ՝ Չինաստանի Քաղաքական գիտության և իրավունքի համալսարան)։ Պեկինի համալսարանը փոխել է իր եռաստիճան համակարգը՝ դպրոցից, քոլեջից և ինստիտուտից վերածելով երկաստիճան համակարգի՝ 12 բաժիններով։ Յանծինի համալսարանը լուծարվել է և Պեկինի համալսարանն իր կամպուսը տեղափոխել է Պեկինի արևմտյան արվարձաններում գտնվող Յանծին համալսարան։ Գերատեսչական ճշգրտումից հետո Պեկինի համալսարանը հումանիտար գիտությունների, գիտության, իրավունքի, բժշկության, ճարտարագիտության և գյուղատնտեսության վրա կենտրոնացած համալսարանից վերածվել է համապարփակ համալսարանի, որը կենտրոնացած է բնական գիտությունների, հումանիտար և սոցիալական գիտությունների հիմնական ուսուցման և հետազոտությունների վրա։ Բաժանմունքի ճշգրտումից հետո Պեկինի համալսարանի, Ցինհուա համալսարանի և Յանի համալսարանի բնական գիտությունների և հումանիտար գիտությունների գիտնականները հավաքվեցին Պեկինի համալսարանում՝ հաստատելով Պեկինի համալսարանի երկարաժամկետ առաջատար դիրքը Չինաստանում արվեստի և գիտության մեջ։ 1955 թվականին Չինաստանի Գիտությունների ակադեմիայի 223 պրոֆեսորադասախոսական կազմի առաջին խմբի շարքում Պեկինի համալսարանից կային 28 դասախոսներ՝ զբաղեցնելով առաջին տեղը չինական համալսարանների շարքում։ Բաժանմունքային փոփոխություններից հետո Պեկինի համալսարանը վերակառուցեց Իրավագիտության բաժինը 1954 թվականին, Գրադարանագիտության բաժինը 1956 թվականին և Քաղաքագիտության բաժինը 1960 թվականին։ 1958 թվականին Պեկինի համալսարանը ստեղծեց Չինաստանի ատոմային էներգիայի առաջին բաժինը։ Բացի այդ, Պեկինի համալսարանը եղել է Չինաստանի ամենավաղ համալսարաններից մեկը, որը մշակել է կիսահաղորդչային մասնագետներ և առաջարկել է համակարգչային ուսուցման դասընթացներ՝ Չինաստանում համակարգչային հետազոտության վաղ փուլերում։ Համաձայն 1966 թվականի վիճակագրության՝ Պեկինի համալսարանի համալսարանում կար մոտ 9000 ուսանող։ Այս ժամանակահատվածում Պեկինի համալսարանը վերապատրաստեց ավելի քան 100 շրջանավարտների, որոնք հետագայում դարձան Չինաստանի գիտությունների ակադեմիայի և ճարտարագիտության ակադեմիայի անդամներ։ Այս ընթացքում Պեկինի համալսարանը ձեռք է բերել նաև գիտահետազոտական մի շարք ձեռքբերումներ, ինչպիսիք են բյուրեղային եղջերավոր ինսուլինի արհեստական սինթեզը և այլն[22][40]։

Հաճախակի քաղաքական գործունեության պատճառով խաթարվել են հումանիտար և հասարակական գիտությունների հետազոտությունները։ Տնօրեն Մա Յին Չուի «Նոր բնակչության տեսությունը» այս փուլում համարվում է Պեկինի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ամենաակնառու գիտական ձեռքբերումը, սակայն հրապարակումից հետո այն քննադատության արժանացավ։ 1957թ.-ի «Հակաաջակողմյան շարժման» ժամանակ Պեկինի համալսարանի ավելի քան 700 ուսուցիչներ և ուսանողներ սխալմամբ դասակարգվել են որպես՝ «աջակողմյա»։ 1961 թվականին Չինաստանի կոմունիստական կուսակցությունը առաջարկեց «ճշգրտելու, համախմբելու, հարստացնելու և կատարելագործելու» քաղաքականությունը և սկսեց անդրադառնալ մի շարք հարցերի։ Նույն տարում այն շտկեց բուհերի աշխատանքը և բարելավեց Պեկինի համալսարանի դասավանդման որակը։ 1964-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժինը, Պեկինի համալսարանը նշանակեց որպես սոցիալիստական կրթական շարժում իրականացնելու օջախ և աշխատանքային խումբ ուղարկեց Պեկինի համալսարան։ Շարժման ընթացքում Պեկինի համալսարանի շատ անդամներ արժանացան քաղաքական քննադատության։ 1965 թվականի մարտին Տըն Սիաոփինը նախագահեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղարության նիստը և ուղղեց աշխատանքային թիմի սխալ գործելակերպը[22]։

Պեկինի համալսարանը մշակութային հեղափոխության ժամանակ(1966—1976)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի արբանյակային լուսանկարը 1967 թվականի սեպտեմբերի 20-ին

1966 թվականի մայիսի 16-ին Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն հրապարակեց «Մայիսի 16-ի ծանուցումը»՝ նշանավորելով մշակութային հեղափոխության սկիզբը[41]։ Սեպտեմբերին պաշտոնապես հաստատվեց մշակութային հեղափոխությունը՝ Նիե Յուենծըի ղեկավարմամբ։ Նիե Յուենծըն հայտնի է որպես Պեկինի ապստամբների հինգ առաջնորդներից մեկը։ Համալսարանական մշակութային հեղափոխության հաստատումից հետո Պեկինի համալսարանը ստեղծեց նաև բազմաթիվ ապստամբ կազմակերպություններ, ինչպիսիք են «Կարմիր Միացյալ բանակը» և «Ծին Կան Շանը»։ Հետագայում ստեղծվեցին երկու խմբակցություններ՝ Նիեին պաշտպանելու և հակադրվելու համար, և երկու խմբակցությունների միջև հակադրությունը գնալով ավելի դաժան էր դառնում, ի վերջո հանգեցնելով լայնածավալ զինված հակամարտությունների, քաոսի վերածվեց ներքին կյանքը և հանգեցրեց դպրոցի գույքի վնասմանը[42]։ 1968 թվականի սեպտեմբերի 18-ին Մաո Ցզեդունի «Մտքի Քարոզչական Թիմ»-ը Կապիտալ Աշխատավորների ազատագրական բանակից («Աշխատավորական բանակի քարոզչական թիմ») ուղարկեց 492 հոգու Պեկինի համալսարան դադարեցնելով մարտերը։ 1973 թվականի հոկտեմբերին՝ Չը Ցունի և Սիե Ծին Յիի ծրագրով ստեղծվեցին մեծ թվով քննադատական խմբեր ՝ Պեկինի և Ցինխուա համալսարաններից[22][43]։ Քննադատող խմբերն ունեին ավելի քան տասը գրչանուններ, այդ թվում «Լյան Սյաո», «Պայ Ցին» և «Կաո Լու» և հրապարակեցին 181 հոդված՝ օգնելու Ծիան Ցինին և մյուսներին՝ տապալել աջակողմյան գաղափարները[22]։

Մշակութային հեղափոխության ժամանակ Պեկինի համալսարանը հայտնի էր որպես «հակակուսակցական և հակասոցիալիզմի համառ ամրոց»։ Պեկինի համալսարանի շատ կադրեր և դասախոսներ պիտակավորվել են որպես «գանգստերներ», «կապիտալիստ ճանապարհորդներ» և «ռեակցիոն ակադեմիական հեղինակություններ» և ենթարկվել դաժան հալածանքների։ Վիճակագրության համաձայն՝ Մշակութային հեղափոխության ժամանակ Պեկինի համալսարանն ունեցել է անարդարության, կեղծիքի և սուտ մեղադրանք առաջադրելու ավելի քան 1000 դեպք, ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ հայտնի գիտնականներ Րաո Յուտաին, Ծիան Պո Ծանը և Յու Տա Ուեյը մահացել են անմարդկային պայմաններում։ 1968 թվականի մայիսի 16-ին Մշակութային հեղափոխության ժամանակ ստեղծվեց «Բանտային բարեփոխումների բակը» (նաև հայտնի է որպես «Գանգստերների բակ», և 218 մտավորականներ բանտարկվեցին և հալածվեցին[22][43]։ 1969 թվականին Պեկինի համալսարանից ավելի քան 7000 դասախոսներ և ուսանողներ ուղարկվեցին Լիյու ֆերմա՝ աշխատանքային վերադասավորման և բարեփոխումների նպատակով։ Լիյու ֆերման գտնվում է Ծիանսի նահանգի Նանչան քաղաքում, որը շիստոսոմայով վարակված տարածք էր[22]։

Մշակութային հեղափոխության սկսվելուց հետո Պեկինի համալսարանը չորս տարի անընդմեջ դադարեցրեց ուսանողների ընդունելությունը։ 1970 թվականին ավարտել էին բոլոր ուսանողները, ովքեր ընդունվել էին նախքան մշակութային հեղափոխությունը։ Նույն թվականին Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեն փաստաթուղթ հրապարակեց, որով վերացնում էր քոլեջների և բուհերի ընդունելության քննական համակարգը և հավաքագրում «բանվոր, գյուղացի և զինվորական ուսանողների» հիմնականում բանվորներից, ֆերմերներից և ժողովրդա-ազատագրական բանակից։ 1970 թվականից մինչև 1976 թվականը Պեկինի համալսարանը հավաքագրեց յոթ խումբ աշխատողների, գյուղացիների և զինվորների, որոնց ընդհանուր թիվը կազմում էր ավելի քան 12700։ Հավաքագրված բանվորների, գյուղացիների և զինվորականների կրթական մակարդակները խիստ տարբերվում էին համալսարան ընդունվելիս՝ դժվարացնելով ուսուցումը[22]։

Մշակութային հեղափոխության սկզբում Պեկինի համալսարանում հետազոտությունների մեծ մասը դադարեցվեց։ 1970-ից հետո որոշ կիրառական հետազոտություններ վերսկսվեցին։ 1972 թվականի հուլիսի 14-ին Ճոու Ընլայը, Ճոու Պեյյուանին հանձնարարեց վերսկսել գիտության հիմնարար հետազոտությունները Պեկինի համալսարանում։ Այնուամենայնիվ, Ճան Չունցիաոն, Յաո Վըն Յուանը և այլոք անմիջապես դրդեցին Շանհային հրապարակել հոդված՝ խթանելու համար հիմնարար հետազոտությունների վերականգնումը։ Այս ժամանակահատվածում Պեկինի համալսարանի կողմից ձեռք բերված մի քանի հետազոտական ​​արդյունքներ (օրինակ՝ ինսուլինի բյուրեղային կառուցվածքի որոշումը և այլն) արժանացան 1978 թվականի Ազգային գիտական ​​կոնֆերանսի մրցանակին։ 1975 թվականին ավարտվեց և բացվեց Պեկինի համալսարանի նոր գրադարանը, որն այն ժամանակ Չինաստանում լավագույն սարքավորումներով և գրքերի ամենահարուստ հավաքածուով ամենամեծ համալսարանական գրադարանն էր[22]։

Պեկինի համալսարանը 1976 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի Գիտության մասնաշենք
Պեկինի համալսարանի նոր գրադարան
Պեկինի համալսարանի հարյուրամյակի դասախոսությունների սրահ
Պեկինի համալսարանի Չանփինի կամպուսը

1976 թվականին ավարտվեց Մշակութային հեղափոխությունը։ Արդարացվել են այն մտավորականները, որոնց դեմ 1957-ի «Հակաիրավական արշավի» և 1966-ին «Մշակութային հեղափոխության» ժամանակ սուտ մեղադրանք էր առաջադրվել։ Մա Յինչուն, ով քննադատվում էր իր «Բնակչության նոր տեսություն» աշխատանքի համար, նույնպես ռեաբիլիտացիայի ենթարկվեց և դարձավ Պեկինի համալսարանի առաջին պատվավոր ռեկտորը։ 1978 թվականի գարնանը ընդունելության քննության վերսկսումից հետո ընդունված ուսանողների առաջին խումբն ընդունվեց Պեկինի համալսարան։ Պեկինի համալսարանը վերակազմավորեց գիտական ​​կոմիտեն և այլ հաստատություններ, վերականգնեց այնպիսի առարկաներ, ինչպիսիք են սոցիոլոգիան, հոգեբանությունը և քաղաքագիտությունը:Հիմնվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Founder Group-ը և Jade Bird Group-ը՝ խթանելու գիտական ​​և տեխնոլոգիական նվաճումների վերափոխումը[22]։

1981 թվականի մարտի 20-ին Պեկինի համալսարանի ուսանողները տոնեցին Չինաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի հաղթանակը և բացականչեցին «Միացեք, վերակենդանացրեք Չինաստանը» կարգախոսը, որը տարածվեց ամբողջ Չինաստանում[22]։ 1989 թվականի ապրիլին Հու Յաո Պանը մահացավ, Պեկինի համալսարանի և Պեկինի այլ համալսարանների ուսանողները ինքնաբուխ սգացին Հու Յաո Պանի մահը։ Հետագայում սգո միջոցառումը վերածվեցին բողոքի։ Ապրիլի 26-ին People's Daily՝ պաշտոնական լրատվամիջոցը, հրապարակեց «Ապրիլի 26-ի խմբագրականը», որը շարժումը բնութագրում էր որպես «խռովություն» և կարծում էր, որ շարժումն ըստ էության ժխտում էր սոցիալիստական համակարգը[44][45]։ Մայիսի 13-ին հրապարակում ուսանողները հացադուլ էին սկսել մինչև հունիսի 3-ի գիշերը ժողովրդա-ազատագրական բանակը ներխուժեց հրապարակ։ 1989 թվականի աշնանը Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի, Պետխորհրդի և Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի որոշումով՝ Պեկինի համալսարանը սկսեց առաջին կուրսեցիների համար մեկամյա ռազմական և քաղաքական ուսուցում իրականացնել։ Այս ուսուցման համակարգը տևեց մինչև 1992 թվական[46]։

1986 թվականից ի վեր Պեկինի համալսարանը բազմիցս առաջարկել է համաշխարհային մակարդակի համալսարան ստեղծելու նպատակը իրագործել։ 1996 թվականի հոկտեմբերին և 1998 թվականի մայիսին Չինաստանի կառավարությունը հաջորդաբար մեկնարկեց «211 նախագիծը» և «985 նախագիծը» աջակցելու Պեկինի համալսարանին համաշխարհային մակարդակի համալսարան ստեղծելու գործում[22]։ 1999 թվականի հունվարին տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Պեկինի համալսարանի 10-րդ կուսակցության համագումարը, հայտարարվեց համաշխարհային մակարդակի համալսարան ստեղծելու, Պեկինի համալսարանի ծրագրի համապարփակ մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով 15 կամ ավելի տարում Պեկինի համալսարանը դարձնել միջազգային, ճանաչված համաշխարհային մակարդակի համալսարան[22]։ 2012 թվականին Չինաստանը զեկույց է ընդունել պլանավորելով Պեկինի համալսարանը դարձնել համաշխարհային մակարդակի համալսարան՝ հիմնադրումից մոտ 120 տարի անց, հետագա 15 կամ ավելի տարիների ընթացքում Պեկինի համալսարանը կկառուցվի ավելի բարձր մակարդակի չափանիշների համաձայն,մոտավորապես 2048 թվականին ձգտելով Պեկինի համալսարանը դարձնել աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[47] : 2000 թվականի ապրիլի 3-ին Պեկինի բժշկական համալսարանը միավորվեց Պեկինի համալսարանի հետ, դառնալով Պեկինի համալսարանի բժշկական բաժանմունք։ Ավելի ուշ Պեկինի համալսարանը հիմնեց ինստիտուտներ, ինչպիսիք են Ճարտարագիտության ինստիտուտը և Արվեստի ինստիտուտը[48] : Միջառարկայական ուսումնասիրությունները զարգացնելու համար Պեկինի համալսարանը ստեղծել է այնպիսի միավորներ, ինչպիսիք են տեղեկատվական գիտության կենտրոնը և համակարգչային լեզվաբանության ինստիտուտը[49]։ Պեկինի համալսարանը դարձել է համապարփակ համալսարան, որը միավորում է բնական գիտությունները, հումանիտար գիտությունները, սոցիալական գիտությունները, բժշկությունը և ինժեներական նոր առարկաները[22][50][51]։ Համաշխարհային մակարդակի համալսարաններ ստեղծելու համար ձեռնարկված միջոցառումները նույնպես հակասությունների տեղիք են տվել։ 2003 թվականի կադրային համակարգի բարեփոխման ժամանակ դասախոսների հակազդեցության պատճառով համալսարանը ստիպված եղավ երկու անգամ փոխել բարեփոխումների ծրագիրը[52]։ Միջազգային ուսանողների համար Պեկինի համալսարանի կողմից նոր կառուցված կացարանային միջավայրը նման է հյուրանոցի ստանդարտ սենյակի՝ լողավազաններով, բոուլինգի սրահներով և հեռուստացույցներով, իսկ հանրակացարանները, որտեղ ապրում են չինացի ուսանողները, ունեն տարրական պայմաններ և մեղադրվել են խտրականությամբ վերաբերվելու մեջ[53][54]։ 2014 թվականին Յենծինի նորաստեղծ ինստիտուտը հակասություններ է առաջացրել վերապատրաստման նպատակների, կրթական նպատակների և կրթական հավասարության առումով[55][56]։

2018 թվականի հուլիսին Կուանտոն նահանգի ՝ Շընճը քաղաքում աշխատողների իրավունքների պաշտպանության հետ կապված միջադեպ է տեղի ունենում և Պեկինի համալսարանի ուսանողները, ինչպիսին Յուե Սինն էր, իրենց աջակցությունն են հայտնում[57]։ Հոկտեմբերին Ցիո Հըն Պինը, ով նախկինում աշխատել է Պեկինի ազգային անվտանգության բյուրոյի կուսակցական քարտուղարի պաշտոնում, ստանձնել է Պեկինի համալսարանի կուսակցական քարտուղարի պաշտոնը[58], Financial Times-ը հայտնել է, որ որոշ մարդիկ այս նշանակումը մեկնաբանել են որպես Պեկինի համալսարանում ավելի ավտորիտար միջավայրի սկիզբ[59]։ 2018 թվականին որոշ գիտնականներ, ինչպիսին Նոամ Չոմսկին է, կոչ արեցին բոյկոտել Պեկինի համալսարանի կողմից կազմակերպված Համաշխարհային մարքսիստական կոնգրեսը, որպես միջազգային հանրության հակազդեցություն Չինաստանի կառավարության կողմից ուսանողների նկատմամբ ճնշումների դեմ[59][60]։ Նոյեմբերի 9-ին, անհայտ անձինք մտել են Պեկինի համալսարան՝ առևանգելու բանվորական շարժմանը մասնակցած ուսանող Ճան Շընյեին և ծեծի ենթարկել դեպքի վայրում նկարահանող ուսանողներին։ Պեկինի համալսարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ ձերբակալվածը Պեկինի համալսարանի ոչ մի դասախոսի կամ ուսանողի հետ կապ չունի[61]։

Կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադստեր առանձնատան գլխավոր սրահը
Սըճայի չորրորդ շարքը

Կայսերական ակադեմիայի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1898 թվականին հիմնադրվեց համալսարանը, այն գտնվում էր Գուրուն արքայադստեր նստավայր՝ Քըծինում, որը գտնվում է Շանտոն նահանգի արևելյան կողմում։ 1900 թվականին բռնցքամարտիկների ապստամբությունը ավերեց շենքը, այնուհետև ՈՒթ ազգային դաշինքի ուժերը մտան Պեկին։ Ռուսական բանակը և գերմանական բանակը հաջորդաբար գրավեցին համալսարանի տարածքը, իսկ գրքերն ու գույքն ավերվեցին։ 1902 թվականին վերականգնվել է համալսարանի դահլիճը, վերակառուցվել է Մաշենի տաճարի շենքը, ընդլայնվել համալսարանը։ 1903 թվականին կառավարման և կրթության նախարար Ճան Պայսըն գնել է 1300 ակր հողատարածք՝ Պեկինի արևմուտքում գտնվող Վայաո գյուղի մոտակայքում։ Նա նախատեսում էր օգոստոսին սկսել նոր շենք կառուցել։ Նախատեսվում էր, որ շինարարության արժեքը կկազմի ավելի քան մեկ միլիոն տել արծաթ։ Կայսրուհի Ցը Սին կարծում էր, որ ծախսերը չափազանց մեծ էին, ուստի նա հրաժարվեց այդ պատասխանատվությունից։ Գուրուն արքայադստեր նստավայրում սահմանափակ տարածքի պատճառով ստիպված էին փնտրել նոր տարածք։ 1903 թվականին հիմնադրված թարգմանչական ինստիտուտը գտնվում էր Պեյհեյանում, Բժշկական արդյունաբերական ինստիտուտը վարձակալեց առանձնատուն Թայփին փողոցում՝ Տիանմընում (այն վերանվանվեց Բժշկական ինստիտուտ 1904 թվականին և տեղափոխվեց Սինշըն տաճար և դադարեցվեց 1907 թվականին)։ 1905 թվականին Ներքին գործերի նախարարությունը մոտ 1600 ակր հող է հատկացրել Տըշընմընից դուրս գտնվող հին խաղահրապարակում կամպուս կառուցելու նպատակով։ 1909 թվականին սկսվեց շինարարությունը, սակայն շուտով դադարեցվեց 1911 թվականի հեղափոխության պատճառով, ուստի համալսարանը այն չի կարողացել օգտագործել։ 1904 թվականին կառուցվեց տասնչորս շարք բունգալոներ Մաշենի տաճարի արևմտյան կողմում՝ որպես ուսանողական հանրակացարան, որը հայտնի է Սըճայ անվանումով։ 1905 թվականին Հան այգու բաց տարածքը կառուցվեց որպես մարզահրապարակ, 1909 թվականին մարզահրապարակի հարավ-արևմտյան անկյունում կառուցվել է նոր ուսանողական կամպուս[62]։

Պեկինի համալսարանի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականի հունիսին Թարգմանչական ինստիտուտը դադարեցրեց իր գործունեությունը, և սկսեց իրավունքի ինստիտուտը օգտագործել այդ տարածքը։ Գյուղատնտեսության, արդյունաբերության և բիզնեսի տարանջատումից հետո Պեկինի ազգային համալսարանն ուներ ընդամենը երեք առարկա՝ արվեստ, գիտություն և իրավունք, երկու առարկաներն էլ գտնվում էին Գուրունի կամպուսում։ 1918 թվականին Պեկինի համալսարանի Կարմիր շենքի ավարտից հետո քերականության երկու առարկաները տեղափոխվեցին այնտեղ,գրականության, գիտության և իրավունքի երեք առարկաների չեղյալ հայտարարումից հետո Կարմիր շենքը դարձավ Պեկինի համալսարանի առաջին և հիմնական կամպուսի գտնվելու վայրը,Գուրունի կամպուսը դարձավ Պեկինի համալսարանի երկրորդ, իսկ Պեյհըի կամպուսը, որը ժամանակին իրավաբանության ինստիտուտն է եղել, դարձել է երրորդը։ 1930-ականներին Պեկինի համալսարանի կամպուսը կենտրոնացած էր ծովափին գտնվող Կարմիր շենքի շուրջ[62]։

Կարմիր շենքը գտնվում է Պեկինի համալսարանի առաջին բակում և հանդիսանում է հին Պեկինի համալսարանի խորհրդանիշը։ Կարմիր շենքն ունի չորս հարկ և ևս մեկ ստորգետնյա հարկ։ Պեկինի համալսարանը ի սկզբանե նախատեսում էր օգտագործել Կարմիր շենքը՝ որպես ուսանողական հանրակացարան, սակայն ավարտից հետո այն վերածվեց լսարանի։ Կարմիր շենքի առաջին հարկը գրադարան է, որտեղ ժամանակին աշխատել է Մաո Ցզեդունը։ Կարմիր շենքի հյուսիսային կողմում գտնվող ազատ հողատարածքը ի սկզբանե պատկանում էր Սոն Կոն առանձնատանը։ Պեկինի համալսարանը վարձակալեց հողատարածք՝ խաղահրապարակ կառուցելու համար, և մայիսի չորսի շարժման ժամանակ շքերթի թիմը մեկնեց այստեղից։ Ծյան Մընլինի պաշտոնավարման ընթացքում նա գնել է Սոն Կոն առանձնատան ամբողջ հողատարածքը և նոր գրադարան կառուցել առանձնատան արևմտյան մասում։ Պեկինի համալսարանի երկրաբանական նոր թանգարանը կառուցվել է առանձնատան նախնիների սրահի տեղում, իսկ հանրակացարանի նոր շենքը (սովորաբար հայտնի է որպես «Գորշ շենք»)՝ Սոն Կոն առանձնատան արևելյան բակի հյուսիսում։ Երկու շենքերն էլ նախագծվել են Լիան Սըչենի կողմից՝ արտացոլելով նրա մոդեռնիստական ճարտարապետական հայացքները։ Շենքի արևմտյան կողմում կա նաև մասունքների հիշատակի սրահ։ Երկրորդ բակի հիմնական շենքերը ներառում են Լոտոսի լճակը, դասախոսությունների սրահը, գրադարանը, հարավային և հյուսիսային շենքերը, բանկետների սրահը, կանանց հանրակացարանները։ Երրորդ բակը համեմատաբար բաց է, բազմաթիվ ծառերով շրջապատված։ Բակում կան մի քանի երկհարկանի արևմտյան ոճի շենքեր, կա նաև մեծ խաղահրապարակ, բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի դաշտ[62]։

Ճապոնիայի հետ ճակատամարտից հետո Հարավարևմտյան միացյալ համալսարանը կասեցրեց իր գործունեությունը, և Պեկինի համալսարանը ավելացրել է երեք նոր ինստիտուտ, և համալսարանը նույնպես ընդլայնվել է։ Պեկինի համալսարանի նորաստեղծ հինգերորդ ինստիտուտի կողքին չորրորդ ինստիտուտի մասնաշենքը օգտագործվում է որպես՝ հանրակացարան և Պեկինի համալսարանի հրատարակչական բաժին։ Ինժեներական ինստիտուտը գտնվում է Վանֆու փողոցում, գյուղատնտեսական ակադեմիական գտնվում է քաղաքից դուրս, իսկ բժշկականինստիտուտը գտնվում է Սըշըքուի հատվածում[22][62]։

1952 թվականի ինստիտուտների և բաժինների ճշգրտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ինստիտուտների և բաժիններ ճշգրտումից հետ՝ Յենծինի համալսարանը լուծարվեց, Պեկինի համալսարանի կամպուսը տեղափոխվեց Յենծինի համալսարա,իսկ Պեկինի համալսարանի նախնական կամպուսը հանձնվեց պետական մարմիններին։ Յենծինի համալսարանի կամպուսը հայտնի է «Յենյուեն» անվանումով՝ կառուցվել է Ցին դաստիայի օրոք, նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Հենրի Մերֆիի կողմից։ Յենյուանի դիզայնը միավորում է չինական ավանդական ճարտարապետական դասավորվածությունը, դասական չինական այգիների պատկերները և ժամանակակից արևմտյան ոճին համապատասխանող գաղափարները։ Յենյուենի հարավային մասը ՝ ուսուցողական հատվածն է, գեղատեսիլ հատվածը լճի հյուսիսային մասն է։ Մերֆիի դիզայնը հետևում է արևելք-արևմուտք հիմնական առանցքի դասավորվածությանը։ Հիմնական առանցքը միացնում է Արևմտյան դարպասը, Պեյկոն աշտարակը և Պոյա պագոդան, իսկ արևմտյան ծայրը ուղղված է դեպի Յուցյուեն լեռան պագոդան։ Կա նաև հյուսիս-հարավ առանցք, որի երկայնքով դասավորված են Յենծինի համալսարանի տղամարդկանց և կանանց հանրակացարանները։ Յենյուենի հիմնական լանդշաֆտները ներառում են՝ Վեյմին լիճը, Պոյա պագոդան, Արևմտյան դարպաս, Պեյկոնի աշտարակը, Հուաշեն տաճար, կանանց և տղամարդկանց հանրակացարանները, Հուաշը սպորտային կենտրոնy, Լին Հու Սուանը, Յաննանի այգին[63]։

Այն բանից հետո, երբ Պեկինի համալսարանը տեղափոխվեց Յենյուեն, այն ենթարկվեց վերանորոգման և ընդլայնվեց։ 1952 թվականին Պեկինի համալսարանը գնեց Չըն Ծը այգին, Ծինչուն այգին և Լանրուն այգին։ 1950-ական թվականներին նորակառույց էին առաջին ուսումնական շենքը, մշակութային և պատմական շենքերը, քիմիայի, կենսաբանության ուսումնական շենքերը, փիլիսոփայության, ֆիզիկայի շենքերը և այլն։ Մշակութային հեղափոխության ժամանակ կառուցվեց գրադարանի նոր շենք, իսկ Մաո Ցզեդունի արձանները քանդակվեցին Արևմտյան դարպասների հրապարակում և գրադարանի արևելյան կողմում։ Մշակութային հեղափոխությունից հետո կառուցվեցին նոր գիտական համալիր, նոր գրադարան, հարյուրամյակի հիշատակի դասասենյակ,,տնտեսագիտական ինստիտուտի շենք, Պոյա միջազգային կոնֆերանսի կենտրոնը, նոր բուժկետ։ Կառուցվել են Պեկինի համալսարանի գիտատեխնիկական պարկը և սպորտային կենտրոնը։ Որոշ ուսումնական շենքեր, ճաշարաններ և հանրակացարաններ վերանորոգվել են, ու կառուցվել նոր այգիներ,ինչպիսիք են Չանչուն և Վեյսիո այգիները[63]։ 1993 թվականի մարտին Պեկինի համալսարանը քանդեց հարավային կամպուսի պատը և վերակառուցեց առևտրային փողոց,որի նպատակը առևտրի զարգացման միջոցով,որոշակի կապիտալ ստեղծելն էր, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց։ 2001 թվականի ապրիլին Պեկինի համալսարանը վերակառուցեց հարավային կամպուսի պատը[64][65]։

Յենյուենի հիմնական կամպուսից բացի, Պեկինի համալսարանը ներկայումս ունի վեց կամպուս՝ Բժշկական կամպուսը, Չանփինի կամպուսը, Շենժենի, Տասինի և Յուենմինյուենի կամպուսները[63][66]։ Չանփինի կամպուսը կոչվում էր նաև «Թիվ 200», քանի որ ծրագրի ծածկագիրը «60-200#» էր։ Նախագծումն ավարտվեց 1960 թվականին, և այդ տարի սկսվեց շինարարությունը։ Չանփինի կամպուսը ի սկզբանե նախատեսված էր ընդունելու 10,000 ուսանող և ունենալու 350,000 քառակուսի մետր կառուցապատման տարածք, սակայն շինարարությունը դադարեցվել է ֆինանսական դժվարությունների պատճառով։ 1994 թվականին, դասասենյակների և հանրակացարանների սղության պատճառով, ինստիտուտը որոշեց թույլատրել ​​արվեստների մասնագիտությունների առաջին կուրսեցիներին ապրել Չանփինի կամպուսում։ 1999 թվականի ​​արվեստի առաջին կուրսեցիները դարձան ուսանողների վերջին խումբը, որոնք տեղափոխվեցին Չանփինի այգի։ Պեկինի համալսարանը նախատեսում է Չանփինը դարձնել գիտահետազոտական ​​կենտրոն[67][68]։ 2001 թվականին բացվում է Շենժենի ինստիտուտը[69]։ Տասինի կամպուսը՝ Պեկինի համալսարանի ծրագրավորման և միկրոէլեկտրոնիկայի «տունն» է։ Հին ամառային պալատի կամպուսը վարձակալված է Պեկինի համալսարանի կողմից երկարաժամկետ հիմունքներով[66], հիմնականում օգտագործվում է Պեկինի համալսարանը ավարտած ուսանողների կողմից,ովքեր ուսումը շարունակելու են այնտեղ։ Հիմնական համալսարանի ոչ բավարար հանրակացարանների պատճառով որոշ ասպիրանտներ 2013 թվականից տեղափոխվել են Յուենմինյուան​[70]։

2019 թվականին Պեկինի համալսարանը պայմանագիր է ստորագրել Պեկինի Ծիլի համալսարանի հետ, որը շուտով տեղափոխվում էր Սիչուան նահանգի Ծիանյան քաղաք,ըստ պայմանագրի՝ Չանփինում Պեկինի համալսարանը նոր կամպուս պիտի կառուցեր Պեկինի Ծիլի ինստիտուտի սկզբնական տեղում և նույն թվականից սկսվում է վերանորոգումները[71][72][73] և պաշտոնապես բացվեց 2021 թվականի սեպտեմբերի 6-ին[74]։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ և դասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դրությամբ Պեկինի համալսարանն ունի վեց բաժին՝ գիտություն, տեղեկատվական և ճարտարագիտական ​​գիտություններ, հումանիտար գիտություններ, սոցիալական գիտություններ, տնտեսագիտություն և կառավարում և բժշկություն՝ ընդհանուր 55 ուղղակիորեն փոխկապակցված բաժիններով և 133 բակալավրիատի մասնագիտություններով:Ընդհանուր առմամբ կան 55 անմիջականորեն փոխկապակցված բաժիններ և 133 բակալավրիատի մասնագիտություններ։ Համալսարանում ընդհանուր առմամբ կա 46148 ուսանող, այդ թվում՝ 16459 բակալավրիատի ուսանող, 16769 մագիստրանտ և 12920 դոկտորանտ, անդրագոգիայի՝ 2302 ուսանող, 14765 բակալավրիատի ուսանողներ առցանց ոլորտում և 2833 երկարաժամկետ արտասահմանցի ուսանող[75]։ 2014 թվականի վերջի դրությամբ Պեկինի համալսարանն ուներ 6711 լրիվ դրույքով դասախոսներ (ներառյալ 3519 ուսուցիչներ բժշկական ամբիոնից), 1461 պրոֆեսոր և 1179 դոցենտ՝ հիմնական համալսարանի 3192 դասախոսներից։ 2012 թվականի վերջին վիճակագրության համաձայն՝ Պեկինի համալսարանն ունի CAS 63 անդամ, CAE 8 անդամ, Գիտությունների երրորդ աշխարհի ակադեմիայի 17 անդամ, փիլիսոփայության և սոցիալական գիտությունների 20 ավագ պրոֆեսորներ (լիբերալ գիտությունների ավագ պրոֆեսորներ։ արվեստ), «Yangtze River Scholars Award Program»-ի 147 վաստակաշատ պրոֆեսորներ և դասախոսներ և «973 ծրագրի» 52 գլխավոր գիտնականներ, 43 հոգի ընտրվել է «Երիտասարդների հազար տաղանդներ» ծրագրի համար[76]։

Ուսանողների ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրության համաձայն՝ Պեկինի համալսարանը և Ցինհուա համալսարանը Չինաստանի այն բուհերն են որտեղ ընդունելության քննության ամենաբարձր միավորներն են գրանցվում[77][78]։ Ի լրում միասնական հավաքագրման միջոցով ուսանողների ընդունելու, Պեկինի համալսարանը նաև հավաքագրում է բակալավրիատի առաջին կուրսեցիներին՝ առաջարկությունների, անկախ ընդունելությունների միջոցով։ 2014 թվականին Պեկինի համալսարանը մեկնարկել է 2650 ընդունելության ծրագիր մայրցամաքային Չինաստանում, որոնցից 200-ը՝ Պեկինում (7,5%)։ Կրթության նախարարության պահանջներին համապատասխան Պեկինի համալսարանը 2012թվականից սկսել է նպատակային ընդունելության պլաններ աղքատության մեջ հայտնված շրջաններում[79][80]։

Պեկինի համալսարանը և այլ համալսարանները իրենց ընդունելությունները դարձրել են ի օգուտ տարածքային ընդունելությունների, և որոշ մեկնաբաններ կարծում են, որ դա հակասում է կրթական արդարությանը։ 2008 թվականից Պեկինի համալսարանը սկսել է կրճատել Պեկինում ընդունելության իր ծրագրերը[81]։ Այնուամենայնիվ, կան մեկնաբանություններ որ Պեկինից ուսանողների ընդունելության փաստացի մակարդակը դեռևս աճել է, իսկ որոշ մեկնաբանություններում նշվում է, որ չնայած Պեկինի համալսարանը և այլ ինստիտուտներ կրճատեցին Պեկինում իրենց ընդունելության ծրագրերը, նրանք դեռ կընդլայնեն ընդգրկվածությունը Պեկինում (ինչպես, օրինակ, 2012 թվականին Պեկինի համալսարանն ընդլայնեց իր ընդգրկվածությունը Պեկինում ավելի քան 33%-ով առաջին խմբում), ինչը հակասում է «տեղական ընդգրկվածությունը նվազեցնելու» նրա պարտավորությանը[82][83]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-ին Պեկինի համալսարանը առաջ քաշեց «Տասնվեց նիշերի կրթական քաղաքականություն»-ը՝ հիմքն ամրապնդելու, ուսանողներին իրենց կարողություններին համապատասխան դասավանդելու և տարբեր հոսքերում ուսանողներին դաստիարակելու նպատակով, ինչպես նաև քաղաքականությանը համապատասխան ուսուցման բարեփոխումներ իրականացվեց։ 2001 թվականին Պեկինի համալսարանը սկսեց «Յուենպեի ծրագիրը»՝ բակալավրիատի կրթական բարեփոխումների փորձեր անցկացնելու համար։ Այս ծրագրին մասնակցող ուսանողները իրականացնում են կրեդիտային համակարգ, կրկնուսույցների և ճկուն ակադեմիական համակարգ։ Ընդունելությունը բաժանվում է միայն արվեստի և գիտության, այլ ոչ թե մասնագիտությունների։ 2002 թվականից ի վեր Պեկինի համալսարանը բակալավրիատի ընդունելության ժամանակ ներդրեց ընդունելության ավելի լայն մոդել[49][84]։ Մինչև 2004 թվականը, բացառությամբ չինարենի և բժշկական մասնագիտությունների, մնացած բոլոր մասնագիտությունները գրանցվել էին ըստ քոլեջի կամ առարկայական կատեգորիաների։ Համալսարանում 1-2 տարվա հիմնական դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները կարող են ընտրել մասնագիտություններն իրենց համապատասխան բաժիններում։ Բաժինները, ինչպիսիք են չինարենը և քիմիան, նույնպես իրականացրել են բակալավրիատի մենթորություն։ 1989 թվականից ի վեր Պեկինի համալսարանը իրականացնում է երկակի աստիճանի ծրագրերի համակարգ և մինչ օրս գերատեսչությունների մեծ մասն առաջարկում է դասընթացներ երկակի աստիճանի ծրագրերով։ Համալսարանի ուսանողների 30%-ը մասնակցում է երկակի աստիճանի ծրագրին։ Պեկինի համալսարանը նաև իրականացնում է միջդիսցիպլինար վերապատրաստման ծրագրեր, ինչպիսիք են դասական չինարեն լեզվի դասընթացները, որոնք առաջարկվում են գրականության, պատմության, փիլիսոփայության, հնագիտության և օտար լեզուների բաժինների կողմից[85]։ Պեկինի համալսարանը իրականացրել է «Հիմնական մասնագիտությունների լավագույն ուսանողների մշակման փորձարարական ծրագիր» վեց ոլորտներում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, համակարգչային գիտություն և բնապահպանական գիտություն։ Հայտնի գիտնականները դասընթացներ և քննարկումներ են կազմակերպում ուսանողների համար, իրականացվում է մասնագիտական ուղղորդում՝ միջազգային փոխանակումների, առարկայական մրցույթների և գիտահետազոտական դասընթացների միջոցով։ Պեկինի համալսարանը 2012 թվականի աշնանից իրականացնում է «փոքր խմբերի ուսուցում»՝ համատեղելով մեծ խմբերի ուսուցումը փոքր խմբերի քննարկումների հետ՝ ուսանողներին զարգացնելու նպատակով[76][86]։ Ուսումնական ծրագրի շրջանակներում Պեկինի համալսարանը նվազեցրել է բակալավրիատի ավարտական կրեդիտների պահանջը, կրճատել է բակալավրիատի ուսանողների համար պարտադիր դասընթացների համամասնությունը և մեծացրել է ուսանողների համար դասընթացների ազատ ընտրության հնարավորությունը։ 1998թ.-ից ստեղծվել են հիմնական դասընթացները, իսկ 2000թվականի սեպտեմբերին առաջարկվել են բակալավրիատի որակյալ կրթության ընտրովի դասընթացներ։ Բացի այդ, միջդիսցիպլինար ուսումնասիրությունները ամրապնդելու նպատակով ստեղծվել է նաև դասընթաց հիմնական առարկաների համար։ Պեկինի համալսարանը հիմնադրել է բազմաթիվ հիմնադրամներ՝ բակալավրիատի ուսանողներին գիտահետազոտական գործունեության մեջ աջակցելու համար։ Պեկինի համալսարանը նաև համատեղ վերապատրաստման ծրագրեր է սկսել այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են Վասեդայի համալսարանը և Յեյլի համալսարանը[87][88]։ Բացի այդ, Պեկինի համալսարանն առաջարկում է ամառային դպրոցներ և առցանց բաց դասընթացներ՝ հասարակության հետ դասընթացներով կիսելու համար[89][90]։

2003 թվականից մինչև 2010 թվականը Պեկինի համալսարանի 90 դասընթացներ գնահատվել են որպես՝ պետական մակարդակով գերազանց դասընթացներ[91], 87 դասընթացներ Պեկինում գնահատվել են՝ գերազանց[92]։ 2013 թվականի դրությամբ Պեկինի համալսարանից 17 հոգի գնահատվել են որպես՝ դասավանդման բարձր մակարդակի դասախոսներ, իսկ 62 հոգի որպես՝ Պեկինի անվանի դասախոսներ մագիստրոս[93]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանն ունի 11 պետական լաբորատորիա, 86 նահանգային և նախարարական լաբորատորիա, 2 պետական ճարտարագիտական հետազոտությունների կենտրոն, կրթության նախարարության հումանիտար և հասարակական գիտությունների 13 հիմնական հետազոտական բազա, հումանիտար և սոցիալական գիտությունների 28 պետականորեն հաստատված հիմնական առարկաներ, ավելի քան 260 հետազոտություններ՝ տարբեր հումանիտար և հասարակական գիտությունների հաստատություններում և 9 կից հիվանդանոցներում[94][95]։ Համաձայն Չինաստանի կրթության գիտության նախարարության և տեխնոլոգիաների դեպարտամենտի «2013 թվականի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտության և տեխնոլոգիաների վիճակագրության հավաքագրման»՝ Պեկինի համալսարանը 2012 թվականին ստացել է ընդհանուր առմամբ 2,53 միլիարդ յուան ​​գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար ֆինանսավորում, որից 2,19 մլրդ յուանը կազմել է պետական ​​միջոցները[96]։

Պեկինի համալսարանը գիտահետազոտական ​​բեղմնավոր ձեռքբերումներ է գրանցել։ Վիճակագրության համաձայն՝ 1998-ից 2014 թվականներին Պեկինի համալսարանը արժանացել է Պետական սոցիալական գիտության հիմնադրամի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ​​հետազոտությունների ակնառու նվաճումներ» և «Պեկինի փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ակնառու նվաճումներ» մրցանակներին։ Հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտը առաջին տեղն է զբաղեցրել մասնակից միավորների մեջ։ Դրանցից 2 առարկան արժանացել է հատուկ պատվավոր մրցանակի, իսկ 2-ը արժանացել է՝ Ազգային սոցիալական գիտության հիմնադրամի նախագծի «Ակնառու նվաճում» մրցանակին, և 7 առարկա «Պեկինի գիտություն և տեխնոլոգիա» մրցանակին, հատուկ մրցանակ՝ փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ակնառու նվաճումների համար և 27 մրցանակներ փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ոլորտում՝ Պեկինի համալսարանի ակնառու նվաճումների համար։ Գիտության և տեխնոլոգիայի առումով պրոֆեսոր Վան Սյուանը և պրոֆեսոր Սյու Կուանսյանը արժանացել են «Պետական բարձրագույն գիտության և տեխնիկայի» մրցանակին համապատասխանաբար 2001 և 2008 թվականներին[97][98]։ Պեկինի համալսարանը երկար տարիներ եղել է առաջատարը նախագծերի ընդհանուր թվով, որոնք արժանացել են «Ազգային գիտության և տեխնոլոգիաներ» մրցանակին և «Բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ​​հետազոտությունների ակնառու նվաճումներ» մրցանակին[99], 2004 թվականից մինչև 2013 թվականներին այն առաջին տեղն է զբաղեցրել Չինաստանի համալսարանների շրջանում՝ կրթության գիտության և տեխնոլոգիաների նախարարության մրցանակների արժանացած քանակով[100]։

Կրթօջախի խորհրդանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի սկզբնական զինանշանը և դրոշը
Պեկինի համալսարանի զինանշանը, որը թողարկվել է 2007 թվականին
1948 թվականի դեկտեմբերի 17-ին Պեկինի համալսարանը նշեց իր 50-ամյակը

Պեկինի համալսարանը Չինաստանի առաջին համալսարանն է, որը նախագծել է զինանշան։ Մինչ Ցայ Յուենփեյի Պեկինի համալսարանի նախագահ դառնալը համալսարանը չուներ զինանշան։ 1917 թվականին նա հրավիրեց Լու Սյունին նախագծելու Պեկինի համալսարանի զինանշանը։ 1917 թվականի օգոստոսի 7-ին Լու Սյունը համալսարանի տարբերանշանի նախագիծը հանձնեց Ցայ Յուենփեյին, և այն անմիջապես հաստատվեց։ Համալսարանական զինանշանը, որը մշակվել է Լու Սյունի կողմից, ավանդական չինական կղմինդր պատկեր է՝ «Պեկինի համալսարան» կնիքով՝ վերից վար դասավորված հերթականությամբ։ Դա նշանակում է որ կրթությունն ուղղված է մարդկանց և առաջընթացին[101], նաև նշանակում է, որ երեք հոգի կարող են կազմել ամբոխ, և կարող են համարվել՝ «ողնաշարը», դրանով իսկ խրախուսելով Պեկինի համալսարանի ուսանողներին ձգտել լինել երկրի ժողովրդավարական առաջընթացի ողնաշարը:Մեկնաբանները կարծում են, որ Լու Սյունի կողմից նախագծված զինանշանը ունի պայծառ ու հակիրճ, կոմպակտ կառուցվածք և հարուստ ենթատեքստ։ Համալսարանի այս զինանշանը օգտագործվել է մինչև 1949 թվականը,հետագայում, պատմական պատճառներով,այս տարբերանշանը մոռացվեց։ 1980-ականներին Պեկինի համալսարանը կրկին օգտագործեց այս զինանշանը և դրա շուրջը շրջանագիծ ավելացրեց՝ նշելով անգլերեն անվանումը և հիմնադրման ամսաթիվը[102]։ 2007 թվականի հունիսի 13-ին Պեկինի համալսարանը թողարկեց վերանայված և միասնական զինանշանը և սահմանեց ստանդարտ գույնով՝ կարմիր։ Նոր զինանշանի մեջտեղում չինական տառեր են, որոնք ներկայացնում են «ամեն բան ներառող,ամբողջական և խորը»գաղափարները, իսկ արտաքին պարզ շրջանակը նշանակում է «լայնախոհություն, և միշտ նոր վերաբերմունք»[103]

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ընթացքում Ցայ Յուենփեյը համալսարանի համար սահմանեց հինգ գույնից բաղկացած դրոշ։ Դրոշի աջ կողմում կարմիր, կապույտ և դեղին հորիզոնական շարքեր են, իսկ ձախ կողմում՝ ուղղահայաց սպիտակ։ Սպիտակի ներսում կա սև շրջանակ, որի մեջ «Պեկինի համալսարան» կնիքն է։ Կարմիրը, կապույտը և դեղինը ներկայացնում են գիտությունը՝ համապատասխանաբար նկատի ունենալով «ֆենոմենալ գիտություն» (ֆիզիկա, քիմիա և այլն), «գենետիկական գիտություն» (պատմություն, կենսաքիմիա) և «համակարգային գիտություն» (բուսաբանություն, կենդանաբանություն, ֆիզիոլոգիա)։ Սպիտակը կարմիրի, կապույտի և դեղինի միախառնումն է, որը ներկայացնում է ինտեգրված գիտության փիլիսոփայությունը։ Մետաֆիզիկան չի կարող ապացուցվել գիտական հասկացություններով, որոնք ներկայացված են սևով։ Ցայ Յուենփեյը կարծում էր, որ ամենաշատը գիտություն են ուսումնասիրում, որին հաջորդում է փիլիսոփայությունը, ապա մետաֆիզիկան։ Ամենաշատ ժամանակը, որ մարդը ծախսում է գիտությունն ուսումնասիրելու համար՝ իր կյանքի ընթացքում է, որին հաջորդում է փիլիսոփայությունը, ապա մետաֆիզիկան։ Այսպիսով, դպրոցի դրոշի կարմիր, կապույտ և դեղին գույները զբաղեցնում են ամենամեծ տարածքը, որին հաջորդում է սպիտակը և կրկին սևը[104]։

Ցայ Յուենփեյի ժամանակաշրջանի Պեկինի համալսարանի դրոշն այլևս չի օգտագործվում։ Պեկինի համալսարանի կառավարման գրասենյակը սահմանում է, որ Պեկինի համալսարանի ներկայիս դրոշը սպիտակ է,որի վրա կարմիր հիերոոգլիֆներով գրված է «Պեկինի համալսարան»[105][106]։

Հիմներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ցայ Յուենփեյը նշանակվեց ռեկտոր, պրոֆեսոր Վու Մեյը հաստատեց իր «Ծին Չան Տաոն պալատում. Ուղարկել Պեկինի համալսարանի ուսանողներին» աշխատանքը՝ որպես Պեկինի համալսարանի խորհրդանշական երգ[107]։ Այնուամենայնիվ, Պեկինի համալսարանի ներկայիս խոսնակը հայտարարեl է, որ այդ երգը Պեկինի համալսարանի կողմից երբեք չի անվանվել որպես խորհրդանշական երգ և Պեկինի համալսարանի կամպուսում տարածված «Յան Յուեն Ցին» երգը նույնպես համալսարանի խորհրդանշական երգը չէ[108]։

Տարեդարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի տարեդարձը ներկայումս Գրիգորյան օրացույցով նշվում է մայիսի 4-ն։ Նախկինում Պեկինի համալսարանը նշում էր Գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 17-ին։ Չըն Փինյուենի հետազոտության համաձայն՝ Պեկինի համալսարանը նշել է իր առաջին տարեդարձը 1954 թվականի մայիսի 4-ին։ Մինչև 1951 թվականը Պեկինի համալսարանի տարեդարձը դեկտեմբերի 17-ն էր։ Համալսարանի տարեդարձի ամսաթիվը փոխելու պատճառը լավ փաստագրված չէ։ «Պեկինի համալսարանի քրոնիկները» պարբերականը արձանագրել է, որ 1951 թվականի դեկտեմբերի 7-ին Պեկինի համալսարանի այդ ժամանակվա պրոռեկտոր Թան Յոնթոնը առաջարկել է տարեդարձը փոխել մայիսի 4-ին, քանի որ դեկտեմբերի 17-ը մոտ էր կիսամյակի ավարտին, և′ դասախոսական կազմը և′ ուսանողները բավականին նյարդայնացած էին, ինչը խոչնդոտում էր խոշոր միջոցառումներ անցկացնելը։ Իրադարձությունների ժամանակագրության համաձայն՝ Թան Յոնթոնի առաջարկն այդ ժամանակ չի քննարկվել, սակայն 1951 թվականի տարեդարձի միջոցառումը ժամանակավորապես չեղարկվել է։ Ավելի ուշ Պեկինի համալսարանի հոբելյանական միջոցառումը փոխվեց մայիսի 4-ին։ Չըն Փինյուենը կարծում է, որ Պեկինի համալսարանի տարեդարձը փոխելու իրական պատճառը ոչ թե այն է, որ դեկտեմբերի 17-ը մոտ է կիսամյակի ավարտին, այլ այն պատճառով, որ այդ ժամանակ մտավորականները հանդես էին գալիս հին Պեկինի համալսարանի ավանդույթներից կտրվելու, տարեդարձի փոփոխության, ոգեկոչման համար[109]։

Դեկտեմբերի 17-ը մայրաքաղաքի համալսարանի հիմնադրման ամսաթիվը չէ, Չըն Փինյուենը պարզել է, որ 1898 թվականին Պեկինի համալսարանը բացել է իր դռները 11-րդ լուսնային ամսվա 18-րդ օրը (դեկտեմբերի 30, 1898):Այս օրը Պեկինի համալսարանի իրական ծննդյան օրն է[110]։ Շըն Հոնը կարծում է, որ մայրաքաղաքային համալսարանի բացման ամսաթիվը չպետք է նույնացնել հիմնադրման ամսաթվի հետ, և հիմնադրումը պետք է լինի մինչև բացումը։ Նա մեջբերել է արևմտյան սինոլոգների գրառումները և նշել համալսարանի ստեղծման երկու կարևոր ամսաթիվ՝ մեկը 1898 թվականի հուլիսի 3-ն էր (Կայսր Կուանսուն հաստատեց «Զեկույցը մայրաքաղաքային համալսարանի կանոնադրությանը» և նշանակեց Սուն Ծյա Նային՝ որպես կառավարման առաջին նախարար, մյուսը՝ 1898 թվականի օգոստոսի 9-ը (Ցինի կառավարությունը Տին Յուլիանին նշանակեց արևմտյան ուսումնասիրությունների գլխավոր պրոֆեսոր)։ 1898 թվականի դեկտեմբերի 31-ը մայրաքաղաքային համալսարանի հիմնական բացման ամսաթիվն է[6]։

1920 թվականի ամռանը կազմակերպված երեկույթ
Պեկինի համալսարանի մարքսիզմի հետազոտական ​​ընկերության խմբակային լուսանկարը 1921 թվականին

Ուսանողական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ հետևել են Պեկինի համալսարանի ուսանողական ասոցիացիաների պատմությանը մինչև հակառուսական ասոցիացիան, որը ստեղծվել է 1904 թվականին կայսերական ակադեմիայի ժամանակաշրջանում[111]։ Երբ Ցայ Յուենփեյը Պեկինի համալսարանի ռեկտորն էր, նա խրախուսում էր ուսանողներին ստեղծել երիտասարդական ակումբներ։ Այն ժամանակվա ազդեցիկ ուսանողական ակումբները ներառում էին Ֆու Սինյանի և Լուո Ծիալունի կողմից ստեղծված «Սին Չաո» երիտասարդական ակումբը։ Համալսարանը նաև ֆինանսավորում էր տրամադրում նրանց հրատարակություններ իրականացնելու համար[112]։ Երբ Մաո Ցզեդունը գրադարանավար էր Պեկինի համալսարանում, նա մասնակցում էր Պեկինի համալսարանի լրագրության և փիլիսոփայության հետազոտական ասոցիացիային[113][114]։ Համաձայն 2009 թվականի Պեկինի համալսարանի գրանցման ցանցի ուսանողական ակումբների ցանկի՝ Պեկինի համալսարանն ուներ 8 քաղաքական տեսության ակումբ, 81 գիտության և տեխնոլոգիաների նորարարական ուսանողական ակումբ, 52 մշակութային և արվեստի ակումբ, 45 սպորտային և ֆիթնես ակումբ, 19 հասարակական բարեկեցության կամավորական ակումբ,27 համագործակցության և փոխանակման ակումբներ և 16 մարզային մշակութային ակումբներ[115]։ 2010 թվականի վիճակագրության համաձայն, Պեկինի համալսարանն ունի ավելի քան 260 ակումբ, և ավելի քան 30,000 բակալավրիատ ամեն տարի մասնակցում է ակումբային գործունեությանը, իսկ համալսարանի ուսանողների մոտ 75%-ը ակումբների անդամ են։ Պեկինի համալսարանում յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում անցկացվող ակումբների հավաքագրման գործունեությունը հայտնի է որպես՝ «Հարյուր գնդի ճակատամարտ» անվանմամբ։ Պեկինի համալսարանի ուսանողական ակումբները իրականացնում են ուսանողների հեծանվավազք[116]։ 1997 թվականից ի վեր Պեկինի համալսարանի Երիտասարդական լիգայի կոմիտեն ամենամյա համայնքային մշակութային փառատոն է անցկացնում, որտեղ մոտ հարյուր համայնքներ մասնակցում են ցուցահանդեսների, ներկայացումների կամ շփվում հանդիսատեսի հետ[117]։

Երբ Ցայ Յուենփեյը ռեկտոր էր, նա խթանում էր գեղագիտական ​​կրթության զարգացմանը, հիմնել է գեղանկարչական հետազոտական ​​խմբեր, գեղագրության հետազոտական ​​խմբեր և երաժշտական ​​ուսուցման ինստիտուտներ, հրավիրել է հայտնի մասնագետների դասավանդելու և առաջնորդելու համար։ Այսօր Պեկինի համալսարանն ունի չորս հիմնական ուսանողական արվեստի խմբեր՝ երգչախումբ, պարային խումբ, ժողովրդական նվագախումբ և սիմֆոնիկ նվագախումբ։ Ուսանողական երգչախումբը արժանացել է առաջին մրցանակին 2001 թվականի համազգային ուսանողական գեղարվեստական ​​երգի մրցույթում,Ուսանողների արվեստի ցուցահանդես Վոկալ երաժշտության մրցույթ[118],ժողովրդական երաժշտական խումբը համազգային ուսանողական արվեստի առաջին ցուցահանդեսում արժանացել է առաջին տեղի մրցանակի՝ «Ժողովրդական երաժշտություն» անվանակարգում[119], պարի խումբն արժանացել է առաջին տեղի մրցանակի՝ համազգային ուսանողական արվեստի պարի մրցույթում[120]։ Բացի այդ, Պեկինի համալսարանն ունի նաև մշակութային և գեղարվեստական ակումբներ, ստեղծագործական թիմեր և անհատ ուսանողներ, որոնք զբաղվում են գրական և գեղարվեստական ​​ստեղծագործություններով, կատարողական գործունեությամբ։ Պեկինի համալսարանի ուսանողների օրիգինալ մյուզիքլը՝ «Սկսելով լոգարանից» անվանմամբ և արժանացել մրցանակ[121][122], ուսանողական կարճամետրաժ «Մետամորֆոզ» ֆիլմը արժանացել է «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակին 9-րդ չինական ուսանողական կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխության ժամանակ[123]։ Պեկինի համալսարանի ուսանողական մշակութային հիմնական գործունեությունը ներառում է առաջին կուրսեցիների համար նախատեսված գեղարվեստական ​​ներկայացումը, ողջույնի երեկույթը և համալսարանի լավագույն տասը երգիչների մրցույթը[124], աստղային մրցույթներ[125], բանավեճի մրցույթներ կազմակերպելը[126]։ Բացի այդ, կան բազմաթիվ արտահամալսարանական ներկայացման խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ելույթ են ունենում Centenary Lecture Hall-ում[116]։

Պեկինի համալսարանի մարզադաշտի տարածքը համեմատաբար փոքր է, ընդհանուր օգտագործման տարածքը կազմում է ընդամենը 63712 քառակուսի մետր[127]։ Պեկինի համալսարանի հիմնական սպորտային գործունեությունը ներառում է դպրոցական սպորտային խաղեր, Պեկինի համալսարանի ֆուտբոլային խաղեր, բասկետբոլի, վոլեյբոլի խաղեր և այլն։ Պեկինի համալսարանի թիմը հաղթել է 2012 թվականի սեղանի թենիսի առաջնությունում գրավելով առաջին հորիզոնականը[128]։ 2012 թվականին սուսերամարտի մրցույթում ՝ Պեկինի համալսարանի ուսանողների թիմը հաղթեց ստանալով առաջին տեղի մրցանակը[129], մասնակցելով վազքի մրցույթին ևս գրավեցին առաջին հորիզոնականը[130]։ 2014 թվականին Չինաստանի համալսարանական բասկետբոլի լիգայի 16-րդ եզրափակիչում, Պեկինի համալսարանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի թիմերը հաղթեցին առաջնությունը, որը տեղի ունեցավ Պեկինի համալսարանի մարզադահլիճում[131]։

1982 թվականին Պեկինի համալսարանը նախաձեռնեց ամառային պրակտիկա Չինաստանի ուսանողների համար։ Սոցիալական պրակտիկան ներառում էր տարբեր թեմաներ։ Համաձայն 2011 թվականի զեկույցների, Պեկինի համալսարանում ընդհանուր առմամբ կային 673 ուսանողական թիմեր, որոնք մասնակցել են պրակտիկային նախորդ երեք տարիների ընթացքում՝ ընդհանուր առմամբ 7025 ուսանող։ Պեկինի համալսարանը նաև սկսել է բրենդային ակադեմիական գործունեություն, ինչպիսին է մայիսի 4-ի ակադեմիական և մշակութային փառատոնը և ակադեմիական մրցույթներ, ինչպիսիք են մայիսի 4-ի երիտասարդական գիտական ​​մրցանակաբաշխությունը։ Պեկինի համալսարանը հիմնել է նաև ուսանողական ձեռներեցության կենտրոն՝ օգնելու ուսանողներին սկսել իրենց սեփական բիզնեսը՝ մրցույթներ կազմակերպելով և գործնական հնարավորություններ ընձեռելով[116]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1903-ին Պեկինի համալսարանի հիմնական պրոֆեսորադասախոսական կազմը
1924 թվականի սեպտեմբերին Պեկինի համալսարանի գիտահետազոտական ​​ինստիտուտի չինական հետազոտությունների բաժնի գործընկերների խմբակային լուսանկար
1934 թվականին Պեկինի համալսարանի երկրաբանության ամբիոնի դասախոսական կազմն ու ուսանողները
1937 թվականին Պեկինի համալսարանի չինարենի բաժնի դասախոսները և շրջանավարտները

Ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Չինաստանի շրջանավարտների ասոցիացիայի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ Պեկինի համալսարանի 159 շրջանավարտներ ընտրվել են որպես՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Չինական Ճարտարագիտության ակադեմիայի ակադեմիկոսներ՝ զբաղեցնելով առաջին տեղը չինական համալսարանների շարքում[132]։ 2013 թվականին Պեկինի համալսարանի լրատվական ցանցի կողմից հրապարակված լուրերի համաձայն, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի 707 ակադեմիկոսներից, ովքեր դեռ ողջ էին այդ ժամանակ, նրանցից 90-ը Պեկինի համալսարանի շրջանավարտներ էին[133][134]։ Հարավարևմտյան միացյալ համալսարանի ուսանողներ Յան Ճըն Ինը և Լի Ճըն Տաոն հետագայում արժանացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակին։ Պեկինի համալսարանի բժշկական համալսարանի շրջանավարտ Թու Յոու Յոու Յոուն 2015 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի բնագավառում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից առաջին գիտնականն է, ով արժանացել է գիտության ոլորտում Նոբելյան մրցանակի և առաջին չինացի գիտնականը, ով ստացել է մրցանակ[135][136][137][138]։ Հումանիտար և սոցիալական գիտությունների գիտնականները, ովքեր ավարտել կամ դասավանդել են Պեկինի համալսարանը, ներառում են Լին Շուն, Յան Ֆուն, Ֆան Վընլանը,Հու Ֆընը, Ֆըն Ճին, Բիեն Ճըլինը, Լի Կուանթյանը, Պան Մոհուան, Մու Դանը և այլն[139][140]։ 2003 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ Պեկինի համալսարանի 413 շրջանավարտ հետագայում դարձել են համալսարանների ռեկտորներ[141]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Քը Ցիանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի նախկին վարչապետը, 1977թ.-ին Պեկինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ էր, հետագայում նա աշխատանքի ընթացքում Պեկինի համալսարանում ստացավ տնտեսագիտության դոկտորի կոչում։ Եթովպիայի նախկին նախագահ Մուլատու Թեշոմեն 1977 թվականին սովորել է Պեկինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ավարտել է Լի Քը Ցիանի հետ, իսկ ավելի ուշ ստացել է մագիստրոսի և դոկտորի կոչում Միջազգային քաղաքականության բաժնից[142]։ Պեկինի համալսարանի շրջանավարտները քաղաքականության մեջ ունեն իրենց ուրույն տեղը,ինչպիսիք են Հու Քիլին, Տան Ծյա Սուանը, Վան Մըն Քուին, Լի Ճաոսինը, Չըն Ֆուծին, Հու Տը Պինը, Ճան Վեյկինը և այլոք։ 2021 թվականին Չինաստանի համալսարանների ականավոր քաղաքական շրջանավարտների վարկանիշում ՝ Պեկինի համալսարանն ունի 336 քաղաքական գործիչ շրջանավարտ՝ որոնք զբաղեցնում են առաջին տեղը[143]։

Լրատվամիջոցներ և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի համալսարանի շրջանավարտները, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում մշակութային ոլորտում, ինչպիսիք են Կայ Վուն, Շըն Ծունծինը, Վան Կըն Նյանը, Հը Փինը, Լեյ Ծիան։ Հայտնի լրագրողների թվում են Վան Տա Ճաոն, Տան Շը Ծընը, Լի Սիանը և այլոք, հայտնի հաղորդավարների թվում են Ա Յին, Վան Լի Ֆընը, Լի Սիսին և ուրիշներ, թոք-շոուի հայտնի արտիստների թվում է Լի Սյուե Ցինը[144], ռեժիսոր Յին Տան[145], դերասան Սյու Տըլիանը[146] ովքեր ևս Պեկինի համալսարանի շրջանավարտներ են։

Բիզնես,ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Չինաստանի շրջանավարտների ասոցիացիայի վիճակագրության համաձայն, չինացի միլիարդատերերի թվում, ովքեր հայտնվել են Forbes-ի և այլ ցուցակներում 1999-ից 2013 թվականներին, 98-ը Պեկինի համալսարանի շրջանավարտներ են[147]։ «Ճոն Քուն» գրուպի հիմնադիր Հուան Նուպոն, «New Oriental»-ի հիմնադիր Յու Մին Հոնը, «Baidu»-ի հիմնադիր Ռոբին Լին և «Sina Corp-ի հիմնադիր Վան Ճը Տոնը Պեկինի համալսարանի շրջանավարտներ են[148]։ Պեկինի համալսարանի շրջանավարտները ֆինանսական ոլորտում ևս գտել են իրենց ուրույն տեղը, ինչպիսիք են Յի Կանը, Կոն Ֆանսիոնը, Սի Տաոն, Կայ Հոնճունը, Յան Յանը և այլք[149]։

Սպորտային աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի պետական ​​գլխավոր վարչության, կրթության նախարարության և այլնի կողմից 2002 թվականին հրապարակված «Կարծիքներ թոշակառու մարզիկների զբաղվածության և տեղաբաշխման հետագա բարելավման վերաբերյալ» փաստաթղթի համաձայն, նրանք, ովքեր Չինաստանի լավագույն եռյակն են նվաճել, Ասիայի լավագույն վեցյակը, սպորտային մրցումներում աշխարհի լավագույն ութնյակը կամ միջազգային մակարդակի հաղթող Սպորտի վարպետի կոչում ունեցող մարզիկները կարող են քոլեջներ և բուհեր ընդունվել առանց քննության[150], օլիմպիական չեմպիոնները, ովքեր սովորել են Պեկինի համալսարանում որպես՝ բակալավրիատ, ինչպիսիք են Լի Նինը[151],Լուո Սյուե Ծուանը[152], Լեյ Շընը[153],Տըն Լին Լին, Սուն Յուծիեն[154] և այլոք。

Ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կրթության նախարարության կողմից 2015 թվականի հունվարին հրապարակված «Քոլեջներում և բուհերում դպրոցների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների վիճակագրական ամփոփիչ հայտարարության» Պեկինի համալսարանը զբաղեցնում է առաջին տեղը ընդհանուր ակտիվներով և երկրորդը՝ զուտ շահույթով[155][156]։ 2014 թվականին Պեկինի համալսարանի կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ընդհանուր ակտիվները գերազանցել են 180 միլիարդ յուան[157]։ 2002թ.-ին Պեկինի համալսարանը գրանցեց և հիմնեց Peking University Asset Management Company Limited-ը, որը լիովին պետական ​​ձեռնարկություն է[158][159][160]։

Founder Group-ն ունի իր իրավասության տակ գտնվող հինգ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և վեց ընկերություններ։ 2015 թվականին նրա ընդհանուր ակտիվները կազմել են 196,6 միլիարդ յուան, իսկ ընդհանուր եկամուտը ՝ 80,5 միլիարդ յուան։ Founder Group-ի նախորդը Պեկինի համալսարանի Science New Technology ընկերությունն էր, որը հիմնադրվել է Պեկինի համալսարանի կողմից 1986 թվականին։ Այն սկսել է լազերային ֆոտոտպագրման տեխնոլոգիայով[161], հետագայում դարձավ դիվերսիֆիկացված ներդրումային հոլդինգային խումբ, որն ընդգրկում է ՏՏ, բժշկական և դեղագործական, անշարժ գույքի, ֆինանսների, ապրանքների առևտրի և այլ ոլորտներ[162]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://xxgk.pku.edu.cn/docs/20191009100710222522.pdf
  2. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  3. https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. «1898年7月3日 京师大学堂成立». 历史上的今天. 人民网. Արխիվացված օրիգինալից 2015年9月24日-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  6. 6,0 6,1 沈弘 (2001 թ․ նոյեմբերի 21). «京师大学堂何时成立?» (PDF). 中华读书报. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  7. «北大图书馆今迎110岁生日». 北京晚报. 2012 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  8. «源自京师大学堂».{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «北京大学简史(上)». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  10. «命令». 政府公報 (4號). 1902 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  11. «严复与北京大学». 搜狐文化. 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  12. «命令». 政府公报 (155號). 1912 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «命令». 政府公报 (171號). 1912 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «命令». 神州日報. 上海. 1912 թ․ դեկտեմբերի 29. «廿七日,臨時大總統命令:北京大學校校長章士釗呈請辭職,章士釗准免本官。此令。又令:代理北京大學校校長馬良呈請辭職,應照准。此令。又令:任命何燏時署北京大學校校長。此令。»
  15. «北京大學預料舊班生風潮紀實». 新聞報. 上海. 1913 թ․ հունիսի 4.
  16. 金林祥 (2015 թ․ օգոստոսի 30). 20世纪中国教育家画传:蔡元培画传 (չինարեն). 四川教育出版社;Esphere Media(美国艾思传媒). էջեր p. 122. ISBN 9787540861612. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  17. Վիքիդարանի տարբերանշան Տեքստ՝ Պեկինի համալսարան Վիքիդարանում
  18. 18,0 18,1 18,2 刘火雄 (2010). «蔡元培:绝不再做政府任命的校长». 文史参考 (6). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  19. «蔡元培:民主办校、教授治校». 人民网. 2009 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  20. «从蔡元培到朱清时:由大学校长看高校治学理念之变». 东方网. 2011 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  21. «北京大學硏究所簡章». 時報. 上海. 1917 թ․ նոյեմբերի 12.
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 22,16 22,17 22,18 22,19 22,20 22,21 22,22 22,23 22,24 22,25 22,26 22,27 22,28 北京大学档案馆校史馆 (2010). 北京大学图史1898-2008. 北京: 北京大学出版社. ISBN 978-7-301-16707-6.
  23. «蔡元培的美育思想». 光明日报. 2005 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  24. «蔡元培与"进德会"». 文摘报. 2006 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  25. 许小青 (2010). «北伐前后北京的国立大学合并风潮(1925-1929)». 中山大学学报:社会科学版 (1).
  26. 郭汝瑰; 黃玉章, eds. (2005年1月). «中日两国确立战时体制». 中國抗日戰爭正面戰場作戰記. 江蘇人民出版社. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. 杨涛 (2010). «抗战时期的"留平教授"». 文史天地 (6): 22-23.
  28. 28,0 28,1 马亮宽 (2014). 傅斯年评传. 中国社会科学出版社. էջ 377-395. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  29. 陈翔 (2010). «北大红楼的"伪北大"岁月». 纵横 (5).
  30. 曹豆豆 (2005). «日伪时期的"北京大学"». 文史精华 (3).
  31. 《中華民國史大事記》. 北京: 中華書局. 2011. {{cite book}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  32. 罗丰 (2004 թ․ սեպտեմբերի 8). «夏鼐与中央研究院第一届院士选举». 光明网. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  33. «抗议美军暴行运动». 中国共产党的七十年. 2007 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  34. «蒋介石"抢救大陆学人计划"破产». 北方新报. 2013 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  35. «傅斯年提"抢救大陆学人":中共会毁灭文化研究». 凤凰网历史. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  36. «1949年:文化名人多留大陆 他却坚决要去台湾». 凤凰网历史. 2012 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  37. «北京大学与台湾大学的历史渊源». 北京大学新闻网. 2010 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  38. «中法大学的缘起与沿革». 中法大学建校80周年纪念专辑《永远的情怀》. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  39. «北京大学工学院历史沿革». 北京大学工学院. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  40. «北京大学简史(下)». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  41. «第一张大字报作者喊冤:我的错误是执行毛主席的指示». 人民网. 2012年3月14日. Արխիվացված է օրիգինալից 2016年4月3日-ին. Վերցված է 2016年9月23日-ին.
  42. «文革时叱咤风云的五大学生"领袖"今安在?». 人民网. 2011 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  43. 43,0 43,1 薄亚达. «十年风焰漫燕园——"文革"中的周培源与聂元梓». 华夏文摘(增刊) (762).
  44. «1989年政治风波». 中共党史上的80件大事. 人民網. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  45. «一九八九年四月十五日». 人民日報社. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  46. 中共北京市委教育工作委员会、北京高校德育研究会, ed. (2000-09). 北京高校德育二十年(下册):改革开放二十年北京高校德育工作大事记. 北京: 北京邮电大学出版社. ISBN 7563504451.
  47. «北大加快创建世界一流大学"三步走"战略设想引关注». 北京大学新闻网. 2012 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  48. «北大北医大合并组建新北大». 人民日报. 2000 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  49. 49,0 49,1 «北大校长许智宏:谁说北大文重理轻!». 北京娱乐信报. 2002 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  50. «北大在湖北扩招50% 文理科录取线居各高校之首». 新浪教育. 2010 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  51. «北京大学:文理医工综合发展 艺术学恢复招生». 网易教育. 2011 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  52. «北京大学人事制度改革启幕 校园变法震荡未名湖». 新华网. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  53. «北大留学生曝宿舍"厚此薄彼"». CFP. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  54. «北大"癸未变法"今何在?人事制度改革引争论». 中国新闻周刊. 2010 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  55. 高峰枫 (2014 թ․ մայիսի 25). «谁的"燕京学堂"?». 东方早报. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  56. «北京大学里的新"学堂"». 今晚报. 2014 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  57. Mimi Lau (2018 թ․ օգոստոսի 10). «Chinese Maoists join students in fight for workers' rights at Jasic Technology» (անգլերեն). South China Moring Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  58. «邱水平任北京大学党委书记 郝平任北京大学校长». pkunews.pku.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  59. 59,0 59,1 Yuan Yang (2018 թ․ նոյեմբերի 28). «Noam Chomsky joins academics boycotting China Marxism conferences». 金融时报. 北京. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. «Last month the government announced that Qiu Shuiping, a former state security official, had been appointed party secretary of Peking University. The appointment was interpreted by some as the start of a more authoritarian environment at the university.»
  60. 杨缘 (2018 թ․ նոյեմբերի 18). «乔姆斯基等学者呼吁抵制中国的马克思主义大会». FT中文网. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  61. 叶兵 (2018年11月12日). «北大低调回应公安入校抓人打人 学者称校园不该发生暴力事件». 美国之音. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 李向群 (2006). «老北大校园变迁回顾». 北京高校档案学术论文汇编.
  63. 63,0 63,1 63,2 孙华; 陈威 (2012). «北京大学校园形态历史演进研究». 教育学术月刊 (3).
  64. «南都周刊:北大南墙13年». 南都周刊. 2006 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  65. «一年损失五六百万 北大缘何重砌南墙». 北京青年报. 2001 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  66. 66,0 66,1 «北京大学本科教学工作水平评估自评报告» (PDF). 北京大学. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  67. «北京大学昌平园区历史由来». 北京大学校报. 2007 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  68. «校区概况». 北京大学昌平校区管理办公室. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  69. «同等待遇不搞第二品牌 北大深圳研究生院成立». 深圳商报. 2001 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  70. «部分研究生将入住圆明园校区 书记校长实地察看准备情况». 北京大学新闻网. 2013 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  71. «北京大学昌平新校区简介». 北京大学. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  72. «北京吉利学院拆迁,校区将逐步并入北大». 蓝鲸教育. 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  73. 教育部. «教育部关于同意北京吉利学院变更名称、建设成都校区的批复(教发函〔2020〕19号)». 中华人民共和国教育部 (Chinese (China)). 北京. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  74. 程婷 (2021 թ․ օգոստոսի 20). «北大昌平新校区9月6日正式启用,计算机系为首批入驻单位». 澎湃新闻. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  75. «北京大学2021年基本数据» (PDF). 北京大学. 2022 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  76. 76,0 76,1 «北京大学2014年度本科教学质量报告» (PDF). 北京大学. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  77. «那些年,高考牛人去哪儿了?北大清华是最爱». 广州日报. 2014 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  78. «2011高考招生50强综合排名 清华超过北大». 凤凰网教育. 2011 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  79. «山西省"高考扶贫"助702名贫困学子圆梦大学». 中央政府门户网站. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  80. «北大连续五年在京缩减招生 定向招寒门学子». 北京日报. 2014 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  81. «北大清华北京招生数量略减 控制属地招生保公平». 中国新闻网. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  82. «北大清华在京录取率挑战教育公平». 光明网. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.(չաշխատող հղում)
  83. «违背承诺在京大幅扩招,北大清华挑战公平底线». 网易教育. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  84. «许智宏评北大教改 淡化专业、分流培养有实效». 中国新闻网. 2003 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  85. «北大培养本科跨学科人才 多学科组合拓展学生专业成长空间». 中国教育报. 2010 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  86. «北大实施"小班课教学":把最优秀师资用于本科教学一线». 新华网. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  87. «北京大学本科教育教学十大特色». 北京大学招生网. 2009 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  88. «北京大学:全面推进教育改革 提高本科教育质量». 中华人民共和国教育部. 2012 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  89. «热评:北大暑期学校的冷思考». 北京晚报. 2010 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  90. «北京大学首批大规模网络公开课将面向全球开放». 中国教育报. 2013 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  91. «国家级精品课程名单(2003-2010)». 北京大学教务部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  92. «北京市精品课程名单(2003-2010)». 北京大学教务部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  93. «北大四位教师当选第九届北京市高等学校教学名师». 北京大学新闻网. 2013 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  94. «北京大学概况». 北京大学国际合作部留学生办公室. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  95. «人文社会科学研究». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  96. 中华人民共和国教育部科学技术司 (2013). 2013年高等学校科技统计资料汇编. 北京: 高等教育出版社. էջ 178. ISBN 978-7-04-038667-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  97. «先生之风 山高水长——记北京大学徐光宪院士». 北京大学新闻网. 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  98. «用一生的时间来探索创新——记国家最高科学技术奖获得者王选». 北京大学新闻网. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  99. «北京大学多项成果获2015年度高等学校科学研究优秀成果奖(科学技术)». 北京大学科学研究部. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  100. «科研成果». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  101. «北大校徽与"老农铜马"». 红网-三湘都市报. 2006 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  102. «蔡元培为什么要请鲁迅来设计北大校徽(图)». 中国网. 2009 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  103. «在鲁迅设计的校徽上修改 颜色定为北大红 北京大学首次系统规范学校标志». 科学时报. 2007 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  104. 蔡元培 (1998). «国立北京大学校旗图说». 蔡孑民先生言行录. 济南: 山东人民出版社. էջ 202. ISBN 7-209-02241-4.
  105. «北京大学视觉形象识别系统». 北京大学标识管理办公室. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  106. 温儒敏 (2009). «北大传统与大学文化» (PDF). 粤海风 (5). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  107. 《國立北京大學廿週年紀念冊》
  108. «北大拟为110年校庆征集校园歌曲». 竞报. 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  109. 陈平原 (1998). «老北大的故事之五:北大校庆:为何改期?». 读书 (228).
  110. 陈平原 (1998). «老北大的故事之四:北京大学:从何说起?». 读书 (226).
  111. 杨鹏 (2012). «抗俄铁血会考». 兰台世界 (25).
  112. «备受推崇的蔡元培为何十年七辞北大校长(图)». 人民网. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  113. «毛泽东曾在北大"旁听"吗?». 人民网. 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  114. «北大新闻学研究会和邵飘萍、蔡元培的影响». 人民网. 2008 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  115. «北京大学学生社团名录». 北京大学招生网. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  116. 116,0 116,1 116,2 «院校纵览:北京大学的校园文化». 新浪教育. 2011 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  117. «【零距离看北大】北大社团文化». 北京大学新闻网. 2010 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  118. «学生合唱团». 学生艺术团. 北京大学艺术学院. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  119. «学生民乐团». 学生艺术团. 北京大学艺术学院. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  120. «学生舞蹈团获奖信息». 学生艺术团. 北京大学艺术学院. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  121. «首届中国校园戏剧节». 东方网. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  122. «北大学生原创音乐剧《一流大学从澡堂抓起》汇报演出领票通知». 北京大学新闻网. 2008 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  123. «艺术学院本科生周圣崴斩获第九届全球华语大学生最佳实验片奖». 北京大学艺术学院. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  124. «2013-2014北京大学校园十佳歌手大赛完美落幕». 腾讯. 2014 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  125. «2013—2014年度北京大学剧星风采大赛决赛完美落幕». 腾讯读书. 2014 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  126. «校园文化». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  127. «场馆介绍». 北京大学体育部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  128. «北大乒乓球队勇夺首都高校乒乓球锦标赛冠军». 北京大学体育部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  129. «北大击剑队获"红牛杯"2012年北京市大学生击剑比赛(佩剑团体赛)男团冠军». 北京大学体育部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  130. «北京大学获得首届全国大学生马拉松邀请赛团体冠军». 北京大学体育部. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  131. «CUBA女篮决赛落幕 北京大学夺得队史首个总冠军». 京华网. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  132. «2014中国大学院士校友排行榜 北大清华国科大雄居三甲». 凤凰网教育专稿. 2014 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  133. «高质量的北京大学本科人才培养». 北京大学新闻网. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  134. «北大称校友中已有院士586名 在全国遥遥领先». 科学时报. 2007 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  135. «北医校友屠呦呦获2015诺贝尔生理医学或医学奖». 北京大学医学部. 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  136. «"两弹一星"功勋中的北大人». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  137. «国家最高科学技术奖中的北大校友». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  138. «绝密30年"于敏"被雪藏». 法制晚报. 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  139. «人文社会科学». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  140. «历史名人». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  141. «北大学子中的大学校长(413位)». 北京大学招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  142. «埃塞俄比亚总统穆拉图和李克强系同期北大校友». 北京青年报. 2014 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  143. «2021中国大学杰出政要校友排名,北京大学第1,中国人民大学第3». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  144. «文革后北大毕业生中的新闻传媒界人物». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  145. «英达与现任妻子相识《我爱我家》 赞她最有性格». 新闻午报. 2008 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  146. «徐德亮母校系庆说相声». 法制晚报. 2010 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  147. «2014中国造富大学排行榜:富豪校友累捐48亿». 新浪教育. 2014 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  148. «文革后北大毕业生中的商界人物». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  149. «文革后北大毕业生中的金融证券投资界人物». 北大招生网. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  150. «奥运冠军保送进大学深造 是否有违教育公平». 新华网. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  151. «北京大学校友寄语:李宁». 新浪教育. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  152. «退役后安心读书 罗雪娟已准时到北京大学注册». 新华网. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  153. «王海滨:真心感谢北京大学 雷声:奥运金牌挺沉的». 体坛周报. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  154. «北大又迎俩奥运冠军 邓琳琳孙玉洁继续学业». 新华社. 2013 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  155. «清华校办企业最赚钱». 京华时报. 2015 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  156. «产学研». 北京大学. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  157. «北大方正等高校企业野蛮生长:总资产将破万亿缺乏监管». 国资委. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  158. «北大资产经营有限公司总裁张兆东莅孟考察项目». 中国孟津网. 2013 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  159. «国务院办公厅关于同意北京大学清华大学设立北大资产经营有限公司和清华控股有限责任公司的复函». 中华人民共和国国务院. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  160. «校企改制孕育资本壇变». 北京青年报. 2002 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  161. «北大方正魏新:方正发展得益于北大支持». 国际在线. 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  162. «集团概述». 方正集团. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկինի համալսարան» հոդվածին։