Վասեդայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասեդայի Համալսարան
Waseda University
Okuma lecture hall Waseda University 2007-01.jpg
Տեսակ համալսարան
Կարգախոս Կրթության անկախություն
Հիմնադրված է 1882
Հիմնադրիր Օկումա Սիգենիբու
Անվանված է Waseda
Տիպ Մասնավոր
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Տեղագրություն Տոկիո
Կայք Վասեդայի համալսարան
Կոորդինատներ: 35°42′33.130000100812″ հս․ լ. 139°43′9.6000000880473″ ավ. ե. / 35.70920277780577834° հս․. լ. 139.719333333357781157° ավ. ե. / 35.70920277780577834; 139.719333333357781157
Waseda University Վիքիպահեստում

Վասեդայի համալսարան (ճապ.՝ 早稲田大学 Վասեդա Դայգակու կամ կարճ 早大)՝ առավել հայտնի է որպես Ճապոնիայի երկու ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկը (մյուսը Կեյոյի համալսարանն է )։ Տարածքային առումով տեղակայված է Տոկիոյի Սինձյուկու շրջանի հյուսիսային մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասեդայի համալսարանը հիմնադրվել է 1882 թվականին Մեյձի ժամանակաշրջանի գիտնական և քաղաքագետ Օկումա Սիգենոբուի կողմից։ 1902 թվականին նրան համալսարանի կարգավիճակ է շնորհվել։ Շինության մեծագույն մասը ավերվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Տոկիոյի ռմբակոծության ժամանակ, բայց համալսարանը վերականգնվել և կրկին բացվել է 1949 թվականին։

Վասեդայի համալսարանի ֆակուլտետներից առավել նշանավորը փիլիսոփայականն է։ Դրա շրջանավարտների թվում են հայտնի հեղինակներ Հարուկի Մուրակամին և Մաթի Տավարան: Համալսարանի գրադարանը, ի տարբերություն շատ այլ գրադարանների, ռմբակոծություններից փրկված և պատերազմի ժամանակաշրջանն ապրած բացառիկ հավաքածու ունի։ Այս գրադարանի ուժեղ կողմը նախապատերազմական շրջանի Ճապոնիայի պատմության, մշակույթի և գրականագիտության զարգացումներն ուսումնասիրողների համար արժեքավոր ռեսուրսներ տիրապետելն է։

Վասեդայի համալսարանը Ճապոնիայում համալսարանական տիպի առաջին ուսումնական հաստատությունն է, ուր սկսվել է ռուսաց գրականության կանոնավոր ուսումնառությունը։ Դրան մեծապես նպաստել է ռուս գրականության և գրականագիտության թարգմանիչ Նոբորի Սյոմուն: Փիլիսոփակության ֆակուլտետում բացված ռուսաց լեզվի և գրականության բաժնի առաջին ղեկավարը եղել է Կատագամի Նոբուրուն[1]:

Վասեդայի համալսարանը հայտն է նաև որպես իր տեսակի մեջ «մեկնարկային հրապարակ» ճապոնացի քաղաքական գործիչների համար, իր կարգավիճակով այս ուսումնական հաստատությունը պայմանականորեն հիշեցնում է խորհրդային շրջանի ռուսական ՄՀՄՊԻ-ն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Հետպատերազմյան Ճապոնիայի յոթ վարչապետեր հենց Վասեդայի համալսարանի շրջանավարտներ են՝ Տանձան Իսիբասին (1956-1957), Նոբորու Տակեսիտան(1987—1989), Տոսիկի Կայֆուն (1989—1991), Կեյձո Օբուտին (1998—2000), Յոշիրո Մորին (2000—2001), Յասուո Ֆուկուդան (2007—2008) և Յոշիհիքո Նոդան (2011-2012)։ Վերջին տասը վարչապետերից հինգը ավարտել են Վասեդայի համալսարանը և միայն մեկը՝ Տոկիոյի համալսարանը: Ճապոնական սոցիալիստական կուսակցության ղեկավար Սոձուկի Մոսաբուրոն ևս Վասեդայի համալսարանի շրջանավարտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Конрад, Николай Иосифович Нобори Сёму // Запад и восток. Статьи. — Москва: Наука, 1966. — С. 421. — 520 с. — 3400 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]