Նոամ Չոմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Նոամ Չոմսկի
Noam Chomsky
Noam Chomsky portrait 2015.jpg
Ծնվել է դեկտեմբերի 7, 1928(1928-12-07)[1][2][3][4][5] (89 տարեկան)
East Oak Lane, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Բնակության վայր(եր) Lexington
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հրեա
Դավանանք Իգնոստիցիզմ
Ուղղություն աթեիզմ և Անարխո-սինդիկալիզմ
Մասնագիտություն փիլիսոփա, լեզվաբան, քաղաքական հրապարակախոս, մանկավարժ, ԶԼՄ-ների քննադատ, համալսարանի պրոֆեսոր, գրող, հրապարակախոս, լրագրող և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտ generative grammar, լեզվաբանություն և Communication theory
Անդամակցություն Լեոպոլդինա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն, Tunisian Academy of Sciences, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և Եվրոպական ակադեմիա
Ալմա մատեր Փենսիլվանիայի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Հարվարդի համալսարան, Central High School և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր (1955)
Տիրապետում է լեզուներին անգլերեն[8]
Պարգևներ Օրուելի պարգև Գուգենհայմի կրթաթոշակ Բենջամին Ֆրանկլինի մեդալ Հելմհոլցի մեդալ Thomas Merton Award Սրետենյան օրդեն Ջեյմս Ջոյսի մրցանակ Erich Fromm Prize William James Fellow Award Albertus-Magnus professorate Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ APA Award for Distinguished Scientific Contributions to Psychology honorary doctor of the University of St Andrews honorary doctor of Columbia University Honorary doctor of the Harvard University honorary doctor of the University of Cambridge honorary doctor of the University of Uppsala Honorary doctor of the University of Bologna Q55139818? Q56239664? Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր և Kyoto Prize
Ամուսին(ներ) Քերոլ Չոմսկի
Երեխա(ներ) Ավիվա Չոմսկի
Հայր Վիլյամ Չոմսկի
Կայք chomsky.info
Ստորագրություն
Noam Chomsky signature.svg
Noam Chomsky Վիքիպահեստում

Ավրամ Նոամ Չոմսկի (անգլ.՝ Avram Noam Chomsky, եբր.՝ אברם נועם חומסקי‎, դեկտեմբերի 7, 1928(1928-12-07)[1][2][3][4][5], East Oak Lane, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]), ամերիկացի լեզվաբան, ճանաչողական գիտնական, պատմաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ: Չոմսկին, ով երբեմն բնութագրվում է որպես «Ժամանակակից լեզվաբանության հայր», հանդիսանում է նաև ճանաչողական գիտության հիմնադիրներից մեկը: Նա հեղինակ է ավելի քան 100 գրքի հետևյալ թեմաների մասին՝ լեզվաբանություն, պատերազմ, քաղաքականություն և զանգվածային լրատվություն: Գաղափարապես նա հարում է Անարխոսինդիկալիզմ և Ազատական սոցիալիզմ: Նա հանդիսանում է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), ինչպես նաև Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[9][10]:

Ծնված լինելով Ֆիլադելֆիայում՝ միջին դասի հրեական Աշքենազի ներգաղթյալների ընտանիքում, Չոմսկու մոտ վաղ տարիքի հետաքրքրությունը անարխիզմի հանդեպ ձևավորվեց Նյու Յորքի այլընտրանքային գրախանութներից: 16 տարեկանում նա սկսեց սովորել Փենսիլվանիայի համալսարանում՝ մասնակցելով լեզվաբանության, մաթեմատիկայի և փիլիսոփայության դասընթացների: 1951 թվականից մինչև 1955 թվականը Չոմսկին աշխատել է Հարվարդի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայում, որտեղ նա մշակել է փոխակերպական քերականության տեսությունը, որի համար նա 1955 թվականին արժանացել է դոկտորի կոչման: Նույն թվականին նա սկսում է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: 1957 թվականին նա հայտնի է դառնում լեզվաբանության բնագավառում իր «Շարահյուսական կառույցներ» նշանակալի աշխատանքով՝ որը վերաձևակերպեց լեզվի գիտական ուսումնասիրությունը, մինչդեռ 1958 թվականից 1959 թվականը նա անդամակցում էր Ազգային գիտական կառույցին Առաջադեմ գիտությունների ինստիտուտում: Նրան է պատկանում համընդհանուր քերականության տեսության, սերող քերականության տեսության, Չոմսկու հիերարխիայի և մինիմալիստական ծրագրի հեղինակի կամ համահեղինակի կոչումը: Չոմսկին նաև առանցքային դերակատարություն է ունեցել վարքագծի մերժման մեջ՝ մասնավորապես քննադատելով Բ. Ֆ. Սքինների աշխատությունը:

Լինելով Վիետնամական պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածության ակնհայտ հակառակորդ, որը նա համարում էր ամերիկյան կայսերականության դրսևորում, 1967 թվականին Չոմսկին իր «Մտավորականների պատասխանատվությունը» հակապատերազմական էսսեով գրավեց հանրության ուշադրությունը: Նոր Ձախերի (New Left) հետ նա բազմիցս ձերբակալվեց իր ակտիվության համար և դասվեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիների ցանկում: Ընդլայնելով իր գործունեությունը լեզվաբանության մեջ հետագա տասնամյակների ընթացքում՝ նա ներգրավվեց նաև լեզվաբանական պատերազմների մեջ: Էդուարդ Ս. Հերմանի հետ համատեղ Չոմսկին հետագայում գրեց վերլուծական աշխատանք՝ արծարծելով լրատվամիջոցների քննադատության քարոզչական մոդելի մասին և փորձեց բացահայտել Արևելյան Թիմորի ինդոնեզական օկուպացիան: Ի լրումն այս ամենի, նրա խոսքի անվերապահ ազատության պաշտպանությունը, ինչպես նաև Հոլոքոստը ժխտողների համար, 1980-ականների սկզբին Ֆորիսոնի գործով զգալի հակասություն առաջացրեց: Դադարեցնելով ակտիվ դասավանդման գործունեությունը՝ նա շարունակեց իր քաղաքական ձայնի ակտիվությունը՝ ընդդիմանալով ահաբեկչության դեմ պատերազմին և աջակցելով օկուպացիայի շարժմանը:

Լինելով պատմության ամենաշատ մեջբերված գիտնականներից մեկը՝ Չոմսկին ազդեցություն է ունեցել մի շարք ակադեմիական ոլորտների վրա: Նա լայն ճանաչում է գտել որպես պարադիգմայական բարեփոխիչ, ով սկիզբ դրեց մեծ հեղափոխության հումանիտար գիտությունների մեջ՝ նպաստելով լեզվի և մտքի ուսումնասիրման նոր ճանաչողական շրջանակի զարգացմանը: Ի հավելումն իր շարունակական գիտական հետազոտությունների, Չոմսկին շարունակում է մնալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, նեոլիբերալիզմի և ժամանակակից պետական կապիտալիզմի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների առաջատար քննադատ: Նրա գաղափարները կարևորագույն նշանակություն են ունեցել հակակապիտալիսատական և հակակայսերական շարժումների մեջ: Նրա քննադատներից ոմանք նրան մեղադրել են հակաամերիկանիզմի մեջ:

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն 1928–1945 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրամ Նոամ Չոմսկին ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 7-ին, Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում, East Oak Lane-ի հարևանությամբ[11]: Նրա հայրը` Վիլյամ Չոմսկին, Աշքենազի հրեա, ով ծագումով Ուկրաինայից էր և 1913 թվականին փախել էր Միացյալ Նահանգներ: Ջոն Հոփքինսի համալսարանում սովորելուց հետո Վիլյամը դառնում է Միկվեյ Իսրայելի կրոնական դպրոցում դպրոցի տնօրեն, իսկ 1924 թվականին նշանակվում է Ֆիլադելֆիայի Գրաց քոլեջում որպես տնօրեն: Չոմսկու մայրը բելառուսական ծագումով Էլզի Սիմոնոֆսկին էր (1904-1972 թվականներ), ուսուցիչ և ակտիվիստ, ում Վիլյամը հանդիպել էր Միկվեյ Իսրայելում աշխատելու ժամանակ[12]:

Որո՞նք էին նրա [քաղաքական] հետաքրքրությունների շարժառիթները։ Նրա անսպառ հետաքրքրասիրությունը, տարբեր կարծիքների հետ բախումը և ոչ ավանդական կրթությունը տալիս էին այս հարցի պատասխանը։ Նա ակնհայտորեն հակասություն էր տեսնում իր կարդացած գրքերի և զանգվածային լրատվության նյութերի միջև։ Այս երկու իրականությունների միջև եղած հեռավորությունը և իր դատողությունները նման տարբերության գոյության մասին Չոմսկու համար դարձան ոգեշնչման աղբյուր:

Կենսագիր Ռոբերտ Ֆ. Բարսկի, 1997[13]


Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Presentation by Robert F. Barsky on Noam Chomsky: A Life of Dissent, July 19, 1997, C-SPAN

Նոամը Չոմսկին ընտանիքի առաջին երեխան էր: Նրա կրտսեր եղբայր Դավիթ Էլի Չոմսկին նրանից փոքր էր հինգ տարով[14]: Եղբայրները մտերիմ էին, թեև Դավիթը ավելի հանգիստ բնավորություն ուներ, մինչդեռ Նոամը ավելի համակված էր մրցակցային ոգով[15]: Չոմսկին և նրա եղբայրը դաստիարակվել էին հրեական ոգով, սովորում էին եբրայերեն և պարբերաբար քննարկում էին սիոնիզմի քաղաքական տեսությունները: Ընտանիքի վրա առավելապես մեծ ազդեցություն են ունեցել Ահադ Հայամի ձախ սիոնիստական գրվածքները[14]: Որպես հրեա, Չոմսկին բախվել է հակասեմականության փոքր հասակում, հատկապես Ֆիլադելֆիայում ապրող իռլանդական և գերմանական համայնքների կողմից[16]:

Չոմսկին իր ծնողներին բնութագրել է որպես «նորմալ Ռուզվելտ Դեմոկրատներ», ովքեր կենտրոնական ձախ դիրքորոշում ունեին քաղաքական ասպարեզում: Իսկ ինքը՝ Նոամը ենթարկվում է հեռահար ձախ քաղաքականության, ընտանիքի այլ անդամների մեջ, որոնցից մի քանիսը սոցիալիստներ էին, ովքեր ներգրավված էին Հագուստ Կանանց համար Միջազգային աշխատողների միությունում[17]: Նրա հայացքները էապես ձևավորվել են իր հորեղբոր շնորհիվ, ով Նյու Յորքում ուներ թերթի կրպակ, որտեղ հավաքվում էին հրեական ձախերը օրվա հարցերը քննարկելու համար[18]: Ամեն անգամ, երբ Չոմսկին այցելում էր հորեղբորը, նա մտնում էր քաղաքի լիբերալ ու անարխիստական գրախանութները, ագահորեն կարդում էր քաղաքական գրականություն[19]: Հետագայում նա նկարագրել է անարխիզմի վերաբերյալ իր բացահայտումը որպես «երջանիկ պատահականություն»[20], քանի որ այն թույլ է տվել նրան քննադատել այլ հեռահար ձախ գաղափարախոսություններ, ինչպիսիք էին`ստալինիզմը եւ մարքսիզմ-լենինիզմի այլ ձևերը[21]:

Չոմսկին իր նախնական կրթությունը ստացել է Oak Lane Country Day դպրոցում, անկախ Deweyite ինստիտուտ, որի առանցքային գաղափարախոսությունն էր շնորհել ազատություն իր աշակերտներին հետևելու իրենց հետաքրքրություններին ոչ մրցակցային մթնոլորտում[22]: Այդ ժամանակ էր, որ նա գրեց իր առաջին հոդվածը 10 տարեկան հասակում ֆաշիզմի տարածման մասին, երբ Բարսելոնան պարտվեց Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական բանակին իսպանական քաղաքացիական պատերազմում[23]: 12 տարեկանում Չոմսկին շարունակում է միջնակարգ կրթություն ստանալ կենտրոնական ավագ դպրոցում, որտեղ հաճախում է տարբեր ակումբներ, միանում տարբեր հասարակական խմբերի և փայլում իր գերազանց ակադեմիական գիտելիքներով, սակայն նրան անհանգստացնում էր այդտեղ կիրառվող դասավանդման հիերարխիկ և վարչահրամայական մեթոդը[24]: 12-ից 13 տարեկան հասակում նա ավելի լիարժեք կերպով հարում էր անարխիստական քաղաքականությանը[25]:

Համալսարան 1945-1955 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Չոմսկին 16 տարեկան հասակում, սկսեց սովորել ընդհանուր կրթական ծրագիրը Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրեց փիլիսոփայություն, տրամաբանություն, ինչպես նաև լեզուներ և զարգացրեց նախնական հետաքրքրություն սովորելու արաբերեն[26]: Մնալով տանը՝ նա կարողացավ ապահովել իր բակալավրի աստիճանը դասավանդելով եբրայերեն[27]: Այնուամենայնիվ նա հիասթափված էր համալսարանական իր փորձառություններից և մտածում էր թողնել համալսարանը և տեղափոխվել կիբուց, որ գտնվում էր Միացյալ թագավորության մանդատի ներքո գտնվող Պաղեստինում[28]: Նրա ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը թարմացվեց ուկրաինական արմատներով լեզվաբան Զելիգ Հարիսի հետ զրույցներից հետո, ում նա առաջին անգամ հանդիպեց քաղաքական ակումբի շրջանակում 1947 թվականին: Հարիսը Չոմսկուն ծանոթացրեց տեսական լեզվաբանության ոլորտի հետ և համոզեց նրան մասնագիտանալ դրա մեջ[29]: Չոմսկու Հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանի պատվո թեզը վերնագրված էր «Ժամանակակից եբրայերենի ձևույթային հնչյուները» և ներառում էր Հարիսի մեթոդները, որոնք նրա համար կիրառելի էին լեզվում[30]: Չոմսկին իր թեզը կատարելագործեց Հումանիտար գիտությունների մաագիստրոսի աստիճանի համար, որը նա ստացավ 1951 թվականին Փենում, որը հետագայում պետք է հրապարակվեր որպես գիրք[31]: Նա նաև խորացրեց իր հետաքրքրությունը փիլիսոփայության հանդեպ համալսարանական տարիներին, մասնավորապես իր ուսուցչի՝ Նելսոն Գուդմենի հովանավորության ներքո[32]:

1951 թվականից 1955 թվականին, Չոմսկին անդամակցում է Հարվարդի համալսարանի Շրջանավարտների ասոցիացիային, որտեղ նա սկսում է մի հետազոտություն, որ դառնում է նրա դոկտորական ատենախոսության թեման[33]: Գուդմենը նրան խրախուսում է հայտ ներկայացնել[34]: Կարևորագույն գործոնը, որ ազդեց նրա որոշման վրա տեղափոխվել Հարվարդ, այն էր, որ փիլիսոփա Ուիլարդ Վան Օրմեն Քուինն այնտեղ էր գտնվում: Քուինը և Օքսֆորդի համալսարանի հրավիրված փիլիսոփա Ջ. Լ. Օսթինը կարող էին մեծապես ազդել Չոմսկու վրա[35]: 1952 թվականին Չոմսկին հրապարակում է իր առաջին ակադեմիական հոդվածը՝ «Շարահյուսական վերլուծության համակարգեր», որ հայտնվում է ոչ թե լեզվաբանական որևէ ամսագրում, այլ «խորհրդանշանային տրամաբանության ամսագրում»[34]: Լինելով սուր քննադատ լեզվաբանության մեջ սահմանված վարքագծային հոսանքների հանդեպ՝ 1954 թվականին նա ներկայացրեց իր գաղափարները Չիկագոյի համալսարանում և Եյլի համալսարանում տրվող դասախոսությունների ժամանակ[36]: Չնայած այն բանի, որ նա գրանցված չէր որպես ուսանող Փենսիլվանիայում 4 տարվա ընթացքում, 1955 թվականին նա թեզ է ներկայացնում՝ արտահայտելով իր գաղափարները փոխակերպական քերականության վերաբերյալ: Նրան է շնորհվում Փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան այդ աշխատանքի համար և դա կարող էր ներկայացվել մասնագետներին միկրոֆիլմերի տեսքով մինչ դրա 1975 թվականի տպագրումը որպես «Լեզվաբանական տեսության տրամաբանական կառուցվածքի» մի մաս[37]: Փիլիսոփայական գիտությունների թեկնածուական աստիճանը չեղարկում է նրա պահանջը անցնել ազգային ծառայության զինված ուժերում 1955 թվականին[38]: Ջորջ Էրմիթիջ Միլլերը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, տպավորվում է նրա թեկնածուական աշխատանքից. Չոմսկու հետ միասին նրանք հրապարակում են մի շարք տեխնիկական փաստաթղթեր մաթեմատիկական լեզվաբանության ոլորտում[39]:

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում անունը գրվում է Avram Noam Chomsky, որտեղ Avram (אברם) և Noam (נועם) հրեական անուններ են, իսկ Chomsky–ն ծագմամբ սլավոնական ազգանուն է (ch լեհերեն և գերմաներեն լեզուներում արտաբերվում է որպես «խ»)։ Անգլախոսները, ինչպես նաև ինքը Խոմսկին, արտաբերում է իր անունն անգլերենի հնչյունաբանության կանոնների համաձայն․ Էվրեմ Նոում Չոմսկի։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոմսկին համարվում է «Ժամանակակից լեզվաբանության հայրը» և վերլուծական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը։ Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են համակարգչային գիտությունը, մաթեմատիկան և հոգեբանությունը։ Նա համարվում է Չոմսկյան հիերարխիայի՝ որպես ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը։

Լեզվաբանության ոլորտում իր առաջին գրքի հրապարակումից հետո Չոմսկին դարձավ Վիետնամական պատերազմի առաջատար քննադատներից մեկը և սկսեց հրապարակել քաղաքական աշխատություններ։ Նա սկսեց հանդես գալ որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, պետական կապիտալիզմի և գլխավոր լրատվական մեդիաների քննադատ։ Մասնավորապես Չոմսկին առաջ է քաշել մեդիա մանիպուլյացիաների 10 հիմնական ռազմավարություններ, որոնք օգտագործվում են մեդիա ոլորտի կողմից հանրությանը վերահսկելու համար[40]։ Չոմսկին անձամբ իրեն համարում է անարխո-սինդիկալիստ և լիբերտարիան-սոցիալիստ։

Իր առաջին գրքում Չոմսկին ելնում է ձևական չափանիշներից։ Ուսումնասիրության առանցքը միջուկային նախադասությունների գաղափարն է, որոնցից զանազան փոխակերպումներով (տեղաշրջում, հավելում և բացառում) ստացվում են մյուս նախադասությունները («Տղան նամակ է գրում»- «Ո՜վ է նամակ գրում» կամ «Նամակը գրվում է տղայի կողմից» և այլն)։ Ըստ Չոմսկու, լեզուն ստեղծագործական բնույթ ունի (կարող է անթիվ նախադասություններ սերել), իսկ քերականությունը նկարագրում է տվյալ լեզվով խոսող բոլոր անձանց համար ընդհանուր հիմնական գիտելիքները։ Ողջ քերականությունը բաղկացած է նախադասության կառուցվածքի (անմիջական բաղադրիչների) փոխակերպական և ձևահնչույթաբանական կանոններից։

Երկրորդ աշխատության մեջ Չոմսկու սկզբունքները նշանակալի փոփոխվել են. տեղ է տրվում իմաստային բաղադրիչին, և միջուկային նախադասություններ հասկացության փոխարեն առաջ է քաշվում խորքային և մակերեսային կառուցվածքների գաղափարը։ Խորքային կառուցվածքը սերում է նախադասության իմաստը, իսկ մակերեսայինը նրան տալիս է հնչյունական տեսք։ Ամբողջ քերականությունն արդեն բաղկացած է իմաստային, շարահյուսական (հիմքային ու փոխակերպական կանոններ) և հնչույթաբանական բաղադրիչներից։

Մեթոդաբանական հարցերում («Կարտեզյան լեզվաբանություն», 1966, «Լեզու և միտք», 1967) Չոմսկին դիրքորոշվում է դեպի դեկարտյան ռացիոնալիստական փիլիսոփայությունը։ Նա գտնում է, որ մարդն ի ծնե օժտված է որոշակի տրամաբանական հատկություններով, որոնք հետագայում զարգացնելով՝ ստեղծում է գիտակցություն և լեզու։ Այդ հատկությունները և զարգացրած օրենքները համընդհանուր են։ Մ. Հալլեի հետ գրած «Անգլերենի հնչյունական կաղապարները» (1968) աշխատությունը նվիրված է հնչույթային բաղադրիչին, որտեղ սահմանված են սերող հնչույթաբանության հիմնական օրենքներն ու դրույթները։

«Arts and Humanities Citation Index» հրապարակած տեղեկության համաձայն 19801992 թվականներն ընկած հատվածում Չոմսկին համարվել է ամենամեջբերվող գիտնականներից մեկը[41][42]։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք
  • "Noam Chomsky". Web.archive.org. May 28, 2010. Archived from the original on May 28, 2010. Retrieved August 16, 2011.
  • "Chomsky is Citation Champ". MIT News Office. April 15, 1992. Retrieved September 3, 2007.
  • Hughes, Samuel (July/August 2001). "Speech!". The Pennsylvania Gazette. Retrieved September 3, 2007. "According to a recent survey by the Institute for Scientific Information, only Marx, Lenin, Shakespeare, Aristotle, the Bible, Plato, and Freud are cited more often in academic journals than Chomsky, who edges out Hegel and Cicero."
  • Robinson, Paul (February 25, 1979). "The Chomsky Problem". The New York Times. "Judged in terms of the power, range, novelty and influence of his thought, Noam Chomsky is arguably the most important intellectual alive today. He is also a disturbingly divided intellectual."

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Хомский Ноам // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2013/11/22/movies/is-the-man-who-is-tall-happy-a-michel-gondry-documentary.html
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Хомский Ноам // Хомский Ноам / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 NNDB — 2002.
  8. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. «MIT Linguistics»։ Վերցված է 2017-09-11 – via Facebook 
  10. «World-Renowned Linguist Noam Chomsky Joins UA Faculty»։ UANews (անգլերեն)։ Վերցված է 2017-09-11 
  11. Lyons 1978, p. xv; Barsky 1997, p. 9; McGilvray 2014, p. 3.
  12. Barsky 1997, pp. 9–10; Sperlich 2006, p. 11.
  13. Barsky, 1997, էջեր 30–31
  14. 14,0 14,1 Barsky 1997, pp. 11–13; Sperlich 2006, p. 11.
  15. Barsky, 1997, էջեր 11–13
  16. Barsky, 1997, էջ 15
  17. Barsky 1997, p. 14; Sperlich 2006, pp. 11, 14–15.
  18. Barsky 1997, p. 23; Sperlich 2006, pp. 12, 14–15, 67; McGilvray 2014, p. 4.
  19. Barsky, 1997, էջ 23
  20. Barsky, 1997, էջեր 17–19
  21. Barsky 1997, pp. 17–19; Sperlich 2006, pp. 16, 18.
  22. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17; Sperlich 2006, p. 12; McGilvray 2014, p. 3.
  23. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17; Sperlich 2006, p. 13; McGilvray 2014, p. 3.
  24. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 21–22; Sperlich 2006, p. 14; McGilvray 2014, p. 4.
  25. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17.
  26. Barsky 1997, p. 47; Sperlich 2006, p. 16.
  27. Barsky, 1997, էջ 47
  28. Sperlich, 2006, էջ 17
  29. Barsky 1997, pp. 48–51; Sperlich 2006, pp. 18–19, 31.
  30. Barsky 1997, pp. 51–52; Sperlich 2006, p. 32.
  31. Barsky 1997, pp. 51–52; Sperlich 2006, p. 33.
  32. Sperlich, 2006, էջ 33
  33. Lyons 1978, p. xv; Barsky 1997, p. 79; Sperlich 2006, p. 20.
  34. 34,0 34,1 Sperlich, 2006, էջ 34
  35. Sperlich, 2006, էջեր 33–34
  36. Barsky, 1997, էջ 81
  37. Barsky 1997, pp. 83–85; Sperlich 2006, p. 36; McGilvray 2014, pp. 4–5.
  38. Sperlich, 2006, էջ 36
  39. Sperlich, 2006, էջ 38
  40. Մեդիա մանիպուլյացիաների 10 գլխավոր ռազմավարությունները ըստ Նոամ Չոմսկու
  41. Chomsky Is Citation Champ
  42. Noam Chomsky Biography
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png