Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
Israel–Palestine relations? և Արաբա-իսրայելական հակամարտություն

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
Թվական 20-րդ դարի կոսերիցM – ներկա պահ
Հիմնական փուլը։ 1964–1993 թվականներին
Վայր Մերձավոր Արևելք
Արդյունք

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն (եբրայերեն՝ הסכסוך הישראלי-פלסטיני‎; արաբ․՝ النزاع-الفلسطيني الإسرائيلي‎‎) ընթացող հակամարտություն է Պաղեստինի և Իսրայելի միջև, որը սկսվել է 20-րդ դարի վերջին[1]։ Կոնֆլիկտը լուծելու համար շատ տարբեր գործողություններ են կատարվել, որպես Իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց[2], միայն մեկ մասնավոր հաջողությամբ 2019 թվականի վերջին։ Հակամարտության հիմքերը կարող են վերագրվել Հրեաների ներգաղթով և Պաղեստինի հրեաների և արաբների միջև միջհամայնքային բախումներից.[3]։ Այն համարվում է աշխարհի «ամենաաղմկալի բախումը», որի արդյունքում Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը և Գազայի հատվածին հասնելով 57 տարվա[4][5][6]։ Չնայած երկարատև խաղաղ գործընթացին և Իսրայելի և Եգիպտոսի ու Հորդանանի մհետ ընդհանուր հաշտեցմանը, իսրայելացիներն ու պաղեստինցիները չեն կարողացել հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։ Հիմնական հարցերն են. Փոխադարձ սահմանների, անվտանգության, ջրային իրավունքի, Երուսաղեմի վերահսկողության, Իսրայելական բնակավայրերի ճանաչումը[7], Պաղեստինյան ազատագրական շարժում[8], և Պաղեստին վերադառնալու իրավունքները։ Հակամարտության դաժանությունը, տարածաշրջանում պատմական,կրոնական և մշակութային աշխկարհով մեկ հետաքրքրություն ներկայացնող կառույցների առատությունն է, այդ իսկ պատճառով բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ են տեղի ունեցել, որոնք կապված են պատմական իրավունքների, անվտանգության հիմնախնդիրների և մարդու իրավունքների հետ, և հանդիսացել են արգելող գործոնների տարածաշրջանի տուրիզմի և ընդհանուր կոնֆլիկտային շրջաններ մուտք գործելու համար[9]։

Շատ փորձեր են կատարվել բերելու երկու պետությունների լուծման, ներառյալ անկախ Պաղեստինի ստեղծումը Իսրայել պետության կողքին (1948 թվականին Իսրայել պետություն ստեղծելուց հետո)։ 2007 թվականին և՛ Իսրայելի բնակչության և՛ Պաղեստինի բնակչության մեծամասնությունը, ըստ բազմաթիվ հարցումների, որպես հակամարտության լուծում նախընտրում են երկու-պետությունների ստեղծման լուծումը, քան մեկ այլ լուծում[10] ։ Արևմտյան ափի և Գազայի իսրայելցիների և պաղեստինցիների մեծամասնությունը նույնպես համաձայնել են երկու պետություններ ստեղծելու լուծմանը[11][12]։ Փոխադարձ անվստահությունն ու լուրջ տարաձայնությունները խորքային են հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև փոխադարձ թերահավատությունը մյուս կողմի պարտավորությունների կատարաումը պահպանելու մասին[13]։ Իսրայելյան և Պաղեստինյան հասարակությունների մեջ գեներացվել է հակամարտության մասին շատ տարբեր տեսակետներ։ Սա ընդգծում է, ոչ միայն իսրայելյան հակամարտության խորը բաժանումը այլ նաև յուրաքանչյուր ներհասարակային բաժանումը։ Հակամարտության առանձնահատկությունը հակամարտության ժամանակ կատարված դաժանությունների մակարդակն են ամբողջ հակամարտության ժամանակ։ բախումները անընդհատ ղեկավարվել ռն կանոնավոր բանակների, զինված խմբերի, ահաբեկչական մասնիկների և անհատների կողմից։ Զոհերը չեն սահամանափկվել միայն զինվորականներով, երկու կողմերից էլ մեծ թվով զոհեր են եղել քաղաքացիական բնակչության մեջ։ Կան ականավոր միջազգային կերպարներ, ովքեր ներգրաված են եղել հակամարտության մեջ

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Palestinian Arab Christian-owned Falastin newspaper featuring a caricature on its 18 June 1936 edition showing Zionism as a crocodile under the protection of a British officer telling Palestinian Arabs: "don't be afraid!!! I will swallow you peacefully...".[14]

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության արմատները գալիս են 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից Սիոնիզմի՝ հրեական ազգայկանանության և Արաբական ազագյանակնության ստեղծմամաբ։ Երկու գաղափարախոսությունն էլ ցանկանում էր Մերձավոր Արևելքում ստեղծել իրենց ազգակիցների համար ինքնավար տարածք իրենց ազգակիցների համար։ Այս երկու շարժումների բախումը Հարավային Լևանտի շրջանում Ֆրանս-սիրիական պատերազմից հետո 1920-ականներին բերեցին պաղեստինյան ազգայնականության՝ հետագայում բերեցին հակամարտության Պաղեստինի մանդատային տարածքում 1930-ականներին և 1940-ականներին, և ընդլայնվեց ավելի լայն Արաբա-իսրայելական հակամարտության[15] Պաղեստինի արաբական մի քանի ազգայնամոլների վերադարձը, Հաջ Ամին ալ-Հուսեյնիի ղեկավարությամբ, Դամասկոսից Պաղեստինի մանդտային տարածք նշանավորեց Պաղեստինյան արաբ ազգայնականների Պաղեստինի արաբների համար ազգային երկիր հիմնելու պայքարով[16]։ Ամին ալ-Հուսեյնին՝ Պաղեստինի արաբների ազգայնականության ստեղծողը, անմիջապես նշեց հրեական ազագյնականությունը որպես իրենց միակ թշնամին[17]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի անկախության հռչակագրից հետո 1948 թվականի մայիսի 14-ին, Արաբական լիգան որոշեց պաղեստինյան արաբների անունից միջամտել ՝ իրենց ուժերը շարժելով դեպի նախկին բրիտանական Պաղեստինի տարածք՝ սկսելով 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը։ Ընդհանուր կռիվները, բերեց մոտ 15,000 զոհերի, որի արդյունքը 1949 թվականի հրադադարի պայմանագիրը՝ պահպանելով նախկին մանդատային տարածքի մեծ մասը։ Հորդանանը շրջափակեց և հետագայում կցեց Հորդանանի արևմտյան ափը, իսկ Եգիպտոսը գրավեց Գազայի տարածքում, որից հետո Պաղեստինյան պրոտեկտորատը ճանաչվեց Արաբական լիգայի կողմից 1948 թվականի սեպտեմբերի 22-ին։ 1950ականներին, Հորդանանն ու Եգիպտոսը աջակցում էին պաղեստինցի ֆիդայինների միջսահմանային հարձակումները, մինչդեռ Իսրայելը պատասխան գործողություններ իրականացրեց հարձակվող երկրների նկատմամբ։ 1956 թվականի Սուեզի ճգնաժամը հանգեցրեց հրեաների կողմից Գազայի հատվածի կարճաժամկետ օկուպացմանը և ՀամաՊաղեստինի Կառավարություն հեռացմանը այդ տարածքներից, որը հետագայում վերականգնվեց հրեաների հեռացմամբ։ Համապաղեստինյան կառավարությունը 1959 թվականին ամբողջովին վերացվեց Եգիպտոսի կողմից և պաշտոնապես միավորվեց Արաբական Միացյալ հանրապետության ՝ ի վնաս Պաղեստինյան ազգային շարժման։ Եգիպտոսի Գազայի հատված գրավումը այնուհետև դրվեց Եգիպտոսի ռազմական ղեկավարության ենթակայության տակ ՝ այն դարձնելով դե ֆակտո ռազմական օկուպացիա։ 1964-ին, սակայն, Յասեր Արաֆաթի կողմից ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (PLO)։ Այն անմիջապես ստացավ Արաբական լիգայի երկրների կառավարությունների մեծ մասի աջակցությունը և ստացավ տեղ Արաբական լիգայում։ 1967 թվականի վեցօրյա պատերազմը զգալի ազդեցություն թողեց պաղեստինյան ազգայնականության վրա, քանի որ Իսրայելը ռազմական վերահսկողություն ստացավ Հորդանանից Արևմտյան ափի նկատմամբ և Եգիպտոսից Գազայի հատվածի նկատմամբ։ Հետևաբար, Պաղեստինյան ազատագրական կազմակերպությունը չկարողացավ որևէ վերահսկողություն հաստատել տեղում և իր շտաբը հիմնեց Հորդանանում ՝ հարյուր հազարավոր պաղեստինցիների նոր կացարնների մոտ, և աջակցում էր Հորդանանի բանակին Ներգրավման պատերազմի ընթացքում՝ Քարամեի ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Հորդանանի պաղեստինյան ռազմակայանը փլուզվեց 1970-ի Հորդանան-պաղեստինյան քաղաքացիական պատերազմից հետ։ Հորդանանցիների կողմից Պաղեստինյան ազատագրական բանակի պարտությունը Պաղեստինի զինյալների մեծամասնությանը համար պատճառ դարձավ, որ տեղափոխվեն Հարավային Լիբանան, որտեղ նրանք շուտով Խոշոր տարածքներում ստեղծեցին այսպես կոչված «Ֆաթահլանդը»։

Պաղեստինյան ապստամբությունը Հարավային Լիբանանում գագաթնակետին հասավ 1970-ականների սկզբին, քանի որ Լիբանանը օգտագործվում էր որպես հենակետ ՝ Հյուսիսային Իսրայելում հարձակումներ գործելու և ամբողջ աշխարհով օդանավերի առևանգման արշավներ իրականացնելու համար, ինչը հանգեցրեց իսրայելական պատասխան գործողություններին։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, պաղեստինցի զինյալները շարունակեցին գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ ՝ միաժամանակ պայքարելով Լիբանանի ներսում իրենց հակառակորդների դեմ։ 1978-ին առափնյա պողոտայի կոտորածը հանգեցրեց իսրայելական լայնածավալ արշավանքին, որը հայտնի է որպես Լիտանիյի գործողություն։ Իսրայելական ուժերը, այնուամենայնիվ, արագ հեռացան Լիբանանից, և Իսրայելի դեմ գրոհները վերսկսվեցին։ 1982 թին, պաղեստինցիների կողմից հրեա դիվանագետներից մեկի վրա կատարված մահափորձի արդյունքում, Իսրայելի կառավարությունը որոշեց մասնակցել Լիբանանի քաղաքացիական պատերազմին և 1982 թվականի Լիբանանյան պատերազմին։ Իսրայելի համար նախնական արդյունքները հաջող էին։ Պաղեստինցի զինվորակնները պարտվեցին մի քանի շաբաթում և Բեյրութը շրջափակվեց, իսկ Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը աքսորվեց Թունիս Յասիր Արաֆատի որոշմամբ։ Այնուամենայնիվ Իսրայելական միջամտությունը քաղաքացիական պատերազմին բերեց նաև անկանխատեսելի հետևանքների, այդ թվում ՝ Իսրայելի և Սիրիայի միջև փոքր մասշտաբի բախման։ 1985 թվականին Իսրայելը դուրս եկավ Հարավային Լիբանանի գրավյալ գոտուց, մինչդեռ շիաների զինյալների հետ թեթևակի բախումը սրվեց։Պաղեստինյան առաջին ապստամբությունը սկսվեց 1987 թվականին ՝ ի պատասխան սրացած հարձակումների և անվերջ շրջափակումների։ 1990-ականների սկզբին սկսեցին հակամարտության կարգավորման միջազգային ջանքերը, որի արդյուքն եղավ 1982 թվականի եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրի հաջողությանը։ 1993 թվականին, թույլ տալով Պաղեստինյան ազատագրական կազմակերպությանըն տեղափոխվել Թունիսից և տեղակայվել Արևմտյան ափին և Գազայի հատվածում ՝ հիմնելով Պաղեստինյան ազգային պետությունը։ Խաղաղության գործընթացը զգալի հակադրություն ունեցավ նաև պաղեստինյան հասարակության արմատական իսլամական տարրերի մոտ, ինչպիսիք են «ՀԱՄԱՍ»-ը և պաղեստինյան իսլամական ջիհադը, ովքեր անմիջապես նախաձեռնել են իսրայելացիներին ուղղված հարձակումների արշավ։ Հարյուրավոր զոհերի և արմատական հակակառավարական քարոզչության մի ալիքի հետևանքով, Իսրայելի Վարչապետը Իցհակ Ռաբինը սպանության իսրայելցի մի մոլեռանդի կողմից, որը դեմ էր խաղաղության նախաձեռնությանը։ Սա լուրջ հարված հասցրեց խաղաղ գործընթացներին, որից 1996 թվականին հետ կանգնեց Իսրայելի նորընտիր կառավարությունը։ Հետևելով մի քանի տարի ձգվող անհաջող բանակցություններին՝ հակամարտությունը վերաակտիվացավ 2000 թվականի սեպտեմբերին Ալ-Ակսայի ապստամբությամբ։

Զոհեր 1948–2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսկա, որը ցույց է տալիս զոհերին 2000 թվականից 2014 թվականներին

Տարբեր ուսումնասիրություններ ներկայացրել են զոհերի մասին տարբեր վիճակգրություններ։ Ըստ Ստոքհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների կենտրոնի 13,000 իսրայելցիներ և պաղեսստինցիներ են զոհվել հակամարտության 1948-ից 1987 թվականների ժամանակահտավածում։ Այլ մոտարկումներ տալիս են 14,500 զոհեր 1948-ից 2009 թվականներին[18][19]։Լիբանանյան պատերազմի ժամանակ պաղեստինցիները ունեցել են 2,000 զոհեր զինվորականներից, Իսրայելի հետ զինված ընդհարման արդյունքում[20]։

1987-ից մինչև 2010[21][22] թվականները Իսրայելի արտաքին գործերի նախարարության և Պաղեստինի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը (փակագծերում թվերը ներկայացնում են 18 տարեկանից ցածր զոհերը)
Տարի Մահեր
Պաղեստինցիներ Հրեաներ
2011 118 (13) 11 (5)
2010 81 (9) 8 (0)
2009 1034 (314) 9 (1)
2008 887 (128) 35 (4)
2007 385 (52) 13 (0)
2006 665 (140) 23 (1)
2005 190 (49) 51 (6)
2004 832 (181) 108 (8)
2003 588 (119) 185 (21)
2002 1032 (160) 419 (47)
2001 469 (80) 192 (36)
2000 282 (86) 41 (0)
1999 9 (0) 4 (0)
1998 28 (3) 12 (0)
1997 21 (5) 29 (3)
1996 74 (11) 75 (8)
1995 45 (5) 46 (0)
1994 152 (24) 74 (2)
1993 180 (41) 61 (0)
1992 138 (23) 34 (1)
1991 104 (27) 19 (0)
1990 145 (25) 22 (0)
1989 305 (83) 31 (1)
1988 310 (50) 12 (3)
1987 22 (5) 0 (0)
Ընդամենը 7978 (1620) 1503 (142)

Նկատառում․ Աղյուսակը ներառում է 1,593 պաղեստինցիներ, որոնք կապված են ներպաղեստինյան դաժանությունների հետ։ Աղյուսակներում չեն ներառում այլ պաղեստինցիների կողմից Գազայում 2006 թվականից 600 պաղեստինցիների մահը։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի Ժողովրդագրական տոկոսները ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնաժողովի (2000 թվականի սեպտեմբերից 2007 թվականի հուլիսը)[23]։
Ազգություն Զինվորականներ Քաղաքացիական Արական Իգական երեխաններ Տղա երեխաներ Կանայք և երեխաններ
Պաղեստինցիներ 41% 59% 94% 6% 20% 87% 13%
Հրեաներ 31% 69% 69% 31% 12% - -
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհեր 2005-2008 թվականներն ըստ OCHAoPt[24]
(փակագծերում թվերը ներկայացնում են 18 տարեկանից ցածր զոհերը)
Տարիներ Զոհեր Վիրավորներ
Պաղեստինցիներ Հրեաներ Պաղեստինցիներ Հրեաներ
2008[25] 464 (87) 31 (4)
2007 396 (43) 13 (0) 1843 (265) 322 (3)
2006 678 (127) 25 (2) 3194 (470) 377 (7)
2005 216 (52) 48 (6) 1260 (129) 484 (4)
Ընդամենը 1754 (309) 117 (12) 6297 (864) 1183 (14)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A History of Conflict: Introduction». A History of Conflict. BBC News.
  2. Eran, Oded. "Arab-Israel Peacemaking." The Continuum Political Encyclopedia of the Middle East. Ed. Avraham Sela. New York: Continuum, 2002, p. 121.
  3. The Roots of the Israeli-Palestinian Conflict: 1882-1914
  4. Chris Rice Արխիվացված 6 Փետրվար 2016 Wayback Machine, quoted in Munayer Salim J, Loden Lisa, Through My Enemy's Eyes: Envisioning Reconciliation in Israel-Palestine, quote: "The Palestinian-Israeli divide may be the most intractable conflict of our time."
  5. Virginia Page Fortna Արխիվացված 31 Հունվար 2016 Wayback Machine, Peace Time: Cease-fire Agreements and the Durability of Peace, page 67, "Britain's contradictory promises to Arabs and Jews during World War I sowed the seeds of what would become the international community's most intractable conflict later in the century."
  6. Avner Falk, Fratricide in the Holy Land: A Psychoanalytic View of the Arab–Israeli Conflict, Chapter 1, page 8, "Most experts agree that the Arab–Israeli conflict is the most intractable conflict in our world, yet very few scholars have produced any psychological explanation—let alone a satisfactory one—of this conflict's intractability"
  7. «Canadian Policy on Key Issues in the Israeli-Palestinian Conflict». Government of Canada. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  8. «Movement and Access Restrictions in the West Bank: Uncertainty and Inefficiency in the Palestinian Economy» (PDF). World Bank. 2007 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին. «Currently, freedom of movement and access for Palestinians within the West Bank is the exception rather than the norm contrary to the commitments undertaken in a number of Agreements between GOI and the PA. In particular, both the Oslo Accords and the Road Map were based on the principle that normal Palestinian economic and social life would be unimpeded by restrictions» {{cite web}}: Unknown parameter |url- status= ignored (օգնություն)
  9. Edward Wright, 'Tourism Curbed in Palestinians Areas,' Los Angeles Times, 28 May 2000.
  10. Yaar, Ephraim; Hermann, Tamar (2007 թ․ դեկտեմբերի 11). «Just another forgotten peace summit». Haaretz.
  11. Lev Luis Grinberg, Politics and Violence in Israel/Palestine: Democracy Versus Military Rule,, Routledge 2009 p.214
  12. Dershowitz, Alan. The Case for Peace: How the Arab–Israeli Conflict Can Be Resolved. Hoboken: John Wiley & Sons, Inc., 2005
  13. Yaar & Hermann 2007: "The source of the Jewish public's skepticism – and even pessimism – is apparently the widespread belief that a peace agreement based on the 'two states for two peoples' formula would not lead the Palestinians to end their conflict with Israel."
  14. «Anatomy of the 1936–39 Revolt: Images of the Body in Political Cartoons of Mandatory Palestine». 2008 թ․ հունվարի 1. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  15. «History of the Israeli-Palestinian Conflict» (PDF). PBS. 2001 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  16. Sela, Avraham, ed. (2002). «Palestine Arabs». The Continuum Political Encyclopedia of the Middle East. New York: Continuum. էջեր 664–673. ISBN 9780826414137.
  17. Sela 2002, էջ. 361, "al-Husseini, Hajj (Muhammad) Amin"

    Հուսսեյնը գլխավորել է հակահրեական ապստամբություններ 1920 ական թվականի ապրիլին։ Նա խթանեց Երուսաղեմի իսլամական լինելու բնութագրին, ներարկեց կրոնական՝ Սիոնիզմից տուժելու նկարագիրը։ Նրա արգասիքն էր, որը վերաբերում էր հրեական իրավունքներին Արևմտյան (լացող) պատի տկատմամբ, որը հանգեցրեց 1929 թվականի օգոստոսի արյունալի անկարգություններին։ Նա ն 1936-ի անկարգությունների և 1937-ի ապստամբությունների գլխավոր կազմակերպիչն էր, ինչպես նաև արաբական ընդիմախոսների նկատմամբ ահաբեկչության կազմակերպմամբ։

  18. Twentieth Century Atlas – Death Tolls." RCN D.C. Metro. December 2005.
  19. "All wars in the 20th century." The Polynational War Memorial.
  20. White, Matthew. "WebCite query result." WebCite. 2005.
  21. Data tabulated from "B'Tselem – Statistics – Fatalities in the first Intifada." B'Tselem.
  22. "Fatal Terrorist Attacks in Israel Since the DOP (Sept 1993)." Israel Ministry of Foreign Affairs. 24 September 2000.
  23. "Israeli-Palestinian Fatalities Since 2000 – Key Trends." Արխիվացված 3 Հուլիս 2010 Wayback Machine United Nations Office for the Coordination of Humanitarian Affairs. August 2007. PDF.
  24. "The Humanitarian Monitor." Արխիվացված 16 Փետրվար 2008 Wayback Machine United Nations Office for the Coordination of Humanitarian Affairs. December 2007. PDF. Tables on pages 5 and 7, all numbers refer to casualties of the direct conflict as defined therein (page 23).
  25. Data tabulated from "B'Tselem – Statistics – Fatalities." Արխիվացված 2 Դեկտեմբեր 2010 Wayback Machine B'Tselem. Note that the data may change due to ongoing research, which produces new information about the events.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]