Ռեյ Ջակենդոֆֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Ջակենդոֆֆ
անգլ.՝ Ray Jackendoff
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1945(1945-01-23) (79 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲրանդեյսի համալսարան, Սանտա Ֆե ինստիտուտ և Թաֆթսի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱմերիկայի լեզվաական հասարակության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա

Ռեյ Ջակենդոֆֆ (անգլ.՝ Ray Jackendoff) (հունվարի 23, 1945(1945-01-23)) ամերիկացի լեզվաբան։ Նա փիլիսոփայության պրոֆեսոր է, Դանիել Դենեթի հետ՝ Թաֆթս համալսարանի ճանաչողական հետազոտությունների կենտրոնի համատնօրեն։ Նա միշտ պահպանել է սերող լեզվաբանության և ճանաչողական լեզվաբանության սահմանը՝ հավատարիմ լինելով թե՛ համընդհանուր քերականության գոյությանը (սերող լեզվաբանության կարևոր թեզ) և թե՛ լեզվի նկարագրությունը, որը համապատասխանում է մարդկային մտքի ներկայիս ըմբռնմանը և ճանաչողությանը (ճանաչողական լեզվաբանության հիմնական նպատակը)։ Ջակենդոֆֆի հետազոտությունը վերաբերում է բնական լեզվի իմաստաբանությանը, ճանաչողության ֆորմալ կառուցվածքի վրա դրա ազդեցությանը, նրա բառային և շարահյուսական արտահայտությանը[3]։ Նա լայնածավալ հետազոտություն է անցկացրել գիտակցված իրազեկության և մտքի հաշվողական տեսության, շարահյուսական տեսության և Ֆրեդ Լերդալի հետ՝ երաժշտական ճանաչողության փոխհարաբերությունների վերաբերյալ, ինչը հանգեցրել է տոնային երաժշտության նրանց գեներատիվ տեսությանը։ Նրա հասկացութային իմաստաբանության տեսությունը վերածվեց լեզվի հիմունքների վերաբերյալ համապարփակ մի տեսության, որն անշուշտ նրա մենագրության վերնագիրն է (2002)՝ Լեզվի հիմունքներ. Ուղեղ, Իմաստ, Քերականություն, Էվոլյուցիա։ 1983-ին իր «Իմաստաբանություն և ճանաչողություն» աշխատությունում նա առաջին լեզվաբաններից մեկն էր, ով ընդգրկեց տեսողական ունակությունը իմաստի և մարդկային լեզվի իր տված նկարագրության մեջ։

Ջակենդոֆֆը սովորել է լեզվաբաններ Նոամ Չոմսկու և Մորիս Հալլիի մոտ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա ստացել է իր դոկտորական աստիճանը լեզվաբանության ոլորտում 1969 թվականին։ Մինչև 2005 թվականին Թաֆթս տեղափոխվելը Ջակենդոֆֆը լեզվաբանության պրոֆեսոր էր և լեզվաբանության ծրագրի նախագահ Բրենդեյսի համալսարանում 1971 թվականից մինչև 2005 թվական։ 2009 թվականի գարնանային կիսամյակի ընթացքում եղել է Սանտա Ֆե ինստիտուտի արտաքին պրոֆեսոր։ Ջակենդոֆֆը արժանացել է Ժան Նիկոդի մրցանակին 2003 թվականին։ Նա ստացել է Դեյվիդ Է. Ռումելհարթի մրցանակը 2014 թվականին։ Նրան շնորհվել են նաև Մոնրեալի Քվեբեկ համալսարանի (2010), Բուխարեստի ազգային երաժշտական համալսարանի (2011), Կլուժ-Նապոկայի երաժշտական ակադեմիայի (2011), Օհայոյի պետական համալսարանի (2012) և Թել Ավիվի համալսարանի պատվավոր կոչումներ (2013)[4]։

Արտակա կառույցներ (ինտերֆեյս) և սերող քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակենդոֆֆը մերժում է սերող քերականության շարահյուսական կենտրոնացված տեսակետին (որը նա անվանում է շարահյուսակենտրոնություն), որը հակասելով նախկին մոդելներին, ինչպիսիք են ստանդարտ տեսությունը (1968), ընդլայնված ստանդարտ տեսությունը (1972), վերանայված ընդլայնված ստանդարտ տեսությունը (1975), շարահյուսական կախվածության եւ համավերաբերման տեսությունը (1981), և մինիմալիստական ծրագիրը (1993), որտեղ շարահյուսությունը լեզվի միակ սերող բաղադրիչն է։ Ջակենդոֆֆը շարահյուսությունը, իմաստաբանությունը և հնչյունաբանությունը համարում է սերող, որոնք փոխկապակցված են արտակա բաղադրիչների միջոցով։ Նրա տեսության խնդիրն է սահմանել համապատասխան ինտերֆեյսի կանոնները։ Մինչ մերժելը սերող քերականությունը իր շարահյուսակենտրոնության պատճառով, ճանաչողական իմաստաբանության դպրոցը առաջարկել է մի պատկերացում, որին Ջակենդոֆֆը կողմ է, մասնավորապես այն, որ իմաստը առանձին կոմբինատորային համակարգ է, որն ամբողջապես կախված չէ շարահյուսությունից։ Ի տարբերություն ճանաչողական իմաստաբանության շատ մոտեցումների, նա պնդում է, որ ո՛չ շարահյուսությունը պետք է որոշի իմաստաբանությունը, ո՛չ էլ հակառակը։ Շարահյուսությանը անհրաժեշտ է միայն փոխազդել իմաստաբանության հետ այն աստիճանի, որն անհրաժեշտ է պատշաճ կարգավորված հնչյունաբանական արդյունք ստանալու համար (տես «Jackendoff 1996, 2002; Culicover & Jackendoff 2005»)։

Ավանդ երաժշտական ճանաչողության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակենդոֆֆը, Ֆրեդ Լերդալի հետ միասին, հետաքրքրվել է մարդու՝ երաժշտության կարողությամբ և մարդալեզվական կարողության հետ դրա առնչությամբ։ Մասնավորապես, երաժշտությունն ունի կառուցվածք, ինչպես նաև «քերականություն» (միջոց, որով հնչյունները միավորվում են կառուցվածքների մեջ)։ Երբ ունկնդիրը երաժշտություն է լսում իրեն ծանոթ իդիոմներով, երաժշտությունը պարզապես չի լսվում որպես հնչյունների հոսք. ավելի շուտ, ունկնդիրը կառուցում է երաժշտության անգիտակցական ըմբռնում և կարողանում է հասկանալ նախկինում չլսված երաժշտության կտորները։ Ջաքենդոֆֆին հետաքրքրում է, թե ինչ ճանաչողական կառույցներից կամ «մտավոր սիմվոլներից» է բաղկացած այս ըմբռնումը ունկնդրի մտքում, ինչպես է ունկնդիրը ձեռք բերում երաժշտության քերականությունը, որն անհրաժեշտ է որոշակի երաժշտական իդիոմ հասկանալու համար, մարդկային մտքի որ բնածին ռեսուրսներն են հնարավոր դարձնում այս ձեռքբերումը և ի վերջո, մարդու երաժշտական կարողության որ մասերն են կառավարվում ընդհանուր ճանաչողական գործառույթներով, և որ մասերն են բխում հատուկ երաժշտության համար նախատեսված մասնագիտացված գործառույթներից («Jackendoff & Lerdahl, 1983; Lerdahl, 2001»)։ Նմանատիպ հարցեր են բարձրացվել նաև մարդկային լեզվի վերաբերյալ, թեև կան տարբերություններ։ Օրինակ, ավելի հավանական է, որ մարդիկ մշակել են մասնագիտացված լեզվական մոդուլ, քան երաժշտության համար մշակված մտքի մոդուլ, քանի որ նույնիսկ երաժշտության ըմբռնման մասնագիտացված տեսակետները կապված են ավելի ընդհանուր ճանաչողական գործառույթների հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]