Կոգնիտիվ լեզվաբանություն
Կոգնիտիվ (ճանաչողական) լեզվաբանությունը լեզվաբանության միջդիսցիպլիմնար ճյուղ է, որը միավորում է հոգեբանության և լեզվաբանության մասին գիտելիքները և ուսումնասիրությունները [1]։ Սա լեզվաբանական հետազոտություններին ուղղված մոտեցում է, որը կապված է գիտական ու տերմինոլոգիական հակասության հետ, այսինքն՝ չկա որևէ ընդհանուր համաձայնություն այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչ է նշանակում «կոգնիտիվ լեզվաբանություն»-ը [2][3]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոգնիտիվ լեզվաբանության հիմքը դրել է Նոամ Չոմսկին՝ 1959թվ․ հրապարակելով իր քննադատական տեսությունը ամերիկացի հոգեբան և գրող Բերհես Ֆրեդերիկ Սկինների «Խոսքային վարքագիծ» գրքի վերաբերյալ [4]։ Չոմսկին ժխտում էր վարքային հոգեբանությունը, և այդ հակավարքաբանական ակտիվությունը օգնում է նրան հոգեբանության ոլորոտում ուշադրությունը էմպիրիզմից սևեռել մենթալիզմի վրա նոր տերմինների ներմուծման շնորհիվ, որոնք էին կոգնիտիվ հոգեբանությունը և կոգնիտիվ գիտությունը։
1970-ականներին արդեն Չոմսկին լեզվաբանությունը դիտարկում էր որպես կոգնիտիվ գիտության ենթաճյուղ, սակայն այն անվանում էր վերափոխվող մոդել (model transformational) կամ գեներատիվ քերականություն (generative grammar)։ Չոմսկիի հետ միասին «լեզվաբանական պատերազմների» [5] մեջ ներքաշված լինելով՝ ամերիկացի լեզվաբան և փիլիսոա Ջորջ Լակոֆը վաղ 80-ականներին միանում է ամերիկացի մեկ այլ լեզվաբան Ռոնալդ Լանգաքերի և նեոդարվինիստական լեզվաբանության այլ ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով այսպես կոչված «Լակոֆ - Լանգաքերի համաձայնություն»-ը։ Վարկած կա, որ նրանք ընտրել էին «կոգնիտիվ լեզվաբանություն»-ը իրենց հետազոտությունների համար, որպեսզի արժեզրկեն գեներատիվ քերականության վարկանիշը որպես կոգնիտիվ գիտություն [6]։
Հետևաբար գոյություն ունի 3 մրցակից մոտեցում, որոնք այսօր համարվում են կոգնիտիվ լեզվաբանության արտահայտչամիջոցները։ Դրանցից մեկը լակոֆյան - լանգաքերյան բրենդն է (Կոգնիտիվ Լեզվաբանություն)։ Երկրորդը գեներատիվ քերականությունն է, իսկ երրորդ մոտեցումը առաջարկված է գիտնականների կողմից, որոնց աշխատանքը դուրս է նախորդ երկուսի շրջանակներից։ Նրանք կարծում են, որ կոգնիտիվ լեզվաբանությունը պետք է ընկալվի ոչ թե որպես առանձնահատուկ ընտրված ոլորտ, այլ որպես գիտական հետազոտությունների ամբողջական ասպարեզ, որն ավելի շուտ գնահատվում է իր ակնհայտությամբ և ոչ տեսական արժեքով [3]։
Հակասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոգնիտիվ լեզվաբանության առանձնահատուկ իմաստը, անվան ճշգրիտ հասցեագրումը և նախաձեռնության գիտական հեղինակությունը դրված են եղել հարցականի տակ։ Երբեմն պնդում են, որ այսպես կոչված կոգնիտիվ լեզվաբանության բովանդակությունն այդպես էլ չի համապատասխանում իր անվանը [6]։
Ինձ թվում է, որ կոգնիտիվ լեզվաբանությունը լեզվաբանության տեսակ է, որ օգտագործում է կոգնիտիվ հոգեբանության և նյարդաբանության հայտագործությունները և ուսումնասիրում է, թե ինչպես է մարդկային ուղեղը ստեղծում և մեկնաբանում լեզուն։ Այլ կերպ ասած, կոգնիտիվ լեզվաբանությունը կոգնիտիվ գիտություն է, մինչդեռ Կոգնիտիվ Լեզվաբանությունը ոչ։ Գեներատիվ լեզվաբանության մեծ մասը, իմ պատկերացմամբ, նույնպես կոգնիտիվ չէ։ — Բերտ Փիթերս
Այսպիսով առաջարկվում է, որ վերոնշյալ շրջանակները, որոնք օգտագործում են «ճանաչողական» պիտակը, կեղծ գիտություններ են, քանի որ մտքի և ուղեղի նրանց տեսակետները հակասում են նյարդագիտության հիմնական ժամանակակից պատկերացումներին, և փոխարենը հիմնված են գիտականորեն չարդարացված ուսմունքների վրա։ Ասում են, որ այս տեսակետի ջատագովները նաև օգտագործել են այլ հետազոտողների ուսումնասիրություններ՝ դրանք որպես իրենց սեփական աշխատանքը ներկայացնելով [3]։ Չնայած այս քննադատությունն ընդունվում է մեծամասամբ, երբեմն պնդում են, որ հետազոտությունների մի մասը, այնուամենայնիվ, օգտակար պատկերացումներ է տվել [7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Robinson Peter (2008)։ Handbook of Cognitive Linguistics and Second Language Acquisition։ Routledge։ էջեր 3–8։ ISBN 978-0-805-85352-0
- ↑ Peeters Bert (1998)։ «Cognitive musings»։ Word 49 (2): 225–237։ doi:10.1080/00437956.1998.11673884
- ↑ 3,0 3,1 3,2 Schwarz-Friesel Monika (2012)։ «On the status of external evidence in the theories of cognitive linguistics»։ Language Sciences 34 (6): 656–664։ doi:10.1016/j.langsci.2012.04.007
- ↑ Greenwood John D (1999)։ «Understanding the 'cognitive revolution' in psychology»։ Journal of the History of the Behavioral Sciences 35 (1): 1–22։ doi:10.1002/(SICI)1520-6696(199924)35:1<1::AID-JHBS1>3.0.CO;2-4։ Վերցված է 2020-02-22
- ↑ Harris Randy Allen (1995)։ The Linguistics Wars։ Oxford: OUP։ ISBN 9780199839063
- ↑ 6,0 6,1 Peeters Bert (2001)։ «Does cognitive linguistics live up to its name?»։ in Dirven René։ Language and Ideology, Vol.1: Theoretical Cognitive Approaches։ John Benjamins։ էջեր 83–106։ ISBN 9789027299543
- ↑ Gibbs Raymond W. Jr. (2013)։ «The real complexities of psycholinguistic research on metaphor»։ Language Sciences 40: 45–52։ doi:10.1016/j.langsci.2013.03.001