Արհեստական լեզու
| Առաջարկվում է այս և Արհեստական լեզուներ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Արհեստական լեզուները լեզուներ են, որոնք սովորաբար ունեն շատ սահմանափակ ծավալ և առաջանում են կամ համակարգչային սիմուլյացիաների ընթացքում՝ արհեստական գործակալների միջև, կամ ռոբոտների փոխազդեցությունների, կամ մարդկանց մասնակցությամբ վերահսկվող հոգեբանական փորձերի արդյունքում։ Դրանք տարբերվում են թե՛ կոնստրուկտիվ լեզուներից, թե՛ ֆորմալ լեզուներից, քանի որ գիտակցաբար չեն նախագծվել որևէ անհատի կամ խմբի կողմից, այլ հանդիսանում են բաշխված պայմանականացման գործընթացների արդյունք, նման բնական լեզուներին։ Ի տարբերություն կենտրոնական նախագծողի գաղափարի՝ արհեստական լեզուների էվոլյուցիայի ոլորտը, որտեղ ուսումնասիրվում են արհեստական լեզուները, կարելի է դիտարկել որպես մշակութային էվոլյուցիայի ընդհանուր ուսումնասիրությունների ենթաբաժին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական լեզվի ստեղծման գաղափարը առաջացել է 17-18-րդ դարերում՝ լատիներենի միջազգային դերի աստիճանական նվազման հետևանքով[1]։ Սկզբնական նախագծերը հիմնականում նպատակ ունեին ստեղծել ռացիոնալ լեզու, որը ազատ կլիներ կենդանի լեզուներին բնորոշ անհամապատասխանություններից և հիմնված կլիներ հասկացությունների դասակարգման վրա։ Կենդանի լեզուների նյութը սկսեց օգտագործվել ավելի ուշ։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվոլյուցիոն լեզվաբանության ոլորտում էմպիրիկ ապացույցների պակասը շատ հետազոտողների ստիպել է դիմել համակարգչային սիմուլյացիաների՝ որպես միջոց ուսումնասիրելու, թե ինչպես են արհեստական գործակալները կարողանում ստեղծել լեզուներ՝ բնական լեզվին բնորոշ հատկություններով[2]։ Այս հետազոտությունները հիված են այն թեզի վրա, որ բնական լեզուն բարդ համարվողական համակարգ է, որը առաջանում է անհատների միջև փոխազդեցությունների արդյունքում և շարունակաբար զարգանում է՝ հարմարվելով իր օգտագործողների կարիքներին և կարողություններին։ Բոլոր ենթադրությունները համակարգչային սիմուլյացաների մեջ հստակ ձևակերպելով՝ այս հետազոտական ուղղությունը ձգտում է փորձարարական եղանակով ուսումնասիրել լեզվական փոփոխության հիմքում ընկած դինամիկան, ինչպես նաև լեզվի ծագման տեսությունները՝ վերահսկվող պայմաններում։
Իր հաջողության շնորհիվ այս մոտեցումը հետագայում ընդլայնվել է նաև՝ մարդկանց մասնակցությամբ հոգեբանական փորձարկումներում նոր լեզուների առաջացման ուսումնասիրության համար[3]։ Արդյունքում ձևավորվել է փորձարարական սեմիոտիկա կոչվող նոր հետազոտական պարադիգմը[4]։
Քանի որ հետազոտությունների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է պայմանական դինամիկայի և առաջացած լեզուների բարձր մակարդակի հատկությունների վրա, այլ ոչ թե կոնվենցիաների կոնկրետ մանրամասների, արհեստականորեն ձևավորված լեզուները սովորաբար չեն փաստագրվում և չեն վերաօգտագործվում տվյալ փորձարկման կամ սիմուլյացիայի սահմաններից դուրս, որի ընթացքում դրանք առաջացել են։ Իրականում, արհեստական լեզուների սահմանափակ ծավալն ու կարճատև գոյությունը թերևս միակ հատկանիշներն են, որոնք դրանք տարբերում են բնական լեզուներից, քանի որ լեզուները կարելի է համարել արհեստական այնքանով, որքանով դրանք հիմնված են կոնվենցիաների վրա։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական լեզուները կիրառվել են զարգացման հոգելեզվաբանության հետազոտություններում։ Քանի որ հետազոտողներն կարողանում են վերահսկել արհեստական լեզուները, նրանք օգտագործել են դրանք վիճակագրական լեզվական յուրացման ուսումնասիրություններում, որտեղ օգտակար է վերահսկել այն լեզվական օրինաչափությունները , որոնք լսում են նորածինները[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maat, Jaap. "Philosophical Languages in the Seventeenth Century: Dalgarno, Wilkins, Leibniz." PhD diss., Institute for Logic, Language, and Computation, University of Amsterdam, Amsterdam, 1999
- ↑ Steels, Luc (2006). How To Do Experiments in Artificial Language Evolution and Why. Proceedings of the 6th International Conference EVOLANG6. World Scientific Publishing Co. էջեր 323–332. doi:10.1142/9789812774262_0041.
- ↑ Scott-Phillips, Thomas C; Kirby, Simon (2010). «Language evolution in the laboratory». Trends in Cognitive Sciences. 14 (9): 411–417. doi:10.1016/j.tics.2010.06.006. PMID 20675183. S2CID 24136426.
- ↑ Galantucci, Bruno (2009 թ․ ապրիլ). «Experimental Semiotics: A New Approach for Studying Communication as a Form of Joint Action». Topics in Cognitive Science. 1 (2): 393–410. doi:10.1111/j.1756-8765.2009.01027.x. PMC 4503356. PMID 25164941.
- ↑ Hay, J. F.; Pelucchi, B.; Estes, K. G.; Saffran, J. R. (2011). «Linking sounds to meanings: Infant statistical learning in a natural language». Cognitive Psychology. 63 (2): 93–106. doi:10.1016/j.cogpsych.2011.06.002. PMC 3143199. PMID 21762650.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տես՝ արհեստական լեզու Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Alan Reed Libert, Artificial Languages, Oxford Research Encyclopedia on Linguistics, June 2018