Արհեստական լեզուներ
| Ենթադաս | • language entity • լանգոիդ • լեզու | |
|---|---|---|
| Հետազոտվում է | էվոլյուցիոն լեզվաբանություն | |
Արհեստական լեզուներ, սովորաբար շատ սահմանափակ քանակի լեզուներ, որոնք գոյություն ունեն կա՛մ համակարգչային մոդելավորումների մեջ բանական սարքերի, ռոբոտային փոխազդեցությունների միջև, կա՛մ մարդկության վրա կիրառվող հոգեբանական փորձարկումների մեջ։ Դրանք տարբերվում են և՛ կառուցվածքային (անգլ.՝ constructed languages), և՛ պաշտոնական լեզուներից (անգլ.՝ formal languages), քանի որ չեն մշակվել նպատակադրված կերպով՝ անհատի կամ խմբի կողմից, այլ դարձել են պայմանական գործընթացների արդյունք և նմանվել բնական լեզուներին։ Ի տարբերություն հիմնական նախագծողի մտքի՝ արհեստական լեզվի զարգացումը դիտարկվել է որպես ավելի ընդհանուր մշակութային զարգացման ուսումնասիրությունների մի մաս, որի շրջանակներում էլ դրանք ուսումնասիրվել են։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական լեզվի ստեղծման գաղափարը առաջացել է 17-րդ և 18-րդ դարերում որպես լատիներենի միջազգային դերի աստիճանաբար նվազման արդյունք։ Նախնական ծրագիրը գլխավորապես նպատակադրվել է գործնական լեզվի զարգացմանը՝ անկախ կենդանի լեզվի անհամապատասխանություններից, և հիմնվել է գաղափարների դասակարգման վրա։ Կենդանի լեզուների կարևորությունը նույնպես ի հայտ է եկել ավելի ուշ։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացող լեզվաբանության (անգլ.՝ evolutionary linguistics) բնագավառում էմպիրիկ փաստի բացակայությունը ստիպել է շատ հետազոտողների ընդունել համակարգչային մոդելավորումը որպես հետազոտական միջոց, որում բանական սարքերը կարող են ինքնակազմակերպել լեզուները բնականին մոտ հատկություններով[1]։ Այս հետազոտությունը հիմնված է այն վարկածի վրա, որ բնական լեզուն բարդ փոփոխվող համակարգ է, որն ի հայտ է եկել անհատների շփումից և շարունակում է զարգանալ, որպեսզի փոփոխվի իր օգտատերերի կարիքներին և կարողություններին համաձայն կերպով։ Որոշակիորեն ենթադրություններ ունենալով համակարգչային մոդելավորման վերաբերյալ, հետազոտության այս խումբը ջանում է նոր գիտափորձով հետազոտել լեզվի հիմքում ընկած դինամիկան, ինչպես նաև վերահսկման պայմաններում լեզվի ծագմանը վերաբերող հարցերը։
Իր հաջողությամբ պայմանավորված ներառվել է մի մոդել, որն ուսումնասիրում է մարդկանց վրա կատարվող հոգեբանական փորձարկումներում նոր լեզուների ի հայտ գալը՝ հանգեցնելով փորձարարական նշանագիտության օրինակին (անգլ.՝ experimental semiotics)[2][3]:
Քանի որ հետազոտությունների կենտրոնացումն ընկած է ավելի շատ հետևանքային լեզուների պայմանական դինամիկայի և ավելի բարձր մակարդակի հատկությունների, քան համագումարների առանձին մանրուքների վրա, արհեստականորեն զարգացած լեզուները սովորաբար փաստաթղթավորված կամ վերագործածված չեն միայն մեկ փորձարկումից կամ մոդելավորումից, որում դրանք ի հայտ են գալիս։ Իրականում արհեստական լեզուների քանակը և վաղանցիկ բնույթը հավանաբար միակ բանն են, որ առանձնացնում են բնական լեզուներից, քանի որ բոլոր լեզուները արհեստական են այնքանով, որքանով դրանք պայմանական են (տես նաև՝ կառուցվածքային լեզու, ծրագրված, կառուցված, արհեստական)։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական լեզուները գործածվել են զարգացող հոգելեզվաբանության մեջ կատարվող հետազոտություններում։ Քանի որ հետազոտողները մեծ գործ ունեն կառավարելու արհեստական լեզուները, նրանք գործածել են այս լեզուները լեզվի ձեռք բերման վիճակագրական ուսումնասիրություններում, որում այն կարող է օգնել կառավարելու երեխաների կողմից լսված լեզվաբանական նմուշները ։
Արհեստական լեզուներ, անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Արհեստական լեզուներ չեն եղել որևէ ժողովրդի խոսակցական լեզու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են լինելու միջազգային լեզու։ Գոյություն ունի արհեստական լեզուների ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններից կազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։
Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․Դեկարտը՝ 1629 թվականին, Գ․Լայբնիցը՝ 1666 թվականին, բայց միայն 19-20-րդ դարերին է հաջողվել կազմել մի շարք արհեստական լեզուներ։ Դրանցից նշանավորներն են՝ վոլապյուկը (1880), որ ստեղծել է գերմանացի կրոնավոր Ի․Մ․Շլայերը, ունիվերսալը՝ բժիշկ Մոլենարը, Էսպերանտոն (1887)՝ լեհական հրեա, բժիշկ Զամենհոֆը, Լանգբլոն (1900)՝ Բոլլաքը, Սահլեռայը (աշխարհլեզու)՝ մի զմյուռնիացի հայ, Նովիալը (1928)՝ լեզվաբան Եսպերսենը, իալան (1947)՝ Սորբոնի համալսարանի դասախոս Մարտինեն, ինտերլինգվան։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման մաթեմատիկական սիմվոլներին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց բառարանը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել Մեմիյոն՝ 1797 թվականին, Պաիկը՝ 1859 թվականին, Վիեննայի Մխիթարյան միաբան Աթանաս Տիրոյանը՝ 1907 թվականին և այլն։ Հանրագրությունը տարածում չի գտել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Steels, Luc (2006). How To Do Experiments in Artificial Language Evolution and Why. Proceedings of the 6th International Conference EVOLANG6. World Scientific Publishing Co. էջեր 323–332. doi:10.1142/9789812774262_0041.
- ↑ Scott-Phillips, Thomas C; Kirby, Simon (2010). «Language evolution in the laboratory». Trends in Cognitive Sciences. 14 (9): 411–417. doi:10.1016/j.tics.2010.06.006. PMID 20675183.
- ↑ Galantucci, Bruno (2009 թ․ ապրիլ). «Experimental Semiotics: A New Approach for Studying Communication as a Form of Joint Action». Topics in Cognitive Science. 1 (2): 393–410. doi:10.1111/j.1756-8765.2009.01027.x. PMC 4503356. PMID 25164941.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artificial Languages, Oxford Research Encyclopedia on Linguistics, June 2018
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 80)։ |