Օհայոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օհայոյի համալսարան
անգլ.՝ Ohio University
CampusOU.jpg
Տեսակհամալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1804
ՀիմնադրիրManasseh Cutler?
Անվանված էՕհայո
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[1], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[2], MetaArchive Cooperative?[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[5]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ՏեղագրությունԱթենս (Օհայո)
Հասցե020 Chubb Hall, Athens, OH, 45701-2979[7]
Կայքohio.edu(անգլ.)
##Օհայոյի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Օհայոյի համալսարան, ԱՄՆ
Ohio University Վիքիպահեստում

Օհայոյի համալսարան (անգլ.՝ Ohio University), ամերիկյան պետական հետազոտական համալսարան, գտնվում է Օհայո նահանգի Աթենս քաղաքում՝ 7,5 քառ. կմ կամպուսում։ Օհայոյի համալսարանը Ամերիկայի առաջին բուհն է, որը կազմավորվել է ԱՄՆ Կոնգրեսի ակտով, ինչպես նաև նախկին Հյուսիս-արևմտյան տարածքի առաջին համալսարանն է։ Այն նաև Միացյալ Նահանգների իններորդ ամենահին պետական համալսարանն է[8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհայոյի համալսարանը պաշտոնապես ստեղծվել է 1804 թվականի փետրվարի 18-ին, երբ նրա կանոնադրությունը վավերացվել է նոր նահանգի գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա հավաստիացումն իրականացել է Օհայոյի՝ ԱՄՆ-ում ընդգրկվելուց 11 ամիս անց։ Առաջին երեք ուսանողները համալսարան են ընդունվել 1809 թվականին։ Համալսարանն ավարտել է նրանցից երկուսը՝ ստանալով բակալավրի աստիճան 1815 թվականին[10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կամպուսում, որը գտնվում է Աթենսում, սովորում է ավելի քան 26 000 ուսանող, որոնք գալիս են գրեթե յուրաքանչյուր նահանգից և մոտ 100 երկրից։

Օհայոյի համալսարանն առաջարկում է բակալավրի ավելի քան 250 ուղղություն։ Մագիստրատուրայի մակարդակով համալսարանը տրամադրում է մագիստրոսի աստիճան իր հիմնական ակադեմիական ուղղությունների մեծ մասով։ Օհայոյի համալսարանը ամբողջովին հավատարմագրված է Քոլեջների ու դպրոցների հյուսիսային կենտրոնական ասոցիացիայի կողմից։ Ուսուցման բարելավման Կարնեգի հիմնադրամը Օհայոյի համալսարանը դասակարգում է որպես հետազոտական համալասարան (բարձր գիտահետազոտական մակարդակ) հիմնական դասակարգման կատեգորիայում։

Ֆուլբրայթի ծրագրի հաղթողների ընդհանուր թվաքանակով համալսարանը դասվում է այնպիսի համալսարանների շարքում, ինչպիսիք են Բոստոնի քոլեջը, Փրինսթոնի համալսարանը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[11]։

2014-2015 թվականներին Օհայոյի համալսարանը Կրթության և մշակույթի գործերի բյուրոյի կողմից ճանաչվել է խոշորագույնը այն ուսանողների թվով, որոնք ամերիկացի ուսանողների շրջանում Ֆուլբրայթի ծրագիր են ստացել[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]