Բոստոնի քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոստոնի քոլեջ
անգլ.՝ Boston College
Boston College Logotype.svg
Dustbowlsnow.jpg
Տեսակքոլեջ, համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1863
ՀիմնադրիրՋոն Մքելրոյ
Ընդհանուր անձնակազմ3800 մարդ
ԱնդամակցությունՃիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, ORCID[1], Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4], MetaArchive Cooperative?[5], Հետազոտական գրադարանների կենտրոն[6], Ատլանտյան ափագծի վեհաժողով և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[7]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[8]
ՏեղագրությունՄասաչուսեթս
Հասցե140 Commonwealth Avenue, Chestnut Hill, MA, 02467[9]
Կայքbc.edu(անգլ.)
Boston College Վիքիպահեստում

Բոստոնի քոլեջ (անգլ.՝ Boston College ), մասնավոր հետազոտական համալսարան Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Հիմնադրվել է 1863 թվականին Հիսուսի ընկերության անդամների կողմից[10]: Սկզբնական շրջանում տեղակայված էր Բոստոնի հարավում՝ Հարրիսոն պողոտայի վրա: 20-րդ դարի սկզբին քոլեջի հիմնական տարածքը (կամպուս) գտնվում էր Չեստնատ - Հիլլ շրջանում: 1996 թվականից քոլեջի նախագահի պաշտոնը զբաղեցնում է հոգևորական Ուիլյամ Լիխին:

2019 թվականի աշնան տվյալներով Բոստոնի քոլեջում սովորել է 14559 ուսանող: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 2690 մարդ, այդ թվում՝ 878 դասախոսներ: Դասախոսական կազմի 94% ունի դոկտորի աստիճան[11]:

2019 թվականի տվյալներով՝ աշխարհում կան Բոստոնի քոլեջի ավելի քան 185000 շրջանավարտներ, այդ թվում` քաղաքական գործիչներ, դիվանագետներ, պետական գործիչներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, դերասաններ: Քոլեջի իրավաբանական դպրոցն է ավարտել Ջոն Քերին, ով 2013 - 2017 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ - ի պետքարտուղարի պաշտոնը:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի քոլեջը հիմնադրել է 1863 թվականին, ճիզվիտական ընկերության անդամ, հոգևորական Ջոն Մակելռոեմի կողմից: Քոլեջում առաջին պարապմունքները սկսվել են 1864 թվականի սեպտեմբերի 5 - ին: Այդ ժամանակ քոլեջում սովորում էր 22 ուսանող և աշխատում էր 3 դասախոս: Իր պատմության առաջին 70 տարիներին քոլեջը մնաց որպես հումանիտար ուսումնական հաստատություն, հիմնական ուղղություններով, որտեղ ուսումնասիրում էին հունական և լատինական դասականների, անգլերենի և այլ լեզունների, փիլիսոփայական աշխատությունները: Հիմնադրման պահից մինչև 20 - րդ դարի սկիզբը քոլեջը գտնվել է Հարրիսոն պողոտայի Սաուտ-Էնդ բոստոնյան շրջանում: 1907 թվականին Չեստնատ-Հիլլ գյուղում քոլեջը ձեռք բերեց 4 հողամաս, որտեղ պլանավորել էին կառուցել նոր համալսարանական քաղաք (կամպուս): 1909 թվականի հունիսին նոր գլխավոր շենքը գրավ էր դրվել, այն ավելի ուշ ստացավ Գասսոն հոլլ անունը, ի պատիվ քոլեջի նախագահ Թոմաս Գասսոնի: Շենքի բացումը տեղի է ունեցել 1913 թվականին: Դրա հետ միասին մասնաշենքի հիմնական մասն են կազմում Սենտ Մերի հոլլը,Դևլին հոլլը և Բապստայի գրադարանը, որոնք բացվել են 1917,1924 և1928 թվականներին համապատասխանաբար:

1920 - ական թվականներին քոլեջում բացվեց արվեստի և գիտությունների ասպիրանտական ծրագիր, իրավաբանական դպրոց և երեկոյան քոլեջ: Հաջորդ տասնամյակում դասերը սկսվեցին Սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցում և Բիզնեսի կառավարման քոլեջում: 1947 թվականին բացվեց բուժքույրերի վերապատրաստման բաժանմունքը, իսկ 1952 թվականին` մանկավարժական:

1974 թվականին Բոստոնի քոլեջը ձեռք բերեց 40 ակր հողատարածք, որը մեկուկես մղոն հեռու էր գտնվում քոլեջի հիմնական համալսարանական քաղաքից (կամպուս): Նախկինում այս տարածքը պատկանել է Նյուտոնի Սուրբ Սիրտ քոլեջին: Այժմ այդ տարածքում է տեղակայված իրավաբանական ֆակուլտետը և հանրակացարանը, որտեղ ապրում են գրեթե 800 առաջին կուրսեցիներ: 2000 - ական թվականների սկզբներին Բրայթոնի 65 ակր հողատարածքը դարձավ Բոստոնի քոլեջի սեփականությունը: Այն գնվել էր Բոստոնի արքեպիսկոպոսությունից: Համալսարանական քաղաքի (կամպուս) այդ հատվածում այժմ տեղակայված է աստվածաբանության ֆակուլտետը, որը հիմնադրվել է 2008 թվականին, շրջանավարտների կենտրոնը և Մաքմալլենի արվեստի թանգարանը:

2016 թվականին Բոստոնի քոլեջը ստացել է Կարնեգիի դասակարգման[12] R1 մակարդակը, որը համապատասխանում է բարձրագույն հետազոտական ​​աշխատանք ունեցող դոկտորական համալսարանների կատեգորիային: Միևնույն ժամանակ քոլեջը կազմակերպել է դրամահավաքի արշավ` հավաքելով 1,605 միլիարդ դոլլար` գիտական և հետազոտական ծրագրերին, ուսանողներին և այլ ծրագրերին աջակցելու նպատակով:

Անձնական գործերի ընդունում և ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս հայտադիմումների, ինչպես նաև քոլեջ ընդունված ուսանողների թիվը:

Տարի Ներկայացված

հայտերը

Ընդունված

հայտերը

Ընդունվածները Ընդունվածները

ըստ տոկոսի

2017 28 454 9 223 2 412 26 %
2018 31 084 8 699 2 327 27 %
2019 35 552 9 679 2 297 24 %

2023 թվականին իրենց ուսումը սկսող դիմորդների համար ստանդարտացված թեստի SAT[13] միջին արդյունքը կազմելու է 1412 միավոր (տեքստի վերլուծություն 692 միավոր, մաթեմատիկա` 721 միավոր), ստանդարտացված AST թեստի միջին արդյունքը հավասար է 32 - ի: 2023 թվականի կազմի մեջ են մտնում ԱՄՆ - ի 44 նահանգների, Պուերտո - Ռիկոյի, Կոլումբիայի շրջանի և 40 այլ պետությունների ներկայացուցիչներ:

Կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերին, Բոստոնի քոլեջը ազգային համալսարանների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել էր 37 - րդ տեղը ըստ U.S. News & World Report կայքի[14]: Իսկ ըստ Forbes ամսագրի, 2019 թվականին քոլեջը զբաղեցրել է 41 - րդ տեղը[15]:

  • Բոստոնի քոլեջի կազմի մեջ ընդգրկված են.
  • Ռոբերտ Մարրիսոնի արվեստի և գիտությունների քոլեջը:
  • Բոստոնի քոլեջի իրավաբանական դպրոցը:
  • Ջեյմս Բուդսի ընդլայնված հետազոտությունների քոլեջը:
  • Սոցիալական աշխատանքի դպրոցը:
  • Քերրոլի մենեջմենտի դպրոցը:
  • Ուիլյամ Քոննելլիի բժշկական անձնակազմի դպրոցը:
  • Քերոլայն Լինչի և Պիտեր Լինչի մանկավարժության և մարդկային զարգացման դպրոցը:
  • Աստվածաբանության և հոգևորականության դպրոցը:

Ուսանողական սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի քոլեջը աջակցում է 17 մարզաձևերի սպորտային ծրագրերի. ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, բասկետբոլ, սուսերամարտ, խոտի հոկեյ, վոլեյբոլ, գոլֆ, հոկեյ, ակադեմիական թիավարում, ծովագնացություն, դահուկներ, լաքրոս, ֆուտբոլ, սոֆթբոլ, լող և ջրացատկ, թենիս և թեթև աթլետիկա: 2019 թվականին NCAA- ի հովանավորությամբ անցկացվող մրցույթին մասնակցեցին 700 ուսանող մարզիկներ:

Քոլեջի սպորտային բոլոր խմբերը կրում են «Իգլզ» անունը, նրանց պաշտոնական գույներն են մուգ կարմրագույնն ու ոսկեգույնը: Նրանք մասնակցում են (հանդես են գալիս) ACC կոնֆերենցյայի NCAA դիվիզիոնի մրցաշարերին:

Քոլեջի շրջանավարտները բազմիցս դարձել են ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողներ և մեդալակիրներ: 1956 թվականի ամառային օլիպիադիայում, մուրճի նետում սպորտաձևում, ոսկե մեդալը նվաճեց Հարոլդ Քոննոլլին: Քոլեջի հինգ ներկայացուցիչներ մտել էին ԱՄՆ - ի հոկեյի հավաքականի կազմի մեջ և 2018 թվականի օլիմպիադայի ժամանակ նվաճել էին ոսկե մեդալներ. Քեյլա Բարնս, Քեյլի Ֆլենագան, Մեգան Քելլեր, Էմիլի Պֆալզեր և Հեյլի Սկարուպա[16]:

Քոլեջի սպորտային օբյեկտների կազմի մեջ մտնում են[17].

  • Էլամնայի մարզադաշտ,տեղավորում է 44500 հանդիսատես և ընդունում է ամերիկյան ֆուտբոլի խաղեր:
  • Կոնտե ֆորում, որտեղ անցկացվում են հոկեյի և բասկետբոլի խաղեր:
  • Հարրինգտոն Ատլետիկս Վիլլիջ կոմպլեքս, որտեղ տեղակայված են բեյսբոլի և սոֆթբոլի դաշտերը:
  • Նյուտոնի համալսարանական քաղաքի (կամպուս) մարզադաշտ,ընդունում է ֆուտբոլի և լաքրոսի խմբերի խաղերը:

Ամերիկյան ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի դրությամբ Բոստոնի քոլեջում սովորող 225 խաղացողներ տարբեր ժամանակներում հանդես են եկել NFL- ում: Քոլեջի 209 շրջանավարտներից 20 ընտրվել են առաջին փուլում: 2019 թվականի մրցաշրջանում լիգայում հանդես էին գալիս 20 խաղացողներ, ովքեր նախկինում խաղացել էին NCAA - ում «Իգլզ» - ի կազմում: 35 խաղացողներ դարձել են Սուպերբոուլի հաղթողներ: Տարիների ընթացքում լիգայի աստղերի թվին ավելանում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Մետտ Ռայան, Արտ Դոնովան, Լյուկ Կիկլին, Բոբ Հայլենդը, Դեմիեմ Բուդին: 1967 թ.-ին Սուպերբոուլի դարաշրջանի սկզբից ի վեր քոլեջի ֆուտբոլային թիմը հայտնի է գծային գրոհների իր բարձր մակարդակով:


Բոստոնի քոլեջի նախագահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի քոլեջի հիմնադրման օրվանից 25 մարդ զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

Ջոն Բապստ, Բոստոնի քոլեջի 1 - ին նախագահ:



  • Ջոն Բապստ (1863 - 1869)
  • Ռոբերտ Բրայդի (1869 - 1870)
  • Ռոբերտ Ֆուլտոն (1870 - 1880)
  • Ջերեմայա Օ Քոննոր (1880—1884)
  • Էդվարդ Բուրսո (1884—1887)
  • Թոմաս Ստեք (1887)
  • Նիկոլաս Ռուսսո (1887—1888)
  • Ռոբերտ Ֆուլտոն (1888—1891)
  • Էդվարդ Դևիդ (1891—1894)
  • Թիմաթի Բրոսնահեն (1894—1898)
  • Ուիլյամ Ռիդ Մալլան (1898—1903)
  • Ուիլյամ Գեննոն (1903—1907)
  • Թոմաս Գասսոն (1907—1914)
  • Չառլզ Լայոնս (1914—1919)
  • Ուիլյամ Դևլին (1919—1925)
  • Ջեյմս Դոլան (1925—1932)
  • Լուիս Գալլահեր (1932—1937)
  • Ուիլյամ Մակգարրի (1937—1939)
  • Ուիլյամ Մերֆի (1939—1945)
  • Ուիլյամ Կելեհեր (1945—1951)
  • Ջոզեֆ Մակսվելլ (1951—1958)
  • Դաբլ Յու Սիվի Ջոյս (1968—1972)
  • Ջեյ Դոնալդ Մոնան (1972—1996)
  • Ուիլյամ Լիխի (1996)



Էնդաումենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Բոստոնի քոլեջի էնդաումենտը[18] ձևավորվել է նախկին ուսանողների և կազմակերպությունների նվիրատվությունների հաշվին և կազմել է ավելի քան 2,2 միլիարդ դոլլար: ԱՄՆ - ում Բոստոնի քոլեջը ամենաշատն էր նվիրատվություններ ստանում,չնայած ուսանողների թվով և չափերով երկու անգամ փոքր է իր մրցակիցներից:


Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի տվյալներով Բոստոնի քոլեջի 185 724 շրջանավարտներ ապրում են ԱՄՆ - ում և այլ պետություններում:

Ուսումնական հաստատության նշանավոր շրջանավարտներն են[19].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orcid.org/members/001G000001WCb6BIAT-boston-college
  2. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  3. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  4. https://sparcopen.org/who-we-are/members/
  5. https://metaarchive.org/about/
  6. http://www.crl.edu/membership/members
  7. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  8. (unspecified title) — 2003.
  9. http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=164924
  10. http://smapse.ru/boston-college-bostonskij-kolledzh/ 
  11. https://www.bc.edu/content/dam/files/publications/factbook/pdf/19-20_factbook.pdf 
  12. http://ru.knowledgr.com/00339485/%D0%9A%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F%D0%9A%D0%B0%D1%80%D0%BD%D0%B5%D0%B3%D0%B8%D0%A3%D1%87%D1%80%D0%B5%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B9%D0%92%D1%8B%D1%81%D1%88%D0%B5%D0%B3%D0%BE%D0%9E%D0%B1%D1%80%D0%B0%D0%B7%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F 
  13. https://www.unipage.net/ru/exam_sat 
  14. https://www.bc.edu/bc-web/bcnews/campus-community/announcements/us-news-2020.html 
  15. https://web.archive.org/web/20111028172147/http://www.forbes.com/top-colleges/#2f417a651987 
  16. https://bceagles.com/sports/2016/8/4/eagle-olympians.aspx 
  17. https://bceagles.com/facilities 
  18. https://www.s-vfu.ru/en/university/Endowment/O-fonde/chto-takoe-endaument/index.php 
  19. https://www.bc.edu/content/bc-web/about/notable-alumni.html