Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա
| Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա | |
|---|---|
| Տեսակ | մարզական ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | NCAA |
| Հիմնադրված | Մարտի 31, 1906 թ. (IAAUS) 1910 թ. (NCAA) |
| Իրավ. կարգավիճակ | գործող |
| Գլխադասային գրասենյակ | |
| Տարածաշրջան | ԱՄՆ և Կանադա[3] |
| Գլխավոր քարտուղար | Չառլի Բեյքեր[4] |
| Նախագահ | Մարկ Էմերտ |
| Գլխավոր մարմին | գործադիր կոմիտե |
| Բյուջե | $5.64 միլիարդ (2007-08 թթ. բյուջե) |
| Անձնակազմ | 1,281 անդամ |
| Կայք | ncaa.org (ադմինիստրատիվ) ncaa.com (սպորտային) |
| Նախկին անվանում(ներ) | Intercollegiate Athletic Association |
Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա (անգլ. անվանում՝ National Collegiate Athletic Association, կրճատ՝ NCAA [կարդացվում է Էն Սի Էյ Էյ կամ Էն Սի դաբլ Էյ]), Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող 1281 ուսումնական հաստատությունների և ասոցիացիաների սպորտային միություն, որի շրջանակներում անցկացվում են տարբեր սպորտաձևերի համալսարանային առաջնություններ։ Ասոցիացիայի սպորտային ծրագրերը բաժանված են I, II և III դիվիզիաների (Division I, Division II և Division III)։ I դիվիզիայի կազմի մեջ մտնող հաստատությունները սովորաբար ունեն ավելի մեծ բյուջե, ավելի մեծ սպորտային հաստատություններ և առհասարակ՝ ավելի մեծ քանակությամբ աշխատակազմ, քան II և III դիվիզիաների մեջ մտնողներինը։
NCAA-ի գլխամասը գտնվում է ԱՄՆ Ինդիանա նահանգի կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում։
Առաջնությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]NCAA-ում անցկացվում են հետևյալ առաջնությունները՝
|
|
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NCAA պաշտոնական կայք
- NCAA ադմինիստրատիվ վեբկայք
- NCAA ուսանողական տեղեկատվության կայք Արխիվացված 2013-07-23 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Oxford Reference — OUP. — ISBN 978-0-19-960586-6
- ↑ «Սայմոն Ֆրեյզերի անվան քոլեջը համաձայնում է միանալ NCAA-ի II դիվիզիային». Tsn.ca. 2009 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6–ին-ին.
- ↑ https://www.ncaa.org/news/2023/3/7/media-center-baker-outlines-priorities-as-ncaa-presidency-begins.aspx