Թել Ավիվի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թել Ավիվի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և Ottoman Association?
Հիմնադրված է1956
ՌեկտորYaron Oz?
ԱնդամակցությունArXiv[1] և ORCID[2]
Երկիր Իսրայել[3]
ՏեղագրությունԹել Ավիվ
Կայքtau.ac.il(եբրայերեն)(անգլ.)(ռուս.)(արաբ.)
Թել Ավիվի համալսարան (Իսրայել)##
Թել Ավիվի համալսարան (Իսրայել)
Թել Ավիվի համալսարան, Իսրայել
 Tel Aviv University Վիքիպահեստում

Թել Ավիվի համալսարան (եբրայերեն՝ אוניברסיטת תל אביב‎), Իսրայելի խոշորագույն համալսարաններից մեկը, գտնվում է Թել Ավիվ քաղաքի Ռամաթ Ավիվ շրջանում[4][5]։ Համալսարանը հիմնադրվել է 1956 թվականին և ունի 9 ֆակուլտետ։ Այնտեղ սովորում է ավելի քան 26 300 ուսանող[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի բացվելուն նախորդել են մի շարք ոչ մեծ բարձրագույն դպրոցներ և ինստիտուտներ, որոնք Թել Ավիվում գործում էին դեռևս նախքան Իսրայել պետության ձևավորումը։ Հատկապես հարկ է նշել 1935 թվականին հիմնադրված «Իրավագիտության և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը», որի ակունքներում են եղել Պալտիել Դիկշթեյնը, Շմուել Էյզենշտադտը, Մաքս Լազերսոնը և Բենյամին Զիվը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում կա 9 ֆակուլտետ, որոնցում գործում է ավելի քան 100 ինստիտուտ, դպրոց և հավելյալ ակադեմիական ստորաբաժանում։ Ֆակուլտետներն են․

  • Կացի անվան արվեստի ֆակուլտետ,
  • Ֆլեյշմանի անվան ինժեներական գիտության ֆակուլտետ,
  • Սակլերի անվան ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ,
  • Էնթինի անվան հասարակական գիտությունների ֆակուլտետ,
  • Բուխմանի անվան իրավաբանական ֆակուլտետ,
  • Վայզի անվան կենսաբանական ֆակուլտետ,
  • Ռեկանատիի անվան մենեջմենտի ֆակուլտետ,
  • Սակլերի անվան բժշկական ֆակուլտետ,
  • Գերշոն Գորդոնի անվան սոցիալական գիտությունների ֆակուլտետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Our Members / Tier 4
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. Pullen, Lee and Lars Lindberg Christensen (2010). Postcards from the Edge of the Universe: An Anthology of Frontline Astronomy from Around the World. ESO. Page 96. 9783923524648.
  5. Bard, Mitchell Geoffrey and Moshe Schwartz (2005). 1001 Facts Everyone Should Know About Israel. Rowman & Littlefield. Page 95. 9780742543584.
  6. תל אביב-יפו בראי המספרים [A Look at Tel Aviv-Yafo in Numbers] (PPT) (Report) (in Hebrew). Center for Economic and Social Research. 2018. p. 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Ավիվի համալսարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Ավիվի համալսարան» հոդվածին։