Թաֆթս համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաֆթս համալսարան
անգլ.՝ Tufts University
Изображение логотипа
Տեսակհամալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Միջազգային անվանումTufts University
Նախկին անվանումներԹաֆթս քոլեջ (1852-1954)
Հիմնադրված է1852
Տիպմասնավոր
ՆախագահԱնտոնի Մոնակո
Ուսանողներ10,685
Ընդհանուր անձնակազմ1233 մարդ
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[1], ArXiv[2], ORCID[3], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[4][5], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], National Humanities Alliance?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[10]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՄասաչուսեթս
Կայքtufts.edu(անգլ.)
Թաֆթս համալսարան (ԱՄՆ)##
Թաֆթս համալսարան (ԱՄՆ)
Թաֆթս համալսարան, ԱՄՆ
 Tufts University Վիքիպահեստում

Թաֆթս համալսարան (անգլ.՝ Tufts University), ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սոմերիվիլ և Մեդֆորդ քաղաքներում գտնվող մասնավոր գիտահետազոտական համալսարան։ Բաղկացած է Մասաչուսեթսում գտնվող չորս համալսարանական կառույցներից և Ֆրանասիական ալպերում տասը դպրոցներից[11], ներառյալ երկու բակալավր ծրագրեր և ութ ավարտական բաժիններ[12]։ Հայտնի է ինտերնացիոնալիզմ և արտերկրի ուսումնառության ծրագրերով[13]։ Թաֆթսի դպրոցների շարքում է ԱՄՆ ամենահին միջազգային իրավունքի դպրոցը՝ Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1852 թվականին՝ որպես Թաֆթսի տարածաշրջանային քոլեջ[14]։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի գործարար և բարերար Չարլզ Թաֆթսի, ով իր հողատարածքները նվիրաբերել էր Ուոլնաթ-հիլ բարձունքում ուսումնական հաստատություն կառուցելու համար։ Ներկայիս անվանումը համալսարանը կրում է 1954 թվականից[15]։

Համալսարանը մասնաճյուղ ունի Տալուարում, գտնվում է 11-րդ դարում կառուցված նախկին մենաստանում։ 1958 թվականին այն ձեռք են բերել Դոնալդ ՄաքՋանեթը կնոջ՝ Շառլոտի հետ։ Մինչև 1978 թվականն այն օգտագործվել է որպես ամառային ճամբար, այնուհետև տարածքը փոխանցվել է համալսարանին։ Ամռանն այստեղ կատարել են հետազոտություններ, ինչպես նաև կազմակերպվել են միջազգային համաժողովներ և գագաթնաժողովներ[16]։

Ակադեմիական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաֆթս համալսարանը բաղկացած է 10 դպրոցներից[11]։

Բակալավրիատ և մագիստրատուրայի կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի և գիտությունների դպրոց (1898 or 1903)
  • Ինժեներական դպրոց (1898)
  • Քաղաքացիության և հանրային ծառայության Ջոնաթան Մ. Թիշի քոլեջ (2000)

Բակալավրիատ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատուկ հետազոտությունների քոլեջ (1939), տրամադրում է գեղարվեստի բակալավրի աստիճան Գեղարվեստի դպրոցի թանգարանի հետ համատեղ

Մագիստրատուրայի կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոց
  • Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոց (1933), միջազգային իրավունքի և արտաքին հարաբերությունների ամերիկյան ամենահին դպրոցը
  • Ատամնաբուժական դպրոց (1899)
  • Բժշկագիտական դպրոց (1893), որի հիմնական փոխկապակցված հիվանդանոցներ են Թաֆթս և Բեյստեյթ բժշկական կենտրոնները
  • Սաքլեր բիոբժշկագիտության մագիստրատուրայի դպրոց (1981)
  • Ջերալդ Ջ. և Դորոթի Ռ. Ֆրեդմանի սննդագիտության քաղաքականության դպրոց (1981), միակ սննդագիտության դպրոցը Հյուսիսային Ամերիկայում
  • Անասնաբուժության Կումինգս դպրոց (1978), միակ անասնաբուժական դպրոցը Նոր Անգլիայում

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակասի Յասուսի - ճապոնացի դիվանագետ, ՄԱԿ-ի ադմինիստրատոր
  • Կապուտո Դանթե - արգենտինացի պետական գործիչ և դիվանագետ
  • Խումայուն Չոուդխուրի - Բանգլադեշի արտաքին գործերի և տեղեկատվության նախարար (1985-1988)
  • Րաֆֆի Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (1991-1992)
  • Կոստաս Կարամանլիս - Հունաստանի վարչապետ (2004-2009)
  • Խուան Ֆերնանդո Լոպես Ագիլար - իսպանացի քաղաքական գործիչ
  • Սինտիյա Մակիննի - ամերիկացի քաղաքական գործիչ
  • Վարդան Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
  • Ուիլյամ Բլեյն Ռիչարդսոն - ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Յորք նահանգի նահանգապետ (2003-2011)
  • Խուան Մանուել Սանտոս Կալդերոն - Կոլումբիայի նախագահը 2010 թվականի օգոստոսի 7-ից
  • Կլաուս Շարիոթ - գերմանացի քաղաքական գործիչ
  • Միշել Կվան - ամերիկացի գեղասահորդ
  • Մեթյու Բրայզա- Ամերիկայի դեսպանը Ադրբեջանում (2011-2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  2. Our Members / Tier 6
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  5. https://www.aau.edu/who-we-are/our-members
  6. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  9. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  10. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  11. 11,0 11,1 «Bylaws of the Trustees of Tufts College, Article VI, sec. 6.1». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Bacow, Lawrence S. "How Universities Can Teach Public Service."(չաշխատող հղում) The Boston Globe. October 15, 2005.
  13. Kantrowitz, Barbara. "America's Hot 25 Schools." Newsweek Kaplan College Guide.
  14. «Concise Encyclopedia of Tufts History» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  15. Gittleman, Sol An Entrepreneurial University: The Transformation Of Tufts, 1976–2002. — Tufts University, 2004. — ISBN 1-58465-416-3
  16. «Director's Welcome» (անգլերեն). Tufts University European Cente. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]