Մենթորություն
Մենթորություն (անգլ.՝ Mentorship), փոխհարաբերություն, որի ժամանակ ավելի փորձառու և գիտակ մարդը օգնում և ուղղորդում է ավելի քիչ փորձառու կամ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդուն։ Ուղղորդողը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի երիտասարդ, քան այն մարդը, ում նա ուսուցանում է, բայց պետք է լինի կայացած մասնագետ իր մասնագիտական ոլորտում[1]։ Մենթորությունն ուսուցման ու զարգացման համագործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը։ Մենթորը պետք է պատրաստ լինի փոխանցել իր փորձը, գիտելիքները և հմտությունները և խթանի այն անհատների հոգեբանական, մտավոր և մասնագիտական զարգացումը, ովքեր համարվում են իրենց հովանավորյալները՝ մենթիները։ Մենթին (protégé/սան) էլ իր հերթին պետք է ջանք չխնայի լավագույն արդյունք ապահովելու և իր ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Մենթորին անվանում են նաև կնքահայր/կնքամայր[2] կամ վարդապետ (ռաբբի)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենթորության գաղափարը եղել է դեռևս Հին Հռոմում։ Մենթորը Ոդիսևսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաև նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը։ Երբ Հոմերոսի «Ոդիսականում» Ոդիսևսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին։ Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու և ուղեկցող։
Տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենթորության նպատակն է զարգացնել ամբողջական անհատ, ուստի մոտեցումները պետք է լինեն կշռադատված և իմաստավորված՝ լավագույն արդյունքի գալու համար[4]։ 1995 թվականի մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ բիզնեսի[5] ոլորտում կատարված մենթորության ժամանակ մենթորները օգտագործել են հետևյալ հինգ տարածված մոտեցումները՝
- Համագործակցություն, երբ մենթորը ցուցաբերում է հոգեբանականևզգացմունքային աջակցություն, ուղղակի, անմիջական օգնության և դերային մոդելի միջոցով խթանում է նրա մասնագիտական աճը։
- Սերմնացան, երբ մենթորը բացահայտում է իր մենթիի կարողութուններն ու գիտելիքները և նախապատրաստում է նրան նոր գիտելիքների ձեռքբերմանը։
- Կատալիզ, երբ ուսուցման պրոցեսը հասնում է ամենաբարձր մակարդակի, և մենթորն իր սանին ուղղորդում է դեպի նոր մտածելակերպ և արժեքների վերագնահատում։
- Ցուցադրում, երբ մենթորն իր անձնական օրինակով է ուսուցանում, ներկայացնում է իր նվաճումները, ձեռքբերումները և օրինակներ է բերում իր անձնական կյանքից։
- Բերքահավաք, երբ մենթորն ամփոփում է համատեղ աշխատանքը, տալիս է հարցեր և միասին անում են եզրակացություններ․ «Ի՞նչ ես սովորել», «Որքանո՞վ է դա օգտակար քո համար»։
Գոյություն ունի մենթորության կազմակերպման 3 տեսակ։ Դրանք են՝
- Թիմային մենթորություն։ Սա մենթորության նորարարական տեսակ է[6], որի մեջ ներգրավված են մեկից ավելի մենթորներ, որոնք ունեն տարբեր հմտություններ և ուժեղ կողմեր։ Ուստի այն փոխշահավետ և փոխուսուցողական պրոցես է և՛ մեթորների, և՛ մենթիի համար։
- Խմբային մենթորություն, երբ մի քանի մենթիներին ուղղորդում է մեկ մենթոր, մեկ խմբի շրջանակներում։
- Անհատական մենթորություն, ավանդական մենթորության ձև, երբ մեկ մենթորին կցվում է մեկ մենթի։
Մենթորությունը կարող է տեղի ունենալ
- Առցանց՝ էլեկտրոնային մենթորություն, երբ մենթորն ու մենթին միմյանց հետ շփվում են միայն ինտերնետով։
- Առերես, երբ համագործակցությունը տեղի է ուենում կենդանի շփման ընթացքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Farren Ph.D. Caela։ «Eight Types of Mentor: Which Ones Do You Need?»։ MasteryWorks։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-01-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ CXOtoday Staff (սեպտեմբերի 30, 2003)։ «Mentors Play Godfather To Wiproites»։ CXO Today։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Cop slang: Rabbi»։ PoliceMag.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին։ Վերցված է հունվարի 1, 2017
- ↑ Daloz, L. A. (1990)։ Effective Teaching and Mentoring։ San Francisco: Jossey Bass։ էջ 20
- ↑ Aubrey, Bob & Cohen, Paul (1995)։ Working Wisdom: Timeless Skills and Vanguard Strategies for Learning Organizations։ Jossey Bass։ էջեր 23, 44–47, 96–97
- ↑ Ensher E., Heun C., Blanchard A. (2003)։ «Online mentoring and computer-mediated communication: New directions in research»։ Journal of Vocational Behavior 63: 264–288։ doi:10.1016/s0001-8791(03)00044-7
Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alliance for Excellent Education. (2005) Tapping the potential: Retaining and developing high-quality new teachers. Washington, DC: Alliance for Excellent Education.
- Boreen, J., Johnson, M. K., Niday, D., & Potts, J. (2000). Mentoring beginning teachers: guiding, reflecting, coaching. York, Maine: Stenhouse Publishers.
- Carger C.L. (1996)։ «The two Bills: Reflecting on the gift of mentorship»։ Peabody Journal of Education 71 (1): 22–29։ doi:10.1207/s15327930pje7101_4
- Cheng, M. & Brown, R. (1992). A two-year evaluation of the peer support pilot project. Evaluation/Feasibility Report, Toronto Board of Education. ED 356 204.
- Clinard L. M., Ariav T. (1998)։ «What mentoring does for mentors: A cross-cultural perspective»։ European Journal of Teacher Education 21 (1): 91–108։ doi:10.1080/0261976980210109
- Cox, M.D. (1997). Walking the tightrope: The role of mentoring in developing educators as professionals, in Mullen, C.A.. In M.D. Cox, C.K. Boettcher, & D.S. Adoue (Eds.), Breaking the circle of one: Redefining mentorship in the lives and writings of educators. New York: Peter Lang.
- Daloz, L. A. (1999). Mentor: Guiding the journey of adult learners. San Francisco: Jossey-Bass.
- Head, F. A., Reiman, A. J., & Thies-Sprinthall, L. (1992). The reality of mentoring; Complexity in its process and function. In T.M. Bey & C. T. Holmes (Eds), Mentoring: Contemporary principles and issues. Reston, VA: Association of Teacher Educators, 5-24.
- Huang, Chungliang and Jerry Lynch (1995), Mentoring - The TAO of Giving and Receiving Wisdom, Harper, San Francisco.
- Kram, K. E. (1985). Mentoring at work: Developmental relationships in organizational life. Glenview, IL: Scott, Foresman.
- Murray, M. (1991). Beyond the myths and the magic of mentoring: How to facilitate an effective mentoring program. San Francisco: Jossey-Bass.
- Schlee R. (2000)։ «Mentoring and the professional development of business students»։ Journal of Management Education 24 (3): 322–337։ doi:10.1177/105256290002400304
- Scherer, Marge (ed.). (1999) A better beginning: Supporting and mentoring new teachers. Alexandria, Virginia: Association for Supervision and Curriculum Development.
- Project Blue Lynx Archived 2012-09-26 at the Wayback Machine., by Dan Ward. A journal article published by Defense Acquisition University, exploring an innovative approach to mentoring.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mentoring հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
![]() |
Տես՝ մենթորություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |