Մենտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենտոր
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Ներկայացված էՈդիսական
Սեռարական
Մասնագիտությունգրող
 Mentor[1] Վիքիպահեստում

Մենտոր (հին հունարեն՝ Μέντωρ)[2], հին հունական դիցաբանության մեջ Ալկիմոսի որդին, Ոդիսևսի ընկերը։ Տրոյայի դեմ արշավանքի մեկնելիս, Ոդիսևսը նրան էր հանձնարարել հոգալ իր տան մասին։ Մենտորը դաստիարակել է Ոդիսևսի որդուն՝ Տելեմաքոսին և հակահարված տվել Պենելոպեի փեսացուներին։ Աթենաս աստվածուհին Ոդիսևսին, Տելեմաքոսին կամ Պենելոպեին օգնելու նպատակով հաճախ ընդունում էր Մենտորի կերպարանքը[3]։ Որպես Մենտոր, Աթենասը քաջալերում էր Տելեմաքոսին պայքարել մոր փեսացուների դեմ և ճանապարհ ընկնել պարզելու, թե ինչ է պատահել հորը։ Երբ Ոդիսևսը վերադառնում է Իթակե, Աթենասը մեկ անգամ ևս հայտնվում է նրա պալատում՝ Մենտորի կերպարանքով։ Մենտորի անունով է կոչվել 1984 թվականին հայտնաբերված մի աստերոիդ։

Մենտորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Տելեմաքոսի դաստիարակ և խորհրդատու, Մենտորը նրան հաճախ էր աջակցում խորհուրդներով և խրատներով և օգնում դուրս գալ անելանելի իրավիճակներից։ Այսպես «Մենտոր» անունը փոխաբերաբար օգտագործվում է որպես հասարակ անուն՝ «խորհրդատու», «ղեկավար» և «պատանեկության դաստիարակ» նշանակությամբ այն մարդկանց բնորոշելու համար, ովքեր կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով՝ ավելի անփորձ աշխատակիցների կամ գործընկերների հետ։ Մենտոր անունը լայն ճանաչում գտավ 17-րդ դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ֆենելոնի «Տելեմաքոսի արկածները» չափածո վեպի (1699 թ.)[4] միջոցով։ Գրքի գլխավոր հերոսը Մենտորն է։ 18-րդ դարում գիրքը լայն ճանաչում է ձեռք բերում և Մենտոր անվան ժամանակակից գործածությունն առաջացել է հատկապես այդ գրքի շնորհիվ[4]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դարձեք, խնդրեմ, իմ Մենտորը», (Պուշկին «Պետրոս Մեծի արաբը»)
  • «Մեր Մենտորը, հիշեցեք նրա թասակը, խալաթը, ցուցամատը, ուսուցման բոլոր հատկանիշները», (Գրիբոյեդով «Խելքից պատուհաս»)
  • «Ինչպես ինձ զզվեցրիք ձեր մենտորյան տոնով», (Լեսկով «Անտեսվածները»)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Mentor
  2. Online Etymology Dictionary - Mentor
  3. Homer. Odyssey, Book II, Lines 255 and 268.
  4. 4,0 4,1 Roberts, Andy. (1999) "The origins of the term mentor". History of Education Society Bulletin, No. 64, November 1999, p. 313–329.
  5. Բոտվիննիկ, Կոգան, Ռաբինովիչ, Սելեցկի, Դիցաբանական բառարան, Երևան, «Լույս», 1985, էջ 155։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենտոր» հոդվածին։