Ամառային կայսերական պալատ
🌐 | summerpalace-china.com |
---|---|
Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։
«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։
Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը[1], որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին[2], որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմածովային նավատորմի կառուցման համար հավաքված գումարը[3]՝ 30 միլիոն արծաթ լյան (937,500 կգ)։
Այգին բազմիցս վերակառուցվել է, դրա ընդհանուր մակերեսը մոտ 290 հեկտար է։ Զբոսայգու հյուսիսային մասում գտնվող Վանշոուշան լեռը («Երկարակեցության լեռ») զբաղեցնում է այդ տարածքի մեկ քառորդ մասը, իսկ լեռան հարավում գտնվող Կունմինհու լիճը՝ երեք քառորդ մասը։
Այգու ճարտարապետական տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- հիմնական մուտք - Դունգունմեն («Դարպաս դեպի արևելյան պալատներ»)
- Ժենշոուդյան պալատ («Մարդասիրության և երկարակեցության պալատ»)
- Դեհեյուան պալատ («Առաքինությունների և ներդաշնակության պալատ»)
- Լեշոութան տաղավար («Ուրախության և երկարակեցության սրահ»)
- Յույլանթան տաղավար («Խոլորձների տաղավար»)
- Չանլան պատկերասրահ (նկարներով զարդարված ամենաերկար միջանցքն աշխարհում)
- Պայյունդյան պալատ («Երկնքի բարձունքների պալատ»)
- Դեհոյդյան տաճար («Առաքինության պայծառության տաճար»)
- Ֆոսյանգե տաճար («Բուդդայի պատվին վառվող անուշահոտությունների պայատ»)
- Չիհոյհայ տաճար («Իմաստության և բանականության ծով»)
- Բաոյունգեի տաղավար («Թանկարժեք ամպի պալատը»)
- Ցինյանֆան քարե նավ (Մարմարե նավ)
- Շիցիկունցյաո («Կամուրջ՝ 17 թռիչքներով»)
- Լունվանմյաո տաղավար («Վիշապների թագավորի տաճար»)
- Հանսյութան տաղավար («Համեստության սրահ»)
- Յույդայցյաո կամուրջ («Նեֆերտե գոտի»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Р. В. Вяткин Музеи и достопримечательности Китая. — М.: Изд-во восточной лит-ры, 1962. — 173 с.
- ↑ M. A. Aldrich "The Search for a Vanishing Beijing". — Hong Kong University Press, 2006. — 296 с. (անգլ.)
- ↑ David A. Graff, Robin Higham "A Military History of China". — Westview Press, 2002. — 153 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Парк Ихэюань (Летний дворец) Արխիվացված 2010-07-31 Wayback Machine
- Императорский дворец на WikiMAPIA
- Пекинский Парк Ихэюань (Летний императорский дворец)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային կայսերական պալատ» հոդվածին։ |
|